Ֆոլիկուլիտ մազահեռացումից հետո․ որո՞նք են պատճառները

Ֆոլիկուլիտը մազարմատի (ֆոլիկուլի) բորբոքումն է երկրորդային միկրոօրգանիզմների ներթափանցումից: Ֆոլիկուլիտը մազահեռացումից հետո բոլորի մոտ չէ, որ առաջանում է: Մասնագետի որակյալ աշխատանքը և այցելուի բարեխիղճ վերաբերմունքը՝ առանց բորբոքումների առողջ մաշկի գրավականն է:

Որո՞նք են ֆոլիկուլիտի պատճառները․

Լինում են դեպքեր, երբ մազահեռացումից հետո ֆոլիկուլիտ է առաջանում: Սա կարող է տեղի ունենալ 100%-ից 20%-ում, եթե՝

1. Մազահեռացումը սխալ է կատարվել: Օրինակ՝ մասնագետը սխալ է հաշվարկել ճառագայթի թափանցման խորությունը (լազերային մազահեռացման դեպքում):

2. Մազահեռացման հատվածը չի մշակվել ախտահանող միջոցով:

3. Այցելուն մազահեռացումից անմիջապես հետո այցելել է լողավազան կամ շոգեբաղնիք:

4. Մազահեռացման ընթացքում մաշկը վնասվել է:

5. Այցելուն հիպերհիդրոզ ունի (գերքրտնարտադրություն):

6. Մաշկի վրա առկա են սնկային կամ վարակիչ հիվանդություններ, դեմոդեկոզային տզեր:

7. Այցելուն ունի ալերգիկ դերմատիտի կամ էկզեմայի հակում:

8. Այցելուն կրում է կիպ սինթետիկ հագուստ:

9. Մազահեռացումն անցկացվել է շոգ եղանակին կամ այցելուն ապրում է երկրում, որտեղ շոգ է լինում:

10. Առկա է շաքարային դիաբետ:

11. Թուլացած է իմունիտետը։
Բացի վերը նշված դեպքերից ֆոլիկուլի բորբոքմանը կարող է նպաստել սովորական գերսառեցումը կամ թերսնուցումը:

Ախտանշանները

Ֆոլիկուլիտը կարելի է ճանաչել հետևյալ ախտանշաններով՝

• բորբոքում;
• լայնացած ծակոտիներ;
• ներաճած մազեր;
• մանր բշտիկների առաջացում;
• սպիտակ կամ դեղին նյութ պարունակող պուստուլաների առկայություն;
• մուգ բծեր;
• քոր;
• մաշկի թեփոտվածություն;
• ցավ:

Ֆոլիկուլիտի բուժումը ժամանակին չսկսելու դեպքում կարող է զարգանալ լուրջ բորբոքում, արդյունքում առաջանում են սպիներ: Սնկային ֆոլիկուլիտը կարող է վարակիչ լինել: Վարակը կարող է փոխանցվել ընդհանուր օգտագործման պարագաների միջոցով։

Ինչպե՞ս է բուժվում ֆոլիկուլիտը․

Արգելվում է զբաղվել ինքնաբուժությամբ: Միայն բժիշկը կարող է համապատասխան բուժում նշանակել, որում անպայման պետք է հաշվի առնվեն հակացուցումները:

Եթե ֆոլիկուլի բորբոքումը չի անցնում և թարախակալում է սկսվում, կարող է անհրաժեշտ լինել վիրաբույժի օգնություն: Վիրաբույժը բացում է բորբոքված վերքը, հեռացնում թարախային զանգվածները և ախտահանում:

Խնդրի կանխարգելումը

Ֆոլիկուլիտի զարգացումը կանխելու նպատակով անհրաժեշտ է դիմել փորձառու մասնագետների, որոնք մազահեռացումն իրականացնում են բոլոր կանոններին համապատասխան: Եթե ինքնուրույն եք որոշել մազահեռացում իրականացնել.

1. Մազահեռացումից 2-3 օր առաջ սկրաբներ օգտագործե՛ք;

2. Նախապես լվացե՛ք և տաքացրե՛ք մազահեռացման հատվածը;

3. Օգտագործե՛ք միայն որակյալ նյութեր և մաքուր գործիքներ;

4. Միշտ ախտահանե՛ք մազահեռացման հատվածը;

5. Հետևե՛ք մազահեռացման տեխնոլոգիային: Բոլոր գործողությունները կատարե՛ք ըստ ցուցումների:

6. Ներաճած մազ հայտնաբերելու դեպքում մաշկը մշակե՛ք տաք ջրով և սկրաբով, որպեսզի մազը դուրս գա մաշկի մակերեսին:

7. Մազահեռացումից հետո մի՛ մոռացեք խոնավացնել մաշկը:

8. Մազահեռացումից հետո առաջին օրերին խուսափե՛ք շոգեբաղնիքներից, բնական և արհեստական լողավազաններից, որպեսզի մանր վնասվածքները չախտահարվեն:

9. Չարժե սպորտով զբաղվել և քրտնարտադրությամբ ուղեկցվող ֆիզիկական ակտիվություն ձեռնարկել: Այն խթանում է ճարպագեղձերի աշխատանքին և կարող է հանգեցնել ֆոլիկուլիտի առաջացմանը:

10. Ապահովե՛ք մազահեռացման հատվածի անհրաժեշտ խնամքը. խոնավացրե՛ք, շերտազատե՛ք (միայն երեք օր անց):

Հետևություններ՝

Ֆոլիկուլի բորբոքումը կարող է առաջանալ միջամտության ընթացքում սխալ աշխատանքի, վատ պատրաստվածության կամ վատ խնամքի դեպքում: Գոյություն ունեն նաև նախապայմաններ. զգայուն, յուղոտ մաշկ, առատ քրտնարտադրություն և այլն: Ֆոլիկուլիտը միշտ կարելի է կանխարգելել:

«CosmoLab» էսթետիկ բժշկության և մաշկաբանության կենտրոնում խորհրդատվությունն անվճար է, գրանցվել կարող եք՝ զանգահարելով 011 55 00 22, 044 55 00 22 հեռախոսահամարներով։