Մոտենում են տարվա ամենասպասված տնոերը։ Համընդհանուր սթրեսային իրավիճակն իր բացասական ազդեցությունն է թողնում մաշկի վրա։ Որքան էլ դա խանգարի մաշկի խնամքի համար, այնուամենայնիվ առողջ և գեղեցիկ մաշկ ունենալ ցանկանում են բոլորը, ուստի այս հոդվածում առանձնացրել ենք «CosmoLab» էսթետիկ բժշկության և մաշկաբանության կենտրոնի կոսմետոլոգիայի բաժնի ղեկավար, բժիշկ-մաշկաբան, կոսմետոլոգ Աիդա Հովհաննիսյանի 5 խորհուրդները, որոնք կօգնեն էլ ավելի գեղեցկանալ՝ հեռացնելով հոգնածության հետքերը դեմքի վրայից՝ մաշկին փոխանցելով թարմություն և փայլ, ինչպես նաև հարթել կնճիռները։
Բժշկուհու մեկնաբանությունը՝
«Դեմքը միշտ ուշադրության կենտրոնում է, այն այցեքարտ է ցանկացած դժվար իրավիճակում, ուստի անհրաժեշտ է հետևել մաշկաբանների խորհուրդներին և չանտեսել կեսմետոլոգիական միջամտությունների դերը՝ խնամված, առողջ և գեղեցիկ մաշկը ունենալու համար»։
1․ՊԻԼԻՆԳ ԵՎ ԴԵՄՔԻ ՄԱՔՐՈՒՄ
Ե՛վ մաշկի մաքրման, ե՛վ պիլինգների դեպքում կատարվում է մաշկի մեխանիկական և ֆիզիկական ներգործություն՝ ինչի արդյունքում կատարվում է խցանված ծակոտնիկերի մաքրում, մաշկի մահացած բջիջների հեռացում, շերտազատում, կոմեդոնների հեռացում և ծակոտիների նեղացում։ Այնուամենայնիվ, միջամտության ընտրության հարցում հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը, ով մաշկի վիճակի գնահատումից, միջամտությունների հանդեպ ցուցումներից և հակացուցումներից ելնելով՝ կուղղորդի, թե որն է պետք կատարել։
Ստորև ծանոթացե՛ք կենտրոնում առաջարկվող դեմքի մաքրման և պիլինգների տեսակներին և արժեքներին՝
- Դեմքի ուլտրաձայնային/մեխանիկական մաքրում՝ 15,000 ֏
- Դեմքի ատրավմատիկ բուժական մաքրում՝ 15,000-25,000 ֏
- Դեմքի ատրավմատիկ մաքրում և երիտասարդացում՝ 25,000 ֏
- Սալիցիլային պիլինգ՝ 14,000 ֏
- Գլիկոլային պիլինգ՝ 14,000 ֏
- Նշով պիլինգ՝ 16,000 ֏
- ABR պիլինգ՝ 18,000 ֏
- Կորալային պիլինգ՝ 25,000 ֏
- Դեղին պիլինգ՝ 24,000 ֏
- Ջեսներ պիլինգ՝ 23,000 ֏
- JPX 3 bio պիլինգ-բիոստիմուլյատոր՝ 20,000 ֏
2․Վիտամիներ և հիալուրոնաթթու՝ բիոռևիտալիզացիայի և մեզոթերապիայի տեսքով
Այս երկու մեթոդներն էլ ունեն մեկ ընդհանուր նպատակ՝ սնուցել, խոնավացնել և օգտակար նյութերով հարստացնել մաշկի խորանիստ շերտերը՝ այդպիսով նպաստելով մաշկում կոլոգենի և էլաստինի սինթեզին, մաշկի առաձգականության պահպանմանն ու էսթետիկ այլ խնդիրների լուծմանը։
- Բիոռևիտալիզացիան հիալուրոնաթթվի հիմքի վրա պատրաստված՝ դեմքի մաշկի համար անհրաժեշտ նյութերի ներարկումն է։
- Մեզոթերապիան որոշակի մեզոկոկտեյլի՝ տարբեր վիտամինային նյութերի, ներարկումն է, դեմքի մաշկի տարբեր խնդիրներ լուծելու համար։
