Կարևոր է առնվազն տարին մեկ անգամ այցելել մաշկաբանի, այնուամենայնիվ, պետք չէ անտեսել այն, որ որոշ դեպքերում մաշկը կարող է լրացուցիչ օգնության կարիք ունենալ:
Եթե մաշկի այս ընդհանուր խնդիրներից որևէ մեկը անհանգստացնում է, գուցե ժամանակն է դիմել մաշկաբանի օգնությանը:
1․ Կայուն ակնե
Չնայած ակնեն տարածված է դեռահասների և մեծահասակների շրջանում, դժվար է հաղթահարել այն առանց մասնագետի օգնության: Սա կապված է այն բանի հետ, որ ակնեի բուժման միջամտությունները կարող են մաշկի չորացման պատճառ դառնալ, որն իր հերթին սրում է իրավիճակը։ Այդ իսկ պատճառով դրանք պետք է համակցել մաքրող և խոնավացնող խնամքի միջոցների հետ (ըստ մաշկի 16 տեսակների)։
Ակնե ունեցող չոր մաշկերը ամենադժվար բուժվողներից են և պահանջում են դեղատոմսով դեղամիջոցների օգտագործում: Մաշկաբանը կկարողանա գնահատել մաշկը և որոշել, թե ինչը կարող է նպաստել կայուն ակնեի առաջացմանը և ինչպես լավագույնս բուժել այն:
Ակնեի բուժման համար նախատեսված մեթոդների շատ լավ տարբերակներ կան՝ սկսած սարքավորումային ամենատարբեր մոտեցումներից, մինչ դեղորայքային բուժման մեթոդներ։
2․Դեմքի կարմրություն
Եթե մաշկը որոշակի իրավիճակներում սովորաբար կարմրում է, կամ միշտ մնում է վարդագույն կամ կարմիր, հնարավոր է , որը մաշկի պրոգրեսսիվ հիվանդությունն է՝ հայտնի ռոզացեա անվամբ։ Չնայած որ ռոզացեան բավականին տարածված է, շատ մարդիկ, ովքեր ունեն այս խնդիրը, չեն գիտակցում դա: Բանն այն է, որ ռոզացեան արագ է զարգանում և պետք է հնարավորինս շուտ բուժվի, որպեսզի չբարդանա:
Երբ ռոզացեան վաղ է ախտորոշվում, այն հեշտությամբ վերահսկվում է: Մաշկաբանը կարող է ոչ միայն խորհուրդ տալ թե որն է ամենաարդյունավետ բուժումը, այլև կարող է տեղեկացնել, թե որն է սրացումների առաջացման պատճառը, և ինչպես կառուցել ապրելակերպը՝ մաշկի կարմրությունից խուսափելու համար։
3. Արևային ճառագայթման վնասները
Արևը մաշկի վրա ծերացման տեսանելի նշանների առնվազն 80 տոկոսի պատճառն է, այդ թվում՝ ծալքերի, կնճիռների, արևային բծերի և մաշկի ծավալի կորստի։ Այս անցանկալի կոսմետիկ էֆեկտներին զուգահեռ, ուլտրամանուշակագույն ճառագայթները կարող են առաջացնել նաև մելանոմա և մաշկի քաղցկեղի այլ տեսակներ: Ամեն դեպքում, մաշկաբանի զննումը կարող է օգնել պահպանել մաշկի առողջությունը և վերականգնել ավելի հարթ, պայծառ ու երիտասարդ տեսք ունեցող մաշկը `օգտագործելով բուժման տարբեր մասնագիտական մեթոդներ: Մաշկի քաղցկեղը բուժելի է, երբ այն վաղ է ախտորոշվում: Մի սպասեք այնքան ժամանակ, քանի դեռ չունեք փոփոխություն կրած խալ՝ մաշկաբանին այցելելու համար:

4. Խնամքի միջոցների կողմնակի ազդեցությունը
Մաշկի հանկարծակի թեփոտման, քորի, ցանի և գրգռման այլ նշանների առաջացումը, կարող է խնամքի միջոցների սխալ օգտագործման հետևանք լինել: Եթե մաշկի տիպին (Մաշկի 16 տեսակներ®) համապատասխան խնամքի միջոց չեք օգտագործում, կարող եք ավելի շատ վնաս հասցնել մաշկին, քան օգուտ:
Զրուցե՛ք մաշկաբանի հետ մաշկի տեսակը պարզելու համար: Երբ իմանաք, թե մաշկի 16 տեսակներից որն է ձերը, բժիշկը կարող է նշանակել մաշկի տեսակին համապատասխան խնամքի ռեժիմ:
Ստորև՝ անցե՛ք թեստը, պարզե՛ք Ձեր մաշկի տեսակն ու ստացե՛ք ամենօրյա խնամքի ուղեցույցը։
5. Նկատվում են փոփոխություններ մաշկի վրա
Ամեն անգամ, երբ նկատվում են էական փոփոխություններ մաշկի տեսքի կամ վիճակի մեջ, ապա հարկավոր է այցելել մաշկաբանի: Անկախ նրանից, թե այն որևէ խալի չափի, ձևի կամ գույնի փոփոխություն է, թե ակնեի հանկարծակի առաջացում, այս բոլոր փոփոխությունները կարող են լինել որևէ լուրջ խնդրի նշան:
Երբ խոսքը վերաբերում է մաշկի երկարաժամկետ առողջությանը և գեղեցկությանը, խուսափեք ինքնագնահատման և ինքնաբուժման գործողություններից։ Մաշկաբանները 12 և ավելի տարիներ սովորում են, որպեսզի կարողանան ճշգրիտ ախտորոշել և բուժել մաշկի խնդիրները:
Ամփոփում
Եղեք մաշկաբանի հետ կապի մեջ և արձագանքեք մաշկի ցանկացած փոփոխության դեպքում, անկախ նրանից, թե որքան աննշան է այն: Շատ դեպքերում, թվացյալ փոքր ախտանիշները կարող են մատնանշել առավել նշանակալի խնդրի առկայություն: Ճիշտ ախտորոշումը կարևոր քայլ է մաշկի ընդհանուր տեսքի բարելավման և առողջության պահպանման համար:
«CosmoLab» էսթետիկ բժշկության և մաշկաբանության կենտրոնում առաջնային զննումն ու խորհրդատվությունն անվճար է, կարող եք գրանցվել՝ 011 55 00 22, 044 55 00 22 հեռախոսահամարներով կամ առցանց՝ սեղմելով կապույտ առցանց գրանցման կոճակը, այցելել և ստանալ բոլոր հարցերի պատասխանները: Հասցեն՝ Սայաթ-Նովա 15
Դիտե՛ք նաև՝
20․000 դրամ և ավելի մազահեռացման միջամտությունից օգտվելու դեպքում՝ 20% զեղչ լազերային մազահեռացման ֆիքսված գնացուցակի համար։
Ալեքսանդրիտային մազահեռացման զեղչված գնացուցակ
Կանանց համար
(Candela GentleLase PRO U 2019)
Ամբողջ մարմին– 112 000դր
Դեմք– 12 000դր
Դեմք առանց ճակատի– 9 600դր
Ճակատ– 3 500դր
Այտոսկրեր– 5 000դր
Վերին շուրթ– 1 500դր
Բակեր– 5 600դր
Կզակ– 4 000դր
Ծոծրակ– 6 400դր
Պարանոց– 5 600դր
Ուսեր– 5 600դր
Թևատակեր– 4 800դր
Ձեռքեր– 15 200դր
Բազուկներ– 5 600դր
Նախաբազուկներ– 12 000դր
Մատներ– 2 000դր
Կրծքավանդակ– 24 000դր
Դեկոլտե– 12 000դր
Կուրծք– 12 000դր
Փոր– 24 000դր
Փորի 1/3 հատված– 9 600դր
Մեջք– 32 000դր
Մեջքի 1/3 հատված– 12 000դր
Բիկինի– 16 000դր
Խորը բիկինի– 20 000դր
Նստատեղ– 20 000դր
Ոտքեր– 38 400դր
Ազդրեր– 22 400դր
Սրունքներ– 28 000դր
Դիոդային մազահեռացման զեղչված գնացուցակ
Կանանց համար
(Asclepion MeDioStar NeXT PRO 2019)
Ամբողջ մարմին– 50 000դր
Դեմք– 8 000դր
Դեմք առանց ճակատի– 5 000դր
Ճակատ– 2 500դր
Այտոսկրեր– 3 000դր
Վերին շուրթ– 1 500դր
Բակեր– 4 000դր
Կզակ– 3 000դր
Ծոծրակ– 5 000դր
Պարանոց– 4 800դր
Թևատակեր– 5 000դր
Ձեռքեր– 12 800դր
Բազուկներ– 6 800դր
Նախաբազուկներ– 7 600դր
Կրծքավանդակ– 16 000դր
Դեկոլտե– 8 000դր
Կուրծք– 6 400դր
Փոր– 8 000դր
Փորի 1/3 հատված– 5 000դր
Մեջք– 14 400դր
Մեջքի 1/3 հատված– 5 000դր
Բիկինի– 8 000դր
Խորը բիկինի– 12 000դր
Նստատեղ– 12 000դր
Ոտքեր– 32 000դր
Ազդրեր– 18 400դր
Սրունքներ– 14 400դր





Առցանց գրանցման կարգ
Էլեկտրոնային համակարգի գործարկումով առցանց գրանցման նպատակը՝ հեռախոսազանգի միջոցով գրանցման տևողության կրճատումն է, որը միառժամանակ ապահովում է թափանցիկություն՝ մատուցվող ծառայությունների, դրանց արժեքների և կլինիկայում աշխատող բժիշկների վերաբերյալ, ինչի արդյունքում ձևավորվում է փոխադարձ հարգանք և վստահություն։ Առցանց գրանցման համար պետք է՝
- սեղմել առցանց գրանցման կոճակը
- ընտրել ծառայությունը
- ընտրել նախընտրած բժշկին
- ընտրել հարմար ժամ՝ բժշկի անհատական ժամատախտակից
- լրացնել կոնտակտային տվյալների բաժինը
- որպես վերջնական քայլ՝ հաստատել ծրագրի կողմից եկած հաղորդագրությունը Ձեր այցի ամրագրման վերաբերյալ
Հիշեցնենք, որ միջամտության ավարտից հետո, ծրագրում նախատեսված համապատասխան բաժնում կարող եք գրել Ձեր կարծիքը, ինչը կօգնի մեզ ավելի բարելավել ծառայությունների որակը