Ինչու՞ է սթրեսը բացասաբար ազդում մաշկի վրա և հանգեցնում վաղաժամ ծերացման՝ ակնեի և մաշկային այլ հիվանդությունների:
Գերլարծված իրավիճակը թելադրում է անհանգստություն, վախ և պիկային լարվածություն, որն էլ արտահայտվում է մաշկին տարատեսակ խնդիրների տեսքով։ Բազմաթիվ պացիենտների մոտ տեսնելով նույնանման ախտանիշներ՝ որոշեցինք անդրադառնալ այց թեմային․ ինչու՞ է սթրեսն ազդում մաշկի վրա։
Տագնապալի իրավիճակն դերմիսում ակնթարթորեն առաջացնում է նյարդային գրգիռների պատասխան արձագանք, որը հանգիստ ռեժիմով սահուն աշխատելու փոխարեն սկսում է ազդակներ ուղարկել արյան շրջանառության համակարգին, քրտնագեղձերին, աղեստամոքսային տրակտին և այլ ներքին օրգաններին: Այդ է պատճառը, որ քրտինքը երբեմն ակտիվորեն արտազատվում է ոչ միայն թևատակերի հատվածում, ինչպես ընդունված է, այլ մարմնի տարբեր հատվածներում ևս՝ ներառյալ դեմքի մաշկին: Այս ամենի պատճառը նախորդիվ ունեցած սթրեսն է։ Այս պարագայում իրավիճակային անհանգստությունն է։ Իսկ եթե մենք խոսում ենք քրոնիկ սթրեսի կամ դեպրեսիայի մասին, ապա դրա հետևանքները շատ ավելի լուրջ կլինեն՝ ակնեի, պսորիազի, ատոպիկ դերմատիտի, տարբեր ալերգիկ ռեակցիաների, մաշկի գերզգայնության, կորյակների, էկզեմայի, կուպերոզի, ռոզացեայի և վիտիլիգոյի սրացումների տեսքով։
Վերջին տարիներին հետազոտողները զգալի առաջընթաց են արձանագրել՝ հասկանալու ֆիզիոլոգիական մեխանիզմը, որը ընկած է աղեստամոքսային տրակտի, նյարդային համակարգի և մաշկի փոխազդեցության հիմքում։ Անգլիախոս գիտնականները եռյակի համար օգտագործում են աղիք-ուղեղ-մաշկ առանցք (gut-brain-skin axis) տերմինը: Եվ եթե մեզ համար պարզ է, թե ինչպես են սնունդը և մարսողությունը ազդում արտաքին տեսքի և տրամադրության վրա, ապա ուղեղի և մաշկի կապը խորհրդավոր է թվում և պահանջում է բացատրություն:
Բանն այն է, որ ․․․
Սաղմնային շրջանում մաշկը, նյարդային համակարգը և աղիները առաջանում են հիմնականում մեկ սաղմնային շերտից` էկտոդերմից: Հետևաբար, այդ օրգանների հիվանդությունները սերտ փոխկապակցված են (մեծահասակների մոտ նույնպես): Բայց կոնկրետ ի՞նչ է կատարվում ուղեղում և մարմնում ՝ մաշկի ծերացման, ակնեի կամ դերմատիտի առաջացման գործընթացի խթանման համար: Եվ այդ արատավոր կապի խզման համար ինչպիսի՞ միջոցներ կան:
Սթրեսային իրավիճակներում հորմոնալ համակարգի փոփոխությունները, բացի ճարպային գեղձերը ակտիվացնելուց (ինչը հանգեցնում է խցանված ծակոտիների, բորբոքումների և մաշկի տիպի փոփոխության) ազդում են նաև մաշկի վիճակի վրա:
Կենսաբանական մակարդակում դա տեղի է ունենում այսպես. սթրեսի հիմնական հորմոնները ՝ կորտիզոլը և ադրենալինը, գործում են արյան անոթների վրա ՝ կատարելով աչքի համար անտեսանելի փոփոխություններ, որոնք հետագայում վերածվում են մաշկի խնդիրների: Այսպիսով, կորտիզոլը նպաստում է մազանոթների ուժեղ և կտրուկ ընդլայնմանը, ինչը նրանց ավելի փխրուն է դարձնում: Զարմանալի չէ, որ պարբերաբար ինքնաբուխ ընդլայնման պատճառով դրանք վնասվում են և հետագայում պայթում: Այդ պատճառով մաշկի վրա կարող է հայտնվել կուպերոզ կամ արտահայտիչ անոթային ցանց, որի դեմ պայքարելը գրեթե անհնար է:
Իր հերթին, ադրենալինը խցանում է մազանոթները և արգելափակում թթվածնի փոխանակումը՝ խանգարելով բջջային շնչառությանը։ Այդ պատճառով էլ ուժեղ սթրեսի ժամանակ մաշկը հաճախ գունատվում է՝ ստանալով թույլ կապույտ երանգ: Զարմանալի չէ, որ այն մարդիկ, ովքեր ապրում են ամենօրյա նյարդային լարվածության վիճակում (գիտնականներն ասում են, որ մեծ քաղաքների բնակիչների ճնշող մեծամասնությունը ունենում է) նշում են, որ ունեն մաշկի վաղ ծերացման, գունատության, անհավասար երանգի, ջրազրկման և չորության բոլոր նշանները:
Սակայն սա դեռ ամենը չէ։ Քրոնիկական սթրեսը մկանային խնդիրներ է առաջացնում ոչ միայն ամբողջ մարմնում, այլ նաև դեմքին: Պարբերաբար կրկնվող սպազմների պատճառով մաշկի վրա առաջանում են միջհոնքային, ճակատի հորիզոնական և քիթ-շրթունքային վաղ կնճիռներ։
«CosmoLab» էսթետիկ բժկության և մաշկաբանության կենտրոնի բժիշկ-մաշկաբան, կոսմետոլոգները խորհուրդ են տալիս՝
• Ապահովել լիարժեք առողջ քուն, իդեալականը ՝ երեկոյան 10-ից 11-ը պետք է քնել, քանի որ հենց այդ ժամանակահատվածում է ակտիվորեն արտադրվում մելատոնինը՝ մեզ պաշտպանող շատ կարևոր հորմոնը:
• Նաև մի անտեսեք մաշկաբան-կոսմետոլոգի օգնությունը։ Մասնագետը կօգնի հաղթահարել այս իրավիճակը հնարավոր նվազագույն կորուստներով:
• Լավ նորությունն այն է, որ սթրեսի բացասական ազդեցությունը մաշկի վրա կարելի է չեզոքացնել, սովորել՝ ինչպես հանգստանալ:
• Դեմքի մերսումը արդյունավետ կերպով ազատում է սթրեսից, նվազեցնում այտուցվածությունը, հեռացնում կնճիռները, որից հետո պացիենտն իրեն ավելի վստահ է զգում։
• Նյարդային համակարգի բալասավորմանը զուգահեռ, ուղղակիորեն բուժվում է նաև ակնեն` կախված հիվանդության ծանրությունից: Հիմա շատ արդիական է լազերային թերապիան, որի հատուկ ալիքները ազդում են բացառապես ճարպագեղձերի աշխատանքի վրա, կանոնակարգում են ճարպարտադրությունը, արյան շրջանառությունը, թարմացնում են մաշկը և տալիս են խնամվածության անգերազանցելի զգացողությունը։
• Չորացած, թոշնած և խամրած մաշկի համար՝ հակաօքսիդիչներով քսուքները և բիոռեվիտալիզացիայի կանոնավոր կուրսերը կարող են օգնել, հատկապես երբ մաշկը ժամանակ առ ժամանակ տառապում է կորտիզոլի ճնշումից:
Ակնե (էկզեմա կամ պսորիազ) ունեցող որոշ մարդիկ կարող են այնքան նյարդայնանալ իրենց արտաքին տեսքից, որ հնարավոր է քրոնիկական անհանգստության ու ընկճվածության գիրկն ընկնեն: Մաշկաբանությանը վերաբերող բրիտանական ամսագրում վերջերս կատարված ուսումնասիրությունը հաստատում է այդ դիտարկումը։ Օրինակ՝ ակնե ունեցող մարդկանց շրջանում դեպրեսիայի հավանականությունը 18,5% էր, իսկ մաշկաբանական բարդություններ չունեցող մասնակիցների մոտ` 12%:
Հնարավոր է, որ մաշկային խնդիրներն են հանգեցնում հուզական սթրեսի, կամ գուցե հակառակն է լինում: Սա չբացահայտված շրջան է, ինչպես հավի և ձվի պատմությունը․ սթրե՞սն է առաջացնում ակնե, թե՞ ակնեն է դառնում սթրեսի պատճառ։
Եղե՛ք առողջ, հոգ տարե՛ք Ձեր մաշկի նկատմամբ ու կիրառեք սթրեսի կառավարման բոլոր հնարավոր գործիքակազմը՝ այդպիսով կանխելով օրգանիզմի վրա դրա ներգործությունը։
Անվճար մաշկաբանական խորհրդատվության համար կարող եք այցելություն ամրագրել կլինիկայի բոլոր մասնաճյուղերում՝ 011 55 00 22, 044 55 00 22 հեռախոսահամարներով։
Հասցեներ՝
Սայաթ-Նովա 15, Կոմիտաս 37, Գայի պող․ 15՝ Մեգամոլ 1-ին հարկ, Դավթաշեն 2-րդ թղմ․ 39/2, Սարյան 19-21: