Նորագոյացությունների հեռացում՝ արագ, անցավ, արդյունավետ
Ազոտի օքսիդի միջոցով (N₂O) նորագոյացությունների հեռացումը ծանոթ է շատերին, այն երկար տարիներ կիրառվել և կիրառվում է մաշկաբանության մեջ՝ որպես տարբեր ծագման նորագոյացությունների հեռացման ամենաարագ և անցավ միջոց։
Այսօր ավանդական տարբերակով հեղուկ ազոտով նորագոյացությունների հեռացմանը եկել է փոխարինելու նորարարական մի սարք՝ CryoPen-ը (ազոտի օքսիդի միջոցով աշխատող) որը մոդեռն է, թեթև, մշակված և մոդելավորված այնպես, որ միջամտությունը մի քանի անգամ հեշտանում է բժշկի համար, իսկ պացիենտի համար՝ միջամտությունն արագ է, առանց տեղային անզգայացման անհրաժեշտության։
Եթե համեմատենք բոլորին հայտնի հեղուկ ազոտով հեռացման տարբերակները (սովորական փայտիկ, սարք) CryoPen-ի հետ, ապա որպես հիմնական առավելություն կարող ենք նշել նորագոյացությունների հեռացման ընթացքում հարակից հյուսվածքներն անվնաս թողնելու փաստը, որը նախկինում հնարավոր չէր կառավարել։ CryoPen-ի պարագայում այսչափ ճշգրիտ ընդգրկույթը կապվում է սարքավորման ծայրակալերի բազմազանության (չափսեր) և ազոտի բարձր ճնշման տակ ցողման հետ։
CosmoLab Clinics-ը հանդիսանալով բելգիական H&O Equipments կրիովիրաբուժական սարքերի պաշտոնական ներկայացուցիչը ՀՀ-ում՝ իր մաշկաբանության բաժանմունքում ներկայացնում է ընկերության CryoPen O+ սարքավորումը, որը նախատեսված է տարբեր ծագման նորագոյացությունների հեռացման համար։
Այն՝
- Անցավ է, առանց ցավազրկման անհրաժեշտության,
- Առանց սթրեսի,
- Հեռացումից հետո սպիների և պիգմենտային բծերի առաջացման ավելի նվազ հավանականությամբ,
- Նախատեսված է մաշկի բոլոր տիպերի և առանձնահատկությունների համար։
Եվ այսպես, CosmoLab-ի մաշկաբանության բաժանմունքի նորագոյացությունների հեռացման մեթոդներին ավելանում է ևս մեկը՝ իր տեսակով ամենանոր մոտեցումներից մեկը՝ կրիոդեստրուկցիան։
Ի գիտություն բոլոր պացիենտների՝
Խալերը և նորագոյացությունները կարելի է հեռացնել երկու դեպքում՝ էսթետիկ նկատառումով, երբ այն դուր չի գալիս, կամ անհարմարություն է պատճառում, իսկ մյուս տարբերակը՝ բժշկական ցուցումն է։
Երկու դեպքում էլ մինչ հեռացումը կատարվում է դերմատոսկոպիկ հետազոտություն՝ նորագոյացության ճշգրիտ ախտորոշման և հեռացման համապատասխան մեթոդի ընտրության համար։
Ծանոթացեք նաև առաջարկվող հեռացման մեթոդներին՝
- Կրիոդեստրուկցիա
- Լազերային հեռացում
- Ռադիոալիքային հեռացում
- Վիրաբուժական հեռացում
Ավելի մանրամասն կարդացեք այստեղ։
Այց կարելի է ամրագրել առցանց՝ սեղմելով էկրանին նշված շրջանակին կամ զանգով՝ 011 55 00 22, 044 55 00 22։