Դեմոդեկոզ | Առաջացման պատճառներից մինչ բուժում

Դեմոդեկոզ | Առաջացման պատճառներից մինչ բուժում

Մակաբույծ դերմատոզների ախտանիշների ու բուժման առանձնահատկությունների մասին՝

Մաշկի վնասվածքների ինտենսիվությունը կարող է տարբեր լինել՝ կախված մակաբույծների տեսակից, ուղեկցվում է ցավերով, այրոցներով և քորով։ Կյանքի ընթացքում մակաբույծների կողմից արձակված տոքսինները, երբեմն, պացիենտի մոտ առաջացնում են փխսումներ, մկանային թուլություն (ադինամիա), ցնցումներ և նույնիսկ հանգեցնում են գիտակցության կորստի։ Հետևաբար, շատ կարևոր է ճիշտ ախտորոշել մակաբույծ դերմատոզը և անհապաղ սկսել դրա բուժումը:

Մակաբույծ դերմատոզներ առաջացնող մակաբույծների բնութագրական առանձնահատկություններն են՝

Կախված մակաբույծների օրգանիզմում բնակվելու հատվածից՝ բաժանվում են էնդո- և էկտոպարազիտների։ Մակաբույծները կարող են լինել մշտական կամ ժամանակավոր: Կան նաև կեղծ մակաբույծներ՝ ազատ ապրող ձևեր, որոնք, պատահականորեն մտնելով օրգանիզմ, ժամանակավորապես գտնվում են այնտեղ և սնվում են նրա հաշվին։

Մակաբույծների տարբերակիչ առանձնահատկություններից է առավելագույն հարմարվողականությունը տիրոջ օրգանիզմին և գոյության հատուկ պայմաններին: Էվոլյուցիոն փոփոխությունների ընթացքում նրանց մոտ ձևավորվել են կյանքի հատուկ ձևին և պայմաններին հարմարվելու ունակություններ:

Մակաբույծ դերմատոզների ամենատարածված տեսակները՝ պեդիկուլյոզ (ոջլոտություն), քոս, դեմոդեկոզ:

Դեմոդեկոզը տարածված մակաբուծային դերմատոզներից մեկն է։ Դեմոդեկոզ․ մարդկանց և կենդանիների մոտ հաճախ հանդիպող մակաբույծ դերմատոզ է, որի հարուցիչները Դեմոդեքս տեսակի տզերն են։ Սովորաբար այս տիզն ապրում է յուրաքանչյուր մարդու մաշկի մակերևույթի վրա և հանդիսանում է բնական միկրոֆլորայի մի մասը: Տզերը սնվում են էպիդերմիսի վերին շերտերում քայքայվող արտադրանքներով: Իմունային համակարգի և այլ գործոնների աշխատունակության խախտման դեպքում տզերը շատ ակտիվորեն բազմանում են և «տեղավորվում» են ճարպաթաղանթների բջիջներում, ինչն էլ առաջացնում է բորբոքում: Բացի մաշկից, դեմոդեքսը վնասում է նաև թարթիչների արմատներին։

Դեմոդեկոզի կլինիկական դրսևորումները բազմազան են: Գոյություն ունեն դեմոդեկոզի մաշկային և հարակնային դրսևորումներ: Հիվանդությունը հաճախ առաջանում է ակնեի, դեմատիտներիի և ռոզացեայի ֆոնին: Բորբոքումներն ու անոթային պաթոլոգիաները չեն կարող չազդել մաշկի միկրոֆլորայի վիճակի վրա, հավասարակշռությունը խանգարվում է, և տիզը ավելի ակտիվ է սկսում բազմանալ:

Դեմոդեկոզ կարող է հրահրել նույնիսկ արևի ճառագայթների երկարատև ազդեցությունը, ինչը համարվում է սթրես մաշկի համար և իմունային համակարգի անկման պատճառ: Անհատական հիգիենայի կանոնների խախտումը` սրբիչների և անկողնու հազվադեպ փոփոխությունը, հազվադեպ լվացումները, մեկ ուրիշի կոսմետիկայի օգտագործումը, նույնպես կարող են առաջ բերել վերոնշյալ խնդիրը։

Անհրաժեշտ է ուղղակիորեն տարբերակել դեմոդեկոզը այլ հիվանդություններից, որոնց ընթացքը սրվում է տզերի առկայության պատճառով: Նման մակաբուծային դերմատոզի թերապիայի ընտրության համար կարևոր նշանակություն ունի հիվանդության կլինիկական պատկերը, տզերի տեսակների իմացությունը և դրանց քանակի հաշվառումը:
Դեմոդեկոզը բավական հեշտ է ախտորոշել մանրադիտակի ներքո։

