BIOLINE JATO` իտալական պրեմիում դասի խնամքը հայկական շուկայում

Ձեզ ենք ներկայացնում այս տարվա մեր ամենակարևոր ձեռքբերումը՝ համագործակցությունը իտալական պրեմիում դասի կլինիկական և տնային խնամք արտադրող խոշոր ընկերության՝ շուրջ 44 տարվա պատմություն ունեցող Bioline JATO-ի հետ։

Bioline JATO-ն եվրոպական խոշոր արտադրող է, որի գործունեությունը սկսվել է դեռևս 1979 թվականին՝ Իտալիայի Տրենտո քաղաքում։ Այսօր ընկերությունը ներկայացված է աշխարհի մի քանի տասնյակ երկրներում, սկսած այս տարվա հունիսից՝ նաև ՀՀ-ում։

Ընկերությունը զարգանում է մի քանի ուղղություններով՝ կլինիկական խնամք դեմքի համար` առանձին շարքեր կանանց և տղամարդկանց համար, առանձնացված մարմնի խնամք՝ ներառյալ մերսումներ հատուկ Bioline JATO մասնագիտացված յուղերով, ինչպես նաև տնային պրոֆեսիոնալ պրեմիում դասի խնամքի միջոցների արտադրություն։

COSMOLAB-ը հանդիսանում է Bioline JATO-ի առաջին և էքսկլյուզիվ ներկայացուցիչը Հայաստանում:

Սա մի համագործակցության մասին է, որի հիմքում շահերի համընկնումն է՝ էսթետիկ բժշկության և մաշկաբանության հանդեպ սերն ու ամենօրյա անդադար աշխատանքը, որը երկու ընկերությունների դեպքում էլ տեսանելի է՝ կանոնավոր զարգացմամբ։

Այսուհետ COSMOLAB CLINICS-ի մասնաճյուղերում կարող եք օգտվել Bioline Jato-ի խնամքի ներկայացված շարքերից՝ ընտրելով Ձեր մաշկի համար ամենահամապատասխանը։

Ներկայացված խնամքները ներառում են մաշկի բոլոր տիպերն ու առանձնահատկությունները՝ յուղոտ և չոր մաշկի տեսակների համար նախատեսված խնամք, գերզգայուն մաշկի համար նախատեսված խնամք, հակատարիքային խնամք, հակապիգմենտային խնամք, ակնեի հակումով մաշկի համար նախատեսված խնամք, ինչպես նաև խնամք նախատեսված տղամարդկանց համար:

Կլինիկաներում ներկայացված կլինեն նաև համանուն խնամքների տնային խնամքի շարքերը, որոնք կօգնեն ամրապնդել և ավելի երկարաձգել կլինիկական խնամքների արդյունքները։

Ցանկանում ենք էլ ավելի ցայտուն կերպով ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ Bioline-ը պրեմիում դասի խնամք է, որի տեսակի համակցված խնամքները նախորդիվ ներկայացված չեն եղել հայկական շուկայում։

Ի՞նչ է նշանակում համակցված խնամք

Bioline JATO ընկերության բոլոր խնամքի շարքերն աշխատում են համաձայն հատուկ մշակված ուղեցույցերի, բազմաէտապ այս խնամքների մեջ յուրաքանչյուր խնամքի միջոց ընտրված է հենց նույն շարքից և ունի իր հստակ դերն ու գործառույթը։ Ինչպես նաև խնամքներում մեծ տեղ է հատկացվում մերսումներին, որոնք տարբեր են՝ մշակված հենց Bioline ընկերության կողմից, դրանք զուգորդվում են խնամքի քայլերի հետ՝ մեծացնելով խնամքի արդյունավետությունը, խնամքից հետո արյան շրջանառության լավացումը, մաշկի ավելի երիտասարդ, հանգիստ ու առողջ տեսքի ապահովումը։

Առաջարկում ենք ծանոթանալ կլինիկաներում ներկայացված Bioline JATO ընկերության խնամքի շարքերին, իհարկե նաև շտապել փորձել և համոզվել իտալական պրեմիում դասի որակի հարցում։

Մինչ Bioline Jato-ի խնամքները՝ մաշկաբան-կոսմետոլոգների խորհրդատվությունն անվճար է, դա թույլ է տալիս բժշկի հետ քննարկել մաշկի տիպը, առանձնահատկություններն ու մտահոգությունները՝ ընտրելու համապատասխան և ամենաարդյունավետ խնամքի տարբերակը։

Գրանցվել կարող եք՝ զանգահարելով 011 55 00 22, 044 55 00 22 հեռախոսահամարներով։

Հասցեներ՝

Սայաթ-Նովա 15 (ներքին՝ 1)

Կոմիտաս 37 (ներքին՝ 2)

Գայի պող․ 16 | Մեգամոլ (ներքին՝ 3)

Դավթաշեն 2-րդ թղմ․ 39/2 (ներքին՝ 4)

Սարյան 19-21 (ներքին՝ 5)