Ի՞նչ է ռոզացեան
Ռոզացեան դեմքի կենտրոնական հատվածի քրոնիկ հիվանդություն է, որը հաճախ առաջանում է 30-ից 60 տարեկան հասակում: Այն սովորաբար հանդիպում է բաց մաշկ, կապույտ աչքեր ունեցող մարդկանց շրջանում:
Ռոզացեան կարող է լինել անցողիկ, պարբերական կրկնվող կամ կայուն, և բնութագրվում է մաշկի կարմիր երանգով:
Ո՞րն է ռոզացեայի առաջացման պատճառը
Ռոզացեայի առաջացման պատճառների վերաբերյալ կան մի քանի տեսություններ, ներառյալ գենետիկական, էկոլոգիական, անոթային և բորբոքային գործոնները: Որոշակի դեր ունի նաև ուլտրամանուշակագույն ճառագայթման քրոնիկական ազդեցության հետևանքով մաշկի վնասումը: Մաշկի բնածին իմունային պատասխանը կարևոր է, քանի որ ռոզացեայի ընթացքում նկատվում են հակամանրէային պեպտիդների բարձր կոնցենտրացիաներ, օրինակ ՝ կաթելիցիդիններ:
Ռոզացեայի ժամանակ կարևոր դեր ունեն մատրիցային մետալոպրոտեինազները, ինչպիսիք են կոլագենազը և էլաստազը: Այս ֆերմենտները վերափոխում են նորմալ հյուսվածքները, օգնում վերքերի ապաքինմանը և արյան անոթների ձևավորմանը (անգիոգենեզ): Ռոզացեայի ժամանակ այս ֆերմենտները գտնվում են բարձր կոնցենտրացիայի մեջ և կարող են նպաստել մաշկի բորբոքմանը, կարծրացած մաշկի առաջացմանը: Մատրիցային մետալոպրոտեինազները կարող են նաև ակտիվացնել կատելիցիդինները, որոնք նպաստում են բորբոքմանը:
Որո՞նք են ռոզացեայի կլինիկական բնութագրերը
Ռոզացեայի արդյունքում առաջանում են կարմիր հանգույցներ (պապուլաներ), երբեմն նաև պուստուլաներ: Սրանք ավելի շատ լինում են կոնաձև, ի տարբերություն ակնեի` չկան սև և սպիտակ կետեր ու հանգույցներ: Ռոզացեան կարող է հանգեցնել նաև կարմրության (Էրիթեմա-տելեանգիէկտատիկ ռոզացեա), թեփոտվածության առաջացման (դերմատիտ) և այտուցվածության (ֆիմատոզ ռոզացեա):
Ռոզացեայի ախտանիշները․
Հաճախակի կարմրություն;
- Կարմրավուն դեմք՝ կայուն կարմրության կամ արյան անոթների պատճառով՝ տելեանգիէկտազիա (առաջին աստիճան կամ Էրիթեմա-տելեանգիէկտատիկ ռոզացեա);
- Հաճախ հանդիպող կարմիր պապուլաներ և պուստուլաներ քթի, ճակատի, այտերի և կզակի հատվածներում (բորբոքային կամ պապուլոպուստուլյար ռոզացեա)․ հազվադեպ կարող են հանդիպել նաև իրանի և վերին վերջույթների հատվածներում;
- Դեմքի չոր և շերտավորվող մաշկ;
- Արևի ազդեցության ներքո գտնվելիս և տաք, կծու կերակուր կամ ըմպելիքներ համտեսելիս նկատվող սրացումներ (դեմքը կարմրացնող ցանկացած բան);
- Զգայուն մաշկ. այրոց և քոր, հատկապես դիմահարդարման, արևապաշտպան և այլ քսուքների օգտագործման դեպքում;
- Կարմիր, ցավոտ կամ փոշոտվող կոպի եզրեր, ներառյալ պապուլաները և ակնագարիկները (բլեֆարիտ), և աչքերի հոգնածություն կամ բորբոքում (կոնյունկտիվիտ, կերատիտ, էպիսկլերիտ)` աչքերի ռոզացեա;
- Մեծացած քիթ ՝ աչքի ընկնող ծակոտիներով (ճարպային հիպերպլազիա)՝ ռինոֆիմա;
- Դեմքի այլ հատվածների կոշտ այտուցվածություն, ներառյալ կոպերը` բլեֆարոֆիմա;
- Լիմֆատիկ խցանման պատճառով դեմքի վերին հատվածի կայուն կարմրություն և այտուցներ կամ ամբողջական այտուց` Մորբիգանի հիվանդություն;
- Կայուն դեղին-շագանակագույն երանգի պապուլաներ և հանգույցներ ՝ հատիկավոր ռոզացեայի պատճառով:
Ո՞րն է ռոզացեայի դիֆերենցիալ ախտորոշումը
Ռոզացեան երբեմն հնարավոր է շփոթել դեմքի այլ ցաների հետ կամ կարող է ուղեկցվել հենց այդ ցաներով.
