Աշնան ընթացքում մաշկը հատուկ խնամքի կարիք ունի: Աշնանը մաշկի ամբողջական խնամքը պետք է բաղկացած լինի հինգ հիմնական փուլերից.
Ամեն ինչ մաշկի աշնանային խնամքի մասին:
1. Մաշկի մաքրում
Աշնանը ճարպագեղձերը չեն աշխատում այնքան ակտիվ, որքան ամռանը: Ուստի խորհուրդ չի տրվում օգտագործել խնամքի մաքրող կոպիտ միջոցներ: Ավելի լավ է անցնել ավելի մեղմ մաքրման, որը չի զրկում մաշկը խոնավությունից: Փոխարինեք խնդրահարույց գելերն ու փրփուրները, որոնք պարունակում են մակերևութային ակտիվ նյութեր (ՄԱՆ), ավելի մեղմ, քսուքային մաքրող միջոցներով, ինչպիսին է կաթիկը։ Չոր և նորմալ մաշկ ունեցողներին աշնանը խորհուրդ ենք տալիս մաքրել դեմքի մաշկը յուղային հիմք ունեցող խնամքի միջոցներով։ Դրանք կպաշտպանեն մաշկը չորանալուց և կօգնեն պահպանել մաշկի խոնավությունը:
2. Տոնուսավորում
Մի մոռացեք օգտագործել դեմքի համար նախատեսված տոնիկները՝ որպես մաշկը մաքրելու վերջին քայլ։ Այն ամբողջությամբ մաքրում է մաշկը դիմահարդարման, կեղտի և ճարպի մնացորդներից։ Խորհուրդ ենք տալիս հրաժարվել ալկոհոլ պարունակող խնամքի միջոցներից։ Դրանք չորացնում են մաշկը՝ խաթարելով մաշկի բնական Ph մակարդակը, որի հետևանքով այն դառնում է չոր, գերզգայուն և գրգռված: Ցանկալի է աշնանը օգտագործել նորմալ մաշկի համար նախատեսված տոնիկներ։ Այն միաժամանակ տոնուսավորում և խոնավացնում է մաշկը ՝ առանց այն չորացնելու:
3. Խոնավացում
Աշնանը մաշկը խոնավացնելը, սնուցելը և վերականգնելը շատ կարևոր է: Ամռան օգտագործած թեթև քսուքները կարելի է փոխարինել՝ ավելի սնուցող և խոնավացնող քսուքներով: Դրանք ստեղծում են հզոր պատնեշ մաշկի խոնավության կորստի դեմ: Խորհուրդ է տրվում օգտագործել գիշերային քսուքներ՝ վերականգնող բաղադրիչներով։ Դրանք կարգավորում են հիդրոլիպիդային հավասարակշռությունը և վերականգնում մաշկի խոնավության պակասը: Աշնանը մաշկը խոնավացնելու համար կարելի է օգտագործել դեմքի համար նախատեսված շիճուկներ։ Դրանք շատ ավելի խորն են թափանցում, քան քսուքները, խոնավացնում և վերականգնում են մաշկի հիդրոհավասարակշռությունը: Դրանք հաճախ պարունակում են ձիթապտղի յուղ, կոլագեն, շիի յուղ և այլ օգտակար բաղադրիչներ:

4. Խոնավացնող և սնուցող դիմակներ
Աշնանը բոլորին, առանց բացառության, խորհուրդ է տրվում օգտագործել դեմքի խոնավացնող դիմակներ: Չոր և նորմալ մաշկ ունեցողները կարող են օգտագործել սնուցող և խորը վերականգնող, իսկ յուղոտ և համակցված մաշկ ունեցողները` ավելի թեթև խոնավացնող դիմակներ: Դիմակները կարելի է օգտագործել շաբաթական 1-ից 2 անգամ ՝ մաշկը խոնավացնելու և վերականգնելու համար:
5. Մաշկի պիլինգ աշնանը
Մաշկի աշնանային պիլինգը զգալիորեն տարբերվում է ամառայինից: Աշնանը ցուրտ եղանակը և ջերմաստիճանի պարբերական փոփոխությունները բացասաբար են ազդում մաշկի վրա, որից այն չորանում է և սկսում է թեփոտվել: Ցանկալի է կոպիտ սկրաբը փոխարինել ավելի մեղմ, խոնավացնող էքսֆոլիանտի հետ (նախընտրելի է յուղային հիմքով): Աշնանային իդեալական պիլինգը AHA և BHA թթուներ պարունակող արտադրանքներն են: Դրանք արդյունավետորեն հեռացնում են մաշկի մեռած բջիջները ՝ առանց այն վնասելու:
6. Պաշտպանություն արևից
Աշնանը մաշկի խնամքի համար նախատեսված պարագաների ցանկում կարևոր տեղ է զբաղեցնում արևապաշտպան քսուքը: Իհարկե, SPF-ի մակարդակը պետք է մի փոքր ցածր լինի, քան ամռանը նախատեսված քսուքներում: Լավագույն ընտրությունը SPF10-15 պարունակող արևապաշտպան քսուքն է: Նախապատվությունը տվեք նաև արևապաշտպան պարունակող տոնային միջոցներին (տոնավորող քսուք, դիմափոշի)։ Դրանք կձևավորեն ևս մեկ պատնեշ, որը նաև կպաշտպանի մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթներից:
7. Շրթունքների մաշկի պաշտպանություն
Աշնանը վերջին և կարևոր բանը, որ միշտ պետք է հիշել, շրթունքների պաշտպանությունն է: Տարվա ցուրտ եղանակներին շրթունքների մաշկին անհրաժեշտ է նույն խնամքը, ինչ դեմքի մաշկին: Ցուրտ եղանակից և ճաքերից պաշտպանելու համար բավական է խնամքի միջոցները համալրել շրթունքների համար նախատեսված լավ սնուցող բալզամով․ գերադասելի է յուղային հիմք պարունակող:
Մենք ամեն ինչ ներկայացրինք մաշկի աշնանային խնամքը ճիշտ կատարելու համար: Հետևեք այս պարզ կանոններին և կտեսնեք, որ սեզոնի վերջում մաշկը կլինի գեղեցիկ, խոնավ, և որ ամենակարևորն է ՝ առողջ:
Հետևյալ թեստով պարզե՛ք Ձեր մաշկի տեսակն ու ձեռք բերեք Ձեր մաշկին ամենահամապատասխան խնամքի միջոցները՝ «CosmoLab» էսթետիկ բժշկության և մաշկաբանության կենտրոնից։
Հասցեներ՝
Սայաթ-Նովա 15
Կոմիտաս 37
Գայ պող․ 16 | Մեգամոլ
Դավթաշեն 2-րդ թղմ․ 39/2
Սարյան 19-21
Ծանոթացե՛ք նաև լազերային մազահեռացման համար այժմ գործող զեղչերին։


Ալեքսանդրիտային մազահեռացման զեղչված գնացուցակ
Կանանց համար
Ամբողջ մարմին– 112 000դր
Դեմք– 12 000դր
Դեմք առանց ճակատի– 9 600դր
Ճակատ– 3 500դր
Այտոսկրեր– 5 000դր
Վերին շուրթ– 1 500դր
Բակեր– 5 600դր
Կզակ– 4 000դր
Ծոծրակ– 6 400դր
Պարանոց– 5 600դր
Ուսեր– 5 600դր
Թևատակեր– 4 800դր
Ձեռքեր– 15 200դր
Բազուկներ– 5 600դր
Նախաբազուկներ– 12 000դր
Մատներ– 2 000դր
Կրծքավանդակ– 24 000դր
Դեկոլտե– 12 000դր
Կուրծք– 12 000դր
Փոր– 24 000դր
Փորի 1/3 հատված– 9 600դր
Մեջք– 32 000դր
Մեջքի 1/3 հատված– 12 000դր
Բիկինի– 16 000դր
Խորը բիկինի– 20 000դր
Նստատեղ– 20 000դր
Ոտքեր– 38 400դր
Ազդրեր– 22 400դր
Սրունքներ– 28 000դր
Դիոդային մազահեռացման զեղչված գնացուցակ
Կանանց համար
Ամբողջ մարմին– 50 000դր
Դեմք– 8 000դր
Դեմք առանց ճակատի– 5 000դր
Ճակատ– 2 500դր
Այտոսկրեր– 3 000դր
Վերին շուրթ– 1 500դր
Բակեր– 4 000դր
Կզակ– 3 000դր
Ծոծրակ– 5 000դր
Պարանոց– 4 800դր
Թևատակեր– 5 000դր
Ձեռքեր– 12 800դր
Բազուկներ– 6 800դր
Նախաբազուկներ– 7 600դր
Կրծքավանդակ– 16 000դր
Դեկոլտե– 8 000դր
Կուրծք– 6 400դր
Փոր– 8 000դր
Փորի 1/3 հատված– 5 000դր
Մեջք– 14 400դր
Մեջքի 1/3 հատված– 5 000դր
Բիկինի– 8 000դր
Խորը բիկինի– 12 000դր
Նստատեղ– 12 000դր
Ոտքեր– 32 000դր
Ազդրեր– 18 400դր
Սրունքներ– 14 400դր