Այս միջամտությունների արդյունավետությունը պայմանավորվում է նաև ներարկման տեխնիկայով անհրաժեշտ նյութերի ներմուծմամբ թիրախային հատվածներ, որի շնորհիվ հնարավորություն է ստեղծվում՝ ոչ միայն քողարկել մաշկի տարիքային և այլ տարատեսակ խնդիրները, այլև կանխել նոր առաջացող կոսմետիկ խնդիրները, որոնք առաջին հայացքից թվում են աննշան, սակայն շտկումից հետո պարզ է դառնում, որ դրանք դեմքին հաղորդում էին տխրություն, ծերություն և անխնամ տեսք։
Այս ներարկումային միջամտությունները բացի դեմքի շրջանից, կատարվում են նաև հարակնային, պարանոցի և դեկոլտեի հատվածներում։
«CosmoLab»-ում մեզոեթրապիաների արժեքը սկսվում է 15,000 ֏-ից, իսկ բիոռևիտալիզացիայի արժեքը՝ 60,000 ֏-ից։
Միայն Կոմիտաս 37 հասցեի մասնաճյուղում կատարելով դեմքի մաքրում՝ կստանաք նվեր LED թերապիա։
3․Ուրվագծային պլաստիկա
Հյութեղ շուրթեր, ընդգծված այտեր, հարթ քիթ-շրթունքային գծեր և ոչ մի «տխուր ժպիտի» նշույլ։
Սրանք այսօրվա դրությամբ ամենապահանջված կոսմետոլոգիական միջամտություներն են։ Ուրվագծային պլասիկան հնարավորություն է տալիս արագ՝ մեկ միջամտության արդյունքում վերադարձնել դեմքի երիտասարդությունը, հարթել կնճիռները, դեմքի ուրվագծերը դարձնել ներդաշնակ, իսկ շուրթերը՝ խնամված և խոնավ՝ վերադարձնելով տարբեր պատճառներով կորսված ծավալն ու ուղղելով շուրթերի կախընկած ծայրերը։
Ֆիլերների հիմնական խնդիրն է՝ կնճիռների առաջացման պատճառով կորցրած ծավալների վերականգնումը։ Ավելի երիտասարդների համար՝ դեմքի ուրվագծերի ներդաշնակ գեղեցկացումը։
«CosmoaLab»-ում առկա են ֆիլերների լայն տեսականի ցանկացած խնդիր լուծելու համար։ Արժեքային միջակայքը տատանվում է՝ 67,500-120,000 ֏-ի սահմանում՝ կախված ընտրված նյութի քանակից և խտությունից։ Իհարկե, նախատոնական զեղչերը պարտադիր են։
Ցանկանում ենք նշել՝ միջամտության արդյունքը ուղիղ կապ ունի բժշկի մասնագիտական ունակությունների, փորձի և տարբեր տեխնիկաների տիրապետման հետ։ Մինչև մասնագետին ընտրելը, խնդրում ենք համոզվեք՝ միջամտություն իրականացնողը պետք է լինի բժիշկ-կոսմետոլոգ և ունենա հատուկ մասնագիտացում։
4․Բոտուլինոթերապիա
Ճակատային, միջհոնքային, սագաթաթի և հարբերանային շրջանի կնճիռների հեռացում մի քանի ներարկմամբ։
Բոտուլինոթերապիայի առաջնահերթ խնդիրն է միմիկական կնճիռների հարթեցումը։ Ամենահաճախ տրվող հարցը՝ ո՞ր տարիքից կարելի է, կամ պետք է կատարել միջամտությունը։ Պետք է ասել՝ յուրաքանչյուր բուժառուի նկատմաբ մոտեցումը խիստ անհատական է, քանի որ յուրահատաուկ է դեմքի կառուցվածքը։ Երբեմն արդեն իսկ 20 տարեկանում առաջանում են ճակատային միմիկական խորը կնճիռներ, որոնք իհարկե հարկավոր է վերահսկել և չթողնել, որպեսզի զարգանան։ Այս դեպքում բժիշկ-կոսմետոլոգը պետք է ցուցաբերի առանձնահատուկ մոտեցում՝ նպատակ հետապնդելով հնարավորինս երկար պահպանել հարթ մաշկն ու կանգնացնել կնճիռների առաջացման գործընթացը։
