Հենց այն ժամանակ, երբ արտաքին գեղեցիկ տեսքը այդքան կարևոր է դառնում, հանկարծ կարող է ի հայտ գալ ակնեն։ Եթե որոշ դեռահասների կարող է չխանգարել այն, նրանց մեծ մասին այս մաշկային խնդիրը մեծ անհանգստություն է պատճառում։
Եթե պատանին անհանգստացած է այս խնդրով, ապա այս խորհուրդները կարծում ենք օգտակար կլինեն։
1․Հարկավոր է լուրջ վերաբերվել ակնեին
Եթե պատանին իմանա, որ որոշ ժամանակ հետո ակնեն, սև կետերը և այլ բծերը ինքնուրույն կվերանան, ապա այդ տեղեկությունը ավելի շատ կվնասի, քան կօգնի: Սպասելով ակնեի ինքնուրույն լավացմանը՝ դեռահասի ինքնագնահատականը կարող է ընկնել: Բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ ակնեի առաջացման դեպքում ինքնագնահատականը կտրուկ նվազում է: Այս դեպքում ճիշտ ժամանակին ճիշտ մոտեցումը կարող է փրկել իրավիճակը՝ և՛ հոգեբանական տեսանկյունից, և՛ մաշկաբանության։
Կա տարածված կարծիք, որ ժամանակի ընթացքում կարող է դիտվել ակնեի ինքնուրույն լավացում, այո, սակայն դա հնարավոր է նորածնային շրջանում, ավելի բարձր տարիքային խմբերի դեպքում ցուցված է դիմել մաշկաբանի օգնությանը։
Որպեսզի բուժումն արդյունավետ լինի, դեռահասը պետք է հետևի բժշկի ցուցումներին՝ օգտագործելով նշանակված դեղամիջոցները , տեղային քսուքները կամ հաճախել սարքավորումային թերապիաների:
Կարծում ենք, որ նաև այս խորհուրդները կարող են օգտակար լինել ծնողներին։
2․Պետք է փորձել նվազեցնել սթրեսը
Պատանեկան տարիներին գրեթե ամեն ինչ կարող է սթրեսային թվալ: Այնուամենայնիվ, այն ամենը, ինչ կարող է օգնել կանխելու և նվազեցնելու սթրեսային իրավիճակները՝ պետք է կիրառել հետևողականորեն։
3․Պետք է հետևել դեպրեսիայի ախտանիշներին՝
Ինչպես դեպրեսիան կարող է պատճառ դառնալ ակնեի սրացման համար, այնպես էլ ակնեն կարող է բերել դեպրեսիայի։ Ակնեի ժամանակին բուժումը, բժիշկ-ծնող ճիշտ համագործակցությունը դրական ազդեցություն կունենա երեխայի կամ դեռահասի հոգեհուզական աշխարհի վրա։
Դեպրեսիան բացասաբար է ազդում կյանքի որակի վրա, ըստ այդմ ծնողներին խորհուրդ է տրվում ճանաչել հետևյալ ախտանշանները՝
- Տխրություն, որը տևում է երկու շաբաթ կամ ավելի երկար;
- Հետաքրքրության կորուստ այն գործողությունների և առարկաների նկատմամբ, որոնք ժամանակին դուր էին գալիս երեխային;
- Սոցիալական ակտիվությունից խուսափելու միտում նույնիսկ իրենց հասակակիցների հետ։
Վերոնշյալ վարքագծային երևույթների դեպքում, եթե դեռահասի մոտ առկա է նաև ակնե, ծնողը կարող է նկատել պատճառահետևանքային կապով կապված խնդիրներ, որոնք հեշտությամբ կարելի է հարթել՝ դիմելով մաշկաբանի։ Բուժման մեթոդների նորարարության շնորհիվ ակնեի գրեթե յուրաքանչյուր դեպք հաջողությամբ կարելի է բուժել:
4․Թույլ տվեք դեռահասը ժամանակ առ ժամանակ ինքնուրույն հանդիպի մաշկաբանին
Եթե դեռահասը դիմում է մաշկաբանին, մաշկաբանի հետ խորհրդատվության ժամանակ միայնակ լինելը կարող է օգնել բոլորին: Այն թույլ է տալիս մաշկաբանին պարզել, թե ի՞նչ է ուզում դեռահասը, ի՞նչ անհանգստացնող հարցեր կան, և իհարկե ստեղծել կապ՝ այդպիսով ճիշտ կազմակերպելով բուժման գործընթացը։ Երբեմն երեխաներն անհարմար են զգում ծնողի ներկայությամբ բարձրաձայնել իրենց հուզող հարցերը, իսկ բժշկի հետ զրույցը կարող է օգտակար լինել նաև ծնող-երեխա փոխհամագործակցության համար, չէ՞ որ բժիշկը նաև հոգեբան է։
Պատանեկան ակնեն աչքաթող անել չի կարելի, ծնողը կարող է դիմել մաշկաբանին՝ լրիվ վերահսկողության տակ առնելով խնդիրը։
Մաշկաբանի խորհրդատվության արժեքը 7000 դրամ է։ Գրանցվել կարող եք՝ 011 55 00 22, 044 55 00 22 հեռախոսահամարներով։
Հասցեներ՝
Սայաթ-Նովա 15 (ներքին՝ 1)
Կոմիտաս 37 (ներքին՝ 2)
Գայի պող․ 16 | Մեգամոլ (ներքին՝ 3)
Դավթաշեն 2-րդ թղմ․ 39/2 (ներքին՝ 4)
Սարյան 19-21 (ներքին՝ 5)

