Կորոնավիրուսը՝ որպես մազաթափության պատճառ

Մենք այժմ գտնվում ենք նոր կորոնավիրուս համաճարակի՝ SARS-CoV-2-ի կենտրոնում:

Մարդիկ, ովքեր հիվանդանում են COVID-19-ով, կարող են ունենալ տարբեր ախտանիշներ: Մազերի կորուստ է գրանցվել այն մարդկանց մոտ, ովքեր արդեն ապաքինվել են COVID-19- ից: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (CDC) նշում է, որ մազաթափությունը հանդիսանում է COVID-19-ի պոտենցիալ երկարաժամկետ ազդեցության հետևանք, որը ներկայում դեռևս հետազոտության փուլում է:

Ի՞նչ է մազաթափությունը`

Բնականաբար բոլորիս մազերը ամեն օր թափվում են: Իրականում, սովորական է, որ մարդն օրական 50-100 մազ է «կորցնում»: Այնուամենայնիվ, երբեմն թափված մազերը չեն փոխարինվում նորերով, ինչը ի վերջո հանգեցնում է մազերի նոսրացման և ճաղատացման: Սա կոչվում է մազաթափություն:

Մենք հաճախ մտածում ենք, որ մազաթափությունը ազդում է միայն գլխամաշկի վրա: Այն կարող է առաջանալ նաև մարմնի այլ հատվածներում:

Մազաթափության բժշկական տերմինը ալոպեցիան է: Մազաթափության ամենատարածված տեսակը անդրոգենային ալոպեցիան է: Մազաթափության այս տեսակը ժառանգական է: Անդրոգենային ալոպեցիան աստիճանաբար սկսվում է տարիքի հետ և կանխատեսելի օրինաչափություններ ունի տղամարդկանց և կանանց մոտ:

Մազաթափության լրացուցիչ պատճառները կարող են ներառել.

  • հորմոնալ փոփոխություններ, ներառյալ հղիության և դաշտանադադարի ընթացքում տեղի ունեցող փոփոխությունները, կամ վահանաձև գեղձի հիվանդությունների ընթացքը;
  • օջախային մազաթափությունը, մազերը քաշելու խանգարումը (տրիխոտիլոմանիա) կամ տարատեսակ մաշկային հիվանդությունների հետևանքով՝ գլխամաշկի քորն ու այտուցը;
  • սթրեսային գործոնները;
  • երկաթի կամ սննդային այլ նյութերի դեֆիցիտը;
  • որոշ դեղամիջոցներ կամ բուժման մեթոդներ, ինչպիսիք են քաղցկեղի, դեպրեսիայի և արյան բարձր ճնշման բուժման համար օգտագործվողները;
  • մազերի խնամքի համար նախատեսված մեթոդներ, որոնք ձգում կամ վնասում են մազերը։

Ինչպե՞ս է ախտորոշվում մազաթափությունը:

Մազերի կորուստը հաճախ տեղի է ունենում տարիքի հետ: Բայց երբեմն դա կարող է վկայել հիմնական հիվանդության առկայության մասին:

Որոշելու համար, թե արդյոք մազաթափությունը տեղի է ունենում առողջական վիճակի պատճառով, բժիշկը պետք է.

  •  ծանոթանա հիվանդության պատմությանը, որը կարող է ներառել հետևյալի վերաբերյալ հարցերը.
  • հիվանդության ընտանեկան պատմություն;
  • ավելի վաղ գոյություն ունեցող ցանկացած առողջական խնդիրներ;
  • ի՞նչ դեղամիջոցներ է ընդունվել;
  • մինչ այս ինչպիսի խնամք է կատարվել մազերի նկատմամբ;
  • սննդակարգը։
  • կատարել ֆիզիկական զննում, որը կարող է ներառել մի քանի տասնյակ մազերի ձգման թեստ ՝ որոշելու համար, թե որքան մազ է թափվում,
  • մանրադիտակի տակ ուսումնասիրել մազերի նմուշները,
  • կատարել արյան հետազոտություններ, որոնք կարող են օգնել բացահայտել այն առողջական հիվանդությունները, որոնք կարող են մազաթափության պատճառ դառնալ։

Ի՞նչ է նշում հետազոտությունը

COVID-19-ից հետո մազաթափության բազմաթիվ դեպքեր են դիտվել թեմատիկ ուսումնասիրությունների ընթացքում:

2020թ.-ի նոյեմբերին գիտնականների մի խումբ 58 մասնակիցներից բաղկացած փոքր խմբի մոտ ուսումնասիրեց COVID-19-ի ուշ ախտանիշները: Վերլուծության մեջ ընդգրկված 58 մասնակիցներից 14-ը (24,1 տոկոսը) հայտնել են մազաթափության մասին:

Այս հետազոտության ընթացքում COVID-19 ախտանիշի սկզբից մինչև նկատելի մազաթափության միջին ժամանակը կազմել է 58,6 օր: Մազերի կորուստը լուծվել է 14 մասնակիցներից հինգի մոտ: Այնուամենայնիվ, ինը մասնակից հետազոտության ավարտին դեռ ունեին մազաթափություն։

