«CosmoLab» էսթետիկ բժշկության և մաշկաբանության կենտրոնի էսթետիկ բժշկության բաժանմունքը ներկայացնում է իսպանա-պորտուգալական Mesosystem բժշկական սարքավորումներ և պրոֆեսիոնալ բժշկական խնամք արտադրող միջազգային ընկերության՝ MCCM պրոֆեսիոնալ բժշկական խնամքի միջոցները։
Mesosystem ընկերությունը հիմնադրվել է 2007 թվականին՝ Իսպանիայում և Պորտուգալիայում բացառիկ, պրոֆեսիոնալ բժշկական խնամքի միջոցների ստեղծման նպատակով և այժմ ներկայացված է շուրջ 80 երկրում։
MCCM-ի մրցունակությունը հիմնված է 3 հիմնական առանցքների վրա՝
- Որակ
- Նորարարություն
- Մշտապես հետազոտությունների վրա հիմնվող երաշխիքներ
Ընկերությունն իրեն որակում է ոչ որպես հերթական պրոֆեսիոնալ կոսմետիկայի ընկերությունը, այլ բժշկական կոսմետիկայի և պրոֆեսիոնալ խնամքի ապագան։
Ընկերությունը հատուկ վերաբերմունք ունի մաշկի առողջության, նորարարությունների, ինչպես նաև սպասելի արդյունքների վերաբերյալ և ունի պրոֆեսիոնալ կլինիկական և տնային խնամքների շարքեր։
Շնորհիվ «CosmoLab»-ի հետ համագործակցության, այժմ այս ընկերության պրոֆեսիոնալ խնամքի ծառայությունները հասանելի են նաև մեր երկրում։
Աստիճանաբար՝ տարբեր տեղեկատվական հրապարակումների տեսքով կներկայացնենք խնամքի միջոցների շարքերը։
Այժմ կենտրոնում ներկայացված է MCCM ընկերության պիլինգների և մեզոթերապիաների շարքերը, ստորև ավելի մանրամասն՝
ՔԻՄԻԱԿԱՆ ՊԻԼԻՆԳՆԵՐ
*Քիմիական պիլինգներներն ուղված են մաշկի մահացած բջիջների շերտազատմանը, վնասակար աղտոտումների հեռացմանն ու մաշկի մաքրմանը: Մեռած բջիջները բացասաբար են ազդում մաշկի բնական վերականգնման գործընթացի վրա, ինչը հետագայում հանգեցնում է ծակոտիների խցանմանը, դա էլ իր հերթին՝ մաշկի ծերացմանը: Պիլինգը շերտազատում և մաքրում է մաշկը՝ դրանով խթանելով թթվածնի մատակարարումը, ուժեղացնում է կոլագենի և էլաստինի սինթեզը։
MCCM ընկերության բժշկական կոսմետիկայի՝ ներառյալ պիլինգների արտադրությունը հիմնված է օրգանական քիմիայի, նորմալ և պաթոլոգիական ֆիզիոլոգիայի ոլորտում հիմնարար գիտելիքների վրա: Այնուամենայնիվ, դրանց հիմնական առավելությունն այն է, որ առավելագույն արդյունքներ ապահովեն նվազագույն տրավմայով (պիլինգների ազդեցության գործընթացների գլխավոր գործոնը՝ այս կամ այն թթվի ազդեցությամբ մաշկի շերտազատումն է), ինչը շատ կարևոր է հաճախորդների հետ արդյունավետ աշխատանքի համար:
Քանի որ հաճախորդները բացի այս կամ այն՝ բուն կոսմետիկ խնդրի լուծումից միշապես
ունենում են այլ ակնկալիքներ ևս՝ այստեղ ի հայտ է գալիս կոկտեյլ-պիլինգների բողադրության
համապատասխան գնահատումը։ Շնորհիվ կոկտեյլ-պիլինգների բաղադրիչ թթուների ճիշտ համակցության՝ հնարավորություն է ստեղծվում ավելի կարճ ժամանակում հասնել հրաշալի արդյունքների։
MCCM բրենդը ներկայացնում է պիլինգների լայն շրջանակ՝ նախատեսված գրեթե մաշկի բոլոր տիպերի, առանձնահատկությունների և կոսմետիկ խնդիրների համար ներառյալ՝
- Խնդրահարույց մաշկը
- Ակնեով մաշկը
- Պոստակեով և սպիներով մաշկը
