Լայն ծակոտիներ և փոսիկներ մաշկին․ ի՞նչ անել

Յուրաքանչյուր մարդ ունի դեմքի մաշկի խնդիրների սեփական ցանկ, որի հետ կապված պարբերաբար այցելում է բժիշկ-կոսմետոլոգին կամ փորձում է ինքնուրույն կատարել որևէ խնամք, որը կօգնի կանխել այս կամ այն խնդրի զարգացմանը։ Խնդիրները տարբեր են՝ մեկի մոտ խնդիրը գերզգայուն մաշկն է, մյուսի մոտ դեմքի ամկանոն գունային երանգը, պիգմենտային հետքերն ու վաղ գոյացող կնճիռներտ։

Կա մի խնդիր, որն ունի յուրաքանչյուր երկրորդ մարդ՝ մաշկին լայնացած ծակետիներ։

Կյանքի որևէ էտապում այս խնդիրը սկսում է էսթետիկ անհարմարություն առաջացնել։ Անցնե՛նք քայլերով՝

Ի՞նչ է ծակոտին

Փորձենք մեկնաբանել ոչ բժշկական տերմինաբանությամբ, ապա կարելի ասել դա փական է, որի միջոցով դեմքի մաշկը շնչում է։ Յուրաքանչյուր ծակոտի ունի մազի ֆոլիկուլ, որի միջոցով մաշկի մակերևույթ է դուրս գալիս ոչ միայն շատ մանր՝ միկրո մազիկները, այլ նաև ճարպագեղձերի կողմից արտադրած ճարպը, որոնք գտնվում են դերմայում՝ մաշկի միջին շերտում։ Եթե ծակոտին խցանվում է՝ ձևավորվում են սպիտակ կամ սև կոմեդոններ, բջջի նորմալ լիպիդային փոխանակման խանգարման պատճառով էլ բորբոքային գործընթացներ և արդյունքում՝ ակնե։ Այստեղ նկատվում է հետևյալ օրինաչափությունը՝ ինչքան լայն է ծակոտին, այնքան շատ ճարպ է արտադրվում՝ բերելով բորբոքային պրոցեսների զարգացմանը։

Ինչու՞ են ծակոտիները լայնանում

Պատճառները շատ են, սակայն, հիմնականում մաշկաբանները՝ որպես պատճառ նշում են ճարպարտադրության գործընթացի խանգարումը։ Ինչպես նաև՝

• դեքմի մաշկի հիգիենայի ոչ պաշտաճ պահպանումը
• սխալ խնամքը
• օրգանիզմում հավաքված տոկսինները՝ մասնավորապես աղիներում
• վատ սովորույթները՝ ծխելը, ալկոհոլը, սուրճի չարաշահումը
• ոչ ճիշտ սննդակարգը
• քիչ հեղուկ օգտագործելը,
• հորմոնալ խնդիրները՝ պայմանավորված վահանաձև կամ ենթաստամոքսային գեղձերի աշխատանքով
• յուղոտ կամ կոմբինացված մաշկի տիպը
• մենոպաուզան, էնդոկրին և սեռական գեղձերի աշխատանքով պայմանավորված նյութափոխանակության խանգարումը
• ուլտմանուշակագույն լույսի ավելորդ ազդեցությունը

Նաև այլ պատճառներ՝

• մշտական ընկճախտը
• ցածր իմունիտետը
• որոշակի դեղանյութերի ընդունումը
• ծանր, դեկորատիվ կոսմետիկան

Իհարկե, դեմքի մաշկը ծակոտիները բուժելու և հղկելու համար առաջնահերթ պետք է գտնել պատճառը, հետո ընտրել դրանց վերականգման արդյունավետ մեթոդները։

Ստորև ներկայացնում ենք բոլոր այն միջամտությունները, որոնց ճիշտ կիրառությունը լուծում է այս՝ անչափ անհանգստացնող խնդիրը։

1. Պիլինգներ

Քիմիական պիլինգները՝ կախված բուժառուի մաշկի առանձնահատկություններից ոչ միայն արտակարգ լուծում են լայնացած ծակոտինեորի խնդիրը, այլև բարելավում են արյան շրջանառությունը, նոր բջիջիներում արագացնում նյութափոխանակությունը, պայքարում առաջին տարիքային կնճիռների, թույլ արտահայտված պիգմենտային բծերի, ակնեի և հետակնե սպիների դեմ։ Միջմատությունից հետո նկատելի բարելավվում է դեմքի մաշկի գույնի, մանր կնճիռների արտահայտվածության և մաշկի էլաստիկության բարձրացման մեջ։

