Բոլոր ժամանակներում կանայք ձգտել են գեղեցկության և հարատև երիտասարդության: Հին Եգիպտոսում մաշկի մաքրման համար օգտագործել են գինին: Մեր ժամանակներում նույն նպատակով կիրառվում է գլիկոլաթթուն (մրգաթթվի տեսակ):
Գլիկոլային պիլինգ է կոչվում գլիկոլաթթվի պարունակությամբ մաշկի մաքրումը:
Գլիկոլաթթվի հատկությունները Գլիկոլաթթուն (օքսիքացախաթթու) ունի հետևյալ հատկությունները.
• մաշկի երիտասարդացում՝ ֆիբրոբլաստներիի և կոլագենի ակտիվ սինթեզի խթանման շնորհիվ; • մաշկի ռելյեֆի հարթեցում; • մանր և միջին կնճիռների վերացում; • խորը մաքրում; • մաշկի ձգում; • հյուսվածքների առաձգականության բարձրացում; • խոնավեցում:
Ցուցումներ Գլիկոլաթթվի կիրառման հիմնական ցուցումներն են.
• ճակատային և հարակնային հատվածի մանր կնճիռները; • մաշկի չափազանց ճարպարտադրությունը; • դեմքի մաշկի ուժգին պիգմենտացիան; • կորեակային ցանից հետո գոյացած մանր թմբիկներն ու անհարթությունները; • հետակնե սինդրոմը; • մանր սպիները; • պեպենները; • դեմքի անհամաչափ երանգը; • մաշկի թեփոտվածությունը; • ստրիաները:
Կոսմետոլոգիական միջամտության այս տեսակը հաճախ պացիենտներին նշանակվում է որպես լազերային ներազդեցության կամ վիրահատության նախապատրաստում:
Գլիկոլաթթվի օգտագործման հակացուցումներ
Չնայած մրգաթթուներով պիլինգը դրական ազդեցություն ունի մաշկի վրա, որոշ դեպքերում անհրաժեշտ է հրաժարվել դրանց օգտագործումից: Հակացուցումների թվին են պատկանում.
• հղիությունը; • կրծքով կերակրման շրջանը; • մաշկային ծածկույթների վնասվածքները; • բաց վերքերն ու խոցերը; • առանձին բաղադրիչների անհանդուրժողականությունը; • գլիկոլաթթվի հանդեպ ալերգիկ ռեակցիան; • քիմիաթերապիայից հետո վերականգնման շրջանը; • հերպեսը:
Խորհուրդ է տրվում նախապես դիմել բժիշկի և խորհրդակցել այս միջամտության վերաբերյալ:
Պիլինգի կիրառումը թույլատրելի է 18 տարեկանից: Այն խորհուրդ է տրվում անցկացնել աշնանային և ձմեռային շրջանում, գարնանը և ամռանը ավելի լավ է քիմիական ներազդեցությունից խուսափել ուլտրամանուշակագույն ճառագայթման ակտիվության պատճառով, որը կարող է գրգռել բջիջները և կարմրության պատճառ դառնալ:
Ինչպե՞ս նախապատրաստվել պիլինգին
Միջամտությունից 7-10 օր առաջ անհրաժեշտ է սկսել մաշկի նախապատրաստումը: Դրա համար հիմնական խնամքի միջոցներին ավելացրե՛ք գլիկոլաթթվի ցածր պարունակությամբ միջոցներ: Այս միջոցներն անհրաժեշտ է օգտագործել օրական 1-2 անգամ:
Միջամտությունից մեկ օր առաջ փորձե՛ք հիմնական օգտագործվող բաղադրությունը տարածել արմունկի ծալքի վրա: Հետևե՛ք մաշկի ռեակցիային: Քորը, գրգռվածությունը կամ ուժգին կարմրությունը վկայում են ալերգիայի և միջոցի օգտագործման անթուլատրելիության մասին: Միջամտության ընթացքում հնարավոր են չնչին տհաճ զգացողություններ, որոնք պետք է անցնեն պիլինգը լվանալուց անմիջապես հետո: Անթուլատրելի են ուժգին ցավը կամ մաշկի վրա վերքերի առաջացումը:
Քիմիական պիլինգն իրականացվում է մի քանի հիմնական փուլերով.