- Ակնե (Acne Vulgaris-պատանեկան ակնե);
- Ստերոիդային ռոզացեա;
- Դեմոդեկոզ;
- Ֆուլմինանտ ռոզացեա
- Սեբորեային դերմատիտ
- Գրգռիչ/իրիտանտ կոնտակտային մաշկաբորբ
- Համակարգային (սուր) կարմիր գայլախտ
- Դերմատոմիոզիտ
Ինչպե՞ս է ախտորոշվում ռոզացեան
Շատ դեպքերում որևէ հետազոտություն չի պահանջվում, և ռոզացեայի ախտորոշումը կատարվում է կլինիկորեն: Ժամանակ առ ժամանակ կատարվում է մաշկի բիոպսիա, որը ցույց է տալիս քրոնիկ բորբոքումները և անոթային փոփոխությունները: Ռոզացեայի համընդհանուր հաշվառման հանձնաժողովը (ROSCO) խորհուրդ է տալիս դասակարգել ռոզացեան`օգտագործելով ախտորոշիչ, հիմնական և երկրորդական ֆենոտիպեր: Ախտորոշման համար անհրաժեշտ է մեկ ախտորոշիչ կամ երկու հիմնական ֆենոտիպ:
Ախտորոշիչ ֆենոտիպեր
- Հաստատված դեմքի կենտրոնական հատվածի էրիթեմա` բնորոշ օրինաչափությամբ, որը կարող է պարբերաբար սրվել;
- Ֆիմատոզ փոփոխություններ;
Հիմնական/առաջնային ֆենոտիպերը
- Պապուլաներ և պուստուլաներ;
- Կարմրություն;
- Տելեանգիէկտազիա;
- Աչքերի ռոզացեա (կոպերի եզրային հատվածների տելեանգիէկտազիաներ, սկլերիտ, սկլերոկերատիտ);
Երկրորդային ֆենոտիպեր
- Այրոց կամ քոր;
- Այտուցներ;
- Արտաքին չոր տեսք;
- Ռոզացեայի բուժում
«CosmoLab»-ի մաշկաբանության բաժանմունքում ռոզացեայի բուժման համար օգտագործվում են միմիայն բժշկական ուղեցույցերով հաստատված դեղորայքային բուժման մոտեցումներ, հարկ եղած դեպքում կատարվում է նաև սարքավորումային բուժում` IPL-ի (ինտենսիվ իմպուլսային լույսի) միջոցով, որն ի դեպ՝ ինչպես ցուց է տալիս կլինիկական փորձը՝ բարձր արդյունավետություն ունի։
Ապրելակերպի, մաշկի ճիշտ խնամքի դերը ռոզացեայի բուժման մեջ․
Ռոզացեայի ժամանակ մաշկի պատշաճ խնամքը նպատակ ունի.
- վերականգնել մաշկի պաշտպանիչ շերտը;
- պաշտպանել մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթումից:
Ռոզացեայի ժամանակ խորհուրդ է տրվում պարբերաբար օգտագործել արևապաշտպան միջոցներ 30 և ավելի բարձր SPF-ով , որոնք ապահովում են ավելի լավ պաշտպանություն՝
• UVA ճառագայթներից;
• UVB ճառագայթներից;
• ինֆրակարմիր ճառագայթումից;
• կապույտ լույսից:
Ռոզացեայի բուժման տարատեսակ մեթոդները հնարավորություն են տալիս բժշկին յուրաքանչյուր պացիենտի համար կազմել անհատական բուժման պլան և հասնել գերազանց կլինիկական արդյունքների:
Մաշկի պատշաճ խնամքը չոր մաշկից ազատվելու և ռոզացեայի տհաճ զգացողությունները թեթևացնելու ամենաարդյունավետ միջոցն է:
Պացիենտի կրթվածությունը նույնպես կարևոր է մաշկի քրոնիկ բորբոքային հիվանդության արդյունավետ կառավարման համար: Անհրաժեշտ է պացիենտին բերել գիտակցության այն աստիճանի, որ կենսակերպի փոփոխությունները կարող են զգալիորեն նվազեցնել ռոզացեայի ախտանիշների սրությունը:
Եթե ռոզացեայի ախտանշանները Ձեզ ծանոթ թվացին, կամ վստահ եք ախտորոշման հարցում՝ կարող եք Ձեր առողջությունը վստահել «CosmoLab»-ի մաշկաբանության բաժանմունքի բանիմաց և փարձառու բժիշկներին։
Խորհրդատվության արժեքը 7000 դրամ է, բուժան նշանակման հետ միասին՝ 10,000 դրամ։ Գրանցվել կարող եք՝ զանգահարելով 011 55 00 22, 044 55 00 22 հեռախոսահամարներով։
Հասցեներ՝
Սայաթ-Նովա 15 (ներքին՝ 1)
Կոմիտաս 37 (ներքին՝ 2)
Գայի պող․ 16 | Մեգամոլ (ներքին՝ 3)
Դավթաշեն 2-րդ թղմ․ 39/2 (ներքին՝ 4)
Սարյան 19-21 (ներքին՝ 5)