տարիքային միջամտություններ

Ո՞ր միջամտություններն են ցուցված 50-ից հետո

50 տարեկանից հետո կնոջ օրգանիզմը սկսում է փոփոխվել, ինչը ուղիղ ազդում է մաշկի վիճակի վրա. այն դառնում է բարակ և չոր: Բացի այդ, դեմքին և պարանոցին նվազում է մաշկա-ճարպային շերտը, ինչը հանգեցնում է չորության առաջացման: Փոխվում է կոլագենի կազմվածքը և հիարուլոնաթթվի որակը, ինչից մաշկը սկսում է կախվել: 50 անց մաշկը ավելի դանդաղ է վերականգնվում, ավելի վատ է հագենում սնուցող բաղադրիչներով և թթվածնով:

Երիտասարդացնող միջամտության ընտրություն

Հաշվի առնելով հասուն մաշկի առանձնահատկությունները՝ կոսմետոլոգները կանանց առաջարկում են դեմքի ոչ վիրահատական ձգման արդյունավետ միջոցներ: Այս դեպքերում մաշկային ծածկույթը գրեթե չի վնասվում, օրգանիզմի ռեսուրսները մոբիլիզացվում են, և ծերացման գործընթացները՝ դանդաղում: Բայց 50 անց ոչ բոլոր կանանց են թուլատրվում երիտասարդացնող միջամտությունները: Դեմքի ձգման ցուցումներն ու հակացուցումները ներկայացված են ստորև աղյուսակում:

Ցուցումներ

1. Հայտնվում են նոր, ավելի արտահայտված և խորը կնճիռներ:
2. Չափազանց նկատելի են պիգմենտային բծերը:
3. Դեմքի ուրվագիծն առաջվա պես արտահայտված չէ:
4. Մաշկը կորցրել է առաձգականությունը, կոպերը իջել են և կախվում են աչքերի վրա:

Հակացուցումներ

1.Սրտանոթային համակարգի հիվանդություններ:
2. Օնկոլոգիական հիվանդություններ:
3. Հիպերտոնիա:
4. Արյան մակարդելիության խանգարումներ:

Խորհուրդ չի տրվում միջամտություններն անցկացնել հղիության, հերպեսի, մաշկի բորբոքումների դեպքում:

50 տարեկանից հետո դեմքի ոչ վիրահատական ձգման առավել արդյունավետ մեթոդներն են.

• Լազերային կամ ռադիոֆրակցիոն երիտասարդացում;
• մեզոթերապիա;
• թելային ձգում;
• թերմաժ;
• հիարուլոնաթթվի ներարկումով բիոռեվիտալիզացիա;
• դիմակներ՝ սնուցող և խոնավեցնող:

Մաշկի երիտասարդացման այս միջոցները նվազագույն վնաս են հասցնում դեմքի մաշկին: Միջամտությունների շնորհիվ հնարավոր է ազատվել 5 մմ-ից ավելի խորության կնճիռներից: Վերականգնման շրջանի տևողությունը 3-5 օր է:

50 տարեկանից հետո խորհուրդ չի տրվում.

• դեմքի մեխանիկական մաքրում;
• լազերի միջոցով իրականացվող աբլացիոն ֆոտոթերմոլիզ;
• քիմիական պիլինգ:

Դեմքի երիտասարդացմանը և գեղեցկացմանն ուղղված այս միջամտություններն արդյունավետ են, բայց շատ են վնասում մաշկածածկույթը: Մանր կնճիռներ ունեցող այցելուի մաշկը վերականգնվում է 2-3 շաբաթվա ընթացքում: Հասուն տարիքի կանանց վերականգնման շրջանը շուրջ 1 ամիս է տևում:

Cosmolab-ում կիրառվում են ոչ աբլացիոն նանոֆրակցիոն տեխնոլոգիաներ

Դեմքի խորը ծալքերի շտկման համար օգտագործում են լազերային մշակման ոչ աբլացիոն տեսակը: Սարքավորման օգնությամբ մշակվում է ոչ թե ամբողջ մաշկը, այլ նրա առանձին հատվածներ: Միջամտության հիմքում ընկած է միկրոէլեկտրոդների գործունեությունը՝ վերնամաշկի միջով էներգիայի անվտանգ փոխանցմամբ։ Արդյունքում ձևավորվում են շատ մանր, միկրոդերմալ վնասվածքներ, որոնք ապաքինվում են բնական ձևով։