Բուժում՝

Բուժումը սովորաբար որևէ հատուկ խնդիրներ չի առաջացնում, բայց վերականգնման գործընթացը կարող է լինել բավականին երկար՝ մինչև մի քանի ամիս:

Կարևոր է պացիենտին բացատրել դեմոդեկոզի առաջացման պատճառները և դեմքի մաշկի հետ վարվելու կանոնները:

Արտաքին թերապիան ներառում է անոթասեղմիչ քսուքներ, որոնք պարունակում են հակաբիոտիկներ` մուպիրոցին, էրիթրոմիցինային, ֆուզիդինային, տետրացիկլինային քսուքներ, հակահիստամիններ, ստերոիդներ, ոչ ստերոիդային հակաբորբոքայիններ, ծծումբ, մետրոնիդազոլ, բենզիլբենզոատի 20% լուծույթ պարունակող դեղամիջոցներ: Հարակնային շրջանի բուժման համար գտագործվում են ալկոհոլա-եթերային խառնուրդներ, 3-5% տրիխոպոլի քսուք, նատրիումի սուլֆապիրիդազին և այլն:

Դեմոդեկոզի կանխարգելում՝

Ախտորոշում կատարելուց հետո ցանկալի կլինի փոխել կոսմետիկան, լվանալ դիմահարդարման խոզանակներն ու սպունգերը: Դիմահարդարման պարագաներ ընտրելիս պետք է նախապատվությունը տալ խողովակներով կոսմետիկային, որպեսզի այն օդի և մաշկի հետ շփման մեջ չմտնի: Նման պարագաները չպետք է փոխել, նույնիսկ եթե հիվանդությունը կրկնվի:

Արժե նաև սրբիչները փոխարինել թղթե մեկանգամյա օգտագործման անձեռոցիկներով։ Պետք է փոխել նաև փետուրներով բարձերը այլ միջուկ ունեցող բարձերով, հաճախ փոխեք և արդուկեք բարձերի երեսը տաք արդուկով: Բուժման ընթացքում բացառել սաունաներ և լողավազաններ այցելությունները, արևի ճառագայթների ներքո հնարավորինս քիչ գտնվել:
Պետք է բարելավվի իմունային համակարգը `ճիշտ սնվել, բավականաչափ քնել:

Կարո՞ղ է հիվանդությունն ինքնուրույն բուժվել:

Առանց բուժման, հիվանդությունը կարող է աստիճանաբար վերածվել քրոնիկականի` մաշկի բորբոքված տարածքները ծածկվում են թարախային կեղևներով, փոխվում է դեմքի մաշկի գույնը: Խնդիրը տարածվում է դեպի մաշկի ավելի խորը շերտեր, որտեղ բորբոքված հանգուցային տարրեր են սկսում հայտնվել:

Հարուցիչ բակտերիաների հետ կցվելուց հետո, կարող է առաջանալ ֆոլիկուլիտ՝ մեծ թարախաբշտերի ձևավորմամբ:

Հիվանդությունը կարող է մեծապես վատթարացնել կյանքի որակը։ Հետևաբար, պետք չէ խուսափել բուժումից և հույսը չդնել միայն դեմոդեկոզի ինքնաբուխ թուլացման վրա։
Գայանե Հավակիմյան
Վարդուհի Դավթյան
Շողեր Պողոսյան
Առցանց գրանցման կարգ

Էլեկտրոնային համակարգի գործարկումով առցանց գրանցման նպատակը՝ հեռախոսազանգի միջոցով գրանցման տևողության կրճատումն է, որը միառժամանակ ապահովում է թափանցիկություն՝ մատուցվող ծառայությունների, դրանց արժեքների և կլինիկայում աշխատող բժիշկների վերաբերյալ, ինչի արդյունքում ձևավորվում է փոխադարձ հարգանք և վստահություն։ Առցանց գրանցման համար պետք է՝

  • սեղմել առցանց գրանցման կոճակը
  • ընտրել ծառայությունը
  • ընտրել նախընտրած բժշկին
  • ընտրել հարմար ժամ՝ բժշկի անհատական ժամատախտակից
  • լրացնել կոնտակտային տվյալների բաժինը
  • որպես վերջնական քայլ՝ հաստատել ծրագրի կողմից եկած հաղորդագրությունը Ձեր այցի ամրագրման վերաբերյալ

Հիշեցնենք, որ միջամտության ավարտից հետո, ծրագրում նախատեսված համապատասխան բաժնում կարող եք գրել Ձեր  կարծիքը,  ինչը կօգնի մեզ ավելի բարելավել ծառայությունների որակը