Այցելության ընթացքում, բացի բուն խնդիրը, բժիշկն ուսումնասիրում է նաև բուժառուի մաշկի այլ առանձնահատկություններ՝ ըստ այդմ առաջարկվում է կատարել ավելի մակերեսային կամ ավելի ագրեսիվ պիլինգի տեսակ, իհարկե մշտապես նպատակ հետապնդելով վերջնական արդյունքի հասնելը։

Հարկ է նշել նաև, որ հաճախ միայն պիլինգի կատարումը բավարար չէ, ուստի անհրաժեշտ միջամտությունների տեսակն ու քանակն ընտրվում է մաշկի վիճակի վերջնական գնահատումից հետո։

Պիլինգների արժժեքը սկսվում է 14,000 ֏ -ից

2․ Սարքավորումային միջամտություններ

Անոթների նեղացման համար արդյունավետ են նաև RF, լազերային և ֆոտո միջամտությունները։ Լուսային ալիքների ազդեցության շնորհիվ խթանվում է կոլագենի սինթեզը, արդյունքում ծակոտիները ձգվում են և նեղանում։ Միջամտությոնները ցավոտ չեն, տևում են՝ 30-40 րոպե, սակայն պահանջվում է միջինում 8-10 միջամտություն կատարել։ Արդյունքում ոչ միայն նեղանում են ծակոտիները, այլև ձգվում և երիտասարդանում է դեմքի մաշկը՝ ստանում հավասարաչափ տարածված նրբերանգ։

RF միջամտության կուրսը, որը ներառում է 6 միջամտություն՝ 60,000 ֏ արժե
3․ Դեմքի մաշկի հղկում

Մաշկի հղկման միջամտությունը բարձր արդյունավետություն ունի Միջամտությունն լայն ծակոտիների և մաշկի այլ տեսանելի խնդիրների՝ սպիների, հետակնեի, դեմքի մաշկի անհարթությունների շտկման դեպքում։ Միջամտության հիմքում ընկած է մաշկի կենսաբանական վերականգնումը՝ նոր կոլագենի և էլաստինի հաշվին։

Մաշկի այնպիսի հղկումը այնպիսի սարքավորումներով, ինչպիսին է օրինակ իսրայելական Venus Viva-ն, հնարավորություն է տալիս էական խնդիրների լուծման հասնել ամենակարճ ժամանակային միջակայքում, առանց մաշկի վնասվածքների, անցավ և սակավ վերականգնողական շրջանով՝ լուծելով միանգամից մի քանի խնդիր՝

• լայն ծակոտիներ
• պոստակնե
• պիգմենտային բծեր
• մանր կնճիռներ
• մաշկի անառողջ գույն
• մաշկի անհարթ ռելիեֆ

Նանոֆրակցիոն հղկման արժեքը մինչև 2 սմ հատվածի համար 7000 դրամ արժե, սակայն միջամտությունը կատարվում է նաև հատվածական՝

• Ամբողջ դեմք՝ 75․000 ֏ + նվեր պլազմոթերապիա
• Այտեր՝ 35․000 ֏
• Ճակատ՝ 15․000 ֏
• Քիթ-շրթունքային հատվածի՝ 15․000 ֏
• Կզակի՝ 10․000 ֏
• Ամբողջական գնացուցակը՝ www.cosmolab.info
4․ Դեմքի ուլտարձայնային կամ ատրվմատիկ մաքրում

Գաղտնիք չէ, որ դեմքի մաքրման միջամտությունը պետք է պարբերական բնույթ կրի․ յուղոտ մաշկի և լայն ծակոտիների դեպքում այս խնդիրն ավելի նուրբ բնույթ է կրում, քանի որ մաշկի մաքրման ոչ ճիշտ մոտեցումը կարող է հավելյալ խնդիրների պատճառ դառնել։

Ուլտրաձայնային մաքրումը բավակնին արդյունավետ օգնում է ազատվել կոմեդոններից, թարմացնում է վերնամաշկը, կարգավորում է ճարպագեղձերի աշխատանքը։ Ուլտրաձայնային սարքավորման տատանումները բացի մաշկի մաքրումից խթանում են դեմքի մաշկի երիտասարդացման մեխանիզմները։

