Ամենօրյա խնամքի կամ երիտասարդացման ծրագիր կազմելիս ամենաշատ ուշադրությունը սովորաբար տրվում է դեմքի և պարանոցի հատվածներին: Միևնույն ժամանակ, ձեռքերը ոչ պակաս կարող են մատնել տարիքը։ Ձեռքերի ափերի հետին բարակ և փխրուն մաշկի վրա կան շատ քանակությամբ ճարպագեղձեր, որոնք պատասխանատու են մաշկի բնական պաշտպանիչ թաղանթի պահպանման համար: Հոգ տանելով միայն դեմքի մասին՝ ձեռքերի ծերացման արտահայտված նշանները կարող են հերքել տարիքը թաքցնելու բոլոր փորձերը։ Հետևաբար, ձեռքերի ծերացման պատճառներն ու հիմնական նշանները կարևոր խնդիրներ են, որոնց վրա պետք է կենտրոնանալ:
Ո՞ր տարիքում են առաջանում ձեռքերի ծերացման արտահայտված նշանները․
Մոտ 40 տարեկան և նույնիսկ ավելի վաղ հասակից ձեռքերի վրա աստիճանաբար սկսում է հայտնվել արևային լենթիգոն (կոսմետիկ դեֆեկտ, որը հաճախ անվանում են նաև շագանակագույն, արևային կամ տարիքային բծեր): Դա կարող է ծածկել ձեռքերի և մատների ամբողջ մակերեսը:
Բծերի քանակը կախված է բացասական գործոնների ազդեցության հաճախականությունից և տևողությունից: Բացի այդ, ափի և մատների հետին հատվածի մաշկն արագորեն կորցնում է խոնավությունը, իսկ տոնուսի կորուստը դառնում է մաշկի թուլացման պատճառ:
Մոտավորապես 50 տարեկան հասակում երակային ցանցը գնալով ավելի տեսանելի է դառնում մաշկին, իսկ ջլերը ավելի ու ավելի են բարձրանում դեպի մակերես: Երբ միջոսկրային մկանները կծկվում են, ենթամաշկային ճարպի քանակը նվազում է, և ոսկորների հիմքում ընկած հյուսվածքները տեսանելի են դառնում։ Կմախքացման այս երեւույթը աստիճանաբար ձեռքերին տալիս է ոսկրոտ և հյուծված տեսք:
Ձեռքերի ծերացման նշանները անհանգստացնում են թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց: Ձեռքերի երիտասարդացմանը հիմնականում գնում են կանայք, սակայն տղամարդ հաճախորդների տոկոսն ամեն տարի աճում է:
Ձեռքերի ծերացման կլինիկական նշաններ.
• ափերի և մատների հետին հատվածում մուգ բծեր;
• մաշկի մակերեսին հյուսվածքների նոսրացումից առաջացած կնճիռներ;
• ձեռքերի հետին հատվածի կմախքացում;
• ձեռքերի հետին հատվածի կմախքացում;
Ձեռքերի ծերացում. Պատճառները և ռիսկի գործոնները․
Մաշկի ծերացումը ներքին և արտաքին գործոնների միաժամանակյա ազդեցության հետևանք է: Դրանք ներառում են.
1. Տարիքի հետ կապված ներքին ծերացումը անխուսափելի գործընթաց է, որը որոշվում է գենետիկորեն և հորմոնալ առումով (էստրոգենի նվազում դաշտանադադարի ընթացքում);
2. Ապրելակերպ;
3. Բնապահպանական շատ բացասական գործոններ, որոնք ամեն օր ազդում են ձեռքի մաշկի վրա և արագացնում ծերացման գործընթացը.
• ուլտրամանուշակագույն ճառագայթում (ինչպես բնական, այնպես էլ արհեստական), որն առաջացնում է ֆոտոծերացում;
• կլիմայական և ջերմաստիճանային առանձնահատկություններ. քամի, ցուրտ և ջերմություն;
• մեխանիկական ազդեցություն. շփում, ճնշում, կրկնվող ազդեցություններ;
• քիմիական և տոքսիկ նյութեր. ծխախոտ, մաքրող միջոցներ, աղտոտված օդ;
• մանրէներ. տարբեր տեսակի աղտոտված մակերեսների մանրէներ;
• կալցիումի բարձր պարունակությամբ կոշտ ջուր, որը լվանում և թուլացնում է մաշկի պաշտպանիչ պատնեշը:
Ինչպե՞ս դանդաղեցնել ձեռքերի ծերացումը | Ընդհանուր առաջարկներ․
Ձեռքերի ծերացման գործընթացը արագացնող արտաքին գործոնների ազդեցությունը նվազեցնելու համար «Cosmolab»-ի մաշկաբանները խորհուրդ են տալիս.
