Ճշմարտությունն այն է, որ դուք երբեք այնքան երիտասարդ չեք, որպեսզի սկսեք մտածել ձեր մաշկը պահպանելու և պաշտպանելու մասին: Կան բազմաթիվ միջամտություններ և արդիական զանազան միջոցառումներ, որոնք կարող եք սկսել կիրառել հենց հիմա՝ ցանկացած տարիքում, որպեսզի ձեր մաշկը լինի ավելի երիտասարդ և պաշտպանված՝ ազատ ռադիկալներից, արևի վնասներից և արագ ծերացման այլ պատճառներից:
1. Արևապաշտպան քսուք
Արևապաշտպան քսուքների ամենօրյա օգտագործումը մաշկը կնճիռներից, մուգ բծերից, ինչպես նաև մաշկի քաղցկեղից պաշտպանելու լավագույն միջոցներից մեկն է: Արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները վնասում են կոլագենը և էլաստինը, դանդաղեցնում են բջիջների թարմացումը և մաշկի վրա ձևավորում են մուգ բծեր, որոնք երբեմն կոչվում են «տարիքային բծեր»: Այնուամենայնիվ, այս մուգ բծերի առաջացման պատճառը ընդհանրապես տարիքը չէ և լիովին կանխարգելվում է արևապաշտպան քսուքների ամենօրյա օգտագործման դեպքում։ Օգտագործեք ամեն օր առնվազն SPF 15, իսկ երբ նախատեսում եք մեկ ժամ կամ ավելին լինել դրսում՝ SPF 30կամ ավելի բարձր մակարդակի։
CosmoLab-ն ունի խնամքի միջոցների նոր շարք՝ Skin Types Cosmetics, որում առկա է արևապաշտպան քսուքների շուրջ 16 տեսակ՝ մաշկի 8 հատկանիշների բոլոր հնարավոր համակցություններով։ Այսուհետ կարող եք օգտագործել արևապաշտպան՝ նախատեսված հե՛նց Ձեր մաշկի համար, մանրամասները հղմամբ՝ https://bit.ly/skintypescosmetics
2. Ալֆա հիդրօքսիդաթթուներ
Ալֆա հիդրօքսիդաթթուները (AHAs) բնականորեն առաջացող թթուներ են, որոնք հայտնի են իրենց խոնավացնող հատկություններով։ Դրանք ի վիճակի են մեծ քանակությամբ ջուր միացնել և պահպանել՝ դառնալով անփոխարինելի մաշկի չոր տեսակների համար։ Ալֆա հիդրոքսիդաթթուներն ապահովում են բջիջների նուրբ, փափուկ և հավասարաչափ շերտազատումը, ակտիվացնում են նյութափոխանակության գործընթացները, նպաստում են մաշկի երիտասարդացմանը և տոնուսավորմանը: Այս գործընթացը խթանում է մաշկի կոլագենի արտադրությունը և օգնում է հետագա միջամտություններին ավելի հեշտ թափանցել մաշկ և ավելի բարձր արդյունավետություն ցուցաբերել։
«CosmoLab» էսթետիկ բժշկության և մաշկաբանության կենտրոնում կատարվում են ալֆա հիդրոքսիդաթթուներով հարուստ մաշկի խնամքի՝ պիլինգների զանազան տեսակներ։ Մաշկաբանի օգնությամբ կարող եք գտնել Ձեր մաշկին ամենահամապատասխան պիլինգի տեսակը և լուծել այդքան անհանգստացնող խնդիրները՝ 1 միջամտությամբ։