Ի՞նչ է HIFU-ն
HIFU-ն սարքավորումային երիտասարդացման միջամտություն է, որը հաճախ համեմատության մեջ է դրվում դեմքի վիրահատական ձգման հետ։ Պատճառն այն է, որ միջամտությունից հետո և հաջորդող 3 ամիսների ընթացքում դիտվում է մաշկի ռադիկալ ձգվածություն, փափուկ հյուսվածքների երիտասարդացում և մաշկի որակի բարձրացում։
Ի՞նչ է նշանակում HIFU
HIFU` High Intensity Focused Ultrasound, թարգմանաբար նշանակում է բարձր ինտենսիվության ֆոկուսավորված ուլտրաձայն։
Ինչպե՞ս է աշխատում մեթոդը
HIFU SMAS Lifting՝ SMAS բառը հուշում է, թե որն է միջամտության թիրախը։ SMAS-ը մաշկի մկանային ապոնևրոտիկ շերտն է, որը կապում է մաշկը մկանին։ Այս միջամտության էությունը կայանում է մաշկի հենց այս շերտի վրա ներազդեցության մեջ։
Երբ սարքավորման ծայրակալը դիպչում է մաշկին, և բժիշկը տալիս է «մեկնարկի» հրահանգը, բարձր ինտենսիվության ֆոկուսացված ուլտրաձայնային ալիքները թափանցում են մաշկի համապատասխան շերտ և բարձր ջերմաստիճանի ներքո (65-75 աստիճան) ձևավորում կոագուլյացիոն ֆրակցիոն կետեր՝ միկրոթերմալ վնասվածքներ, իսկ օրգանիզմը սկսում է վերականգնել վնասված մաշկը՝ ձևավորելով նոր կոլագեն և էլաստին։
Այս միջամտությունն ունի շատ առավելություններ, դրանցից ամենակարևորներից է այն, որ միջամտության ընթացքում վերնամաշկը չի վնասվում, և այն չունի վերականգնողական շրջան, հանգիստ կարելի է անցնել առօրյա գործերին, ազդեցության թիրախը բացառապես մաշկի SMAS շերտն է։
Ինչո՞ւ հենց 7Deep երիտասարդացում
Ինչպես նշվեց վերևում՝ միջամտության ներազդեցությունը մաշկի SMAS` ապոնևրոտիկ շերտում է, և քանի որ այդ շերտը մարմնի ու դեմքի տարբեր հատվածներում տարբեր խորությունների վրա է, այստեղ լիարժեք արդյունքի համար հարկավոր է համակցված մոտեցում։
Չէ՞ որ հարակնային հատվածի մաշկն ավելի բարակ է, ուստի SMAS շերտն ավելի մակերեսային է, քան, օրինակ, պարանոցի կամ փորի շրջանում։
Սովորաբար դասական HIFU SMAS Lifting-ի միջամտությունը շուկայում առաջարկվում է դասական մեկ երկու ծայրակալի փոփոխմամբ, կամ անհրաժեշտ խորության վրա ներազդելու հնարավորություն չունենալու դեպքում պարզապես շրջանցվում է այդ հատվածը։
CosmoLab-ն իր Սարյան 19-21 հասցեի մասնաճյուղում ներկայացնում է HIFU SMAS Lifting-ի նոր սարքավորումը՝ One Thera-ն, որը միաժամանակ համակցում է ազդեցության 7 խորություն՝ ազդելով դեմքի և մարմնի մաշկի ապոնևրոտիկ շերտի տարբեր խորությունների վրա։ Այս դեպքում գործ ունենք սարքավորման ավելի կատարելագործված և թարմացված մոդելի հետ։
Այս յուրօրինակ սարքավորումն ունի 7 ծայրակալ, համապատասխանաբար՝ 1,5 մմ, 2 մմ, 3 մմ, 4,5 մմ, 7 մմ, 10 մմ և 13 մմ խորության վրա ապոնևրոտիկ շերտին հասնելու համար։