Ինչու՞ COVID-19-ը կարող է մազաթափության պատճառ դառնալ

Մազերն ունեն աճի տարբեր փուլեր: COVID-19֊ից հետո նկատվող մազերի կորուստը համահունչ է թելոգենային փուլին: Թելոգենային փուլը տեղի է ունենում, երբ սթրեսային գործոնը հանգեցնում է նրան, որ մեծ քանակությամբ մազեր դադարում են աճել և տեղափոխվում են հանգստի (թելոգեն) փուլ:

Թելոգենային փուլում մազերը հանգստանում են 2-3 ամիս, մինչև թափվելը` նոր մազերի աճ ապահովելու համար: Ահա թե ինչու մազաթափությունը տեղի է ունենում խթանող իրադարձությունից այնքան ժամանակ անց, ինչպիսին է հիվանդությունը կամ սթրեսային շրջանը: Մազերը սովորաբար ընկնում են մեծ կույտերով, հաճախ սանրվելիս կամ լոգանք ընդունելիս:

Շատ մարդկանց մոտ մազաթափություն նկատվում է հիվանդությունից 2-3 ամիս անց: Սա սովորաբար ազդում է գլխամաշկի կեսից պակաս հատվածի վրա և տևում է 6-9 ամիս: Այս շրջանից հետո մարդկանց մեծամասնությունը գտնում է, որ մազերը նորից աճում են:

Թելոգենային փուլի պոտենցիալ խթանիչներից մեկը տենդով սուր հիվանդությունն է: COVID-19-ի առավել հաճախ նկատվող ախտանիշներից է հենց ջերմությունը։

Սթրեսը այս փուլի մեկ այլ պոտենցիալ գործոն է: Իհարկե, COVID-19-ի նման հիվանդություն ունենալը կարող է առաջացնել ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական սթրես: Թելոգենային փուլի սրացում նկատվել է նաև որոշ մարդկանց մոտ՝ կարանտինի հետ կապված սթրեսների պատճառով:

Հնարավոր է, որ մազաթափությունը կապված լինի COVID-19-ի ծանր ձևի հետ: Այնուամենայնիվ, թե որն է COVID-19-ի ծանրության այդ աստիճանը և որն է դրա հետևում գտնվող կենսաբանական մեխանիզմը, այս պահին անհասկանալի է:

Կարևոր է կրկնել, որ այս թեմայով հետազոտությունները ներկայում սահմանափակ են: Լրացուցիչ հետազոտություններ են անհրաժեշտ ՝ որոշելու, թե ինչպես  մազաթափությունը կարող է կապված լինել COVID-19-ի ռիսկի հետ:

Ի՞նչ կարելի է անել մազաթափության դեմ

Կան բուժման տեսակներ, որոնք բժիշկը կարող է խորհուրդ տալ մազաթափության դեպքում` կախված դրա պատճառներից: Եթե հիմնական հիվանդությունը առաջացնում է մազաթափություն, դրա դեմ բուժումը կարող է դանդաղեցնել կամ դադարեցնել մազաթափությունը: Եթե ընդունվող դեղամիջոցներն են առաջացնում մազաթափություն, բժիշկը կարող է փոխել դեղամիջոցը կամ առաջարկել դադարեցնել դրա ընդունումը մի քանի ամսով: Ինչպես նաև, կախված իրավիճակի առանձնահատկություններից՝ բազում միջամտություններ են առաջարկվում, որոնք կանխում են մազաթափությունն ու նպաստում նոր մազերի աճին, դրանք հիմնականում ներարկումային թերապիաներն են՝ մասնավորապես վիտամինային մեթոթերապիաներն ու պլազմոթերապիան, որոնց կուրսային կատարումից հետո արյունքն ակնառու է դառնում։

Ապրելակերպի փոփոխություններ

Հարկավոր է խուսափել մազերը վնասող սովորույթներից, ներառյալ.

  • խոզանակելիս քաշել կամ ձգել մազերը;
  • կատարել սանրվածքներ, որոնք ձգում են մազերը, օրինակ՝ պոչը, մազերի արհեստական երկարացումը և սեղմ հյուսքերը;
  • մազերի հետ կապված միջամտություններ, որոնք կարող են վնասել դրանք։
Եթե ունեք մաշկաբանի խորհրդատվության կարիք, ապա CosmoLab-ի մաշկաբանության բաժանմունքում կարող եք գտնել լավագույն մաշկաբաններին, որոնք կօգնեն լուծում տալ այդ խնդրին։

Գրանցվել հարկավոր է նախապես՝ զանգահարելով 011 55 00 22, 044 55 00 22 հեռախոսահամարներով։

Հասցեներ՝

Սայաթ-Նովա 15 (ներքին՝ 1)

Կոմիտաս 37 (ներքին՝ 2)

Գայի պող․ 16 | Մեգամոլ (ներքին՝ 3)

Դավթաշեն 2-րդ թղմ․ 39/2 (ներքին՝ 4) | Laser Lab by COSMOLAB