Բոտուլինոթերապիայի առաջին արդյունքը ի հայտ է գալիս երկու-երեք օր հետո, իսկ ամբողջ արդյունքը՝ երկու շաբաթ անց։
Որպես կանոն, միջամտության արդյունքը պահպանվում է 6-9 ամիս, որից հետո հարկ է կրկնել միջամտությունը, պետք է նշել նաև, որ յուրաքանչյուր հաջորդ ներարկում երկարաձգում է նախորդի արդյունքը։ Որոշ պացիետների մոտ բոտուլինոթերապիան կարող է յուրահատուկ ազդեցություն ունենալ՝ կրկնակի միջամտության անհրաժեշտությունը հետաձգելով մեկ և ավելի տարի։ Ահա թե ինչու ենք նշում՝ միջամտությունը և արդյունքները խիստ անահատական են։
«CosmoLab»-ում բոտուլինոթերապիայի արժեքները սկսվում են՝ 15.000 ֏-ից։
5․ Պրոֆեսիոնալ էքսպրես խնամք և մաշկի խնամքի այլ միջամտություններ
Տոներից առաջ՝ դեմքի մաշկի թարմացման համար, ամենևին պարտադիր չէ ներարկումային միջամտությունների կատարումը։ Բավական է խնամքի միջամտություններ՝ պրոֆեսիոնալ խնամքի նյութերի օգտագործմամբ։
Օրինակ՝ ալգինատային դիմակի օգտագործումը դեմքի մաշկը կդարձնի թարմ և հանգստացած։ Այս դիմակները նախազգուշացնում են դեմքի մաշկի վաղաժամ ծերացման մասին՝ դեմքի, պարանոցի, քիթ-շրթունքային կնճիռների և այլ մաշկային անհարթությունների մասին։
Ցանկալի է որպեսզի խնամքի այսօրինակ միջամտությունները լինեն բացառապես կուրսային։ Ալիգնատային դիմակ կարելի է օգտագործել բավականին հաճախ՝ կախված դեմքի մաշկի ընդհանուր վիճակից։ Ամեն դեպքում պրոֆեսիոնալ խնամքի միջոցների կիառումը միանշանակ կփոխանցի ցանկալի արդյունքը։
«CosmoLab»-ում ալգիատային դիմակի արժեքը սկսվում է՝ 7.000 ֏-ից, իսկ էքսպրես խնամքի արժեքը՝ 10,000 ֏-ից։
Եզրափակելով ցանկանում ենք ավելացնել՝ գործնականում ցանկացած կոսմետոլոգիական խնդիր լուծելի է։ Կարևորը մասնագետների պատրաստվածությունն է, խնդրի ճիշտ գնահատումը, ճիշտ միջամտությունների ընտրությունն ու իհարկե՝ տրամաբանական արժեքները։ Սիրով կօգնենք լուծել մաշկի ցանկացած կոսմետիկ խնդիր։
«CosmoLab» էսթետիկ բժշկության և մաշկաբանության կենտրոնի կոսմետոլոգիայի բաժնի ղեկավար՝ բժիշկ-մաշկաբան, կոսմետոլոգ Աիդա Հովհաննիսյանի խորհրդատվությունն անվճար է։
Սիրով սպասում ենք Ձեզ Սայաթ-Նովա 15 և Կոմիտաս 37 հասցեներում, հեռախոսահամարներ՝ 011 55 00 22, 044 55 00 22։
Եթե ցանկանում եք որևէ միջամտություն կատարել, սակայն վստահ չեք, թե Ձեր մաշկն ի՞նչ ներգործության կարիք ունի, ապա կարող եք այցելություն ամրագրել՝ զանգահարելով 011 55 00 22, 044 55 00 22 հեռախոսահամարներով, այցելել և հղել բոլոր հարցերը մաշկաբանին։ Խորհրդատվությունն անվճար է։
Հասցեներ՝ Սայաթ-Նովա 15
Կոմիտաս 37
Գայի պող․ 16 | Մեգամոլ
Դավթաշեն 2-րդ թղմ․ 39/2
Սարյան 19-21
Անկախ տևամադրությունից՝ եղե՛ք գեցղեցիկ։