Կրծքավանդակի և փորի հատվածում մազահեռացում. միջամտության առանձնահատկությունները
Մարմնի անցանկալի մազերը կարող են հոգեբանական անհարմարություն պատճառել ոչ միայն կանանց, այլ նաև տղամարդկանց: Վերջին դեպքում բավականին տարածված խնդիր է փորի և կրծքավանդակի հատվածում մազածածկույթի արագ և առատ աճը, չնայած չենք կարող ասել, որ կանայք այս առանձնահատկությունը չեն ունենում: Կրծքավանդակի և փորի հատվածում լազերային մազահեռացումը ավելի պահանջված է դառնում կոսմետոլոգիական սրահներում: Քննարկենք այս միջամտության անցկացման առանձնահատկությունները և որոշենք հենց այս միջոցի օգտագործման առանձնահատկությունները:
Մեթոդի էությունը
Լազերային էպիլացիա ասելով հասկանում ենք մարմնի անցանկալի մազերի հեռացումը մազարմատին լազերի ճառագայթի ներգործության օգնությամբ, ինչի հետևանքով դրանք լիովին վերանում են, և այդ մազի աճը դադարում է: Միաժամանակ մաշկն ինքնին չի վնասվում լազերային ճառագայթմամ, քանի որ լազերի շափյուղային օպտիկան կանխում է հյուսվածքների վրա ջերմային ազդեցությունը:
Տեղային մազահեռացումը (օրինակ, մեջքի, փորի կամ կրծքի) արդյունավետ հեռացնում է միայն պիգմենտացված մազերը, որոնք ներկայումս գտնվում են ակտիվ աճի փուլում: Ժամանակի յուրաքանչյուր պահին այս մազերը ընդհանուր մազածածկույթի 30% են կազմում, ինչը նշանակում է, որ մեկ միջամտությունը բավարար չի լինի: Միջինը պահանջվում է 5-7 միջամտություն: Լազերային մազահեռացում իրականացնում են անհրաժեշտ սարքավորում և լիցենզիա ունեցով մասնագիտացված կոսմետոլոգիական կենտրոնների և նման այլ հաստատությունների կոսմետոլոգները:
Ցավո՞տ է արդյոք կրծքավանդակի և փորի լազերային մազահեռացումը:
Ամբողջ մարմնի կամ նրա առանձին հատվածների մազահեռացման նպատակով կիրառվող լազերային էպիլացիան գերժամանակակից մեթոդ է, որը նախատեսում է միջամտության անցավ իրականացում: Սարքի՝ մաշկի վրա ներգործության ընթացքում բացառվում է նրա վնասումը, իսկ այցելուի առավել հարմարավետության համար մաշկը սառեցվում է հատուկ համակարգով: Արդյունքում մարդը զգում է թեթև ծակծկոց և ջերմություն լազերի ազդեցության շրջանում:
Այնուամենայնիվ եթե միջամտության ժամանակ առաջանում են չափազանց ցավոտ կամ տհաճ զգացողություններ, դրանց մասին պետք է անհապաղ զգուշացնել մասնագետին: Նա կարող է համապատասխանաբար գնահատել իրավիճակը և ըստ անհրաժեշտության կօգտագործի տեղային ցավազրկում կամ մաշկը կսառեցնի սառույցով: Սակայն պետք է նշել, որ այս երևույթը հազվադեպ է տեղի ունենում, փորի և կրծքավանդակի մազահեռացման դեպքերի մեծամասնությունը չի առաջացնում չափազանց տհաճ զգացություններ:
Ինչպե՞ս պատրաստվել մազահեռացման ընթացքին
Օրգանիզմի բնական գործընթացներին ցանկացած միջամտություն պահանջում է հատուկ պատրաստվածություն, և լազերային մազահեռացումը, որ հատվածում էլ կատարվի (կրծքավանդակին, բիկինի հատվածում կամ մեր մարմնի այլ հատվածներում), այս հարցում բացառություն չէ: Ուստի եթե որոշել եք հենց այս միջոցով ազատվել անցանկալի մազերից, անպայման հաշվի առեք նշված պահանջները.
