Ի՞նչ է միլիումը և ինչպե՞ս պայքարել դրա դեմ
Մաշկի տարբեր թերությունները, անշուշտ, անհանգստություն են առաջացնում թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց մոտ: Հատկապես, եթե դրանք արտահայտվում են մարմնի երևացող հատվածների վրա՝ ինչպիսին է դեմքը: Համաձայնեք, որ վատ մաշկը խաթարում է անթերի տեսքի թողած տպավորությունը: Միլիումը մաշկաբան-կոսմետոլոգին դիմելու ամենատարածված պատճառներից մեկն է: Մենք որոշեցինք պարզել այս խնդրի բոլոր նրբությունները։
Մի փոքր տերմինաբանություն
Միլիումը (լատիներեն «milium» — կորեկ, առօրյա կյանքում այն հաճախ անվանվում է սպիտակ կորյակ կամ ճարպագունդ) մաշկի վրա սպիտակավուն երանգի գոյացություն է, չափերը՝ մի քանի միլիմետր, որպես կանոն, խիտ պարունակությամբ: Դրանք ի հայտ են գալիս եղջերացած թեփուկների կուտակման, միախառնված մաշկային ճարպի և այս զանգվածի շուրջը բարակ թաղանթ առաջաանալու պատճառով:
Կոնկրետ ինչպե՞ս է դա տեղի ունենում:
Բանն այն է, որ մեր մաշկի առավել մակերեսային շերտը, որը կոչվում է էպիդերմիս, բաղկացած է բջիջների մի քանի շարքերից, որոնք առաջանում են ամենախորը շերտում (բազալ), այնուհետև հասունանալով և փոփոխվելով բարձրանում են վեր:
Հասնելով ամենավերին (եղջերացած) շերտին ՝ դրանք վերածվում են թեփուկների (մեռած բջիջներ) և մաքրվում են մաշկի մակերեսից: Վերականգնման այս ամբողջ գործընթացը տևում է մոտ մեկ ամիս։
Այնուամենայնիվ, շերտազատման գործընթացի խանգարման և գերճարպարտադրության դեպքում տեղի է ունենում կորյակների առաջացում (նույն կոմեդոներ): Դրանք կարող են լինել բաց կամ փակ, այսինքն՝ առանց շրջակա միջավայրի հետ շփման: Վերջիններս ներառում են միլիումներ։
Միլիում կամ սպիտակ կորյակներ- քանի որ միլիումը լատիներենից թարգմանվում է որպես կորեկ, այդ պատճառով մաշկի այս ցաները երբեմն հենց այդպես էլ անվանվում են։ Միլիումը կերատին պարունակող փոքրիկ էպիդերմալ ցիստ է (կիստա), 1-2 մմ տրամագծով դեղին կամ սպիտակ գունավորմամբ:
Միլիումների տեղակայումը
Միլիումներն առաջանում են հիմնականում հարակնային, վերին կոպերի, այտերի, ոչ հաճախ այտոսկրերի, ճակատի, պարանոցի և շատ հազվադեպ մարմնի այլ մասերում (սեռական օրգաններ, իրան): Այս կորյակներն ունեն առաջացման տարբեր պատճառներ և կարող են առաջանալ ինչպես մաքուր, այնպես էլ վնասված մաշկի վրա (քերծվածքներ, կապտուկներ, դերմաբրազիա, այրվածքներ): Դրանք չեն վնասում օրգանիզմը, բայց եթե անհարմարություն են պատճառում, ապա դրանցից կարելի է ազատվել՝ դիմելով մաշկաբան-կոսմետոլոգի:
Ինչու՞ են առաջանում միլիումները
Միլիումը հայտնվում է ցանկացած տարիքում, նույնիսկ նորածինների մոտ: Միլիումների առաջացման մեխանիզմը հաստատված է, սակայն նրանց ծագման պատճառները դեռևս պարզ չեն: Բազմազան գործոններ կարող են հրահրել սպիտակ կորյակների առաջացումը: Այդ թվում․
1.Ժառանգական նախատրամադրվածություն։ Իհարկե, ժառանգականությունը չի կարելի համարել միլիումների առաջացման հիմնական պատճառը, այնուամենայնիվ, եթե ծնողները սպիտակ կորյակներ ունեցել են, ապա երեխաների մոտ նման ցանի հավանականությունը մեծ է:
