Դեմքի մերսման առավելությունները՝
• Կանխում է կնճիռների առաջացումը,
• Բարձրացնում է կոլագենի և էլաստինի արտադրությունը,
• Հանգստացնում է դեմքի մկանները և ակտիվացնում արյան շրջանառությունը,
• Բարելավում է մաշկի գույնը,
• Նվազեցնում է այտուցվածությունը,
• Մաքրում է ծակոտիները։
Դեմքի մերսման ցուցումներն ու հակացուցումները՝
Դեմքի մերսման ցուցումները` յուրաքանչյուր տարիքային խմբի համար:
Մինչև 27 տարեկան երիտասարդների համար՝
Այս տարիքում դեմքի մերսման հիմնական ցուցիչները համարվում են կորյակները, ինչպես նաև յուղոտ ծակոտիներով մաշկը:
28-ից 35 տարեկանների համար՝
Այս տարիքում սովորաբար դանդաղում են ֆիբրոբլաստների և մաշկը խոնավեցնող տարրերի ձևավորման բնական գործընթացը:
35- 40 տարեկան (հազվադեպ նաև 45 տարեկան)՝
Ծերացման նշաններն առավել ակտիվորեն դրսևորվում են դեմքի, պարանոցի և դեկոլտեի հատվածներում (նվազում է մաշկի և մկանների տոնուսը ու փքվածությունը, ի հայտ են գալիս առաջին մանր և խորը կնճիռները, ինչպես նաև պարանոցի և վերին կոպերի լրացուցիչ ծալքերը): Սա ուղղակի ցուցում է կոսմետոլոգիական միջամտությունների կատարման, որի հիմքում ընկած է մերսումը։
Անկախ տարիքային խմբից, դեմքի մերսումն անհրաժեշտ է կրկնակզակի առկայության դեպքում, որն առաջացել է ենթամաշկային ճարպաբջջանքի ավելցուկի կամ հիպոտենզիայի պատճառով, ինչպես նաև չոր, ջրազրկված մաշկի ատոնիայի դեպքում: Բնականաբար, յուրաքանչյուր առանձին դեպքի համար կատարվում է մերսման հատուկ տեխնիկա:
Էսթետիկ կամ բժշկական այլ միջամտությունների նման դեմքի, պարանոցի և դեկոլտեի հատվածի մերսումը ունի իր սահմանափակումները:
Մերսման կատեգորիկ/կտրուկ հակացուցումները.
• Մաշկի վրա սուր վարակիչ և ալերգիկ ցաների առկայություն (էկզեմա, պիոդերմա, հերպես և այլն),
• Բազմաթիվ խալերի և պապիլոմաների առկայություն,
• Մաշկի ամբողջականության խախտում (քերծվածքներ, կտրվածքներ),
• Մաշկի մակերեսային անոթների փխրունության բարձրացում,
• Դեմքի մաշկի սնկային հիվանդություններ,
• Սուր սրտանոթային հիվանդություններ
• Միջին և խորը քիմիական պիլինգների կատարումից հետո:
Բացի այդ, վերը նշված գոտիների մերսումը հակացուցված է մոտակա օրգանների ուռուցքային հիվանդությունների, դեմքի նյարդերի սուր նևրիտի, հիպերտոնիայի (3-րդ աստիճան), սուր հայմորիտի, սինուսիտի, արյան մակարդման համակարգի հիվանդությունների առկայության դեպքում:
Դեմքի կոսմետիկ մերսումն ունի բնական լիֆթինգ ազդեցություն, որը կանխում է մաշկի ծերացումը:
Կոսմետիկ մերսումն ունի ֆիզիոլոգիական ազդեցություն մաշկի վրա: Հենց այսպիսի խոր և համալիր ազդեցությունն է, որ ապահովում է մաշկի վաղ ծերացման կանխարգելումը, շտկում և հարթեցնում է ծալքերն ու դիմախաղային կնճիռները: Դեմքի կոսմետիկ մերսումը ունի բնական լիֆթինգ ազդեցություն, որը կանխում է մաշկի ծերացումը:
Մերսման ազդեցությունը ամրապնդելու համար, խորհուրդ է տրվում միջամտությունն ավարտել ալգինատային դիմակով: Այն պարունակում է կոլագեն, որի շնորհիվ մաշկի բջիջները սկսում են ինքնուրույն արտադրել այս անհրաժեշտ նյութը: Արդյունքում, մաշկը երևում է ավելի տոնայնացված, երիտասարդ, կնճիռները հարթվում են:
Այս դիմակը ստացել է իր անունը `ալգինաթթվի պատճառով, որն իր հիմնական բաղադրիչն է: Ալգինաթթունը հայտնաբերվում է գորշ ջրիմուռներոում և չի գտնվում բնության մեջ և ոչ մի այլ տեղ :
Ալգինաթթվի հատկություններից մեկն այն է, որ ջրի հետ խառնվելով ստեղծում է գել, որը պարունակում է շատ օգտակար հանքային նյութեր, վիտամիններ և սպիտակուցներ: Իրենց բաղադրության շնորհիվ ալգինատային դիմակները ունեն լիֆթինգ ազդեցություն, խոնավեցնում և սնուցում են մաշկը, խթանում են նյութափոխանակությունը և կոլագենի արտադրությունը:
Կոսմետիկ մերսման արդյունավետությունը
Նախ և առաջ կոսմետիկ մերսման արդյունավետությունը կախված է օգտագործված մեթոդներից, ինչպես նաև առաջադրանքի բարդությունից: Հիշեք, եթե նույնիսկ գիտեք մերսման տեխնիկան ու որոշեք մերսում կատարել տնային պայմաններում, անպայման պետք է խորհրդակցեք մասնագետի հետ: Ճիշտ ընտրված մոտեցումը և տեխնիկան լավ արդյունքի բանալիներն են: Կոսմետիկ դեմքի մերսման ազդեցությունը կարող է լինել հետևյալը.
• Մաշկի ծերացման գործընթացի դանդաղումը,
• կրկնակզակի վերացումը,
• ակնեի հետքերի նվազեցումը և նույնիսկ ամբողջությամբ հեռացումը,
• ճարպային գոյացությունների կրճատումը,
• դեմքի և պարանոցի մկանների ուժեղացում,
• նյութափոխանակության և արյան շրջանառության կարգավորում,
• դեմքի գունային երանգի բարելավում,
• մաշկի առաձգականության ամրապնդում։
Դեմքի կոսմետիկ մերսման տեխնիկայի կատարում
Դեմքի կոսմետիկ մերսում կատարելու շատ մեթոդներ կան, բայց դրանցից յուրաքանչյուրի հիմքում ընկած է նույն տեխնիկան՝ 4 տարբեր մոտեցումներով։
Իհարկե, հաճախականությունը, պարբերականությունը և ուժը, որոնք օգտագործվում են որոշակի մեթոդում, կախված են օգտագործված տեխնիկայից: Հարկ է հիշել, որ մերսումը պետք է սկսվի սահուն և նուրբ շարժումներով, այնուհետև աստիճանաբար ուժ ստանա միջամտության կեսին, իսկ վերջում նորից վերադառնա հարթ և հանգիստ շարժումների:
«CosmoLab» էսթետիկ բժշկության և մաշկաբանության կենտրոնում դեմքի մերսման միջամտությունից առաջ խորհրդատվությունն անվճար է։ Ունե՞ք հարցեր, գրանցվեք՝ 011 55 00 22, 044 55 00 22 հեռախոսահամարներով, այցելեք և հղեք բոլոր հետաքրքրող հարցերը։