Ամռանը լողափերում և լողավազաններում հանգստյան օրերը վայելելիս, մաշկը ավելի, քան երբևէ կարիք ունի արևի ուլտրամանուշակագույն վնասակար ճառագայթներից պաշտպանության: Համաձայն Ամերիկայի մաշկաբանության ակադեմիայի՝ արևի ազդեցությունը մաշկի քաղցկեղի բոլոր տեսակների, այդ թվում `մելանոմայի վրա, համարվում է առավել խթանող գործոն և առաջին հերթին հանդիսանում է մաշկի վաղաժամ ծերացման պատճառ: Ամեն օր արևապաշտպան քսուքի օգտագործումը համարվում է կարևոր միջոց մաշկի քաղցկեղի առաջացման ռիսկի նվազման, ինչպես նաև մաշկը կայուն և երիտասարդ պահելու համար։
Բացի արևապաշտպան քսուքի օգտագործումից, կարող եք նաև պաշտպանիչ հագուստ կրել, որը հատուկ նախագծված է արևից պաշտպանության համար և պատրաստված է հատուկ գործվածքից, որում հաշվարկված է ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանության մակարդակը:
Ստորև ներկայացրել ենք լավագույն ապրանքանիշերից մի քանիսը ՝ ցույց տալու համար, թե ինչպես արևից պաշտպանությունը կարող է նորաձև լինել:
Ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանության գործոն՝ UPF
Ուլտրամանուշակագույն պաշտպանության գործոնը (UPF) վերաբերում է հագուստին, իսկ արևի պաշտպանության գործոնը (SPF)՝ արևապաշտպան քսուքին: UPF վարկանիշային համակարգը չափում է գործվածքով պայմանավորված ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանությունը՝ ներկայացնելով ուլտրամանուշակագույն ճառագայթների հարաբերակցությունը (որոնք առաջացնում են արևային այրվածքներ)՝ գործվածքների առկայության և բացակայության պարագայում: Ուլտրամանուշակագույն ճառագայթները արգելափակելու գործվածքների ունակությունը հիմնված է մանրաթելերի կառուցվածքի, գործվածքի խտության և ներկանյութերի բաղադրիչների վրա: Տեքստիլ ապրանքների օրինակներ, որոնք կարող են բնականորեն արգելափակել արևի ճառագայթներ ներթափանցումը, ներառում են ծանր բնական մանրաթելերի ամբողջական խառնուրդներ` բամբակ, վուշ, կամ թեթև քաշ ունեցող սինթետիկ նյութեր, ինչպիսիք են պոլիեսթեր, նեյլոն, սպանդեքս և պոլիպրոպիլեն:
Այնուամենայնիվ,UPF գործվածքները կրկնակի լվանալուց և բազմակի օգտագործելուց հետո կարող են ձգվել, և դրանց արևապաշտպան ծածկույթները կարող են վերանալ: Այսպիսով, հարկ է հիշել, որ չնայած UPF գործվածքները ունեն արևից պաշտպանության հավելյալ շերտ, շեշտը դրվում է «հավելյալ»-ի վրա: Դեռ պետք է կիրառել արևապաշտպան քսուք:
Ինչքան էլ փորձեք արևից պաշտպանության տարբերակներ գտնել, քսուքի օգտագործումը դեռևս մնում է ամենաճիշտ տարբերակը։