Բացի մաքրման այս մեթոդից կան նաև այլ մեթոդներ, դրանիցից է օրինակ դեմքի ատրավմատիկ բուժական մաքրումը, որը կատարվում է 9 իրար հաջորդող բուժական քայլերով։ Մաքրման այս տեսակը նախատեսված է հե՛նց խնդրահարույց մաշկի համար։ Իսկ այս փաստը կհետաքրքրի շատերին, դեմքի մաքրման այս մեթոդից հետո բոլոր հետքերը քողարկվում են հատուկ տոնային քողարկից միջոցով։

Բժիշկ-կոսմետոլոգը կարող է նաև զուգակցել ուլտրաձայնային մաքրումը դեմքի մաշկի ատրավմատիկ մաքրմամբ։

• Դեմքի ուլտրաձայնային մաքրման արժեք՝ 15,000 ֏
• Դեմքի ատրավմատիկ բուժական մաքրում՝ 15,000-25,000 ֏

5․ Frozen C կրիոթերապիա

Դեմքի մաշկը ենթարկվում է սառը CO2 հեղուկ գազի ազդեցության։ Հատուկ լազերային վերահսկման մեխանիզմի հսկողության ներքո, հեղուկ CO2 գազը ցայվում է դեմքի մաշկին՝ ջերմաստիճանը դրամատիկորեն իջեցնելով մինչև 2-5 աստիճանի։ Ջերմաստիճանի արագ իջեցման շնորհիվ առաջանում է դեմքի մաշկի բնական պաշտպանական վարքագիծ՝ կծկվում են անոթները, ճարպագեղձերը, իսկ ցածր ջերմաստիճանը հանդես է գալիս նաև որպես խթան՝ կոլագենի և էլաստինի սինթեզի համար։ Արդյունքում նեղանում են բոլոր ծակոտիները, կարգավորվում է ճարպագեղձերի աշխատանքը, անոթների պարբերաբար կծկման և թուլացման շնորհիվ կարգավորվում է դրանց աշխատանքը՝ դեմքի մաշկը ստանում է հավասար տարածված նրբերանգ։ Պարբերականությունը և միջամտությունների քանակը այս պարագայում որոշում է բժիշկ-կոսմետոլոգը։

Միջամտության արժեքը՝ 10,000 ֏

6․ Մեզոթերապիա

Ինչպես գիտենք մաշկի արագ ինքնավերականգնումը խթանելու և նոր կոլագենի սինթեզին նպաստելու համար կարելի է օգտագործել էսթետիկ բժշկության ողջ կոսմետոլոգիական բազան, սակայն այս բաժնում ներկայացնում ենք ներարկումային նյութերից մեկը միայն, որպեսզի միջամտության դերն ավելի հասկանալի լինի։ Այդ միջամտությունը մեզոթերապիան է։

Մեզոթերպիան իրենից ներյացանում է վիտամինային մեզոկոկտեյլերի ներարակում դեմքի մաշկի խորը շերտեր։ Արյդունքում ակտիվանում են մի շարք բնական գործընթացներ, որոնք բերում են կոլագենի սինթեզի և ճարպագեղձերի աշխատանքների կանոնակարգման։ Արդյունքում լավ մաքրված ծակոտիները ինքնուրույն փոքրանում են՝ հարթեցնելով մաշկը։

Բացի վերոնշվածը, մեզոկոկտեյլները հավելում են մաշկը օգտակար միկրոէլեմենտներով և վիտամիններով, բարելավում դեմքի մաշկի գույնը և պայքարում ակնեի դեմ։

Մեզոթերապիաների արժեքը սկսվում է 15,000 ֏-ից

Արե՛ք մաշկի խնամքի առաջին գործուն քայլը՝ այցելեք մաշկաբանի և ստացեք անվճար որհրդատվություն։ Խնամեք և հոգ տարեք մաշկի նկատմամբ՝ դա կստիպի վերաարժեվորել առողջության էությունը։

Մաշկաբանական անվճար խորհրդատվության համար կարող եք այցելություն ամրագրել՝ 011 55 00 22, 044 55 00 22 հեռախոսահամարներով։ Հասցեներ՝ Սայաթ-Նովա 15, Կոմիտաս 37։