Պացիենտի վարքագծային ուղեցույց

Նոր կորոնավիրուսով վարակված քաղաքացիների վարքագծային ուղեցույց

Ուղեցույցը մշակել է «CosmoLab» մաշկաբանության և Էսթետիկ բժշկության գործընկեր՝ «Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիայի» նախագահ՝ Լամարա Աշոտի Մանուկյանը

Նոր կորոնավիրուսի տարածման հիմնական ուղղությունները

Վարակի հիմնական աղբյուրը հիվանդ մարդն է, այդ թվում՝ հիվանդության  ինկուբացիոն ժամանակաշրջանում։ Վարակի տարածման ամենավտագավոր փուլն է հանդիսանում ինկուբացիոն շրջանի վերջին երկու օրը և հիվանդության առաջին մի քանի օրերը։

1․Ինկուբացիոն շրջանը կազմում է 2-14 օր՝ միջին հաշվարկով 5-7 օր։

2․Վարակը փոխանցվում է օդակաթիլային, օդափոշային, և կոնտակտային ձևերով։ Հիմնական է համարվում օդակաթիլային ձևը՝ հազալու, փռշտալու և մոտ տարածության ժամանակ խոսելը (երկու մետրից պակաս)։

3․Հնարավոր է վիրուսի փոխանցման կեղտա-բերանային ձևաչափը

Նոր կորոնավիրուսի արտահայտման կլինիկական սիմպտոմներն են՝  

Հաճախ հանդիպող համախտանիշեր

1․Մարմնի ջերմաստիճանի բարձրացում ՝ 90% հավանականություն

2․Հազ (չոր, անարդյունավետ կամ թեթև խորխարտադրությամբ)՝ 80% հավանականություն

3․Հևոց՝ 30% հավանականություն

4․Հոգնածության զգացողություն՝ 40% հավանականություն

5․Կրծքավանդակի շրջանում ցավի և ծանրության զգացողություն՝ 20% հավանականություն

6․Ցավի զգացողություն կոկորդում, հարբուխային երևույթներ, հոտառության և համի կորուստ, կոնյուկտիվիտի նախանշաներ։

Առավել ծանր հևոց կարող է առաջանալ վարակման 6-8 օրերին

Ավելի քիչ հանդիպող համախտանիշներ՝

1․Մկանացավ 11% հավանականություն

2․Գիտակցության մթագնում՝ 9% հավանականություն

3․Գլխացավեր՝ 8% հավանականություն

4․Արյունախխում՝ 2-3 % հավանականություն

5․Փորլուծություն 3 % հավանականություն,

6․Սրտխառնոց, փսխում 2 % հավանականություն

8․Սրտխփոց 5% հավանականություն

Տարեց հիվանդները կարող են չունենալ վերոգրյալ ախտանիշները, և դրսեվորել տարօրինակ վարքագիծ: Նրանք կարող են ավելի շատ քնել կամ հրաժարվել ուտելուց, անսովոր անտարբեր կամ քնկոտ թվալ, ապակողմնորոշվել ծանոթ շրջապատում: Բացի այդ, կարող են ունենալ գլխապտույտ և արտահայտված հոգնածության և թուլության զգացում, որոնց պատճատով կարող են հաճախակի վայր ընկնել և ստանալ տարբեր վնասվածքներ՝ առաջացնելով վախեր, դեպրեսիաներ, նվազեցնելով կյանքի որակը։ Տարեց հիվանդների մոտ կորոնավիրուսային վարակի այլ ատիպիկ ախտանիշներն են նաև լուծը, զառանցանքը, ցածր արյան ճնշումը, կոկորդի ցավը կուլ տալու ժամանակ։  

Նոր կորոնավիրուսի օրգանիզմ ներթափանցման ճանապարհը

Վարակի հարուցիչի հիմնական ներմուտքն է օրգնաիզմ՝ վերին շնչառական ուղիների և ստամոքսի ու աղիքների էպիթելիները։

1․Ներթափանցում են ԱՓՖ-2 անգիոտենզին II տիպի ընկալիչների միջոցով

2․ՀԻմնական և արագ թիրախ է հանդիսանում թոքերի ալվեոլյար II տիպի AT-2 բջիջները, որը բերում է թոքերի անոթային համակարգի վնասմանը և արտահայտված ալվեոլյար-հեմորագիկ համախտանիշի։

Նոր կորոնավիրուսի բադացումները և կրիտիկական ձևերը

Վարակի բարդացման և կրիտիկական ձև է համարվում և հիպերկոագուլյացիոն համախտանիշը։

  • «Ցիտոկինային փոթորիկը» բերում է սուր ռեսպիրատոր դեստրեսս համախտանիշի, բազմաօրգան անբավարարության և կարող է մահվան ելքի պատճառ հանդիսանալ։
  • Հիպերկոագուլյացիոն համախտանիշի հիմքում ընկած է վասկուլյար էնդոթելային դիսֆունկցիան և թոքերի միկրտորմբոզների առաջացման հետևանքով հեմոռագիկ կաթված։

Նոր կորոնավիրուսի կլինիկական արտահայտման ձևերը

1․Սուր ռեսպիրատոր վիրուսային բորոբոքում՝ շնչառական վերին ուղիների ախտահարմամբ

2․Թոքաբորբ առանց շնչառական անբավարավածության

3․Թոքաբորբ շնչառական անբավարարվածությամբ (սուր շնչառական դիսթրես համախտանիշ)

Նոր կորոնավիրուսի դասակարգումը ըստ ծանրության աստիճանի՝

1․Թեթև՝

  • մարմնի ջերմաստիճանը < 37.50
  • հազ,
  • թուլություն,
  • ցավ կոկորդում

2․Միջին՝

  • Մարմնի ջերմաստիճանը > 37.50, երեք օր և ավել
  • Շնչառական շարժումների հաճախականությունը՝ 22-30/րոպե
  • Հեվոց թեթև և միջին ֆիզիկական ծանրաբեռվածության դեպքում
  • Համակարգչային շերտագրումով բացահայտված փոփոխություններ՝ վիրուսային ախտահարման տիպիկ դրսևումներով ՀՇ 1-2
  • Սատուրացիա՝ թթվածնային հագեցվածություն < 95%-93%
  • Ց ռեակտիվ սպիտակուցի քանակը արյան մեջ՝ 10մգ/լ – 60 մգ/լ

3․Ծանր՝

  • Մարմնի ջերմաստիճանը > 380,
  • Շնչառական շարժումների հաճախականությունը՝ 30/րոպե և ավել,
  • Սատուրացիա՝ թթվածնային հագեցվածություն < 93%
  • Ց ռեակտիվ սպիտակուցի քանակը արյան մեջ՝ > 60մգ/լ
  • Գիտակցության մթագնում
  • Ոչ ստաբիլ հեմոդինամիկա (սիստոլիկ զարկերակային ճնշումը ցածր 90 մմ․ սն․ս․ կամ դիաստոլիկ՝ 60 մմ․ սն․ս․)
  • Համակարգչային շերտագրումով բացահայտված փոփոխություններ՝ վիրուսային ախտահարման տիպիկ դրսևումներով ՀՇ 3-4

Հարգելի՛ պացիենտներ՝  «CosmoLab» էսթետիկ բժշկության և մաշկաբանության կենտրոնը խիստ կարևորում է յուրաքանչյուրի պատշաճ բժշկական ծառայության ստացումը և  առողջության շարունական պահպանումը։

Դուք կարող եք կապ հաստատել «Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիայի» նախագահ, թերապևտ Լամարա Աշոտի Մանուկյանի հետ  զանգահարելով  +374 91 31 83 15 հեռախոսհամարով։

Նոր կորոնավիրուսի մաշկային արտահայտությունները

Մաշկային ախտահարումը կարող է լինել կորոնավիրուսային վարակի առաջացման առաջին նշանները: Կորոնավիրուսի ընթացքում ցանը ամենից հաճախ հայտնվում է մարմնի և վերջույթների հատվածում 8-ից 12-րդ օրը, վարակի առաջին ախտանիշներից 2-3 օր անց (ջերմություն, հազ, թուլություն): Դրանք մաշկի վրա մնում են 3-ից 14 օր, ապա անհետանում են առանց հետքի կամ թողնում են հետքեր մաշկի մգացման, ծերացման տեսքով:

Դրանց առաջացման մեխանիզմները.

