Ստորև ծանոթացեք այն բոլոր առաջարկներին, որոնցից կարող եք օգտվել այս ձմռանը։
HIFU SMAS Lifting՝ մաշկի ոչ վիրահատական ձգման միջամտությունից օգտվեք 35% զեղչով
Այն թույլ է տալիս դեմքի պլաստիկ ձգումը վիրահատական միջամտությունների դասակարգումից տեղափոխել թերապևտիկ կոսմետոլոգիա։
HIFU SMAS ձգումը արդյունավետ և անվտանգ միջամտություն է, որը երիտասարդացնում է դեմքի մաշկն ու փափուկ հյուսվածքները։
Պլազմոթերապիա՝ հատուկ գնառաջարկ փաթեթների տեսքով
Պլազմոթերապիան մազաթափության կանխման և մաշկի տարատեսակ կոսմետիկ խնդիրների դեպքում կիրառվող ամենաանվտանգ և արդյունավետ միջամտությունն է։
Միջամտության հիմքում պացիենտի սեփական արյան թրոմբոցիտներով հարուստ պլազմայի ներարկումն է մաշկի համապատասխան շերտ։
Ուրվագծային պլաստիկա, 1մլ ֆիլերի արժեքը սկսած 65 հզ․ դրամից
Ֆիլերները հիալուրոնաթթվի հիմքով գելանման նյութեր են, որոնք կիրառվում են ներարկումային մեթոդով՝ խորը կնճիռների, գրավիտացիոն պտոզի (հյուսվածքների իջեցում), դեմքի և մարմնի այս կամ այն հատվածին ծավալ հաղորդելու և ասիմետրիաների շտկման համար։
Մաշկի պրոֆեսիոնալ խնամքը զեղչված արժեքներով
Սա այն միջամտությունն է, որը և՛ հաճելի է, և՛ օգտակար, և՛ ցուցված է պարբերական կատարման համար։
Իտալական Bioline JATO ապրանքանիշի պրեմիում դասի խնամքը զեղչված արժեքներով։ Կից ծանոթացեք նաև խնամքի մյուս տեսակներին։
Մաշկի հղկում․ դեմքի հղկման դեպքում նվեր պլազմոթերապիա
Մաշկի հղկումը երիտասարդացման/թարմացման յուրահատուկ միջամտություն է, որի ընթացքում առաջացած միկրոթերմալ վնասվածքները խթան են դառնում էլաստինի և կոլագենի սինթեզի համար՝ նպաստելով երիտասարդ, պիրկ և առաձգական մաշկի ձևավորմանը։
Մաշկի շերտերի մակերեսային և խորը աբլացիան օգնում է հարթել կնճիռները, հեռացնել պիգմենտային բծերը, սպիները, կերատոզը՝ մաշկին հաղորդելով առաձգականություն և միատարրություն։
Ասեղային մազահեռացում կանադական աշխարհահռչակ Silhouette-Tone ընկերության Evolution 7HD սարքով։
Այց կարելի է ամրագրել առցանց՝ սեղմելով էկրանին նշված շրջանակին կամ զանգով՝ 011 55 00 22, 044 55 00 22։