Երիտասարդացում հարակնային շրջանի համար․ ի՞նչ մեթոդներ կան

Հարակնային շրջանի երիտասարդացում: Ինչպե՞ս ազատվել հարակնային շրջանի կնճիռներից

Դեմքի առաջին կնճիռները սովորաբար ի հայտ են գալիս հարակնային շրջանում, այսինքն՝ աչքերի շուրջ: Դրանք կարող են տարբերվել խորությամբ, արտահայտչականությամբ, տեղակայմամբ։ Նույնիսկ հազիվ երևացող սագաթաթի նուրբ գծերը խանգարում են ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց:

Ե՞րբ և ինչու՞ են կնճիռներն ի հայտ գալիս հարակնային շրջանում

Հարակնային շրջանում էպիդերմալ շերտը շատ բարակ է ՝ մոտ 0,5 մմ, ինչը գրեթե չորս անգամ պակաս է, քան դեմքի ցանկացած այլ հատվածում: Բացի այդ, հարակնային շրջանի մաշկը գործնականում չունի ենթամաշկային-ճարպային և ճարպային գեղձեր, քրտնագեղձեր: Այս հատվածում կոլագենային մանրաթելերը կազմում են նոսր ցանցային կառուցվածք, որը արագ քայքայվում է և դանդաղ վերականգնվում: Այս ամենը նպաստում է կնճիռների վաղ ձևավորմանը:

Ենթադրվում է, որ մարդկանց մեծամասնության շրջանում հարակնային հատվածում առաջին ծանծաղ կնճիռները հայտնվում են 25-30 տարեկանում: Բայց սա շատ ընդհանրացված տվյալ է: Երբեմն ծերացման առաջին նշանները կարող են հայտնվել ավելի վաղ տարիքում:

Կնճիռների առաջացման վրա ազդում են բազմաթիվ գործոններ, այդ թվում.

  • մաշկի վաղ ծերացման նկատմամբ ժառանգական նախատրամադրվածություն;
  • դեմքի անատոմիական կառուցվածքի առանձնահատկություններ, մասնավորապես ՝ խորը տեղակայված աչքեր, կախված վերին կոպեր ու հոնքեր;
  • չոր մաշկ;
  • բջջային նյութափոխանակության պրոցեսների վրա ազդող աուտոիմուն և էնդոկրին հիվանդությունների առկայություն, ինչը հանգեցնում է հյուսվածքներում էլաստինի և կոլագենի արտադրության դանդաղեցմանը;
  • անառողջ ապրելակերպ, հաճախակի սթրես, վատ քուն և ոչ լիարժեք հանգիստ, քրոնիկ հոգնածություն;
  • անհավասարակշիռ սնունդը հանգեցնում է ավիտամինոզի զարգացման և մաշկի համար անհրաժեշտ էական միկրոէլեմենտների բացակայությանը.
  • վատ սովորություններ (ծխել, ալկոհոլ, թմրանյութեր);
  • վատ էկոլոգիա, մասնավորապես՝ կյանքը մեգապոլիսներում կամ խիստ աղտոտված օդ ունեցող արդյունաբերական շրջաններում, որի պատճառով օրգանիզմը ձեռք չի բերում բավարար քանակությամբ թթվածին;
  • քրոնիկ հիվանդություններ, հատկապես լյարդի պաթոլոգիաների առկայություն;
  • աչքերի շրջանում մաշկի ոչ համարժեք կամ ոչ պատշաճ խնամք, ցածրորակ կամ ոչ հարակնային հատվածի համար նախատեսված կոսմետիկայի օգտագործում;
  • ավելորդ դեկորատիվ կոսմետիկայի օգտագործում, ոչ ճիշտ դիմահարդարում կամ ցածրորակ արտադրանքի օգտագործում;
  • չափից շատ միմիկա;
  • արտաքին անբարենպաստ ազդեցություններ՝ ջերմաստիճանի, եղանակի անկումներ, քամի՝ հատկապես ցուրտ կամ ծովային օդի զգալի փոփոխություններ, արևի կամ չոր օդի չափազանց մեծ ազդեցություն;
  • մասնագիտական գործունեություն, ինչպիսին է համակարգչով կամ փոքր մասնիկների հետ աշխատանքը, երբ աչքերի մկանները մշտական լարվածության մեջ են;
  • կարճատեսություն, քանի որ թույլ տեսողություն ունեցող մարդիկ ստիպված են անընդհատ կկոցել աչքերը;
  • շատ բարձր կամ ցածր բարձի վրա քունը, ինչը հանգեցնում է հանգստի համար անհարմար դիրքի, որի հետևանքով էլ խանգարվում է դեմքի մաշկի արյան նորմալ շրջանառությանը:

Բայց նույնիսկ եթե հետևեք հարակնային շրջանի մաշկի խնամքի բոլոր կանոններին և առողջ ապրելակերպ վարեք, ապա վաղ թե ուշ սկսվելու են տարիքային փոփոխությունները, որի արդյունքում կոլագենի և էլաստինի սպիտակուցների արտադրումը նվազում է, ենթամաշկային ճարպային շերտը նոսրանում է, ճարպագեղձերի արտազատումը նվազում է, մաշկը դառնում է փխրուն, կախված, առաջանում են կնճիռներ և ակոսներ:

Հարակնային շրջանի կնճիռների տեսակները

Որպես կանոն, «սագաթաթի» առաջին կնճիռները հայտնվում են աչքերի արտաքին անկյուններում 25-30 տարեկան հասակում: Խորը կնճիռները ձևավորվում են 30-40 տարեկան հասակում: Այս գործընթացը զարգանում է աստիճանաբար և հասնում է իր գագաթնակետին 55-60 տարեկան հասակում։

Ըստ արտահայտչականության աստիճանի՝ կնճիռները լինում են.

  • մակերեսային՝ դրանք առաջանում են առաջին հերթին և ձևավորվում են էպիդերմիսի գոտում: Նման կնճիռների շարքին են դասվում նաև սագաթաթի կնճիռները;
  • խորը կնճիռները ձևավորվում են դերմալ շերտի և ենթամաշկային-ճարպային մանրաթելերում: Միևնույն ժամանակ, մաշկը կորցնում է իր ամրությունն ու առաձգականությունը, դառնում է չոր, փխրուն և սկսում է կախվել:

Ըստ առաջացման պատճառների՝ առանձնացնում են կնճիռների երեք տեսակ.

1.միմիկական՝ զարգանում են դեմքի մկանների ուժեղ լարվածության և ավելորդ միմիկաների արդյունքում,

2.տարիքային՝ առաջանում են մաշկի կառուցվածքների տարիքային փոփոխությունների արդյունքում,

3.գրավիտացիոն (ձգողական)՝ զարգանում են մաշկի կախված լինելու արդյունքում ՝ դրա առաձգականության և ամրության կորստի պատճառով:

Ինչպես նաև, անկախ պատճառներից և արտահայտչականությունից, բոլոր կնճիռները բաժանվում են՝

  • դինամիկ՝ տեսանելի չեն, երբ դեմքի մկանները հանգստանում են;
  • ստատիկ՝ նկատելի են նույնիսկ հանգիստ վիճակում:

Ինչպե՞ս ազատվել հարակնային շրջանի կնճիռներից

Հարակնային շրջանի կնճիռները բուժելու մեթոդի ընտրությունը ուղղակիորեն կախված է դրանց տեսակի, դեմքի մաշկի ու մկանային համակարգի վիճակի, ուղեկցող հիվանդությունների առկայության և պացիենտի օրգանիզմի անհատական առանձնահատկություններից: Խնդրահարույց հատվածի մանրակրկիտ ախտորոշումից հետո մասնագետը կարող է առաջարկել թերապիայի մեկ կամ մի քանի մեթոդներ:

 Հարակնային շրջանի ուրվագծային պլաստիկա

Ուրվագծային պլաստիկայի միջոցով հնարավոր է ուղղել արցունքային ակոսները և հեռացնել սագաթաթի կնճիռները։ Այս նպատակների համար օգտագործվում են հատուկ ֆիլերներ՝ հիալուրոնաթթվի հիման վրա: Յուրաքանչյուր պացիենտի համար մասնագետը անհատապես ընտրում է հատուկ ֆիլեր:

Կոսմետիկայի շուկայում բավականին շատ ֆիլեր արտադրողներ կան, այդ թվում՝ հարակնային շրջանում կորեկցիայի համար նախատեսված նյութերի մասնագիտացումով:

Ուրվագծային պլաստիկայի էությունը կնճռի ներսում ֆիլեր ներարկելն է, որը լրացնում է թերությունը, հարթեցնում մաշկը և դրանով վերացնում է էսթետիկ թերությունը: Ֆիլերները ներարկվում են շատ նուրբ ասեղի կամ կանյուլյայի միջոցով: Ցավազրկումը հազվադեպ է օգտագործվում: Ամբողջ միջամտությունը տևում է մոտ մեկ ժամ: Ուրվագծային պլաստիկայի համար հատուկ նախապատրաստություն չի պահանջվում, բավական է միջամտությունից երեք օր առաջ չօգտագործել ալկոհոլ, ասպիրին և դրա հիմքով  դեղամիջոցներ, չայցելել սոլյարի և չընդունել արևայրուք:

Հիալուրոնաթթուն, որի հիման վրա են ստեղծվում ֆիլերները, մարդու միջբջջային մատրիցայի, այդ թվում՝ մաշկի բնական բաղադրիչն է: Հիալուրոնաթթուն կարևոր դեր է խաղում հյուսվածքների վերականգնման և կոլագենի ու էլաստինի սպիտակուցների ճիշտ շղթաների սինթեզման գործընթացում: Այն նաև գրավում է և պահում մեծ թվով ջրի մոլեկուլներ: Ֆիլերների ներարկումներն ապահովում են երիտասարդացնող ազդեցություն՝ խնդրահարույց հատվածը ինտենսիվ խոնավացնելով և խթանելով կոլագենի ու էլաստինի սինթեզը:

Հարակնային շրջանի ուրվագծային պլաստիկայի առավելությունները

  • երիտասարդացնող ազդեցությունը նկատելի է միջամտությունից անմիջապես հետո;
  • տարբեր տեսակի կնճիռները շտկելու արագ, անցավ և անվտանգ մեթոդ;
  • բարդությունների իրական բացակայություն;
  • քիչ քանակությամբ հակացուցումներ;
  • վերականգնման շատ կարճ ժամանակահատված;
  • երկարատև արդյունք;
  • պարզ նախապատրաստական շրջան;
  • մեթոդը չի խախտում և չի փոխում դեմքի միմիկան;
  • ֆիլերները ունեն բնական հիմք մաշկի կառուցվածքի համար:

Ուրվագծային պլաստիկայի միակ թերությունն այն է, որ ժամանակի ընթացքում՝ կորեկցիայից վեց ամիս կամ մեկ տարի անց, ֆիլերը, բնականաբար, կենսաքայքայվում է, և պահանջվում է միջամտությունը կրկնել:

Վերականգնման ժամանակահատվածը

Ուրվագծային պլաստիկայից հետո մեկ շաբաթ չպետք է այցելել սաունա, շոգեբաղնիք և սոլյարի: Վերականգնման ողջ ժամանակահատվածում անհրաժեշտ է նաև հետևել մասնագետի կոսմետիկայի օգտագործման վերաբերյալ առաջարկություններին։

Բարդությունները

Ուրվագծային պլաստիկան ունի նվազագույն քանակի բարդություններ, որոնցից շատ դեպքերում կարելի է խուսափել միջամտությանը պատշաճ նախապատրաստմամբ և բժշկի բարձր որակավորմամբ: Միջամտությունից հետո, հնարավոր է ի հայտ գան կապտուկներ, այտուցներ, կարմրություն: Առաջին շաբաթներին կարող է լինել շտկված հատվածի ուռածություն` այտուցվածության անհավասար նվազման պատճառով: Սովորաբար 1-2 շաբաթ անց բոլոր կողմնակի բարդություններն ինքնուրույն անցնում են:

Հակացուցումները

  • դեմքի մաշկային հիվանդություններ;
  • աուտոիմուն հիվանդություններ;
  • ակտիվ փուլում գտնվող վարակիչ հիվանդություններ;
  • ակտիվ փուլում գտնվող հերպես;
  • հղիության և կրծքով կերակրման շրջան։

Բոտուլինոթերապիա

Հարակնային շրջանում կնճիռները վերացնելու համար բոտուլոտոքսին է ներարկվում աչքի շրջանաձև մկանի  և (կամ) քթի մկանների մեջ: Սա հանգեցնում է մկանների աննշան կաթվածի զարգացմանը, որի արդյունքում կնճիռներն ու ծալքերը հավասարվում և հարթվում են: Բոտուլինոթերապիայի արդյունքի տևողությունը 6 ամիս է, որից հետո անհրաժեշտ է լինում կրկնել միջամտությունը: Բոտուլոտոքսինի կրկնակի ներակրկումը ազդեցությունը երկարաձգում է մինչև 8 ամիս:

Նախապատրաստումը նույնն է, ինչ ուրվագծային պլաստիկայի կատարման ժամանակ։

Ինչպե՞ս է կատարվում միջատութունը

Ներարկման կետերը որոշելու համար մասնագետը դրանք նշում է մարկերով: Դրանից հետո բժիշկը պացիենտին խնդրում է մի փոքր մռայլվել՝ ներարկման լրացուցիչ կետերը հայտնաբերելու համար:

Դրանից հետո, բոտուլոտոքսինի միկրոդոզան պարունակող պատրաստուկը ներարկվում է անմիջապես մկանների մեջ, որոնք պատասխանատու են կնճիռների առաջացման համար: Ներարկումները կատարվում են շատ նուրբ ասեղով: Ցավազրկումը հազվադեպ է օգտագործվում: Յուրաքանչյուր կողմում միջին հաշվով պահանջվում է 4-6 ներարկում: Ամբողջ միջամտությունը տևում է մոտ 20-30 րոպե:

Բոտուլինոթերապիայից հետո

 Բոտուլոտոքսինը սկսում է աստիճանաբար գործել ներարկումից մի քանի օր անց: Բուժման ամբողջական ազդեցությունը ձեռք է բերվում 1-2 շաբաթվա ընթացքում և տևում է մինչև վեց ամիս:

Առաջարկություններ

  • ավելի հաճախ խոժոռվել, որպեսզի նյութը հնարավորինս հավասարաչափ բաշխվի;
  • միջամտությունից հետո երկու շաբաթ չի կարելի այցելել սաունա, շոգեբաղնիք, լողավազան, սոլյարի, ինչպես նաև խորհուրդ չի տրվում արևայրուք ընդունել;
  • երկու շաբաթ պետք է հրաժարվել ֆիզիկական վարժություններից և մերսման սեանսներից;
  • միջամտությունից հետո 3-4 ժամ չի կարելի ընդունել հորիզոնական դիրք և խոնարհվել;
  • պետք չէ շոշափել ներարկման հատվածը;
  • միջամտությունից հետո 24 ժամվա ընթացքում խորհուրդ չի տրվում օգտագործել կոսմետիկա;
  • միջամտությունից հետո մեկ շաբաթվա ընթացքում նվազեցնել հեղուկների, աղի և կծու կերակուրների օգտագործումը;
  • պետք է հիշել, որ որոշ հակաբիոտիկներ և B խմբի վիտամիններ նպաստում են մարմնից բոտուլինոտոքսինի արագ հեռացմանը;
  • քիմիական պիլինգը կարող է իրականացվել միջամտությունից ոչ շուտ, քան երկու շաբաթ անց:

Հակացուցումները

  • ակտիվ փուլում գտնվող մաշկային վարակների և այլ հիվանդությունների առկայություն;
  • քրոնիկ հիվանդությունների սրացում;
  • վարակիչ հիվանդություններ, գրիպ, ՍՇՎԻ (սուր շնչառական վիրուսային ինֆեկցիա) և այլն;
  • հակաբիոտիկների և արյուն նոսրացնող միջոցների ընդունում;
  • հղիության և կրծքով կերակրման շրջան;
  • ծանր կարճատեսություն;
  • էնդոկրին հիվանդություններ;
  • արյան ցածր մակարդում;
  • տվյալ միջամտության հետ կապված անհատական հակացուցում (երբ օրգանիզմը չի ընդունում տվյալ նյութը):

Կողմնակի ազդեցություն

Հարակնային շրջանում բոտուլոտոքսինի ներարկումը բարդ միջամտություն է, որը մասնագետից պահանջում է բարձր հմտություններ և գիտելիքներ: Միջամտության տեխնիկայի, սխալ ընտրված նյութի կամ դրա չափաբաժնի խախտումը կարող է հանգեցնել վտանգավոր բարդությունների զարգացման: Այդ պատճառով անհրաժեշտ է շատ զգույշ լինել կլինիկա և մասնագետ ընտրելիս:

Թեթևակի այտուցվածությունը, ներարկման հատվածի կարմրությունը, տանելի ցավը, աննշան քորը և ներարկման հատվածում փոքր հեմատոմաները մարմնի նորմալ արձագանքն են բոտուլինոտոքսինի ներակմանը: Հազվադեպ կարող է բարձրանալ ջերմաստիճանը, հաճախանալ սրտխփոցները, ի հայտ գալ սրտխառնոց ու գլխացավը: Այս բոլոր երևույթները կարճ ժամանակ անց անցնում են:

  Եթե բժշկական սխալ է թույլ տրվել, ապա կարող է առաջանալ.

