Erbium YAG, CO2 լազերային հղկու՞մ, թե՞ RF նանոհղկում։
Մաշկի հղկումը յուրահատուկ միջամտություն է, որն օգնում է թարմացնել և երիտասարդացնել մաշկը՝ գործիքակազմում ներառելով ժամանակակից և յուրահատուկ մեթոդներ։
Ի՞նչ խնդիրներ է այն լուծում՝
- Հետակնե հետքեր
- Սպիներ՝ նորմոտրոֆիկ, ատրոֆիկ և հիպերտրոֆիկ
- Ստրիաներ
- Ծակոտիներ
- Պիգմենտացիաներ
- Մաշկի թարմացում և երիտասարդացում
«CosmoLab»-ի էսթետիկ բժշկության բաժանմունքում ներկայացված են մաշկի հղկման բոլոր մեթոդները, որոնց տարբերությունների և կիրառման առանձնահատկությունների մասին էլ ներկայացված է այս հոդվածում։
Erbium YAG, CO2 լազերային հղկու՞մ, թե՞ RF նանոհղկում | Որո՞նք են այս մեթոդների տարբերությունները և ո՞ր դեպքում՝ որ մեթոդն է ցուցված․ ծանոթացեք ստորև՝
Տեխնոլոգիաների տարբերության և արդյունավետության մասին։
Լազերային Erbium YAG (2940 նմ երկարության) կամ CO2 (10600 նմ երկարության) ճառագայթների տեխնոլոգիայի հիմքում ընկած է ընտրանքային ֆոտոթերմոլիզը՝ լազերային ճառագայթը կլանվում է մաշկի շերտերում առկա ջրի քրոմոֆորի կողմից՝ փոխակերպվում ջերմային էներգիայի և առաջացնում աբլյացիա։
Ընդհանրապես, լազերային միջամտությունները լինում եմ աբլյատիվ և ոչ աբլյատիվ։ Աբլյատիվ լազերային միջամտությունների ժամանակ ջուրը գոլորշիանում է՝ միաժամանակ իր հետ գոլորշիացնելով բջիջների բիոլոգիական նյութերը։ Արդյունքում մաշկի ներազդված հատվածը սկսում է ամբողջովին վերականագնվել, խթանվում է կոլագենի և էլաստինի սինթեզը։ Արդյունքում ստանում ենք նոր՝ թարմացած երիտասարդական փայլով պիրկ և էլաստիկ մաշկ։
Ոչ աբլյատիվ լազերային միջամտությունների ժամանակ (1064 նմ, 1340 նմ, 1450 նմ, 1550 նմ երկ․ և այլն) մաշկի շերտերում առկա ջուրը տաքանում է՝ խթանելով միայն կոլագենի և էլաստինի սինթեզը։ Արդյունքում ստանում ենք պիրկ և առաձգական մաշկ, ասել է թե երիտասարդ մաշկ։
RF հղկման ժամանակ ջերմային մեծ էներգիա է փոխանցվում ներազդման հատված՝ խնդրո առարկա հյուսվածքները գոլորշիանում են։ Արդյունքում ստանում ենք նոր՝ թարմացած մաշկ։
Բոլոր երեք՝ լազերային Erbium YAG և CO2, ինչպես նաև RF տեխնոլոգիանները ունեն նաև ֆրակցիոն ներազդման լուծումներ։ Այստեղ աբլյացիան կատարվում է ոչ թե կոսմետիկ խնդրի ամբողջ մակերեսով, այլ սյունաձև՝ թերմալ վնասվածքների տեսքով։
Ֆրակցիոն աբլյացիայի արդյունքում վերականգողական ժամանակաշրջանը շատ ավելի կարճ է, ցավի զգացողության առումով (առանց ցավազրկման)՝ ավելի տանելի, սակայն, ենթադրում է քանակական առումով ավելի շատ միջամտություններ։
Իսկ ինչպե՞ս է ընտրվում հղկման տեխնոլոգիան։
Հղկման տեխնոլոգիայի ընտրությունը վերապահված է բացառապես բժիշկ-մաշկաբան, կոսմետոլոգներին, ովքեր ունեն նեղ մասնագիտական պատրաստվածություն։ Յուրաքանչյուր պացիենտի համար հղկման տեխնոլոգիայի ընտրությունը կատարվում է անհատական։
«CosmoLab»-ի բժիշկները հաշվի են առնում խնդրի բոլոր ասպեկտները՝ պացիենտի տարիքը, կնճիռների խորությունը և տեղակայումը, մաշկի ընթացիկ վիճակը և ցանկալի արդյունքը, արդյունատվության բարձրացման և արդյունքի երկար պահպանման համար՝ հղկման համակցումը պլազմոթերապիայի, մեզոթերապիայի, բիոստիմուլյացիայի հետ։
Ակնեի հետևանքների վերացման և սպիների հղկման ժամանակ շատ կարևոր է հետակնե սպիների և սպիների դասակարգումը ըստ տեսակների։ Յուրաքանյուր տեսակ պահանջում է առանձնակի մոտեցում՝ օրինակ ափսեաձև հետակնե սպին բացարձակապես այլ լուծում և հղկման տեխնիկա է պահանջում։ Ատրոֆիկ սպիների հղկման տեխնիկան տարբերվում է նորմոտրոֆիկ սպիների հղկման տեխնիկայից։
Ստրիաների պարագայում հարկավոր է համակցել մի քանի տեխնոլոգիաներ՝ աբլյատիվ լազերային և ոչ աբլյատիվ լազերային միջամտությունների հետ և այլն։
Ինչ վերաբերվում է մաշկի երիտասարդացմանը՝ ծակոտիների և տարիքային պիգմենտացիայի վերացմանը, ապա հաշվի են առնվում ևս մի շարք հանգամանքներ, որոնք բերում են երկար և մնայուն արդյունքների։
«CosmoLab»-ի էսթետիկ բժշկության բաժանմունքում մաշկաբան-կոսմետոոլոգի խորհրդատվությունն անվճար է։
Խորհրդատվության ընթացքում բժիշկը զննում է մաշկը, ծանոթանում պացիենտին հուզող խնդրի ողջ մանրամասներին և առանձնահատկություններին, ներկայացնում բաժանմունքում կիրառվող բոլոր սարքավորումային և բուժական լուծումները՝ ըստ անհրաժեշտության, նաև դրանց համակցումը, որն անհրաժեշտ է տվյալ խնդրի բուժման/շտկման համար։
Եթե կան հարցեր, որոնք պահանջում են մասնագիտական առումով հիմնավոր պատասխաններ, ապա կարող եք գրանցվել անվճար խորհրդատվության, այցելել և հղել հարցերը բժշկին։
Եղե՛ք տեղեկացված, առողջ և ինքնավստահ։
Գրանցվել կարող եք՝ 011 55 00 22, 044 55 00 22
Մասնաճյուղեր՝
Սայաթ-Նովա 15 (ներքին՝ 1)
Կոմիտաս 37 (ներքին՝ 2)
Գայի պող․ 16 | Մեգամոլ (ներքին՝ 3)
Դավթաշեն 2-րդ թղմ․ 39/2 (ներքին՝ 4)
Ծանոթացե՛ք նաև ամենաարդյունավետ և բժշկական մոտեցմամբ ալեքսանդրիտային լազերային մազահեռացման կանանց և տղամարդկանց գնացուցակներին։