3․ Տղամարդի՛կ, մի՛ մոռացեք ձեր մորուքի մասին․
Հետազոտողները կարծում են, որ արևապաշտպան քսուքի չօգտագործումը տղամարդկանց մոտ մելանոմայի տարածման (հաճախ ավելի մահացու լինելու) պատճառներից մեկն է, որը ավելի նվազ է կանանց մոտ: Խորհուրդ է տրվում ոչ միայն կանոնավոր կերպով օգտագործել առնվազն SPF 15 արևապաշտպան , այլև հոգ տանել այն հատվածների մասին, որոնց սովորաբար ուշադրություն չեք դարձնում, ինչպիսին է կզակը՝ ծածկված կարճ մորուքով։ Տարածեք արևապաշտպանն այս հատվածում այնպես, ինչպես դեմքի մնացած հատվածներում: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շատ երկար և հաստ մորուքը կարող է պաշտպանել դեմքը արևի ճառագայթներից։
Արևապաշտպան քսուք օգտագործելիս հաճախ բաց թողնվող այլ հատվածներն են ՝ կոպերը, ականջների ծայրերը, ծոծրակը և գլխամաշկը:
4․ Ստուգե՛ք պահպանման ժամկետները․
Շատերը չեն գիտակցում, որ արևապաշտպան քսուքները ևս ունեն պահպանման ժամկետ։
FDA-ը պահանջում է, որ արևապաշտպան բոլոր քսուքները իրենց պիտակների վրա ունենան պիտանելիության ժամկետ բացառությամբ այն դեպքերի, երբ կլինիկորեն ապացուցված է, որ տվյալ ֆորմուլայի պահպանման ժամկետը ավելի քան երեք տարի է:
Այնուամենայնիվ, բարձր ջերմությունը, լույսը և խոնավությունը կարող են հանգեցնել մաշկի խնամքի շատ ապրանքների, այդ թվում՝ նաև արևապաշտպան քսուքի, արդյուավետության ավելի արագ թուլացման։ Այսպիսով, որպես կանոն, ավելի լավ է ամեն տարի նոր արևապաշտպան միջոցներ գնել, քանի դեռ չեք հետևում, որ դրանք գտնվեն միշտ զով, չոր և մութ տեղերում:
Բացի այդ համապատասխան քանակությամբ արևապաշտպան քսուք օգտագործելու դեպքում մեկ սրվակը կբավարարի մեկ ամբողջական սեզոն։
5․ Ընտրե՛ք ճիշտ արևապաշտպան՝ համապատասխան Ձեր մաշկին․
Սովորաբար մաշկն ունենում է 4 գերակշռող առանձնահատկություն, որոնցով և պայմանավորվում է խնամքի միջոցների ընտրությունը։ Յուղոտ մաշկով մարդիկ միշտ չէ, որ գտնում են իրենց մաշկին համապատասխան արևապաշտպան քսուք, որովհետև դրանք միշտ ունենում են խիտ բաղադրություն և հավելյալ յուղային պատնեշ ստեղծում մաշկի վրա։
Զգայուն մաշկով մարդկանց էլ հուզում է այլ հարց՝ ընտրել այնպիսի արևապաշտպան, որը չի գրգռի մաշկն ու հավելյալ խնդիրներ չի ստեղծի մաշկի համար։
Համադրելով մաշկի բոլոր առանձնահատկությունները, «CosmoLab»-ը Ձեզ է ներկայացնում իր նոր՝ Skin Types Cosmetics շարքը, որը ներառում է շուրջ 16 տեսակի արևապաշտպան քսուք, մաշկի հատկանիշների բոլոր հնարավոր համակցություններով։
Մինչ արևապաշտպան քսուքը ձեռք բերելը, առաջարկում ենք պարզել Ձեր մաշկի տիպը՝
• Յուղո՞տ է, թե՞ չոր
• Զգայու՞ն է, թե՞ կայուն
• Պիգմենտավորման հակում ունի՞, թե՞ ոչ
• Կնճռոտման հակում ունի՞, թե՞ ոչ
Անցնելով այս տեստը, ոչ միայն կպարզեք Ձեր մաշկի տիպն ու կկարողանաք ձեռք բերել Ձեր մաշկի տիպին համապատասխան արևապաշտպան քսուքը, այլև կստանաք մաշկի ամենօրյա խնամքի անհատական ուղեցույց հե՛նց Ձեր մաշկի համար։
Խնամքի միջոցների ամբողջ շարքը ներկայացված է «CosmoLab» էսթետիկ բժշկության և մաշկաբանության կենտրոնում, հասցեն՝ Սայաթ-Նովա 15, հեռ․՝ 011 55 00 22, 044 55 00 22։