Ստրիաներն ի հայտ են գալիս մաշկի մանրաթելերի երկարատև գերծանրաբեռնվածության հետևանքով՝ բաց վարդագույն կամ սպիտակ գունավորմամբ։ Սովորաբար դրանք առաջանում են կրծքի, փորի և ազդրերի շրջանում։
Որո՞նք են դրանց առաջացման պատճառները․
Հղիություն և կրծքով կերակրելու շրջան․ կնորջ օրգանիզմում տեղի են ունենում հորմանալ փոփոխություններ, քաշի ավելացում, որն ուղեկցվում է կրծքի, փորի և ազդրերի շրջանում սպիտակ բծերի առաջացմամբ։
Ավելորդ քաշ․ սպիտակ բծերի առաջացման հիմնական պատճառներն են։
Ծանր ֆիզիկական ծանրաբեռնվածություն․ կուլտուրիզմը, մկանների արագ զարգացման գործընթացը հանգեցնում է սպիտակ բծերի առաջացման։ Հիմնականում հանդիպում է տղամարդկանց շրջանում։
Ժառանգական նախատրամադրվածություն․ հանդիպում է այն մարդկանց մոտ, որոնց ծնողներն ունեցել են այդ խնդիրը։
Հորմոնալ փոփոխություններ․ հանդիպում է պատանեկան տարիքում։
Էնդոկրին համակարգի հիվանդությունների դեպքում․ ուղեկցվում է գիրությամբ, ժամանակ առ ժամանակ քաշի ավելացումով՝ ինչն էլ հանգեցնում է սպիտակ բծերի առաջացմամբ