- Մաշկի անհավասար և գորշ գունավորումը
- Լայն ծակոտիները
- Անհավասար ռելիեֆը
- Մաշկի առողջ տեսքի երկարատև պահպանման համար նախատեսված խնամքը
- Ժամանակ առ ժամանակ մաշկը թարմացնելու խնամքը
- Հակատարիքային խնամքը
- Եվ իհարկե՝ ծերացման նոր նշանների դեմ կատարվող խնամքը
Բոլոր պիլինգները կատարվում են փուլերով՝ ներառելով 9 էտապ, յուրաքանչյուր պիլինգի տեսակ ունի իր բաղադրիչներին համապատասխանող նախապիլինգային և հետպիլինգային նյութերը՝ ներառված 9 էտապներում։
Ներկայացված պիլինգների տեսակները՝
- Մաշկը պիտակեցնող պիլինգ (Whitening Peel)
- Հակատարիքային պիլինգ (Antiaging Peel)
- Ձգող պիլինգ՝ ուժեզ լիֆթինգ ազդեցությամբ (Lifting Peel)
- Ջեսսներ պիլինգ (Jessner Mod Peel)
- Սալիցիլաթթվով պիլինգ (Salicylic Peel)
- Ազելաինային պիլինգ (Aazelaic Peel)
- Նշաթթվով պիլինգ (Mandelic Peel)
- Մանուշակագույն պիլինգ (Purple Peel)
- Կարմիր պիլինգ (Red Peel)
- PRX T35P
- A20P
- K33P
- T50 T35
ՄԵԶՈԹԵՐԱՊԻԱ
MCCM (Mesosystem) մեզոթերապևտիկ նյութերն ու մեզոկոկտեյլները ջրի հիմքի վրա պատրաստված խտանյութեր են՝ բնական ակտիվ բաղադրիչների մեծ պարունակությամբ։
Այս ապրանքանիշի բժշկական կոսմետիկան և խնամքի միջոցները հիմնված են մի քանի կարևոր սկզբունքների վրա՝
- Օրգանիկ միացությունների օգտագործում «մաքուր» վիճակում, ինչը թույլ է տալիս ավելի արագ հասնել արդյունավետության։
- Կոմբինացված ֆորմուլաների կիրառում՝ երաշխավորված արդյունքի համար։
- Բաղադրիչների և pH-ի իդեալական համադրություն՝ նվազագույն վնասումով առավելագույն արդյունքի համար։
Ներկայացված մեզոթերապևտիկ նյութերը լուծում են այնպիսի խնդիրներ, ինչպիսին է՝
- Մաշկի չորությունը
- Մաշկի սնուցումը
- Գորշ գունավորումը
- Հիպերպիգմենտացիան
- Մաշկի ծերացման նշանները
- Ցելյուլիտը
- Մազաթափությունը
«CosmoLab»-ում ներկայացված են մեզոթերապևտիկ նյութերի հետևյալ խմբերը՝
1․Վիտամիններ և հակաօքսիդանտներ
2․Հիալուրոնաթթու և հակատարիքային նյութեր
3․Դրենաժ և մարմնի կորեկցիա
4․Անոթասեղմիչ նյութեր
5․Մեզոկոկտեյլներ
6․Միկրոէլեմենտներով և պեպտիդներով նյութեր
Եվ հետևյալ ենթատեսակները՝
- Հակատարիքային (Prof Antiaging)
- Գունաբացող և սպիտակեցնող (Prof Whitening)
- Հակացելյուլիտային (Prof Celliulite)
- Մազաթափության դեմ (Prof Hair)
- Հակապիգմենտային (Melano Out)
- Վերականգնողական (Skin Repair)
- Լիպոլիտոթերապիա (Lipo firming)
«CosmoLab»-ի էսթետիկ բժշկության բաժանմունքում մաշկաբանա-կոսմետոլոգիական խորհրդատվությունն անվճար է։
Եթե ցանկանում եք պրոֆեսիոնալ մոտեցմամբ խնամել մաշկը, ունեք մաշկի՝ Ձեզ անհանգստացնող այս կամ այն կոսմետիկ խնդիրը, կամ պարզապես ցանկանում եք թարմություն հաղորդել մաշկին, բայց ունեք խորհրդի կարիք՝ կարող եք գրանցվել և այցելել, սիրո՜վ կլսենք Ձեզ և կուղղորդենք ճիշտ միջամտությունների ընտրության հարցում։
Հեռ․՝ 011 55 00 22, 044 55 00 22
Հասցեներ՝
Սայաթ-Նովա 15,
Կոմիտաս 37,
Գայի պող․ 16 | Մեգամոլ,
Դավթաշեն 2-րդ թղմ․ 39/2,
Սարյան 19-21