1. Մաքրում: Դեմքն անհրաժեշտ է մաքրել կոսմետիկայից և աղտոտվածությունից, օրինակ, հիարուլոնաթթու պարունակող փափուկ կաթնանման միջոցի օգնությամբ:
2.Ակտիվ գելի կամ այլ միջոցի կիրառում: Գլիկոլաթթու պարունակող գելը վրձնի օգնությամբ տարածվում է դեմքի, դեկոլտե և պարանոցի հատվածներին: Զգայուն մաշկի համար օգտագործվում են 35% ակտիվ բաղադրիչի պարունակությամբ պրեպարատներ, յուղոտ և տարիքային մաշկի համար՝ մինչև 45-70%: Հազվադեպ կարող են առաջանալ թեթև այրոց, կարմրություն և բծեր: Ռիսկերի բացառման նպատակով միջամտությունը խորհուրդ է տրվում անցկացնել հանգստյան օրերից և կարևոր միջոցառումներից առաջ:
3. Չեզոքացում: Գելը դեմքի վրա թողնում են որոշակի ժամանակահատվածով, որի տևողությունը կախված է մաշկաբանի ցուցումներից և խնդիրներից: Դրանից հետո կատարվում է հատուկ նյութով չեզոքացում, որից հետո էլ դեմքը լվանում են սենյակային ջերմաստիճանի սովորական ջրով:
4. Խոնավեցում: Միջամտությունից հետո մաշկին տարածվում է խոնավեցնող շիճուկ, դիմակ և սնուցող քսուք: Բոլորը ընտրվում են ըստ մաշկի տիպի և խնդիրների: Մաշկը հանգտանում է և հագենում թթվածնով:
Հետպիլինգային խնամք
Միջամտությունից հետո մի քանի շաբաթվա ընթացքում անհրաժեշտ է իրականացնել հետպիլինգային խնամք: Այն ներկայացնում է հանգստացնող և վերականգնող ակտիվ խոնավեցնող հետպիլինգային միջոցների օգտագործում: Օրվա ընթացքում 1-2 անգամ օգտագործվում են գլիկոլաթթվի ցածր պարունակությամբ փափուկ միջոցներ: Աշխատե՛ք խուսափել արևի տակ երկարատև գտնվելուց և ագրեսիվ կոսմետիկ միջոցների, օրինակ՝ թեփուկազատող սկրաբների օգտագործումից: Պիգմենտացիայից խուսափելու նպատակով խորհուրդ է տրվում օգտագործել SPF պարունակող պաշտպանիչ միջոցներ առնվազն 30 օրվա ընթացքում:
Կողմնակի ազդեցություններ
Քիմիական պիլինգի կողմնակի ազդեցությունները հազվադեպ են պատահում: Դրանց թվում են.
Նման ռեակցիաների առաջացման դեպքում խորհուրդ է տրվում անհապաղ դիմել բժիշկի օգնությանը:
Պիլինգի կիրառման հաճախականությունը
Քիմիական պիլինգի միջին կուրսը 10-12 միջամտություն է: Նրանց, ով առաջին անգամ է պիլինգի դիմում, խորհուրդ է տրվում սահմանափակվել 3 միջամտությամբ: Միջամտությունների միջև ժամանակահատվածը պետք է կազմի առնվազն 10-14 օր: Այս շրջանում անհրաժեշտ է հիշել հետպիլինգային խնամքի և արևապաշտպան միջոցների օգտագործման մասին, որից հետո նորից վերադառնալ նոր միջամտության նախապատրաստմանը:
Գլիկոլային պիլինգներից հետո հետադարձ կապը
Շատ կանայք արդեն հասցրել են փորձել այս նոր ծառայությունը: Նրանց ճնշող միջամտությունը վկայում են քիմիական ներգործության դրական ազդեցության մասին: Նկատվում է արագ արդյունք, կնճիռների վերացում, մաշկի խոնավեցում, մաքրում, փափկության և նրբության հաղորդում:
Գլիկոլաթթվով պիլինգի մասին բացասական կարծիքները չափազանց հազվադեպ են: Սովորաբար դրանք կապված են ակտիվ բաղադրիչների անհանդուրժողականությամբ կամ նախապիլինգային ճիշտ նախապատրաստման բացակայությամբ:
Կանանց 90%-ից ավելին լիովին գոհ են միջամտությունից և դրանից հետո մաշկի վիճակից:
Միջամտությունից առաջ մաշկաբանի խորհրդատվությունն անվճար է՝ գրանցվել կարող եք՝ առցանց, սեղմելով կապույտ կոճակին կամ զանգահարելով 011 55 00 22, 044 55 00 22 հեռախոսահամարներով