• խուսափել արևի ճառագայթներից և կիրառել հատուկ արևապաշտպան քսուքներ, նախքան փողոց դուրս գալը, նույնիսկ ձմռանը;
• ձեռքերի մաշկը պարբերաբար խոնավացնել քնելուց առաջ խոնավացնող և փափկացնող բաղադրիչներ պարունակող քսուքներով, քանի որ հենց քնի ժամանակ է մաշկի վերականգնման ամենաարդյունավետ շրջանը;
• կրել պաշտպանիչ ձեռնոցներ՝ խուսափելու չափազանց սառը կամ տաք ջրի, կենցաղային քիմիական նյութերի և այլ պոտենցիալ ագրեսիվ նյութերի հետ շփումից;
• կրել ձեռնոցներ քայլելիս;
• ձեռքերը լվանալ չեզոք pH օճառով կամ մաքրող յուղերով;
• ալկոհոլ պարունակող հակաբակտերիալ գելերի օգտագործման սահմանափակում
Ձեռքերի երիտասարդացմանն ուղղված մոտեցումներ, մեթոդներ և տեխնիկա․
«CosmoLab» էսթետիկ բժշկության և մաշկաբանության կենտրոնի կոսմետիկ միջամտությունների զինանոցը լիովին համապատասխանում է այն պացիենտների պահանջներին, ովքեր դիմում են ձեռքերի երիտասարդացման համար
Նախքան ցանկացած հակատարիքային միջամտություն՝ կատարվում է մաշկի առաջնային զննում և խորհրդատվություն։ Այս փուլում բժշկի հիմնական նպատակը՝ պացիենտի անամնեզի հավաքումն ու ընտրված միջամտությունների նկատմամբ հակացուցումների պարզումն է։
Ձեռքերի ծերացման դեմ պայքարելու համար չկա մեկ ստանդարտ միջամտություն։ Յուրաքանչյուր պացիենտի համար ընտրվում է այն միջամտությունների շարքը, որոնք կարող են արագ և օպտիմալ ձևով արդյունք ապահովել։
Միջամտություն ընտրելիս հաշվի է առնվում՝
• մաշկի ֆոտոտիպը;
• խնդրի առանձնահատկությունները;
• ծերացման փուլը;
• հնարավոր կողմնակի ազդեցությունները;
Ինչպես նաև պացիենտի՝
• տարիքը;
• նախասիրությունները;
• սպասումները;
Միջամտությունները կատարվում են հետևյալ խնդիրների լուծման նպատակով՝
• ձեռքերի և մատների մուգ բծերի վերացում;
• ձեռքերի հետին հատվածի ծավալի վերականգնում;
• մաշկի որակի բարելավում;
Վերոնշյալ խնդիրների լուծման նպատակով «CosmoLab» էսթետիկ բժշկության և մաշկաբանության կենտրոնում կատարվում են քիմիական պիլինգներ, լազերային և RF թերապիաներ, կրիոթերապիա, ուրվագծային պլաստիկա (ֆիլերների կիրառությամբ)։
Եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել 011 55 00 22, 044 55 00 22 հեռախոսահամարներով, գրանցվել անվճար խորհրդատվության և հղել բոլոր հետաքրքրող հարցերը մաշկաբանին։ CosmoLab-ում խորհրդատվությունն անվճար է։
Զեղչեր լազերային մազահեռացման համար։
✨Զեղչված հատվածներ՝
Դեմք՝ 12․000 ֏
Դեմք առանց ճակատի՝ 9600 ֏
Դեմք + պարանոց՝ 12․500 ֏
Դեմք + ծոծրակ՝ 12․500 ֏
Դեմք + պարանոց + ծոծրակ՝ 15․000 ֏
