Ալեքսանդրիտայի՞ն, թե՞ դիոդային լազերային մազահեռացում

Լազերային մազահեռացումը վերջիվերջո ազատում է անցնակալի մազերից։ Լազերային մազահեռացման տեսակներն են՝ ալեքսանդրիտային 755 նմ, դիոդային 808-810 նմ, նեոդիմային 1064 նմ։ Մինչև լազերային ճառագայթների տարբերություններին անցնելը, կարևոր է հասկանալ դրանց ներգործության մեխանիզմը։

Լազերային մազահեռացման հիմքում ընկած է ընտրանքային ֆոտոթերմոլիզը։

Ընտրանքային – Լազերային ճառագայթը կլանվում է բացառապես մազարմատի կողմից, քայքայվում է՝ անվնաս թողնելով հարակից հյուսվածքները։

Ֆոտո – լազերային ճառագայթը տեղափոխում է օպտիկական էներիգիա, որի կրողներն են ֆոտոնները։

Թերմո – մազարմատում առկա մելանինի քրոմոֆորը կլանում է օպտիկական էներգիան և փոխակերպում թերմալ էներգիայի։

Լիզ – Փոխակերպված թերմալ էներգիայի արդյունքում մազարմատը քայքայվում է։

Իսկ հիմա խոսքենք լազերային ճառագայթների տարբերությունների մասին՝

1. Ինչքան կարճ է լազերային ճառագայթի երկարությունը, այնքան ավել շատ օպտիկական էներգիա կարող է այն կրել։ Այսպիսով, ալեքսանդրիտային՝ 755 նմ լազերային ճառագայթը ավելի շատ օպտիկական էներգիա կարող է կրել, քան դիոդային 808-810 նմ լազերային ճառագայթը, իսկ վերջինս ավելի շատ էներգիա կարող է կրել, քան նեոդիմային 1064 նմ երկարության լազերային ճառագայթը։
2. Հաջորդ կարևոր պայմանն է մազարմատի մելանինի քրոմոֆորի կողմից լազերային ճառագայթի կլանման աստիճանը։

Ինչպես տեսնում ենք վերոգրյալ աղյուսակից՝ մազարմատի մելանինի քրոմոֆորի կողմից ամենաշատը կլանվում է ալեքսանդրիտային՝ 755 նմ լազերային ճառագայթը, հետո դիոդային 808-810 նմ լազերային ճառագայթը և վերջում՝ նեոդիմային՝ 1064նմ լազերային ճառագայթը։
3. Ալեքսանդրիտային և նեոդիմային լազերային մազահեռացումները կատարվում են ոչ կոնտակտային մեթոդով։ Դիոդային լազերային մազահեռացումները կատարվում են կոնտակտային մեթոդով, որի համար օգտագործվում է գել։

4. Ալեքսանդրիտային լազերային մազահեռացման ժամանակ թույլատրելի է 1-2 մմ մազազածածկույթի առկայությունը, մինչդեռ դիոդային լազերային մազահեռացման համար պահանջվում է առանց մազածածկույթի մաշկ (սափրված)։

5. Ալեքսանդրիտային լազերային մազահեռացումից հետո պացիենտները անմիջապես ազատվում են մազածածկույթից՝ գալիս են 1-2 մմ մազածածկույթով, հեռանում առանց մազածածկույթի։ Դիոդային լազերային մազահեռացման ժամանակ պետք է սպասել մինչև 10-14 օր, որպեսզի մազերը ինքնուրույն դուրս գան և թափվեն։

6. Ալեքսանդրիտային լազերային մազահեռացումը ցուցված է իրականանցնել մաշկի, ըստ ֆիցպատրիկի՝ 1-3 տեսակների համար։ Կովկասյան տիպի մարդկանց բնորոշ է մաշկի 2-3 տիպերը։ Դիոդային լազերային մազահեռացման համար՝ մաշկի 1-4 տիպերը, իսկ նեոդիմային լազերային մազահեռացման համար մաշկի բոլոր տիպերը։ Դա բացատրվում է մաշկում առկա մելանինի քանակով։ Մենք գիտենք արդեն վերոգրյալից, որ ալեքսանդրիտային լազերը ավելի շատ էներգիա է կրում և ավելի լավ է կլանվում մելանինի քրոմոֆորի կողմից, իսկ ֆիցպատրիկի մաշկի 4-րդ, 5-րդ և 6-րդ ֆոտոտիպերում մելանինի քանակը շատ է։ Այդ մաշկի տիպերի համար նպատակահարմար է օգտագործել բացառապես դիոդային կամ նեոդիմային լազերային ճառագայթները։

7. Ներոդիմային՝ 1064 նմ լազերային ճառագայթը ավելի խորն է ներթափանցում, քան դիոդային՝ 808-810 լազերային ճառագայթը, իսկ վերջինս էլ խորն է ներթափանցում քան ալեքսանդրիտային՝ 755 նմ լազերային ճառագայթը։ Ալեքսանդրիտային լազերային ճառագայթման ժամանակ մեծ դերակատարություն ունի ճառագայթի շրջանակի չափը։ Սարքավորման ծայրակալի շրջանակի փոքր չափերով կարելի ազդել ավելի մակերեսային թիրախների վրա, մինչդեռ ծայրակալի մեծ չափերի շրջանակներն իդիալական են դերմայում տեղակայաված խորանիստ մազարմատների վրա ազդելու համար։
«Cosmolab»-ը առաջարկում է ինչպես ալեքսանդրիտային, այնպես էլ դիոդային լազերային մազահեռացումներ։ Միայն մասնագիտացված բժիշկները կարող են ճիշտ որոշել Ձեր մաշկի և մազի տեսակին համապատասխան լազերային մազահեռացման մեթոդը և այդ դեպքում այն կլինի արդյունավետ և տնտեսապես հիմնավորված։

Լազերային մազահեռացում իրականանցնող բժիկներից պահանջե՛ք, որպեսզի Ձեզ բացատրեն և հիմանավորեն առաջարկվող լազերային մազահեռացման մեթոդի ընտրությունը։ Չէ՞ որ խոսքը գնում է Ձե՛ր առողջության և Ձե՛ր ֆինանսների մասին։

«Cosmolab»-ում մազահեռացման միջամտությունից առաջ խորհրդատվությունն անվճար է։ 

Մասնագետը Ձեզ կբացատրի լազերային մազահեռացման գործընթացի բոլոր մանրամասները, կօգնի ընտրել ամենաարդյունավետ մազահեռացման մեթոդը Ձեր մաշկի դեպքում և կպատասխանի Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերին։ Որից հետո Դուք կորոշեք որտեղ և երբ իրականանցնել մազահեռացումը։

Գրանցվել կարող եք՝ զանգահարելով 011 55 00 22, 044 55 00 22 հեռախոսահամարներով կամ առցանց։