DIVES MED | Առողջ և գեղեցիկ մաշկն իրականություն է

Մաշկի չորությունը, պիգմենտացիաները, անառողջ երանգը, անհարթ ռելիեֆը, կնճիռները կամ պարզապես դիմային այս կամ այն հատվածում ծավալ հաղորդելու կամ կոսմետիկ շտկումներ անելու ցանկությունը հուզում է գերակշիռ թվով անձանց, սա է պատճառը, որ ժամանակակից էսթետիկ բժշկությունը՝ առաջացած պահանջներին մշտապես պատասխանում է նոր առաջարկներով։

CosmoLab-ը ներկայացնում է իր նոր համագործակցությունը գերմանական DIVES MED բժշկական և կոսմետիկ նյութեր արտադրող եվրոպական խոշոր ընկերություններից մեկի հետ։

Եթե պլանավորում եք զբաղվել մաշկի պրոֆեսիոնալ խնամքով, ապա ճիշտ ժամանակն է, որովհետև առաջին անգամ ներկայացված լինելու առիթով՝ DIVES MED-ի առկա շարքերը ներկայացնում ենք հատուկ արժեքներով։

CosmoLab-ի էսթետիկ բժշկության բաժանմունքում մինչ միջամտությունները մաշկաբան-կոսմետոլոգի խորհրդատվությունն անվճար է։ Գրանցվել կարող եք զանգով՝ 044 55 00 22 հեռախոսահամարով կամ առցանց՝ սեղմելով էկրանին թարթող կոճակին։