Որպեսզի հասկանանք՝ հնարավո՞ր է արդյոք կատարել դեմքի մաքրում պիլինգից առաջ, նախ պետք է պարզել միջամտություններից յուրաքանչյուրի դերը։
Դեմքի մաքրման խնդիրը ծակոտիները՝ ճարպի և կեղտի կուտակումներից, կորյակներից մաքրելն է:
Միջամտության ընթացքում միջոցներ են ձեռնարկվում վարակ չտարածելու և կոսմետիկ թերությունները շտկելու համար: Այն հարմար է մաշկի բոլոր տեսակներին և առաջարկվում է դեռահասներին՝ մաշկի հորմոնալ խնդիրների բուժման նպատակով (բուժման կուրսում):
Այս միջամտությունը ավելի վաղ տարիքում ցանկալի չէ կատարել, քանի որ այն կարող է բացասաբար ազդել մաշկի պաշտպանիչ շերտերի վրա, ինչն էլ կբարձրացնի բորբոքային և այլ հիվանդությունների նկատմամբ զգայունությունը:
Պիլինգները դասակարգվում են՝ ըստ մաշկային հյուսվածքներին հասնելու տարբեր խորությունների․
Պիլինգները դասակարգվում են՝ ըստ մաշկային հյուսվածքներին հասնելու տարբեր խորությունների․
- մակերեսային․ հիմնված է ոչ կենտրոնացված մրգաթթուների վրա, նուրբ ազդեցություն է ունենում մաշկին, հեռացնում է մաշկի մահացած բջիջները,
- միջին․ քիմիական նյութերը ներթափանցում են էպիդերմիսի միջին շերտեր, որտեղ խթանում են շերտազատման գործընթացները, արագացնում են հյուսվածքների վերականգնումը, բարելավում են կոլագենի և էլաստինի սինթեզը,
- խորը․ արդյունավետորեն նվազեցնում է ծերացման ախտանիշները, կնճիռները, սպիները և պիգմենտային բծերը, ենթադրում է էպիդերմիսային հյուսվածքների ամբողջական քայքայում (ագրեսիվ նյութերը չեն ազդում միայն բարակ շերտի վրա, որտեղ տեղակայված են բջիջների աճի կետերը):
Վերոգրյալից հետևում է, որ միջամտությունները տարբերվում են՝
- մաշկի հյուսվածքի վրա ազդեցության խորությամբ;
- կատարման եղանակով;
- տարիքային սահմանափակումներով;
- արդյունքի արտահայտվածությամբ և տևողությամբ:
Ներքոգրյալում կարելի է մանրամասն ծանոթանալ մաքրման միջամտությունների հիմնական տարբերություններին.
1.Ազդեցության խորությունը: Դեմքի մաքրում կատարելու ընթացքում հարթվում են միայն մաշկի մակերեսային շերտերը, ուստի ազդեցությունը ավելի քիչ սթրեսային է: Հեռացվում են կեղտի կուտակումները, ավելորդ ճարպը, կորյակները: Պիլինգի ազդեցությունն ավելի խորն է, այն հասնում է էպիդերմիսի միջին և խորը շերտերին: Այն հնարավոր է դառնում սարքավորումային մեթոդների և օրգանական թթուների վրա հիմնված պատրաստուկների օգտագործման շնորհիվ:
2.Տարիքային սահմանափակումները: Դեմքի մաքրումը կարող է կատարվել ցանկացած տարիքում: Պիլինգի դեպքում ամեն ինչ այդքան էլ պարզ չէ: Եթե առկա են ցուցումներ, ապա մաշկաբան-կոսմետոլոգը անգամ 14-ամյա երեխայի կարող է ընդունել:
Միջին խորության պիլինգը սկսում են կատարել 30 — 35 տարեկան հասակում, բայց խորը պիլինգը նշանակվում է ոչ շուտ, քան 45 — 50 տարեկանը:
3.Կատարման մեթոդները: Մաքրումը մեխանիկական գործընթաց է: Այն կատարվում է ստերիլ ձեռնոցներով կամ ստերիլ անձեռոցիկներով (առանց հատուկ գործիքների): Թթվային հիմքով պատրաստուկներ չեն օգտագործվում: Պիլինգը քիմիական կամ սարքավորումային գործընթաց է, և դա նրա հիմնական տարբերությունն է մաքրումից։ Թթուներից բացի, կարող են օգտագործվել նաև սարքեր `ուլտրաձայնային, լազերային և այլն․․․
4.Արդյունքի արտահայտչականությունը: Ո՞րն է պիլինգի հիմնական առավելությունը․ արդյունքը ավելի նկատելի է: Մաքրումը լավագույն կերպով հեռացնում է կոմեդոնները, սև կետիկները, խցանված ծակոտիները: Այն ոչ միայն լուծում է վերը նշված բոլոր խնդիրները, այլև վերացնում է պիգմենտային բծերը, դանդաղեցնում է ծերացման գործընթացը, մաշկը դարձնում է ավելի թարմ և առողջ, հաճախ նույնիսկ ունենում է լիֆթինգ ազդեցություն:
5.Արդյունքի տևողությունը: Մաքրումը մաշկի խնամքի պարտադիր քայլ է: Հնարավոր չէ մեկ անգամ մաքրել մաշկը և երկար տարիներ պահպանել գեղեցիկ և թարմ դեմքը: Ամիսը մեկ անգամ պետք է կատարել միջամտություն, և այսպես ամբողջ կյանքում, որպեսզի պահպանվի մաշկի երիտասարդ ու գրավիչ տեսքը: Պիլինգը համալիր միջամտությունների ամբողջություն է: Միջամտությունների քանակը և դրանց հաճախականությունը որոշում է մաշկաբան-կոսմետոլոգը: Բայց սովորաբար միջամտությունների միջև ընկած ժամանակահատվածը մեկ շաբաթ է: Վերոգրյալից հետևում է, որ պիլինգը և դեմքի մաքրումը կարող են կատարելապես լրացնել միմյանց, եթե պացիենտի մաշկի վիճակը թույլ է տալիս համատեղել միջամտությունները: Ի՞նչ անել առաջին հերթին, ո՞ր միջամտությունն է ցանկալի կատարել ավելի վաղ ` պիլինգը, թե մաքրումը․ կախված է մաշկի վիճակից: Այսինքն ՝ կիրառվում է անհատական մոտեցում: Բայց շատ դեպքերում մաշկաբան-կոսմետոլոգները դեմքի մաքրումը և պիլինգը համատեղում են հետևյալ կերպ.
1)Առաջին փուլում նախապես լվացված և առանց դիմահարդարման դեմքին քսվում է թթվային պիլինգ-պատրաստուկը: Այն հեռացնում է մաշկի մահացած մակերեսային շերտը, բացում ծակոտիները:
2)Հաջորդիվ մաշկը գոլորշացման կամ ծակոտիները լայնացնող քսուքի էտապ է անցնում, մաքրվում աղտոտվածության մնացորդներից՝ ինչպես ուղղակի ձեռքերի օգնությամբ, այնպես էլ սարքավորումների:
3)Մաքրման վերջին երրորդ փուլը միշտ չէ, որ իրականացվում է: Մաշկաբան-կոսմետոլոգը դեմքի խնամքից հետո կարող է պիլինգ կատարել որևէ ոչ խտացված մրգաթթվի օգնությամբ: Սա թույլ է տալիս նեղացնել ծակոտիները` նրանց արագ խցանումը կանխելու համար:
Հակացուցումները՝
- հերպեսի սրացված աստիճան (երբ հայտնվում է ցան);
- թարախային բորբոքային կազմավորումներ մաշկի վրա;
- էկզեմա;
- վարակիչ մաշկաբանական պաթոլոգիաներ;
- մաշկի ցանկացած ծանրության բաց վնասվածքներ (քերծվածքներ, խոցեր, վերքեր);
- ծանր հիպերտոնիա;
- շաքարախտ;
- ասթմա;
- հիվանդություններ, որոնք ուղեկցվում են մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ;
- հոգեկան խանգարումներ;
- հղիության և կրծքով կերակրման ժամանակ;
- վիրահատությունից հետո վերականգնման ընթացք:
Միջամտությունները չեն կատարվում, եթե պացիենտը ունի մաշկային ալերգիա: Միջամտությունները պետք է հետաձգվեն հիվանդության, թուլության, դաշտանի, հակաբիոտիկների և հորմոնալ դեղամիջոցներ ընդունելու ժամանակահատվածում: Հորմոնալ ֆոնի անկայունության և իմունիտետի թուլացման պատճառով մաշկի վերականգնման գործընթացը կարող է երկարաձգվել: Մաքրման նախապատրաստումը ենթադրում է առողջ ապրելակերպի, քնի ժամանակացույցի պահպանում: Կոսմետոլոգիական կենտրոն այցելելուց մի քանի օր առաջ հարկավոր է դադարեցնել ալկոհոլային խմիչքների և վնասակար սննդի օգտագործումը, և անհրաժեշտ է բավականաչափ ջուր խմել:
Մաքրող միջամտությունների համադրությունը
Մաքրումն ու պիլինգը միաժամանակ գործածելը օգտակար է, քանի որ միասին ունեն բազմակողմանի դրական ազդեցություններ։ Սակայն այս միջամտությունները կարելի է համատեղել միայն մաշկաբան-կոսմետոլոգի թույլտվությամբ: Մասնագետը տեսնում է՝ արդյո՞ք անհրաժեշտ է կիրառել միջամտությունները համալիր մոտեցմամբ, թե պետք է ընտրել երկու միջամտություններից միայն մեկը:
Մաշկաբան-կոսմետոլոգի պատասխանները հաճախ տրվող հարցերին
Մաքրման և թթվային պիլինգի համադրությունը բարդ գործընթաց է, որը շատ հարցեր է առաջացնում կոսմետոլոգիական կենտրոնների պացիենտների շրջանում:
Ամենից հաճախ տրվում են հետևյալ հարցերը․
- Ի՞նչ տեսակի մաքրում պետք է իրականացվի որոշակի տիպի մաշկի համար։
- Արդյո՞ք թույլատրելի է կատարել որևէ միջամտություն և անմիջապես անցնել մյուսին։
- Հնարավո՞ր է մաքրելուց հետո թթվային պիլինգ կատարել, և քանի՞ օր հետո է հնարավոր:
- Ո՞ր միջամտությունն է ավելի շահավետ գումար խնայելու տեսանկյունից:
Այս հարցերի պատասխանները ներկայացնենք ստորև:
- Որքա՞ն ժամանակ է պետք դեմքի մաքրումից հետո պիլինգ կատարելու համար․
Եթե դեմքի մաքրումից հետո անհրաժեշտ է նաև կատարել պիլինգ, ապա միջամտությունների միջև պետք է սահմանվի ժամանակային ընդմիջում, առավել հաճախ մեկ շաբաթից մինչև 10 օր: Սովորաբար մեկ շաբաթը բավական է մաշկի ամբողջական վերականգնման համար: Այնուամենայնիվ, միջամտությունների միջակայքը կրում է անհատական բնույթ՝ հաշվի առնելով մաշկի առանձնահատկությունները՝
- ճարպարտադրությունը;
- տարիքը;
- պաթոլոգիաների առկայությունը;
- վերականգնվելու ունակությունը:
Թե ի՞նչ անել առաջին հերթին, մաշկաբան-կոսմետոլոգը ինքը պետք է որոշի՝ կենտրոնանալով մաշկի վիճակի և հաճախորդի ցանկությունների վրա: Մասնագետները նախընտրում են սկսել մեղմ թթվային բուժումից, որը հեռացնում է մաշկի մահացած հյուսվածքները և բացում ծակոտիները հետագա մաքրման համար:
Հնարավո՞ր է միաժամանակ կատարել մաքրում և պիլինգ.
