Ստրիաներ

Ստրիաների լազերային հղկում

Ստրիաներն ի հայտ են գալիս մաշկի մանրաթելերի երկարատև գերծանրաբեռնվածության հետևանքով՝ բաց վարդագույն կամ սպիտակ գունավորմամբ։ Սովորաբար դրանք առաջանում են կրծքի, փորի և ազդրերի շրջանում։

Որո՞նք են դրանց առաջացման պատճառները․

Հղիություն և կրծքով կերակրելու շրջան․ կնորջ օրգանիզմում տեղի են ունենում հորմանալ փոփոխություններ, քաշի ավելացում, որն ուղեկցվում է կրծքի, փորի և ազդրերի շրջանում սպիտակ բծերի առաջացմամբ։

Ավելորդ քաշ․ սպիտակ բծերի առաջացման հիմնական պատճառներն են։

Ծանր ֆիզիկական ծանրաբեռնվածություն․ կուլտուրիզմը, մկանների արագ զարգացման գործընթացը հանգեցնում է սպիտակ բծերի առաջացման։ Հիմնականում հանդիպում է տղամարդկանց շրջանում։

Ժառանգական նախատրամադրվածություն․ հանդիպում է այն մարդկանց մոտ, որոնց ծնողներն ունեցել են այդ խնդիրը։

Հորմոնալ փոփոխություններ․ հանդիպում է պատանեկան տարիքում։

Էնդոկրին համակարգի հիվանդությունների դեպքում․ ուղեկցվում է գիրությամբ, ժամանակ առ ժամանակ քաշի ավելացումով՝ ինչն էլ հանգեցնում է սպիտակ բծերի առաջացմամբ

CosmoLab էսթետիկ բժշկության կենտրոնն առաջարկում է ստրիաների հղկման նանոֆրակցիոն ռադիոալիքային մեթոդը՝ VenusViva իսրայելական սարքավորման միջոցով։

Միջամտության հիմքում ընկած է միկրոէլեկտրոդների գործունեությունը՝ վերնամաշկի միջով էներգիայի անվտանգ փոխանցմամբ։ Արդյունքում ձևավորվում են շատ մանր, միկրոդերմալ վնասվածքներ, որոնք ապաքինվում են բնական ձևով։ Դրա շնորհիվ վերականգնվում է մաշկային հյուսվածքի թերություններն ու անհարթությունները, ինչպիսիք սպիներն ու պոստակնեն են, ինչպես նաև խորը կնճիռները, լայնացած ծակոտիներն ու պիգմենտացիաները։

Քանի որ հասցված վնասվածքները շատ փոքր են, միջամտության իրականացման տեսանկյունից՝ ի տարբերություն CO2 ֆրակցիոն լազերային հղկման այս միջամտությունը թույլ է տաիս հասնել տեսանելի արդյունքի։Միջամտության տևողությունը 15-30 րոպե է։ Արդեն 24 ժամից պացիենտը կարող է վերադառնալ իր առօրյա մաշկի խնամքին, կնճիռների հարթեցումն ընդհանրապես վերականգնողական շրջան չի պահանջում։