  • ալերգիկ ռեակցիա վիրուսի նկատմամբ;
  • օգտագործվող դեղամիջոցների կողմնակի ազդեցություն;
  • արյան հոսքի վատթարացում փոքր անոթներում` արյան մակարդման խանգարումների պատճառով;
  • անոթային պատի բորբոքում;
  • մազանոթների ընդլայնում `արյան մեջ կենսաբանորեն ակտիվ միացությունների (պրոստագլանդիններ, ցիտոկիններ) կուտակման պատճառով;
  • արյան ջրիկացում՝ անոթային թափանցելիության բարձրացմամբ;
  • հեղուկ մասի (պլազմայի) անցումը անոթային պատի միջով մաշկի մեջ `այտուցի զարգացումով կամ էրիթրոցիտների «արտազատումով»` արյունազեղման փոքր օջախներով;
  • արյան մեջ շրջանառվող բջիջների ոչնչացումը թունավոր նյութերի կողմից:

 

Դիտարկված դերմատոզների և մաշկային ցաների բազմազանությունը կարելի է բաժանել յոթ խմբի ՝ կախված դրանց էթիոլոգիայից և զարգացման մեխանիզմներից.

 

Խումբ 1 — Մաշկի անգիիտ:

Որպես կանոն, մաշկի անգիիտը ունի վարակիչ-ալերգիկ ծագում և առաջանում է տարբեր վարակիչ գործընթացների ֆոնին, այդ թվում ՝ վիրուսային էթիոլոգիայի: Դասական օրինակ է սուր հանգուցավոր  էրիթեման սովորական սուր շնչառական (ռեսպիրատոր) վիրուսային ինֆեկցիայի դեպքում։ Կորոնավիրուսային վարակի դեպքում բուն մաշկի փոքր անոթների պատերը վնասվում են։

 

Խումբ 2 — Պապուլո-սկվամոզային ցան և վարդագույն որքին:

Դրանք տիպիկ վարակիչ ալերգիկ մաշկային ախտահարումներ են, որոնք նույնպես կապված են նոր կորոնավիրուսի հետ: Կորոնավիրուսային վարակի դեպքում վարդագույն որքինի կլինիկական առանձնահատկությունը «մայրական վահանիկի» բացակայությունն է (ամենամեծ տարրը, որն առաջինն է հայտնվում հիվանդության  դասական տիպի դեպքում)` արտահայտված կարմիր եզրով և կենտրոնում թեփոտումով:

 

3-րդ խումբ — Կարմրուկի նման ցան և վարակային էրիթեմա:

Նոր կորոնավիրուսի դեպքում  ցանավորումը իր կլինիկական դրսևորումներով հիշեցնում է կարմրուկին: Տարրերն ունեն օղակաձև բծերի տեսք: Դրանք տարածվում են ամբողջ մարմնով, իսկ դեմքն ու լորձաթաղանթները չեն ախտահարվում: Բոլոր հիվանդների դեպքում 4 օր անց ի հայտ է գալիս թեփոտում և ցանի անհետացում:

 

 

4-րդ խումբ — Պապուլո-վեզիկուլային ցանավորում (միլիարիա):

Դրանք առաջանում են սուբֆեբրիլիտետի  ֆոնին` բուժառուների մոտ  քրտնարտադրության բարձրացման հետևանքով, որը նման է  ջրծաղիկին:

 

Խումբ 5 — Տոքսիդերմիա:

Այն ուղղակիորեն կապված չէ կորոնավիրուսային վարակի հետ և հանդիսանում է բուժառուի կողմից որոշակի դեղամիջոցների նկատմամբ անհատական անընկալության հետ: Ի տարբերություն հակաբակտերիալ և համակցված հակավիրուսային դեղամիջոցներին, հիդրօքսիքլորոքինն ավելի քիչ է առաջացնում մաշկի ալերգիկ ռեակցիաներ:

 

6-րդ խումբ — Եղնջացան:

Կախված դրա ծագումից, հիվանդությունը կարող է ունենալ երկակի բնույթ: Մի կողմից, եղնջացանը կարող է լինել նոր կորոնավիրուսի ազդարարողը կամ ի հայտ գալ առաջին ախտանիշների հետ։ Մյուս կողմից, եղնջացանը հաճախ զարգանում է դեղորայքային անտանելիության հետևանքով։

 

Լիվեդո՝ մարմարե մաշը – որն ունի կարմրակապտավուն ցանցի  տեսք՝ կապված տեսանելի փոքր անոթների հետ, որոնք սովորաբար չեն երևում:

Նման նշանները բնորոշ են արյան շրջանառության խանգարումներին, խտացմանը և մազանոթների միկրոթրոմբոզին:

 

 

 

 

Կորոնավիրուսի հետևանքով ոտքերի, հատկապես ոտքերի մատների ախտահարումը, կարելի է համարել հիվանդության բնորոշ ախտանիշներից մեկը։ Նույնիսկ ի հայտ է եկել «կորոնավիրուսային մատներ» տերմինը: Փոփոխությունները նման են ցրտահարության ախտանիշներին։ Հիվանդների մոտ մարմնի տարբեր հատվածներում հնարավոր է մաշկի գույնի փոփոխություն, բշտիկների առաջացում, հարեղնգային շրջանում՝ նեկրոզ: Կորոնավիրուսից հետո բծերն անհետանում են առանց  որևէ հետք թողնելու:

Մինչ  Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ, թերապևտ Լամարա Աշոտի Մանուկյանյանի հետ կապ հաստատելը, անհրաժեշտ է պատրաստել ներքոգրյալ հարցերի պատասխանը։

1․Հիվանդի անձնական տվյալները

  • Անուն Ազգանուն
  • Տարիք
  • Սեռ
  • Քաշ
  • Հասակ

2.Ի՞նչ գանգատներ ունեք

  • Ներկայացնել գանգատները ըստ հերթականության և ժամկետների

3.Ջերմության առկայության դեպքում

Մարմնի ջերմաստիճանը ըստ օրերի փոփոխությունների. օրինակ՝

  • Օր առաջին՝ առավոտյան 37,5 երեկոյան 38,3
  • Օր երկրորդ՝ առավոտյան 37,2, երեկոյան 37,7
  • Օր երրորդ՝ առավոտյան 37,5, երեկոյան 38,6

4․Կովիդ տեստի առկայություն

  • Եթե այո՝ ապա ամսաթիվ և պատասխան

5․Որևէ բուժում ստացե՞լ է, թե՞ ոչ։ Եթե ստացել է, ապա դեղերի ողջ ցանկը

6․Ի՞նչ ուղեկցող հիվանդություններ կան։ Եթե կա՞ն, ապա ուղկեցող հիվանդությունների ցանկը և այն բոլոր դեղորայքը, որը օգտագործվել է տվյալ ուղեկցող հիվանդության համար։

7․Լրացուցիչ հետազոտությունների առկայություն՝ ԿՏ, ռենտգեն, անալիզներ

8․ Սատուրացիայի տոկոս

Դուք կարող եք կապ հաստատել «Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիայի» նախագահ, թերապևտ Լամարա Աշոտի Մանուկյանյանի հետ  զանգահարելով  +374 91 31 83 15 հեռախոսհամարով։