2.Միլիումների առաջացման պատճառներից մեկը կարելի է համարել աղեստամոքսային տրակտի հիվանդությունները, ինչպես նաև վահանաձև գեղձի կամ ենթաստամոքսային գեղձի խանգարումները:
3.Անբավարար կամ ոչ պատշաճ կերպով ընտրված մաշկի խնամքը կարող է նպաստել միլիումների առաջացմանը, հատկապես, եթե մաշկը հակված է յուղոտության: Նման մաշկը, որպես կանոն, ունի լայն ծակոտիներ, որոնք հակված են ճարպագեղձերի պարունակությամբ խցանման: Այս ամենը նպաստում է միլիումների, վարդագույն կորյակների, կիստոզ ակնեի, պուստուլյար ակնեի և այլ խնդիրների առաջացմանը:
4.Դեմքի վրա միլիումները կարող են առաջանալ հորմոնալ խանգարումների պատճառով: Հետեւաբար՝ դեռահասները, հղի կանայք և 40-ից բարձր մարդիկ հաճախ տառապում են սպիտակ կորյակներից, երբ սեռական հորմոնների մակարդակը սկսում է նվազել: Սպիտակ կորյակների առաջացմանը կարող է հանգեցնել նաև ոչ առողջ սնունդը։ Եթե սննդակարգում գերակշռում են յուղային կերակուրները, ապխտած միսը, տարբեր քաղցրավենիքները, ապա միլիումների առաջացման հավանականությունը մեծ է:
Ինչպե՞ս են հեռացվում միլիումները «CosmoLab»-ում՝
- Բուժման հիմնական մեթոդը միլիումների պարունակության բացումն ու մաքրումն է։ Տնային պայմաններում գրեթե անհնար է ազատվել միլիումներից: «CosmoLab» էսթետիկ բժշկության և մաշկաբանության կենտրոնի մասնագետները խստորեն խորհուրդ են տալիս՝ ինքնաբուժությամբ չզբաղվել։ Տնային պայմաններում կատարման դեպքում վարակի նեթափանցման կամ սպի ձեռք բերելու հավանականությունը շատ մեծ է:
- Մեխանիկական մեթոդ: Միջամտության ընթացքում միլիումի պարունակությունը հանվում է ստերիլ ասեղի միջոցով: Այս մեթոդը կատարվում է փորձառու մաշկաբան-կոսմետոլոգների կողմից, ովքեր կարող են հեռացնել դրանք ՝ առանց վնասելու մաշկի այլ շերտերը:
- Էլեկտրոկոագուլիացիա։ Բարձր հաճախականությամբ փոփոխական էլեկտրական հոսանքի միջոցով միլիումների այրման մեթոդ է: Էլեկտրոկոագուլյատորներից հետո մաշկի վրա առաջցած շերտը շատ արագ անցնում է առանց որևէ հետք թողնելու:
- Կյուրետաժ: Նվազագույն արդյունավետ մեթոդը, քանի որ այս միջամտության կատարումից հետո մաշկի վրա ձևավորվում են սպիներ, որոնք երկար ժամանակ չեն բուժվում: Մեթոդը հիմնված է սպիտակ կորյակների վնասման վրա ՝ գդալաձև գործիքով:
- Լազերային կոագուլիացիա: Միլիումների բուժման առաջնահերթ մեթոդներից մեկը, որն իրականացվում է լազերի միջոցով:
- Մոնոպոլյար RF + մեկանգամյա օգտագործման մասնակի մեկուսացված ասեղների միջոցով ճարպագեղձի քայքայում․ թերևս միլիումների հեռացման ամենաարդյունավետ, անվնաս և սակավ տրավմատիկ միջամտությունն է։ Կորեական արտադրության AFit սարքավորման հատուկ ծայրակալը ստեղծված է ճարպագեղձի քայքայման համար։ Այն ակտիվ օգտագործվում է ակնեի բուժման գործում։
Առաջին 5 ճարպագնդի դեպքում՝ յուրաքանչյուր ճարպագնդի հեռացման արժեքը՝ 2000 դրամ է կազմում, 6-10 ճարպագնդի դեպքում՝ յուրաքանչյուր ճարպագնդի հեռացման արժեքը 1500 դրամ է կազմում։
Մինչ միջամտությունը մաշկաբանի խորհրդատվությունն անվճար է, գրանցվել կարող եք՝ զանգահարելով 011 55 00 22, 044 55 00 22 հեռախոսահամարներով։ Հասցեներ՝ Սայաթ-Նովա 15, Կոմիտաս 37, Գայի պող․ 16 | Մեգամոլ և Դավթաշեն 2-րդ թղմ․ 39/2։