Տարիքին համընթաց մեր մաշկը սկսում է ավելի քիչ քանակությամբ կոլլագեն, էլաստին, հիալուրոնաթթու և շատ այլ կարևոր բաղադրիչներ արտադրել, որոնք մաշկին հաղորդում են ավելի երիտասարդ, հարթ և պայծառ տեսք։
Թեև սա տեղի է ունենում մեր ամբողջ մաշկի հետ, ծերացման առաջին նշանները հակված են հայտնվել մարմնի որոշ հատվածներում ավելի վաղ, քան մյուսներում: Բարեբախտաբար, մաշկի խնամքի ճիշտ ռեժիմը և ճիշտ ընտրված միջամտությունները կարող են նպաստել կնճիռների առաջացման, մաշկի բարակելու և այս հատվածներում ծերացման այլ արտահայտիչ նշանների կանխմանը։
Բերանի անկյունների (մարիոնետային) կնճիռներ
Խնդիրը՝
Առաջին հատվածներից մեկը, որ սկսում է շուտ ծերանալ, բերանն է։ Բերանի անկյունները կարող են կախվել, որի հետևանք կարող է լինել խոժոռված կամ զայրացած դեմքի արտահայտությունը։
Լուծումը՝
Այս խնդիրը հեշտությամբ կարելի է շտկել ուրվագծային պլաստիկայի միջոցով ( ֆիլերներ, բոտուլինոթերապիա)։ Ֆիլերները վերականգնում են դեմքի կորցրած ծավալը և լրացնում մարիոնետային կնճիռները ու այլ ծալքեր։ Այն կարող է օգտագործվել նաև շրթունքների ձևi փոփոխման, ծավալ ավելացնելու և անհամաչափությունը շտկելու համար: Հիալուրոնաթթու պարունակող ֆիլերները լավագույնն են շրթունքների ձևի և ծավալի փոփոխման համար։
յԲոտուլինոթերապիան միմիկական կնճիռների շտկման ամենաարդյունավետ մեթոդներից է համարվում։ Միջամտությունն աշխատում է՝ մկանները ժամանակավորապես թուլացնելով, որի պատճառով, թվում է, թե շրթունքները թեքվում են ներքև: Համոզվեք, որ ընտրել եք փորձառու և լիցենզավորված մասնագետի այս ներարկումային միջամտությունների կատարման համար, քանի որ դրանք պահանջում են մասնագիտական հմտություններ և տեխնիկա՝ ցանկալի արդյունքի հասնելու, խնդիրներից ու բարդություններից խուսափելու համար։
Բժիշկ-մաշկաբան Աիդա Հովհաննիսյանի աշխատանքներից։
Աչքերի կողային հատվածների կնճիռներ
Խնդիրը՝
«Սագաթաթ» կոչվող բարակ գծերը որպես կանոն առաջանում են աչքերի անկյունային հատվածներում՝ նախքան ստատիկ կնճիռների հայտնվելը դեմքի այլ հատվածներում: Սրա պատճառը այն է, որ աչքերը մասնակցում են տարբեր հույզերի դրսևորմանը` ժպիտից մինչ զայրույթ, ծիծաղից մինչ խոժոռում: Այդպիսի կրկնվող շարժումները սկզբում առաջացնում են դինամիկ կնճիռներ, որոնք արտահայտվում են միայն երբ դեմքն ինչ-որ արտահայտություն է ընդունում:
Ժամանակի ընթացքում դինամիկ կնճիռները վերածվում են ստատիկ կնճիռների, որոնք մնում են նույնիսկ հանգստի ժամանակ։
Լուծումը՝
Այս խնդիրը նույնպես հեշտությամբ լուծվում է բոտուլինոթերապիայի միջոցով, որը հանգստացնում է աչքերի կողային հատվածների կնճիռների առաջացման պատճառ հանդիսացող մկանները։ Վերջին տեղեկությունները փաստում են, որ բոտուլոտոքսինի վաղ օգտագործումը և միջամտությունների կանոնավոր կատարումը կարող են օգնել աչքերի կողային հատվածների և այլ կնճիռների առաջացման կանխմանը։ Օգտագործեք այս միջամտությունը ձեր մաշկի տեսակի համար ճիշտ հակատարիքային խնամքների հետ միասին, միշտ օգտագործեք արևապաշտպան քսուքներ և կրեք արևային ակնոցներ՝ ձեր աչքերի նուրբ մաշկը պաշտպանելու համար:
Միջհոնքային գծեր
Խնդիրը՝
Միջհոնքային գծերը, որոնք կոչվում են նաև «11 lines», հոնքերի միջև երկու ուղղահայաց ծալքեր են ստեղծում: Դրանք հիշեցնում են 11 թիվը, որտեղից էլ ստացել են այդ անվանումը։ Դրանց հայտնվելու պատճառները նման են սագաթաթի կնճիռների առաջացման պատճառներին. Դեմքի այս հատվածը նույնպես ներգրավված է հուզական դրսևորումներին, ուստի ժամանակի ընթացքում այդ գծերը դառնում են ստատիկ կնճիռներ։
Լուծումը՝
Բարեբախտաբար, միջհոնքային կնճիռները ևս հեշտությամբ շտկվում են բոտուլոտոքսինի միջոցով: Առողջ սովորությունները, ինչպիսիք են ամեն օր արևապաշտպան քսուքների օգտագործումը, մաշկի խոնավության պահպանումը, բավարար քունը, սթրեսի նվազեցումը ու շաքարավազի սակավ օգտագործումը, կարող են կանխել միջհոնքային գծերի ու այլ կնճիռների առջացումը:
Բժիշկ-մաշկաբան Աիդա Հովհաննիսյանի աշխատանքներից։
Մաշկի անհավասար երանգը
Խնդիրը՝
Չնայած սրանց երբեմն անվանում են «տարիքային բծեր», սակայն մաշկի վրա մուգ, պիգմենտային բծերը բոլորովին էլ ծերացման պատճառով չեն առաջանում։ Մուգ բծերը առաջանում են արևի և ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ (համապատասխան պաշտպանություն չլինելու դեպքում) երկար տարիների ընթացքում։
Լուծումը՝
Ամեն օր առնվազն SPF 15 պարունակող արևապաշտպան քսուք օգտագործելը շատ կարևոր է մուգ բծերի առաջացումը կանխելու համար: Կան նաև մաշկի գույնը կարգավորող շատ այլ բաղադրիչներ, որոնք կարող են օգնել մաշկի տոնայնությունը վերականգնելուն՝ ներառյալ վիտամին C-ն, հիդրոքինոնը և այլն: Պարզեք ձեր մաշկի տեսակը և ընտրեք համապատասխան խնամքի միջոցներ՝ նույնիսկ պիգմենտավորված մաշկի համար:
Ձեռքի հետին հատված
Խնդիրը՝
Ձեռքի մաշկի՝ ավելցուկային ճարպի կորուստի հետևանքով առաջացած բարակումը, կարող է հանգեցնել ոսկրոտման և ծերացման: Տարիներ շարունակ արևի ճառագայթներից անպաշտպան լինելը հանգեցնում է ձեռքի հետին հատվածի մուգ բծերի առաջացման:
Լուծումը՝
Ձեռքի հետին հատվածի մուգ բծերը կարելի է անցկացնել տարբեր մեթոդներով՝ ներառյալ հակապիգմենտային ներարկումային միջամտություններն ու սարքավորումային մեթոդներով բուժման ընթացակարգերը։
Բժիշկ-մաշկաբան Վարդուհի Դավթյանի աշխատանքներից։
«CosmoLab» էսթետիկ բժշկության և մաշկաբանության կենտրոնում առաջնային զննումն ու խորհրդատվությունն անվճար է, կարող եք գրանցվել՝ 011 55 00 22, 044 55 00 22 հեռախոսահամարներով կամ առցանց՝ սեղմելով կապույտ առցանց գրանցման կոճակը, այցելել և ստանալ բոլոր հարցերի պատասխանները: Հասցեն՝ Սայաթ-Նովա 15
Դիտե՛ք նաև՝