Մաշկի անվտանգ մաքրումը կարևոր է հղկիչ նյութերի օգտագործման համար: Չէ՞ որ մաշկի վերին շերտի ամբողջականությունը խախտվելու դեպքում կարող են առաջանալ բազմաթիվ հիվանդություններ:
Նշով պիլինգն այդ դեպքում կարելի է ամենափափուկների և խնայողների կարգին դասել: Դրա ազդեցությունը մաշկի վրա ապահովում է առանց ակներև վնասվածքների արագ մաքրում, ինչի շնորհիվ մաշկն արագ է վերականգնվում:
Այն կարելի է օգտագործել որպես մարմնի տարբեր մասերի, այդ թվում դեմքի համար նախատեսված խնայող ՄԱՆ(մակերեսային ակտիվ նյութ):
Նշաթթու․ հատկությունները և օգտագործման ցուցումները:
Նշաթթուն ստացվում է նշի յուղի և աղաթթվի տաքացման շնորհիվ: Դրա մոլեկուլային կառուցվածքը կազմված է խոշոր մասնիկներից, որոնք ներթափանցում են վերնամաշկի վերին շերտ՝ չխախտելով դրա ամբողջականությունը: Այդ պատճառով այս պիլինգով մաքրումը գրեթե չի առաջացնում գրգռվածություն:
Մաշկի վրա ազդեցության դեպքում հիմնական հատկությունները
• Նշաթթուն քիմիական ախտազերծիչ է: • Չի առաջացնում կարմրություն կամ նկատելի վնասվածքներ: • Փափուկ շերտազատում է մաշկը, վերսկսում դրա վերականգնումը: • Հատուկ բաղադրության շնորհիվ լուծում է ծակոտիներում ճարպային կուտակումները: • Կանխարգելում է կորյակային ցանի առաջացումը: • Գունաբացում է պիգմենտային բծերն առանց բջիջների աշխատանքը խախտելու: • Պաշտպանում են արևի վնասակար ճառագայթների ազդեցությունից: • Նպաստում են կոլագենի գոյացմանը, ինչի շնորհիվ մաշկը հարթվում է:
Օգտագործման հատուկ ցուցումներ
Նշաթթվով պիլինգը մաշկի վերին շերտի տարբեր հիվանդությունների դեպքում կատարյալ լուծում է: Խորը թափանցելու հատկության շնորհիվ այն լավ լուծում է ենթամաշկային ճարպաշերտը և մաքրում ծակոտիները: Կորյակային ցանը աստիճանաբար նվազում է: Կապող նյութն օգնում է նեղացնել մաքրված ծակոտիները՝ կանխարգելելով ակնեի առաջացումը: Վերականգնում է բջջային ռեցեպտորների աշխատանքը և արագացնում նոր բջիջների աճը՝ դեմը առողջ երանգ է ձեռք բերում, գունաբացվում են պիգմենտային բծերը: Բացի այդ, նշաթթուն օգնում է մաշկին վերադարձնել առաձգականությունը, ուստի կօգնի դիմախաղային կնճիռների հաղթահարման գործում:
Օգտագործման հակացուցումները
Չնայած նրան, որ նշաթթու պարունակող միջոցները օգնում են ձերբազատվել մաշկի տարբեր խնդիրներից և փափուկ են ազդում, դրանց գործածումը ցանկալի չէ հետևյալ դեպքերում.