Ձեռքեր՝ 15․200 ֏
Ոտքեր՝ 38․400 ֏
Խորը բիկինի՝ 20․000 ֏
Ամբողջ մարմին՝ 112․000 ֏
✨20% զեղչ 20․000 ֏ և ավելի արժեքով մազահեռացում կատարելու դեպքում։
✨Դեմքի ալեքսանդրիտային մազահեռացում և ամբողջ մարմնի դիոդային մազահեռացում՝ ընդամենը 50․000 ֏
Ալեքսանդրիտային մազահեռացման զեղչված գնացուցակ
Կանանց համար
(Candela GentleLase PRO U 2019)
Ամբողջ մարմին– 112 000դր
Դեմք– 12 000դր
Դեմք առանց ճակատի– 9 600դր
Ճակատ– 3 500դր
Այտոսկրեր– 5 000դր
Վերին շուրթ– 1 500դր
Բակեր– 5 600դր
Կզակ– 4 000դր
Ծոծրակ– 6 400դր
Պարանոց– 5 600դր
Ուսեր– 5 600դր
Թևատակեր– 4 800դր
Ձեռքեր– 15 200դր
Բազուկներ– 5 600դր
Նախաբազուկներ– 12 000դր
Մատներ– 2 000դր
Կրծքավանդակ– 24 000դր
Դեկոլտե– 12 000դր
Կուրծք– 12 000դր
Փոր– 24 000դր
Փորի 1/3 հատված– 9 600դր
Մեջք– 32 000դր
Մեջքի 1/3 հատված– 12 000դր
Բիկինի– 16 000դր
Խորը բիկինի– 20 000դր
Նստատեղ– 20 000դր
Ոտքեր– 38 400դր
Ազդրեր– 22 400դր
Սրունքներ– 28 000դր
Դիոդային մազահեռացման զեղչված գնացուցակ
Կանանց համար
(Asclepion MeDioStar NeXT PRO 2019)
Ամբողջ մարմին– 50 000դր
Դեմք– 8 000դր
Դեմք առանց ճակատի– 5 000դր
Ճակատ– 2 500դր
Այտոսկրեր– 3 000դր
Վերին շուրթ– 1 500դր
Բակեր– 4 000դր
Կզակ– 3 000դր
Ծոծրակ– 5 000դր
Պարանոց– 4 800դր
Թևատակեր– 5 000դր
Ձեռքեր– 12 800դր
Բազուկներ– 6 800դր
Նախաբազուկներ– 7 600դր
Կրծքավանդակ– 16 000դր
Դեկոլտե– 8 000դր
Կուրծք– 6 400դր
Փոր– 8 000դր
Փորի 1/3 հատված– 5 000դր
Մեջք– 14 400դր
Մեջքի 1/3 հատված– 5 000դր
Բիկինի– 8 000դր
Խորը բիկինի– 12 000դր
Նստատեղ– 12 000դր
Ոտքեր– 32 000դր
Ազդրեր– 18 400դր
Սրունքներ– 14 400դր
Առցանց գրանցման կարգ
Էլեկտրոնային համակարգի գործարկումով առցանց գրանցման նպատակը՝ հեռախոսազանգի միջոցով գրանցման տևողության կրճատումն է, որը միառժամանակ ապահովում է թափանցիկություն՝ մատուցվող ծառայությունների, դրանց արժեքների և կլինիկայում աշխատող բժիշկների վերաբերյալ, ինչի արդյունքում ձևավորվում է փոխադարձ հարգանք և վստահություն։ Առցանց գրանցման համար պետք է՝
- սեղմել առցանց գրանցման կոճակը
- ընտրել ծառայությունը
- ընտրել նախընտրած բժշկին
- ընտրել հարմար ժամ՝ բժշկի անհատական ժամատախտակից
- լրացնել կոնտակտային տվյալների բաժինը
- որպես վերջնական քայլ՝ հաստատել ծրագրի կողմից եկած հաղորդագրությունը Ձեր այցի ամրագրման վերաբերյալ
Հիշեցնենք, որ միջամտության ավարտից հետո, ծրագրում նախատեսված համապատասխան բաժնում կարող եք գրել Ձեր կարծիքը, ինչը կօգնի մեզ ավելի բարելավել ծառայությունների որակը