Kandiloma

Կոնդիլոմաներ կանանց մոտ՝ ինտիմ հատվածում

Սեռական օրգանների կանդիլոմաներ: Այցելուների տեղեկատվական թերթիկ:
Կարևոր փաստեր.


• Կանդիլոմաները փոխանցվում են սեռական ճանապարհով: Մարդու պապիլոմա վիրուսով հարուցվող սեռական օրգանների կանդիլոմաները մաշկի նորագոյացություններ են: Մարդու պապիլոմա վիրուսը այլ մարդուն փոխանցվում է սեռական ակտի միջոցով: Մարդը կարող է վիրուսի կրող լինել, բայց չունենալ սեռական օրգանների կանդիլոմաներ:

• Դուք կարող եք նվազեցնել մարդու պապիլոմա վիրուսով վարակվելու ռիսկերը՝ սեռական ակտի ընթացքում մշտապես պահպանակ օգտագործելով:

• Սեռական օրգանների կանդիլոմաների հարուցիչը մարդու պապիլոմա վիրուսն է, որը փոխանցվում է սեռական ճանապարհով: Մարդու պապիլոմա վիրուսի միայն որոշակի տիպն է առաջացնում սեռական օրգանների կանդիլոմաներ:

• Գոյություն ունեն մարդու պապիլոմա վիրուսի (ՄՊՎ) այլ տեսակներ, որոնք չեն առաջացնում սեռական օրգանների կանդիլոմաներ, սակայն, լուրջ խնդիրների պատճառ են հանդիսանում (նախաքաղցկեղ, որն առանց համապատասխան բուժման կարող է քաղցկեղի վերածվել, արգանդի վզիկի, հետանցքի, առնանդամի, հեշտոցի բջիջների փոփոխություն): Երբեմն հնարավոր է մարդու պապիլոմա վիրուսի մի քանի տիպերով միաժամանակ վարակվել:

Ինչպե՞ս կարող եք վարակվել սեռական օրգանների կանդիլոմաներով:

• Կանդիլոմաների հարուցիչ մարդու պապիլոմա վիրուսը (ՄՊՎ) տարածվում է հեշտոցի, հետանցքի հետ շփման, նաև օրալ սեռական ակտի միջոցով վարակված մարդու հետ:

• Սեռական օրգանների կանդիլոմաներ առաջացնող ՄՊՎ տիպը սովորաբար տարբերվում է մարմնի այլ մասերում, օրինակ՝ ձեռքերին գորտնուկներ առաջացնող տիպերից: Ուստի մարդը չի կարող կանդիլոմաներով վարակվել՝ ձեռքերի կամ ոտքերի գորտնուկներին դիպչելու միջոցով:

• Կանդիլոմաները կարող են ՄՊՎ վարակակիր մարդու հետ սեռական ակտից մի քանի շաբաթ, ամիս կամ նույնիսկ տարի հետո ի հայտ գալ: Սակայն հաճախ նույնիսկ ՄՊՎ վարակի առկայության դեպքում կանդիլոմաներ կարող են չհայտնվել:

• ՄՊՎ կարող է վարակված անձից փոխանցվել ինչպես սեռական օրգանների կանդիլոմաների առկայության, այնպես էլ դրանց բացակայության դեպքում: Սա դժվարեցնում է հասկանալը, թե ումից է վարակվել հիվանդը:

• Նոր կանդիլոմաներ կարող են հայտնվել բուժումից մի քանի ամիս անց՝ կրկնակի վարակման բացակայության դեպքում անգամ:

• Նույնիսկ մինչև սեռական ակտը սեռական օրգանների կանդիլոմաների առկայության դեպքում, Դուք կարող եք կրկնակի վարակվել մարդու պապիլոմավիրուսով:

Որո՞նք են սեռական օրգանների կանդիլոմաների ախտանշանները:

• Տղամարդկանց և կանանց մոտ ամենահաճախակի ախտանշանը սեռական օրգանների շրջանում նորագոյացություններն են:

• Սեռական օրգանների կանդիլոմաներն ի հայտ են գալիս նորագոյացությունների ընդարձակումների տեսքով, որոնք կարող են լինել եզակի կամ բազմակի, մանր կամ խոշոր: Դրանք առավել հաճախ տափակ են, քան թմբիկաձև: Մարմնագույն են, վարդագույն կամ սպիտակավուն:

• Սեռական օրգանների կանդիլոմաները կարող են այրոցի, քորի, արյունահոսության և ցավի պատճառ լինել:
Kandiloma
Ես հետազոտության կարիք ունե՞մ:

• Եթե կարծում եք, որ սեռական օրգանների կանդիլոմաների կամ սեռական օրգանների այլ վարակների կրողի հետ սեռական ակտ եք ունեցել, կամ ունեք սեռական օրգանների կանդիլոմաների ախտանշաններ, անհրաժեշտ է դիմել մաշկավարակաբանին և հետազոտություն անցնել:

• Երբեմն սեռական օրգանների շրջանի կանդիլոմաները դժվար է նկատել: Ինչպես նաև դժվար է տարբերակել սեռական կանդիլոմաները այս շրջանի այլ նորագոյացություններից կամ ցանից: Բժիշկը կամ բուժքույրը կարող են ուշադիր զննել և հայտնաբերել մանր կանդիլոմաները:

• Եթե սեռական օրգանների կանդիլոմաներ ունեք, Դուք պարտավոր եք հետազոտվել նաև այլ սեռավարակները բացառելու նպատակով, ինչպիսիք են ՄԻԱՎ, սիֆիլիս, քլամիդիոզ, հոնորեա, քանի որ կարող եք միաժամանակ մեկից ավելի վարակների կրող լինել:

Ինչպիսի՞ն է սեռական կանդիլոմաների բուժումը։

• Առողջ իմունային համակարգը կարող է վերացնել վիրուսը կամ ժամանակի ընթացքում թուլացնել այն, ինչը կարող է հանգեցնել աստիճանական ապաքինման:

• Գոյություն ունի սեռական օրգանների կանդիլոմաների բուժման մի քանի տարբերակ:

• Ցանկացած բուժման նպատակը տեսանելի սեռական կանդիլոմաների վերացումն է և հիվանդության ախտանշանների նվազեցումը: Որևէ բուժում չի կարող Ձեզ ձերբազատել վիրուսից: Բուժման տարբերակներից ոչ մեկը կատարյալ չէ բոլոր դեպքերի համար: Մեթոդների մեծ մասը կարող է առաջացնել քորի, այրոցի, էրոզիաների և ցավի տեսքով մաշկի ռեակցիաներ, որոնք այնուհետև վերանում են:

• Բուժման որոշ տեսակներ անցկացնում են կլինիկաներում, որոշները ենթադրում են միայն տանը մի քանի շաբաթ անընդմեջ օգտագործվող արտաքին դեղամիջոցների նշանակումներ:

• Սեռական օրգանների կանդիլոմաների մոտավորապես մեկ երրորդը վերադառնում են բուժումից հետ:

Կլինիկայում բուժում (անհրաժեշտ է միայն այն դեպքում, երբ պետք է սեռական օրգանների կանդիլոմաներից ձերբազատվել որքան հնարավոր է կարճ ժամանակահատվածում).

• ռադիոալիքային հեռացում;

• էլեկտրավիրաբուժություն, կյուրետաժ, լազերային հեռացում:

Կարո՞ղ եմ սեռական հարաբերություններ ունենալ, եթե սեռական օրգանների կանդիլոմաներ ունեմ:

• Անհրաժեշտ է ստուգել այլ վարակների առկայությունը մինչև սեռական ակտը, եթե սեռական օրգանների կանդիլոմաներ ունեք, ինչպես նաև խորհուրդ է տրվում մինչև վիրուսից ձերբազատվելը պահպանակ օգտագործել:

• Եթե ձեր հարաբերությունները նոր սեռական զուգընկերոջ հետ են, պահպանակի օգտագործումը կնվազեցնի վարակի փոխանցման ռիսկը, բայց այն չի բացառի:

Որո՞նք են սեռական օրգանների կանդիլոմաների հնարավոր բարդացումները:


• Սեռական օրգանների կանդիլոմաները անպտղություն չեն առաջացնում:

• Որոշ մարդիկ կարող են մտահոգվել սեռական օրանների կանդիլոմաների առկայությամբ, ինչը կարող է նվազեցնել նրանց սեռական կյանքի որակը:

Սեռական օրգանների կանդիլոմաները և հղիությունը

• Հղիության ընթացքում հորմոնալ փոփոխությունների պատճառով կարող են կտրտուկ ավելանալ կանդիլոմաների քանակը և չափերը: Երեխայի ծնունդից հետո դրանք կարող են նորից նվազել կամ լրիվ անհետանալ:

• Երեխաների մեծ մասն առողջ է ծնվում, նույնիսկ եթե մայրը սեռական օրգանների կանդիլոմաներ ուներ:

• Շատ հազվադեպ երեխան ՄՊՎ վարակակիր է դառնում և կարող է կանդիլոմաներ ունենալ կոկորդի կամ սեռական օրգանների շրջանում: Եթե սեռական օրգանների կանդիլոմաները փախում են ծննդուղիները, ծննդօգնության ընթացքում իրականացվում է կեսարյան հատում:

Պե՞տք է տեղյակ պահել զուգընկերոջը:

• Եթե Դուք սեռական օրգանների կանդիլոմաներ ունեք, անհրաժեշտ է տեղյակ պահել վեց ամսվա ընթացքում բոլոր սեռական զուգընկերներին:

Հետագա օգնություն և տեղեկատվություն

• Եթե ենթադրում եք սեռական օրգանների կանդիլոմաների կամ այլ սեռավարակների առկայություն, անհրաժեշտ է դիմել մաշկավարակաբանի կամ գինեկոլոգի:




Կանդիլոմաների ռադիոալիքային հեռացման արժեքը՝ 10.000-50.000 ֏
Գինեկոլոգիական հետազոտություն, ՊԱՊ քսուք, հեշտոցային քսուք՝ 10․000 ֏
Սեռավարակների բուժում առանց այցելությունների՝ 20․000֏
Սեռավարակների բուժում այցելություններով՝ 24․000֏, յուրաքանչյուր հաջորդ այցը՝ 4000֏
Ամբողջական գնացուցակին ծանոթացեք www.cosmolab.info հղմամբ` Էսթետիկ գինեկոլոգիա բաժնում։
Մանրամասների համար զանգահարե՛ք՝ 011 55 00 22, 044 55 00 22 հեռախոսահամարներով։