• հարթվում են խորը կնճիռները;
• նեղանում լայնացած ծակոտիները
• ճարպագեղձերն սկսում են ավելի ակտիվ աշխատել;
• վերանում են պիգմենտային բծերը;
• դեմքի ուրվագիծն ավելի արտահայտված է դառնում;
• ավելանում է մաշկի առաձգականությունը:

Ձեր բժիշկը կարող է լայնացնել բուժման ասպեկտը՝ կիրառելով սարքավորման DimondPolar ռեժիմը՝ միմիկական և խորը կնճիռների հարթեցման համար։ DimondPolar ռեժիմը համակցում է ռադիոհաճախականությունն ու ուլտրաձայնային իմպուլսի էլեկտրամագնիսական դաշտը։ Ինչի շնորհիվ էլաստինի և կոլլագենի մանրաթելերի բնական սինթեզն ապահովում է ավելի հարթ, առաձգական և երիտասարդ մաշկ։ Ի տարբերություն այլ սարքավորումների, որոնք հակացուցված են մուգ մաշկ ունեցող մարդկանց՝ VenusViva-ն նախատեսված է բոլոր էթնիկ խմբերի համար։ Միջամտության տևողությունը 15-30 րոպե է։ Արդեն 24 ժամից պացիենտը կարող է վերադառնալ իր առօրյա մաշկի խնամքին, կնճիռների հարթեցումն ընդհանրապես վերականգնողական շրջան չի պահանջում։

CosmoLab-ում կիրառվում են Venus Viva սարքավորման 2 ծայրակալները, մաշկի վրա ակնեից մնացած հետքերի, վնասվածքներից հետո մնացած սպիների, տարբեր տիպի մաշկային անհարթությունների, ստրիաների հղկման համար։ Dimond Polar ծայրակալը՝ մաշկի ձգման, կնճիռների հարթեցման համար։
տարիքային միջամտություններ
Բիոռեվիտալիզացիա

Դեմքի ձգման հաջորդ միջոցը բիոռեվիտալիզացիան է: Այս մեթոդը թույլ է տալիս վերացնել ծերացման արտաքին հայտանիշները և վերականգնել մաշկի կառուցվածքը: Հարթվում են խորը կնճիռները, վերանում են սպիները, ակնեի հետքերը, պիգմենտային բծերը: Մաշկի բջիջները սկսում են առատորեն էլաստին և ճարպ արտադրել: Արագանում են բջիջների ներսում նյութափոխանակության գործընթացները: Բիոռեվիտալիզացիան անցկացվում է հիարուլոնաթթվի միջոցով, որը ներարկվում է մաշկի խնդրահարույց շրջաններ լազերային միջամտության ժամանակ կամ հատուկ ներարկիչի միջոցով: Ներարկումներով մշակվում է ճակատը, քթաշուրթային հատվածը, դեմքի ուրվագիծը: Միջամտությունից առաջ մաշկը մաքրվում է:

Լազերային տարբերակի դեպքում հիարուլոնաթթուն տարածում են մաշկի մակերևույթին: Լազերը նպաստում է մաշկի տաքացմանը և բջիջների տրանսպորտային մեմբրանների բացմանը: Բացված մղանցքների միջով նյութը հասնում է մաշկի միջին շերտեր: Կախված կնճիռների խորությունից՝ կոսմետոլոգը գործածում է տարբեր գլխիկներ. մաշկի ցրող կամ կետային մշակման համար:

Բիոռեվիտալիզացիայի մեթոդն ունի իր առավելությունները.


• անմիջապես արդյունք;
• վերականգնման շրջանում ցավոտ զգացողությունների բացակայություն;
• այրվածք հասցնելն անհնար է;
• մաշկի ցանցի և ալերգիկ ռեակցիաների բացակայություն:

Անցկացված միջամտությունից հետո 2 օրվա ընթացքում արգելվում է օգտագործել սպիրտ պարունակող կոսմետիկ միջոցներ, ինչպես նաև 2 շաբաթվա ընթացքում սոլյարի այցելել կամ ծովափին արևայրվել: Եթե միջամտությունից հետո մաշկն այտուցվել է կամ թեթևակի կարմրել, այն անհրաժեշտ է մշակել առնիկայով քսուքով: Խորը կնճիռներ ունեցող այցելուներին սովորաբար պահանջվում է բիոռեվիտալիզացիայի մի քանի սեանս: Երիտասարդացման այս մեթոդի արդյունքը պահպանվում է 6 ամիս: Միջամտությունը իրականացվում է յուրաքանչյուր 4-6 ամիս:

