Պսորիազը քրոնիկ մաշկախտ է, որին բնորոշ է իմունոմիջնորդված ախտածագում և անկանխատեսելի՝ հաճախ քրոնիկ ընթացք: Հիվանդության արտահայտվածությունը կախված է ժառանգական նախատրամադրվածությունից, ներքին և արտաքին այլ գործոններից։
Սպասելով ապագայում գենետիկ միջամտություների հնարավորությանը՝ այսօր բուժումը հիմնված է միայն ախտանշային և պաթոգենետիկ թերապիայի վրա, որն ուղղված է ախտահարված մաշկը ժամանակավորապես բարելավելուն և հիվանդությունը տանելի դարձնելուն: Մինչ այժմ գոյություն ունեն դեղերի և բուժման ձևերի մի քանի շատ թե քիչ արդյունավետ տեսակներ, որոնց յուրաքանչյուր պացիենտ տարբեր ձևով է արձագանքում:
Որոշ թերապիաների տեսակներ շատ արդյունավետ են մի խումբ բուժառուների համար, մինչդեռ մյուսների դեպքում միայն աննշան չափով են բարելավում վիճակը: Այդ իսկ պատճառով շատ կարևոր է անհատական մոտեցումը՝ հիմնված հիվանդության պատմության և արդեն իրականացված բուժումների արդյունավետության վրա
Կարևոր է հիշել՝ թերապիան պետք է հիվանդությունից վտանգավոր կամ անախորժ չլինի: Ամենալավ բուժումն այն է, որն ապահովում է լավագույն արդյունք և արդյունավետություն/կողմնակի հետևանքներ խելամիտ հարաբերություն: Իհարկե, կողմնակի հետևանքների և արդյունավետության միջև հարաբերությունը պետք է վերջինիս օգտին լինի:
Բուժման հիմնական մոտեցումներն են տեղային, ֆոտոթերապիայի և համակարգային մեթոդները։
• Տեղային բուժումն իրականացվում է տեղային կորտիկոստերոիդների, կերատոլիտիկների և այլն դեղամիջոցների միջոցով։
• Ֆոտոթերպաիան իրականցվում է A և B ուլտրամանուշակագույն ընդգրկույթի միջոցով։
• Համակարգային բուժումն իրականացվում է տարբեր խմբերի պատկանող իմունաճնշիչ դեղամիջոցների օգնությամբ։
Ուլտրամանուշակագույն ճառագայթման միջոցով պսորիազի և որոշ այլ մաշկախտերի բուժումը վաղուց ընդգրկված է ապացուցողական բժշկության վրա հիմնված կանոնակարգերում և լայնորեն կիրառվում է արտերկրում։
Պսորիազի բուժման մեջ կիրառվող ֆոտոթերապիայի մեթոդներն են՝
PUVA , NB UVB (311-312նմ) և թիրախային ֆոտոթերապիայի մեթոդները (MEL308նմ)
PUVA-ն ֆոտոքիմիաթերպիա է, որն իր մեջ ներառում է պսորալենի և UVA՝ ուլտրամանուշակագուն A ընդգրկույթի ալիքներ։ Ոչ վաղ անցյալում համարվում էր ֆոտոթերապիայի ոսկե ստանդարտ, բայց ունենալով շատ կողմնակի ազդեցություններ՝ այդ թվում մաշկի քաղցկեղը, իր տեղը զիջել է NB-UVB և թիրախային ֆոտոթերապիաներին։
Այսպիսով, խորհուրդ տրվող ֆոտոթերապևտիկ մեթոդներն են NB UVB (311-312նմ) և թիրախային ֆոտոթերապիան (MEL308նմ)։
Թիրախային ֆոտոթերապիան, որն իրականացվում է մոնոքրոմատիկ էքսիմերային լազերի կամ լույսի միջոցով, տարբերվում է NB-UVB ֆոտոթերապիայից էլ ավելի ուղղորդվածությամբ (թիրախավորվածությամբ), որը հնարավորություն է տալիս ապահովել ավելի բարձր արդյունավետություն։ Կոչվում է թիրախավորված, քանի որ հնարավորություն է տալիս ազդել բացառապես ախտահարված մաշկի վրա՝ շրջանցելով շրջակա առողջ հյուսվածքները։
«Cosmolab»-ը առաջարկում է իտալական արտադրության Excilite- µ սարքավորմամբ 308 նմ էքսիմերային լույսով թիրախային ֆոտոթերպիա։
Իտալական արտադրության Excilite-µ՝ MEL308nm էքսիմերային սարքավորումը հաստատված է FDA (Food and Drug Administration of USA ) կողմից և անվտանգ է Ֆիցպատրիկի 1-6 ֆոտոտիպերի համար:
Այն ունի 50 մՎ/սմ3 հզորություն՝ 30,6 և 1 սմ2 լուսարձակման պատուհաններ և կարող է բարձր արդյունավետությամբ իրականացնել բուժումներ ինչպես տեղային, այնպես էլ տարածված պսորիազի դեպքում։ Ի դեպ, հարկ է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ բուժման գործընթացը իրականացվում է առանց դեղամիջոցների։