• Լազերային մազահեռացումից երկու շաբաթ առաջ աշխատե՛ք խուսափել արևի ուղիղ ճառագայթներից կամ սոլյարի այցելելուց, որպեսզի մաշկն արևայրուքից գրգռված չլինի:
• Կոսմետոլոգի մոտ այցելությունից 14 օր առաջ չի կարելի ընդունել ֆտորքինոլոնների խմբին պատկանող դեղամիջոցներ կամ տետրացիկլինային խմբի հակաբիոտիկներ:
• Սեանսից 14-20 օր առաջ անհրաժեշտ է բացառել անցանկալի մազերի դեմ պայքարի այլ միջոցները՝ թողնելով միայն սովորական ածելիով սափրվելը:
• Փորի այսպես կոչված «սպիտակ գծի» և կրծքավանդակի լազերային մազահեռացումից անմիջապես առաջ, կամ ավելի լավ է 4 ժամ առաջ այս հատվածներում անհրաժեշտ է մազերը սափրել և մաշկը թողնել առանց քսուքների, դեզոդորանտների կամ մարմնի խնամքի այլ միջոցների:
• Սպիրտ պարունակող լոսյոններն ու տոնիկները նույնպես պետք է ժամանակավորապես կողքի դնել (սեանսից 3 օր առաջ և դրանից հետո երեք օրվա ընթացքում նման միջոցների օգտագործումը ցանկալի չէ):
Կրծքավանդակի լազերային մազահեռացում. միջամտության անցկացման առանձնահատկությունները
Դեկոլտեի հատվածում մազահեռացումն ավելի հաճախ կատարում են կանայք, սակայն բավականին հաճախ այս միջամտությունն իրականացվում է նաև տղամարդկանց կրծքավանդակին: Յուրաքանչյուր դեպքում հաշվի են առնվում մաշկը և մազի առանձնահատկությունները:
Լազերային էպիլացիայի ակտիվ փուլին անցնելուց առաջ բժիշկը կզննի ձեր մաշկն ու մազերը, որպեսզի որոշի լազերային ներգործության ամենահամապատասխան հզորությունը, ինչպես նաև նախագծի միջամտությունների կուրսը: Դրանից հետո յուրաքանչյուր այցելուի նշանակվում է առաջին էպիլացիայի կատարման հստակ ժամանակ: Ամենից հաճախ թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց նշանակվում է 8 սեանս՝ յուրաքանչյուրը մոտավորապես 30 րոպե տևողությամբ: Մազի առանցքի միջով լազերը թափանցում է դեպի մազարմատ և գործնականում ամբողջությամբ վերացնում այն:
Տեսականորեն նույն տեղում կարող են նոր մազեր աճել, բայց դա բավականին երկար ժամանակ կպահանջի, ուրեմն, դուք ժամանակ կունենաք վայելելու կրծքավանդակի կատարյալ մաքուր և հարթ մաշկը:
Մազերի լիակատար վերացման համար սեանսների քանակը
Ցանկալի արդյունքի հասնելու արագությունը կախված է մի շարք գործոններից. մազի գույնից, քանակից և որակից, տեղակայումից, այցելուի սեռից (տղամարդկանց մազածածկույթը սովորաար ավելի կոշտ է), տարիքից և հորմոնալ ֆոնից, ինչպես նաև բժիշկ-կոսմետոլոգի բոլոր նշանակումներին հետևելուց: Օրինակ՝ եթե խոսքը կնոջ կրծքավանդակի լազերային մազահեռացման մասին է, 100% արդյունավետության համար բավարար է սեանսը, որոնց միջև դադարը 1-2 ամիս է:
Որքա՞ն հաճախ է անհրաժեշտ լազերային մազահեռացում իրականացնել
Բժիշկ-կոսմետոլոգի բոլոր պահանջներին ճշգրիտ հետևելուց և միջամտությունների ամբողջ կուրսն անցնելուց հետո դուք ստանում եք ցանկալի արդյունքի գրեթե 100%, սակայն այն պահպանելու համար պետք է կոսմետոլոգիական կենտրոն այցելեք տարին 1-2 անգամ (բազմաթիվ կանայք կարող են կուրսը չկրկնել մի քանի տարվա ընթացքում):
Փորի լազերային մազահեռացում
Ինչպես և նախորդ դեպքում, կանանց և տղամարդկանց փորի մաշկը որոշակիորեն տարբեր է: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մաշկը բավականին նուրբ է ու բարակ, ինչը բժիշկ-կոսմետոլոգը պետք է հաշվի առնի լազերային մազահեռացման պարբերականությունն ու ինտենսիվությունը որոշելիս:
Միջամտության հաջորդականությունը
Նախատեսելով լազերային մազահեռացման նպատակով կոսմետոլոգի այցելությունն՝ անհրաժեշտ է հիշել, որ փորի մազերը բավականին հաստ են և ունեն աճի արտահայտված ուղղություն, որն առաջանում են օրգանիզմի հորմոնալ փոփոխությունները: Միաժամանակ մաշկն ինքնին բավականին նուրբ է և զգայուն, ուրեմն, մազահեռացման ընթացքը պետք է ավելի խնայող լինի, բայց սեանսների քանակի ավելացմամբ: «Սպիտակ գծի» շրջանում, ինչպես և այլ հատվածներում լազերային մազահեռացումը հիմնվում է լազերի ազդեցությամբ մազի ֆոլիկուլի ոչնչացման վրա: Այդ ընթացքում մազի առանցքի և ֆոլիկուլի մեջ պարունակվող մելանինը կլանում է որոշակի երկարության լուսային ալիքները, տաքանում և այդ ջերմությամբ ոչնչացնում մազի աճի գոտու բջիջները, ինչպես նաև ֆոլիկուլը սնուցող անոթները: Միջամտությունից արդեն մի քանի շաբաթ անց մազի առանցքն այս տեղից ընկնում է՝ մահացած արմատի հետ միասին:
Միջամտությունից հետո կրծքավանդակի և փորի մաշկի խնամքը
Կրծքավանդակին և փորին լազերային մազահեռացման արդյունքը երկար պահպանելու և մաշկն ավելորդ անգամ վնասվելուց պաշտպանելու նպատակով անհրաժեշտ է իմանալ այս հատվածներում մաշկի խնամքի որոշակի կանոններ: Այսպես, օրինակ, միջամտությունից հետո երեք օրվա ընթացքում չի կարելի օգտագործել սպիրտ պարունակող միջոցներ (տոնիկներ կամ լոսյոններ): Այդ ժամանակահատվածում օգտակար կլինի մաշկը սնուցող և խոնավեցնող միջոցների օգտագործումը (oրինակ՝ «Բեպանտեն» կամ «Պանտենոլ»): Բացի այդ, մաշկի վրա լազերային ներգործությունից հետո 14 օրվա ընթացքում պետք է հետաձգել սոլյարի և ծովափ այցելությունները, իսկ միջամտությունն անցկացնելուց հետո 24 ժամվա ընթացքում պետք է խուսափել շոգեբաղնիքի այցելությունից, տաք լոգանքից կամ ջրավազանում կամ բաց ավազաններում լողալուց:
Արդո՞ք էպիլացիայից հետո մազերն ընդմիշտ են վերանում
Երևի լազերային մազահեռացման հետ կապված թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց անհանգստացնող հարցը հետևյալն է. ընդմի՞շտ է արդյոք պահպանվում միջամտությունների արդյունքը: Հաշվի առնելով, որ անցանկալի մազերից ազատվելու այս միջոցը ամենամատչելիներից չէ, հարցը տրամաբանական է, բայց եթե այն համեմատենք մեղրամոմով մազահեռացման հետ, արդյունքում մենք կհասկանանք, որ մի փոքր տնտեսում ենք: Բանն այն է, որ լազերային մազահեռացման կուրսից հետո թե՛ կրծքի, թե՛ փորի մազերը լիովին վերանում են, իսկ արդյունքը պահպանելու համար անհրաժեշտ է ընդամենը մեկանգամյա այցելություն մի քանի տարվա ընթացքում: Այսինքն նույնիսկ եթե ստիպված լինեք կրկին այցելել ձեր բժիշկ-կոսմետոլոգին, այդ հանդիպումը շուտ տեղի չի ունենա:
Կրծքավանդակի և փորի լազերային մազահեռացման առավելությունները
Իհարկե, մարմնի մազերը հեռացնող յուրաքանչյուր մեթոդ ունի իր առավելություններն ու թերությունները, բայց ինչ վերաբերվում է լազերային մազահեռացմանը, ապա դրա առավելություններն անկասկած ավելի շատ են, և դա հատկապես նկատելի է սովորական մեթոդների հետ համեմատելիս սափրվել, մեղրամոմով մազահեռացում և այլն): Դրանց թվին են պատկանում.
• Առավել երկարատև արդյունք, քանի որ փորի և կրծքավանդակի անցանկալի մազերի դեմ պայքարի որևէ միջոց նման կայուն արդյունք չի ապահովում;
• Լազերի ճառագայթն ազդում է ուղիիղ մազարմատին՝ չվնասելով հարակից հյուսածները (այլևս ոչ մի գրգռվածություն կամ սև կետեր);
• Մեկ միջամտության ընթացքում կարող եք ձերբազատվել անցանկալի մազերի 15-40%-ից:
• Լազերային մազահեռացման համար օգտագործվող ժամանակակից սարքավորումը ամբողջ գործընթացը հարմարավետ և գրեթե անցավ է դարձնում:
Միջամտության հակացուցումներ
Չնայած լազերային մազահեռացման համընդհանրության և անվտանգության, նշված միջամտությունն ունի մի շարք հակացուցումներ, որոնք զգալիորեն նվազեցնում են ցանկացողների քանակը: Այսպես, բոլոր սահմանափակումները կարելի է բաժանել բացարձակ և հարաբերական խմբերի: Առաջին խմբին են պատկանում մաշկի թարախային բորբոքումները, շաքարային դիաբետի դեկոմպենսատոր ձևը, օնկոլոգիական ուռուցքները, չափազանց արևայրված և մուգ մաշկը, սուր ինֆեկցիոն հիվանդությունների առկայությունը, հղիության և կրծքով կերակրման շրջանը, մշակվող հատվածում առավելապես բաց, ճերմակած կամ շիկագույն մազերի առկայությունը: Ինչ վերաբերվում է հարաբերական հակացուցումներին, անհրաժեշտ է առանձնացնել մեծ քանակությամբ պիգմենտային բծերի, գորտնուկների և խալերի առկայությունը, մաշկի վնասված հատվածների առկայությունը (վերքեր և կտրվածքներ), մշակվող հատվածում առնվազն երեք ամսվա ընթացքում անցկացված վիրահատական միջամտություններ, օրգանիզմում շնչառական վիրուսային ինֆեկցիաների առկայություն, ալերգիկ ռեակցիաների սրացում, հորմոնալ խանգարումներ, հյուսվածքների վատ վերականգնում: Կանանց անհրաժեշտ է նման միջամտության իրականացումից խուսափել դաշտանի շրջանում:
CosmoLab-ում կրծքավանդակի լազերային մազահեռացման արժեքը՝
Ալեքսանդրիտային լազերային մեթոդով՝ 30․000 դրամ արժե
Դիոդային մեթոդով՝ 20․000 դրամ արժե,
Փորի լազերային մազահեռացման արժեքը՝
Ալեքսանդրիտային մեթոդով՝ 30․000 դրամ արժե, փորի 1/3 հատվածը 12․000 դրամ է,
Դիոդային մեթոդով՝ 10․000 դրամ, փորի 1/3 հատվածը՝ 5000 դրամ արժե
Այս արժեքները կարող եք զեղչել մինչև 30%-ով, թե ինչպե՞ս, կարդացեք ստորև։