Որոնցից 1,5 մմ, 2մմ, 3մմ, 4,5 մմ երկարությամբ ներթափանցող ծայրակալերը նախատեսված են դեմքի, պարանոցի և դեկոլտեի շրջանների համար, իսկ 7 մմ, 10 մմ և 13 մմ երկարությամբ ներթափանցող ծայրակալերը՝ մարմի շրջանի, մասնավորապես՝ ձեռքերի, փորի, և ազդրերի համար։
Ինչպե՞ս է անցնում միջամտությունը
Բժիշկը ծանոթանում է միջամտության կատարման ցուցումներին, այնուհետև պացիենտին ծանոթացնում է հակացուցումներին և ինքը ծանոթանում պացիենտի անամնեզին։
Միջամտության համար նախատեսված հատվածն ախտահանվում է, մաշկին քսվում է ուլտրաձայնային կոնտակտի ապահովման համար նախատեսված գելն ու սկսվում է միջամտությունը։
Ընթացքը որոշակի դեպքերում կարող է ուղեկցվել նաև ցավային զգացումով, այս միջամտությունից առաջ ցավազրկում չի կատարվում, քանի որ տեսականորեն այն չի ազդում, սակայն ընթացքը լիովին տանելի է։
Միջամտության արդյունքը հնարավոր է լինում գնահատել նույնիսկ միջամտությունից անմիջապես հետո, սակայն վերջնական արդյունքը զարգանում է 3 ամսվա ընթացքում և պահպանվում 1,5-2 տարի։
Միջամտության առավելություններն են՝
- Սարքավորման 7 ծայրակալերի առկայությունը,
- Սարքավորման գլխիկների ինովացիոն՝ գրչանման տեսքը, որը մի քանի անգամ հեշտացնում է բժշկի աշխատանքը,
- Միջամտությունից հետո նկատելի արդյունքը,
- Միջամտության արդյունքի երկարատև պահպանումը՝ 1,5-2 տարի,
- Միջամտության ընթացքում վերնամաշկի անվնաս մնալը,
- Մաշկի վերականգնողական շրջանի բացակայությունը,
- Միջամտությունից հետո մաշկի ռադիկալ երիտասարդացումը։
Միջամտության արդյունքում մաշկը՝
- Ձգվում է,
- Փափկում է,
- Դառնում է ավելի առաձգական և էլաստիկ,
- Կնճիռները հարթվում են կամ դառնում ավելի սակավ և դժվար տեսանելի,
- Վերականգնվում է մաշկի առողջ գունային երանգը,
- Ընդգծվում է դեմքի օվալը,
- Ձգվում են կրկնակզակն ու այտերը,
- Հարակնային շրջանի մաշկը թարմանում է և ձգվում։
Միջամտության ցուցումներն են՝
- Դեմքի օվալի և կրկնակզակի ուրվագծի կորուստը,
- Կախված դեմքը՝ ծորացող մաշկով և պարանոցով (գրավիտացիոն պտոզ),
- Միջհոնքային ծալքի առկայությունը և բերանի ծայրերի իջեցումը,
- Հոնքերի իջեցումը,
- Մաշկի ծերացումը,
- Ստորին ծնոտի ուրվագծի կորուստը,
- Կրկնակզակի առկայությունը,
- Այտերի ուրվագծերի կորուստը,
- Լանջաբացվածքի ծերացումը։
Միջամտությունից առաջ բժշկի խորհրդատվությունն անվճար է, հիշեցնենք, որ One Thera սարքավորմամբ դեմքի և մարմնի HIFU SMAS լիֆթինգ միջամտությունը կատարվում է միայն CosmoLab Clinics-ի Սարյան 19-21 հասցեի մասնաճյուղում։
Անվճար խորհրդատվության կարող եք գրանցվել զանգով՝ 044 55 00 22, կամ առցանց՝ սեղմելով էկրանին թարթող շրջանակին։