• Թարախային գոյացություններ և հերպես: • Բաղադրության մեջ մտնող որոշ կոմպոնենտների հանդեպ ալերգիկ ռեակցիա: • Մրսածության, հարբուխի և այլ հիվանդությունների դեպքում: • Շաքարային դիաբետով հիվանդների: • Հղիության կամ կրծքով կերակրման շրջան: • Բաց վերքերի և վնասվածքների դեպքում: • Լազերային մազահեռացումից հետո: • Պապիլոմաներ և գորտնուկներ ունեցող մաշկի վրա: • Տուբերկուլյոզի և պսորիազի ցանկացած դեպքերում:
Եթե վստահ եք, որ հակացուցում ունեք, խորհուրդ է տրվում անցկացնել ալերգիկ փորձ: Բաղադրության չնչին մաս տարածե՛ք նախադաստակի հատվածում, և սպասեք մի քանի րոպե: Մաշկի սուր ծակոցի կամ այրոցի, քորի զգացողության դեպքում այս պիլիգնը չի կարելի օգտագործել: Սակայն եթե ցանկանում եք դիտարկել արդյունքները, ավելի լավ է դրանք գործածել կոսմետիկ սրահներում հսկողությամբ:
Նկատելի գրգռման բացակայության դեպքոում կամ թեթև այրոցի և ծակծկոցի դեպքում անհրաժեշտ է միջոցը զուշությամբ օգտագործել:
Միջամտության անցկացման նախապատրաստումը
Ինչպես և դեմքի կոսմետիկական ցանկացած մաքրում, նշաթթվով պիլինգի օգտագործումը պահանջում է մաշկի հատուկ նախապատրաստում:
Սկզբում ստուգե՛ք, թե արդյոք Ձեր մաշկն ալերգիկ ռեակցիա չունի նախապես ընտրված միջոցի հանդեպ: Օգտագործումից հեռացրե՛ք նշաթթվի հետ փոխներգործություն առաջացնող ցանկացած նյութ: Ընտրե՛ք այնպիսի կոսմետիկա, որը կօգնի Ձեր մաշկին նախապատրաստվել խորը մաքրմանը՝ չառաջացնելով ցավ կամ վիճակի վատթարացում:
Մաքրող միջամտություններից առաջ և հետո մաշկը հատուկ խնամքի կարիք ունի, որի համար նախատեսված բազմաթիվ տեսակներ կան:
Չե՞ք կարող ընտրել: Օգնության կգա ցածր պարունակության նշաթթվով ցակացած միջոց: Բավական է 15%: Անցկացրե՛ք մաշկի մաքրում՝ նախքան ավելի խիտ կոսմետիկա օգտագործելը: Սակայն պիլինգն ավելի լավ է իրականացնել մինչև հիմնավոր մաքրումը, մի քանի օր առաջ՝ սրանով հնարավորություն տալով մաշկին նախապատրաստվել և վերականգնվել: Արդյունքը պահպանելու նպատակով նույնպես նպատակահարմար է մաքրում կիրառել:
Հիմնական միջամտությունը
Նշաթթվի օգտագործմամբ մաքրումն իրահակացվում է մի քանի փուլով
1. Հատուկ լոսյոնով թրջած թղթե սկավառակով մաքրե՛ք կոսմետիկան և դեմքի մաշկը լվացե՛ք մաքրման առաջնային նյութերով: Ցանկալի է սրանք լինեն մաքրող սովորական փրփուրներ կամ լվացվելու գելեր:
2. Դեմքը մաքրե՛ք տոնիկով՝ թթվային բալանսի վերականգնման և ճարպազերծման նպատակով: Այս միջամտությունը շատ կարևոր է ակտիվ նյութերի կոնֆլիկտից խուսափելու և կարմրությունը կանխելու համար:
3. Պիլինգային միջոցը տարածե՛ք մաշկին: Սկզբում հարմար է փոքր խտությամբ նյութ օգտագործել: Կախված միջոցից և նրա արտադրողից, այսպիսի մաքրումը կարող է տարբեր կերպ ընթանալ: Երբեմն տարածման դեպքում անհրաժեշտ է մերսել մաշկը՝ խուսափելով խիստ ակտիվ շփումից: Սակայն ամենից հաճախ նման պիլինգը գործածվում է որպես արագ դիմակ: 10 րոպե անց լվացե՛ք ջրով կամ հատուկ տոնիկով:
4. Դեմքը նորից մաքրե՛ք տոնիկով և թթվի չեզոքացուցիչով բնականոն pH պահպանելու նպատակով: Հաճախ նշաթթվային պիլինգի օգտագործումից հետո, այս միջոցառումը բաց է թողնվում,քանի որ դրա ազդեցությունն ավելի անվտանգ է, քան մյուսներինը:
5. Մաքրումից հետո խորհուրդ է տրվում հանգստացնել մաշկը: Կարելի է օգտագործել ինչպես մի քանի րոպե մնացող և ապա լվացվող դիմակ, այնպես էլ սովորական հանգստացնող խոնավեցնող քսուք, որն ունի ռեգեներատիվ հատկություններ: Դիմակից հետո օգտագործե՛ք խոնավեցնող քսուքներ:
Մաքրող միջամտությունից հետո մաշկի խնամքը
Նույնիսկ եթե արտադրողը պնդում է որ նշաթթուն չի կարող վնասել մաշկը և վերականգնումը արագ է տեղի ունենում, անհրաժեշտ է կրկին ստուգել: Նույնսիկ ամռանը, հատուկ պիլինգներից հետո, մաշկը դառնում է ավելի զգայուն: Այդ պատճառով, դեմքի՝ նշաթթվով մաքրումից հետո խորհուրդ է տրվում առաջին օրերին դեմքը պարտադիր պաշտպանել արևապաշտպան քսուքով: Կողմնակի ազդեցություններ և բարդացումներ
Նշաթթվով պիլինգը փափուկ և նուրբ մաքրում են մաշկի ցանկացած մակերես՝ կանխելով նկատելի վնասվածքների առաջացումը, և մաշկը արագ է վերականգնվում: Սակայն անհրաժեշտ է հաշվի առնել, որ նշված գործարկման կանոններին չհետևելու դեպքում կարելի է վնասել մաշկը, որից հետո կարող են առաջանալ հետևյալ բարդացումները.
Նշաթթվով պիլինգը փափուկ և նուրբ մաքրում են մաշկի ցանկացած մակերես՝ կանխելով նկատելի վնասվածքների առաջացումը, և մաշկը արագ է վերականգնվում: Սակայն անհրաժեշտ է հաշվի առնել, որ նշված գործարկման կանոններին չհետևելու դեպքում կարելի է վնասել մաշկը, որից հետո կարող են առաջանալ հետևյալ բարդացումները.
• Ջերմային այրվածքներ; • Այտուց; • Չափազանց չորություն և ձգվածություն; • Բաց կամ վնասված հատվածների միջոցով վարակի առաջացում; • Գերզգայունություն; • Մրսածության և հարբուխի ուժգնացում; • Այլ արդյունքներ, որոնք կրկնում են հակացուցումները:
Տեսանելի բարդացումներից խուսափելու նպատակով անհրաժեշտ է դիմել բժիշկի, կամ օգտագործել հանգստացնող և հակաալերգիկ պրեպարատներ, սնուցող կրեմներ և յուղեր:
Այդ պատճառով մաքրող միջամտությունն իրականացնելուց առաջ անհրաժեշտ է ստուգել ալերգիկ ռեակցիաները կամ ուղղակի չգործածել այն, եթե դուք ունեք գոնե մեկ հակացուցում:
Նշաթթվի պիլինգի օգտագործման հաճախականությունը
Հասկանալու համար, թե որքան հաճախ է հնարավոր նշաթթու պարունակող մաքրող միջոցներ օգտագործել, ծանոթացե՛ք ցուցումներին:
Որոշ նյութեր, որնք 10-20% ցածր կոնցենտրացիա ունեն, կարելի է օգտագործել շաբաթական մեկ կամ երկու անգամ տարվա ընթացքում: Սակայն հաշվի առե՛ք նաև, որ նշաթթվի պիլինգի օգտագործումը կարող է կախված լինել մաշկի տիպից, որին խորհուրդ է տրվում նման միջամտություններ անցկացնել ամիսը 1 անգամ, ոչ ավելի հաճախ:
30-70% խտությամբ նշաթթու պարունակող միջոցները օգտագործվում են միայն կուրսով կես տարվանից ոչ ավելի հաճախ, ամսեկան մեկական անգամ: Դրանք գործածելուց առաջ անհրաժեշտ է մաշկը նախապատրաստել:
Միջամտությունից առաջ մաշկաբանի խորհրդատվությունն անվճար է՝ գրանցվել կարող եք՝ առցանց, սեղմելով կապույտ կոճակին կամ զանգահարելով 011 55 00 22, 044 55 00 22 հեռախոսահամարներով։