CosmoLab-ում ներարկումային երիտասարդացման միջամտությունները՝ մասնավորապես մեզոթերապիան, բիոռևիտալիզացիան և բիոստիմուլացիան իրականացվում են իտալական Renaissance բրենդի ներարկումային նյութերով։


Դեմքի թերմաժ

Այս միջամտությունը խորհուրդ է տրվում ոչ խորը՝ մինչև 4 մմ կնճիռներ ունեցող կանանց: Դեմքի ծալքերը կամ մաշկի թարշամությունը այն չի վերացնում: Մեթոդի համար օգտագործվում են ռադիոհաճախային ալիքներ առաջացնող սարքեր (Venus Viva, Dimond Polar): Ի տարբերություն լազերային ճառագայթի, դրանք ներազդում են մաշկի վերին և միջին շերտի վրա: Սեանսի ընթացքում մաշկի հյուսվածքները տաքանում են՝ խթանելով կոլագենի սինթեզը: Այցելուները միջամտությունը լավ են տանում: Մաշկի վերին շերտը չի տաքանում, և ցավոտ զգացողություններ չեն առաջանում: Սեանսը տևում է մոտավորապես 30 րոպե: Արդյունքն արտահայտվում է մոտավորապես մեկ ամիս անց:

Թերմաժը հետևյալ արդյունքներին է հանգեցնում.

• ճակատի կնճիռները ոչ այդքան նկատելի են դառնում;
• մաշկը դառնում է խոնավեցված և առաձգական;
• շուրթերի շրջանում փոքրանում են ծալքերը;
• ձգվում են կոպերը, աչքերի շուրջը վերանում են կնճիռները:

Միջամտությունից հետո հակացուցված են սոլյարին և սաունան: Դեմքի մշակման համար օգտագործում են մաշկի խնամքի սովորական միջոցները՝ բացառությամբ սպիրտ պարունակող հեղուկների և պինդ օճառի:

CosmoLab-ում կիրառվում են Venus Viva սարքավորման 2 ծայրակալները, մաշկի վրա ակնեից մնացած հետքերի, վնասվածքներից հետո մնացած սպիների, տարբեր տիպի մաշկային անհարթությունների, ստրիաների հղկման համար։ Dimond Polar ծայրակալը՝ մաշկի ձգման, կնճիռների հարթեցման համար։

Մեզոթերապիա


Առանց վիրահատության դեմքի մաշկը ձգել կօգնի մեզոթերապիան: Այս դեպքում օգտագործում են կենսաբանորեն ակտիվ նյութերի ներարկումներ: Դրանք են.

• կենսախթանիչներ;
• միկրոէլեմենտներ պարունակող դեղամիջոցներ;
• վիտամինային համակարգեր:

Ներարկումը կատարվում է ցանկացած խորությամբ, ընդ որում մաշկի խորը շերտերը ստանում են անհրաժեշտ վերականգնող համալիր, որը թուլ է տալիս խթանել էլաստինի և կոլագենի արտադրությունը: Ասեղը գրգռում է մաշկի ծածկույթի ռեցեպտորները՝ բարելավելով արյան միկրոշրջանառությունը: Ներարկումները կատարվում են ձեռքով: Սեանսի տևողությունը կախված է մշակվող հատվածի մակերեսից: Միջամտությունից հետո մաշկին կարող են առաջանալ կարմրություն, այտուցվածություն, նկատելի են ներարկումների հետքեր: Մաշկային ծածկույթն առանց որևէ դեղամիջոցի հանգստանում է 2-4 ժամվա ընթացքում: Կոսմետոլոգները խորհուրդ չեն տալիս այդ օրը լվացվել կամ կոսմետիկա օգտագործել: Մեկ շաբաթվա ընթացքում անհրաժեշտ է ձեռնպահ մնալ սոլյարի, շոգեբաղնիք և սպորտ դահլիճ այցելելուց:

Մեզոթերապիայի միջոցով հասանելի են հետևյալ արդյունքները.