  • դեմքի ասիմետրիա;
  • կախված կոպեր կամ հոնքեր;
  • կոպի բացման կամ փակման դժվարություն;
  • կոպի այտուց;
  • դեմքի միմիկայի խախտում:

Բոտուլինոթերապիա առաջարկվում է հասուն պացիենտներին, ովքեր ունեն բավականաչափ խորը կնճիռներ և ծալքեր: Պետք է հիշել, որ եթե միջամտությունը կատարվում է տարին ավելի քան երկու անգամ, ապա օրգանիզմում սկսում են արտադրվել բոտուլոտոքսինի հակամարմիններ, և դրա թերապևտիկ ազդեցությունը նվազում է: Բացի այդ, չափազանց հազվադեպ դեպքերում կան մարդիկ, որոնց օրգանիզմը զգայուն չէ նեյրոտոքսինի նկատմամբ:

 

Մեզոթերապիա

Էսթետիկ խնդիրները լուծելու մեթոդ։ մաշկի միջին շերտերի մեջ տարբեր պատրաստուկներ ներարկվելը (մեզոդերմայի հատված), մշակվել և գործնականում կիրառվել է դեռ 1958 թվականին, դոկտոր Միշել Պիստորի կողմից: Հենց նա է այս մեթոդին տվել մեզոթերապիայի անվանումը և սահմանել դրա հիմնական ուղղությունը ՝ «քիչ, հազվադեպ և անհրաժեշտ տեղում»:

Ի տարբերություն բիոռևիտալիզացիայի համար նախատեսված գելերի, որոնք բաղկացած են մաքուր հիալուրոնաթթվից, ներարկումների համար մեզոկոկտեյլները, հիալուրոնաթթվից պարունակում են նաև այլ ակտիվ բաղադրիչներ: Սա հնարավորություն է տալիս յուրաքանչյուր պացիենտի համար ընտրել մեզոկոկտեյլը անհատապես՝ կախված նրա մաշկի կարիքներից:

Հարակնային շրջանում հատուկ պատրաստուկների (մեզոկոկտեյլներ) ներմաշկային շերտում ներարկումը թույլ է տալիս լուծել հետևյալ խնդիրները.

  • հարթեցնել միմիկական կնճիռները;
  • նվազեցնել այտուցվածությունը և վերացնել աչքերի տակ եղած մուգ շրջանակները;
  • խոնավացնել մաշկը և բարելավել դրա գույնը;
  • վերականգնել մաշկի ամրությունն ու առաձգականությունը:

Հարակնային շրջանի մեզոթերապիայի համար օգտագործվում են հատուկ մշակված երկու տեսակի պատրաստուկներ.

  • սպեցիֆիկ խնդիրների լուծման համար մեզոկոկտեյլներ, օրինակ ՝ աչքերի տակ մուգ շրջանները վերացնելու և այտուցվածությունը նվազեցնելու համար,
  • մեզոկոկտեյլներ՝ մաշկը երիտասարդացնելու և բարձրացնելու մաշկի առաձգականությունը:

Մեզոթերապիայի առավելություններն ու թերությունները

Ներմաշկային ներարկումներով հարակնային շրջանում էսթեստիկ ​​խնդիրները վերացնելու ակնհայտ առավելություններն են.

  • հատուկ հարակնային շրջանի մաշկի համար մշակված մեզոկոկտեյլների առկայություն;
  • մի քանի խնդիրներ միաժամանակ լուծելու ունակություն (օրինակ, նվազեցնել այտուցները և բարձրացնել մաշկի առաձգականությունը);
  • կատարման տեխնիկայի շնորհիվ լրացուցիչ երիտասարդացնող ազդեցություն — մաշկի վերականգնման ակտիվացումը մասամբ կապված է ներարկումների ընթացքում դրա ամբողջականության խախտման հետ;
  • վերականգնման կարճ ժամանակահատված, որը հատուկ միջոցներ չի պահանջում:

Մեզոթերապիայի թերությունները ներառում են դրա տևողությունը՝ մի քանի միջամտությունների անհրաժեշտության պատճառով:

Ինչպե՞ս է իրականացվում հարակնային շրջանի մաշկի մեզոթերապիա

Միջամտության սկզբին կատարվում է շտկման գոտու մանրակրկիտ մաքրում և հակասեպտիկ մշակում: Անհատական ​​ցուցումների համաձայն (պացիենտի ցածր ցավի շեմը)՝ կարող է կիրառվել տեղային ցավազրկում: Դրանից հետո մասնագետը կատարում է անհրաժեշտ քանակությամբ մեզոկոկտեյլների ներմաշկային ներարկումներ, որից հետո հարակնային շրջանի մաշկը կրկին մշակում է հակասեպտիկներով:

Միջամտությունն ամբողջությամբ տևում է ոչ ավելի, քան 30 րոպե: Ցանկալի արդյունքի հասնելու համար, որպես կանոն, անհրաժեշտ է անցկացնել մի քանի միջամտություններ (միջինը՝ 5-7)` 7-10 օր ընդմիջումներով:

Հակացուցումները և կողմնակի ազդեցությունները

Հարակնային շրջանում մեզոթերապիա չի կարող իրականացվել նույն դեպքերում, ինչ բոտուլինոթերապիան, ինչպես նաև ներարկումների հանդեպ մաշկի բարձր զգայունությունը, մաշկի սպիացման միտումը,  մեզոկոկտեյլի բաղադրիչների կամ ընդհանուր առմամբ տվյալ նյութի նկատմամբ անհատական ​​անհարմարվողականությունը:

Մեզոկոկտեյլի ճիշտ ընտրության և միջամտության քայլերի ճիշտ կատարման դեպքում, դժվար թե բացասական հետևանքներ ի հայտ գան։ Միջամտությունից հետո առաջին ժամերին կարող են լինել կողմնակի բարդություններ, որոնք կապված են ներարկվող նյութերի հետ, ինչպիսիք են մաշկի կարմրությունը, հեմատոմաները և փոքր այտուցները, որոնք արագ անցնում են:

Նախապատրաստում և վերականգնում

Որպեսզի միջամտությունը հնարավորինս արդյունավետ լինի, մեզոթերապիայից մի քանի օր առաջ անհրաժեշտ է.

  • դադարեցնել որոշակի դեղամիջոցների օգտագործումը (օրինակ ՝ հակագոուլանտներ կամ ասպիրինի հիմքով դեղամիջոցներ);
  • խուսափել մաշկի վրա արտաքին անբարենպաստ գործոնների ազդեցությունից, որոնք կարող են գրգռել այն, որից հետո կարող են առաջանալ բորբոքում, քոր կամ շերտազատում:

Որպես կանոն, վերը նկարագրված կողմնակի բարդությունները անհետանում են մեզոկոկտեյլը ներմուծելուց հետո մեկ օրվա ընթացքում, բայց ներարկումներից հետո մաշկի ամբողջական պատասխան ռեակցիայի համար մի փոքր ավելի շատ ժամանակ է պահանջվում (մինչև մեկ շաբաթ):

Հարակնային շրջանի բիոռևիտալիզացիա

Բիոռևիտալիզացիան ոչ վիրահատական երիտասարդացման մեթոդ է` հիալուրոնաթթվի հիման վրա ստեղծված հատուկ գելեր ներարկելով մաշկի մեջ: Առավելագույն թերապևտիկ ազդեցության հասնելու համար անհրաժեշտ է կատարել առնվազն երեք միջամտություն` 1-2 շաբաթ ընդմիջումներով: Երիտասարդացնող ազդեցությունը տևում է մոտ վեց ամիս, հետագայում արդյունքը պահպանելու համար բավական կլինի 6 ամիսը մեկ միայն մի միջամտություն կատարել:

Մեթոդի նպատակն է մաշկի մեջ սկսել սեփական կոլագենի և էլաստինի սինթեզման գործընթացը, նվազեցնել դրանց քայքայման արագությունը և հասնել տվյալ հատվածի բավականաչափ խոնավացման: Արդյունքում, ձեռք է բերվում լիֆթինգ և երիտասարդացնող ազդեցություն: Ի տարբերություն մեզոթերապիայի՝ բիոռևիտալիզացիան պահանջում է զգալիորեն ավելի քիչ քանակությամբ միջամտություններ`ցանկալի արդյունք ստանալու համար:

Ինչպե՞ս է կատարվում միջամտությունը

Խորհրդատվության ժամանակ մաշկաբան-կոսմետոլոգը որոշում է մաշկի վիճակը, հավաքում է անամնեզ, պացիենտի հետ միասին ընտրում է ներարկվող նյութը և հետագա բուժման ծրագիր կազմում՝ հաշվի առնելով պացիենտի ցանկությունները և նրա մարմնի անհատական ​​առանձնահատկությունները:

Բիոռևիտալիզացիայի պետք է գնալ առանց դիմահարդարման: Միջամտությունից անմիջապես առաջ մասնագետը մեկ անգամ ևս ուսումնասիրում է մաշկը, որոշում ներարկվող նյութի պահանջվող քանակը և նշում ներարկման կետերը: Հարակնային շրջանի բիոռևիտալիզացիայի համար ներարկումները կարող են իրականացվել միայն աչքերի տակ կամ դրանց շուրջ:

Դրանից հետո շտկման տարածքը ախտահանվում է և, անհրաժեշտության դեպքում, մշակում ցավազրկող քսուքով: Միջամտութան ավարտին ներարկման հատվածը վերամշակվում է հակասեպտիկ և հակաբորբոքային քսուքով: Ամբողջ միջամտությունը տևում է մոտ 30 րոպե:

Հակացուցումները և կողմնակի ազդեցությունները

Բիոռևիտալիզացիայի հակացուցումները նույնն են, ինչ մեզոթերապիայի:

Եթե ​​միջամտությունը ճիշտ է իրականացվում, ապա լուրջ բարդություններ չեն առաջանա: Բոլոր կողմնակի ազդեցությունները, ինչպիսիք են այտուցը, ներարկումների հատվածում փոքր հետքերը, մաշկի թեթև թմրումը և հնարավոր կապտուկները, անհետանում են որոշ ժամանակ անց, առավելագույնը՝ 2-3 օր:

Նախապատրաստում և վերականգնում

Միջամտությանը նախապատրաստելը նույնն է, ինչ վերը նկարագրված ներարկման ցանկացած միջամտության դեպքում:

Վերականգնման ժամանակահատվածի վերաբերյալ առաջարկությունները նման են մեզոթերապիայի ընթացքում տրված առաջարկություններին, բացի այդ.

  • միջամտությունից հետո 6 ժամ չի կարելի օգտագործել կոսմետիկա;
  • միջամտությունից հետո 2 շաբաթ շարունակ չի կարելի այցելել սաունա, լողավազան, սոլյարի և արևայրուք ընդունել:

Հարակնային շրջանի խնամքի հիմնական պահանջները.

  • այս հատվածում մաշկի անատոմիական կառուցվածքի առանձնահատկությունների պատճառով անհրաժեշտ է այն ավելի ինտենսիվ խոնավացնել հատուկ միջոցներով (սովորական ցերեկային քսուքները չեն օգնի);
  • քանի որ հարակնային շրջանի մաշկն ամենազգայունն է, դրա համար անհրաժեշտ է ավելի խորը պաշտպանություն արևից և եղանակային գործոնների (ցրտից, ջերմությունից, քամուց և այլն) ազդեցությունից;
  • դերմիսում կոլագենային ցանցի կառուցվածքային առանձնահատկությունների պատճառով քսուքներ օգտագործելիս կամ մերսում կատարելիս անհրաժեշտ է հետևել մատների շարժման ճիշտ ուղղության կանոններին;
  • անհրաժեշտ է պարբերաբար և ճիշտ մաքրել հարակնային շրջանի մաշկը, այդ թվում՝ դիմահարդարումը հեռացնելիս;
  • անհրաժեշտ է ճիշտ ընտրել կոսմետիկա և կարողանալ այն կիրառել;
  • աչքերի մկանների գերհոգնածությունը կանխելու համար անհրաժեշտ է հետևել աշխատանքի և հանգստի ռեժիմին, կատարել համապատասխան մարզում։

«CosmoLab» էսթետիկ բժշկության և մաշկաբանության կենտրոնի բժիշկները ախտորոշելու են մաշկը, կազմելու են հարակնային շրջանի մաշկի խնամքի ճիշտ ծրագիր և խորհուրդ են տալու ընտրել ճիշտ կոսմետիկա՝ համաձայն ցանկությունների և մաշկի անհատական ​​հատկությունների:

Աչքերի մարզում

 Էսթետիկ թերությունները վերացնելու և մաշկի ծերացումը կանխարգելելու լրացուցիչ միջոց է կանոնավոր կերպով հատուկ վարժությունների կատարումը: Այն կարող է բաղկացած լինել այնպիսի պարզ վարժություններից, ինչպիսիք են.

  • բաց և փակ կոպերով աչքերի բբերի պտույտը;
  • հայացքը հերթով կենտրոնացնելով քթի ծայրին և միջհոնքային հատվածին;
  • 5 վայրկյան լայն բաց աչքերով նայել հեռուն, որին պիտի հաջորդի հանգիստը;
  • Ափով թույլ ճնշում փակ աչքերով կոպի վրա;
  • կախված կոպերով թարթող շարժումներ` մի քանի ակնթարթ հանգստանալուց հետո;
  • հայացքով շրջանակների նկարում, անվերջության, ուղղահայաց և հորիզոնական գծեր;
  • մատների հետ թեթև ճնշման դիմադրություն միաժամանակ աչքերի անկյուններում և հոնքի մեջտեղում;
  • աչքերը դեպի վեր բարձրացնելը, որին հաջորդում է թուլացումը և այլն:

Դեմքի մկանների մարզումը կարող է կատարվել ցանկացած պահի, ցանկացած վայրում `ընտրելով 10-15 ազատ րոպե: Հիշեք, որ նույն վարժությունները կարող են հավասարապես օգտակար լինել ոչ բոլորի համար: Օրինակ, եթե կնճիռների առաջացման պատճառը մկանների գերլարումն է, ապա դրա վրա ծանրաբեռնվածության լրացուցիչ բեռը լավագույն դեպքում արդյունք չի տա, իսկ վատագույն դեպքում այն վնաս կհասցնի:

Ինքնուրույն վարժություններ ընտրելիս պետք է առաջնորդվել հետևյալ սկզբունքով՝ աչքերի մարզման կատարումը չպետք է տհաճություն առաջացնի: Իսկ ավելի լավ է խորհրդակցել այնպիսի մասնագետի հետ, որը կկազմի դեմքի մկանների մարզման անհատական ​​համալիր ծրագիր` հաշվի առնելով անատոմիական առանձնահատկությունները, մաշկի վիճակը և հարակնային շրջանում էսթետիկ ​​խնդիրների պատճառները:

Հարակնային շրջանի կնճիռների կանխարգելում

Պարզ խորհուրդներին հետևելը կօգնի կանխել աչքերի շուրջ կնճիռների և այս հատվածում էսթետիկ ​​այլ խնդիրների առաջացումը:

  • Պարբերաբար կատարել հարակնային շրջանի նուրբ մաշկի ինքնամերսում և այլ տնային միջամտություններ: Քսուքներ և դեկորատիվ կոսմետիկա օգտագործելիս, ինչպես նաև այլ միջամտությունների կատարման ժամանակ հարկավոր է շատ ուշադիր շոշափել մաշկը, առանց ավելորդ ջանքերի և պարտադիր մերսման գծերի երկայնքով: Հնարավորության դեպքում տարին երկու անգամ մաշկաբան-կոսմետոլոգի հետ անցնել դեմքի մերսման և ֆիզիոթերապիայի կուրսեր:
  • Հատուկ միջոցներով մանրակրկիտ մաքրել հարակնային շրջանի մաշկը: Ոչ մի դեպքում չպետք է քնել՝ առանց դիմահարդարումը հեռացնելու:
  • Միշտ ու լիարժեք սնվել ՝ վերահսկելով ոչ միայն կալորիականության պարունակությունը, այլև ուտեստների բաղադրությունը: Դիետայում միշտ պետք է ներառվեն կարոտինոիդներ, E, C, A վիտամիններ պարունակող սնունդ:
  • Տարվա ցանկացած ժամանակ պետք է արևից պաշտպանել մաշկը աչքերի շրջանում:
  • Դուրս գալուց առաջ անհրաժեշտ է քսել որակյալ և խնամքով ընտրված արևապաշտպան միջոցներ: Չարհամարհել արևային ակնոցներ կրելը:
  • Ժամանակին այցելել ակնաբույժի, հատկապես կարճատեսության կամ հեռատեսության առկայության դեպքում, տեսողությանը համապատասխանող ակնոցներ կրել (անհրաժեշտության դեպքում), հետևել բժշկի բոլոր առաջարկություններին:
  • Խմել շատ հեղուկներ:
  • Վերահսկել դեմքի միմիկան:
  • Պահպանել ռեժիմը՝ խուսափելով ծանրաբեռնվածությունից և քնի քրոնիկ պակասից:

«CosmoLab» էսթետիկ բժշկության և մաշկաբանության կենտրոնում յուրաքանչյուր պացիենտի համար մշակվում է մաշկի խնդիրների վերացման և կանխարգելման անհատական ​​ծրագիր, էսթետիկ ​​թերությունների համալիր շտկում

Ապահովվում է առավելագույն արդյունք նվազագույն ժամանակում:

Եթե ունեք հարակնային կնճիռներ և ցանկանում եք որևէ կերպ շտկել դրանք, սակայն վստահ չեք ընտրված միջամտության հարցում, ապա կարող եք դիմել «CosmoLab»-ի մաշկաբաններին։

Մինչ միջամտությունը մաշկաբանի խորհրդատվությունն անվճար է, գրանցվել կարող եք՝ զանգահարելով 011 55 00 22, 044 55 00 22 հեռախոսահամարներով։ Հասցեներ՝ Սայաթ-Նովա 15, Կոմիտաս 37, Գայի պող․ 16 | Մեգամոլ, Դավթաշեն 2-րդ թղմ․ 39/2, Սարյան 19-21։