Կոսմետոլոգիայում նկարագրված միջամտությունների միաժամանակյա իրականացումը անցանկալի է, քանի որ մաշկը լուրջ վնասվածքներ է ստանում: Մասնագետները այնպիսի ժամանակային միջակայք են սահմանում, որ մաշկը վերականգնվելու ժամանակ ունենա մինչև հաջորդ միջամտությունը: Բայց որոշակի ցուցումների համաձայն՝ մաշկաբան-կոսմետոլոգները թույլ են տալիս միաժամանակ իրականացնել երկու միջամտությունները: Նման համալիր մոտեցման վերաբերյալ որոշումը կայացնում է բժիշկը։ Նա նաև պատասխանատու է հնարավոր հետևանքների համար:
Մաքրման ի՞նչ տեսակներ են նախընտրելի մաշկի որոշակի տիպի համար.
Քիմիական պիլինգների կատարման ժամանակ օգտագործվում են տարբեր թթուների վրա հիմնված պատրաստուկներ: Մաքրումը նույնպես լինում է տարբեր, այն իր մեջ ներառում է տարբեր սարքերի և գործիքների օգտագործում: Մաշկաբան-կոսմետոլոգները որոշում են, թե որ միջամտությունն է առավել անհրաժեշտ պացիենտին՝ հիմնվելով տարիքային փոփոխությունների, ֆիզիկական վիճակի և յուղոտ մաշկի տեսակի վրա:
Դեմքի մաքրումը նախընտրելի է.
- նորմալ մաշկի դեպքում` ուլտրաձայնային եղանակով;
- չոր մաշկի դեպքում՝ ուլտրաձայնային, լազերային եղանակով, նաև բիոռեվիտալիզացիայի կիչառմամբ
- յուղոտի մաշկի դեպքում՝ ձեռքերի կամ գործիքների օգնությամբ (օգտագործելով Uno գդալիկ);
- խնդրահարույց մաշկի դեպքում՝ վակուումային, ինտենսիվ ուլտրաձայնային եղանակներով:
Պիլինգը նախատեսված է.
- նորմալ մաշկի դեպքում՝ մրգաթթուների հիմքով թեթև պիլինգ, սկրաբ;
- չոր մաշկի դեպքում՝ ուլտրաձայնային, լազերային հղկում, կրեմ-պիլինգ;
- յուղոտ մաշկի դեպքում՝ օրգանական թթուների օգտագործմամբ ինտենսիվ պիլինգ, բրոսաժ, միկրոդերմաբրազիա;
- խնդրահարույց մաշկի դեպքում՝ ռետինոլաթթվով, աղային լուծույթներով, քիմիական բազմաբաղադրիչ պիլինգներ (Ջեսսների լուծույթ):
Դեմքի խորը մաքրումը մաշկի խնամքի կարևոր մասն է: Եվ այս պարագայում չի կարելի գործել առանց մաշկաբան-կոսմետոլոգի օգնության։ Միայն նա կարող է գրագետ համատեղել մեխանիկական մաքրումն ու քիմիական պիլինգը` առանց մաշկը վնասելու: Հետևաբար, միջամտությունների ընտրությունը և դրանց հերթականությունը պետք է վստահել մասնագետին:
Եթե ցանկանում եք որևէ միջամտություն կատարել, սակայն վստահ չեք, թե Ձեր մաշկն ի՞նչ ներգործության կարիք ունի, ապա կարող եք այցելություն ամրագրել՝ զանգահարելով 011 55 00 22, 044 55 00 22 հեռախոսահամարներով, այցելել և հղել բոլոր հարցերը մաշկաբանին։ Խորհրդատվությունն անվճար է։ Հասցեներ՝ Սայաթ-Նովա 15, Կոմիտաս 37, Գայի պող․ 16, Դավթաշեն 2-րդ թղմ․ 39/2, Սարյան 19-21։
Անկախ տևամադրությունից՝ եղե՛ք գեցղեցիկ։
Ստորև ծանոթացեք նաև ծառայությունների գնացուցակին։
Միայն Կոմիտաս 37 մասնաճյուղում կատարելով դեմքի մաքրում՝ կստանաք նվեր LED թերապիա, որն իր հերթին կնպաստի մաշկի արագ վերականգնմանը։