• վերանում է մաշկի թարշամությունը;
• դեմքը ձեռք է բերում առողջ երանգ;
• փոխվում է դեմքի ուրվագիծը;
• վերանում է կրկնակի կզակը;
• վերանում են ծալքերն ու կնճիռները:

Դեմքին երիտասարդ տեսք հաղորդելու համար անհրաժեշտ է 10 օր ընդմիջումներով անցկացնել 8-10 միջամտություն: Մեզոթերապիան թույլ է տալիս խորը կնճիռներից ազատվել առանց վիրահատությունների: Արդյունքը պահպանվում է մոտ 8 ամսվա ընթացքում:

CosmoLab-ում մեզոթերապիաներն իրականացվում են ֆրանսիական Kosmoteros բրենդի մեզոնյութերով։ Միջամտության արժեքը սկսվում է 12․000 դրամից։

Թելեր

Երիտասարդացման նպատակով դեմքի ձգումն իրականացվում է հատուկ թելերի օգնությամբ: Դրանք կարող են լինել կապրոլակտոնից, կաթնաթթվից, պոլիպրոպիլենից, պլատինայից և ոսկուց: Թելերի հաստությունը 0,1 մմ-ից ոչ ավել է:

Եթե շտկումը կատարվում է լիֆթինգի նպատակով, կոսմետոլոգը կիրառում է ներծծվող թելեր: Դրանք խորհուրդ են տրվում ոչ խորը կնճիռներ ունեցող այցելուներին: Խորը կնճիռներից և ծալքերից ձերբազատվելու նպատակով օգտագործվում են չներծծվող թելեր: Դրանցից պատրաստվում է հիմնակմախքը, որը հետագայում ձգվում կամ հեռացվում է:

Թելերն ազդում են հետևյալ կերպ.

• մեխանիկորեն ձգում են դեմքի մաշկն ու մկանները;
• նպաստում են կոլագենի արտադրությանը:

Ներծծվող թելերն ամբողջությամբ լուծվում են, և նրանց տեղում երիտասարդ հյուսվածքից հիմնակմախք է մնում: Չներծծվող նյութն ինքնին հիմնակմախք է դառնում, որը պահում է դեմքի մաշկն ու մկանները: Միջամտության տևողությունը կախված է մաշկի տակ ներթափանցող թելերի քանակից: Մեկ թելը տեղադրվում է 1,5 րոպեի ընթացքում: Այցելուի մաշկը մշակվում է մանրէասպան նյութով և կատարվում է տեղային անզգայացում: Նշված հատվածներում կատարվում է 1 մմ կտրվածք: Թելը ասեղի միջոցով ներդնում են մաշկի տակ և ամրացնում ոսկրերին: Վերջնական արդյունքը երևում է 1-2 ամիս անց:

Դիմակներ

Շնորհիվ ձգող դիմակների մաշկը դառնում է ավելի պիրկ և առաձգական: Հաճախ դրանք անում են տնային պայմաններում: Արդյունավետ բաղադրությունները լանոլինային կամ ժելատինային են: Լանոլինային դիմակը պատրաստվում է հետևյալ բաղադրիչներից.

թթվասեր-25 գ;
գազարի հյութ- 14 մլ;
կարտոֆիլի հյութ- 16 մլ,
կիտրոնի հյութ-16 մլ:

Բոլոր բաղադրիչները խառնում են և ստացված խառնուրդին ավելացնում 5 մլ լանոլին, 14 մլ ածիկի յուղ և 10 գ հալեցված մեղրամոմ: Դիմակը տարածում են դեմքին և թողնում 25 րոպե, որից հետո լվանում տաք ջրով:

Ժելատինային դիմակը պատրաստվում է հետևյալ բաղադրատոմսով.

1. Մարմանդ կրակի վրա 50 մլ ջրում լուծվում է 15 գ ժելատին:
2. Պաղ զանգվածին ավելացնում են 5 մլ ալոե և 50 մլ վարունգի հյութ:
Դիմակը տարածում են 25 րոպեով և լվանում տաք ջրով:

Այս գործողությունների շնորհիվ տարիքային մաշկն ավելի երիտասարդ և ձգված տեսք է ունենում:

Սակայն, միշտ չէ, որ տնային խնամքը կարող է տալ ցանկալի արդյունք, այն էլ 50 տարեկանից բարձր կանանց դեպքում, ուստի խորհուրդ է տրվում նման դիմակների, էքսպրես խնամքի ընտրության հարցում դիմել փորձառու մաշկաբանի օգնությանը։

CosmoLab էսթետիկ բժշկության կենտրոնում գործում է դիմակների, դեմքի մաշկի էքսպրես խնամքի լայն շրջանակ՝ նախատեսված մաշկի բոլոր տիպերի համար։



CosmoLab-ի բժիշները կօգնեն Ձեզ պահպանելու երիտասարդությունը։ Անվճար խորհրդատվության համար կարող եք գրանցվել առցանց ՝ www.cosmolab.info (օնլայն գրանցման կոճակ) կամ զանգահարելով 011 55 00 22, 044 55 00 22 հեռախոսահամարներին։