Ժամանակակից աշխարհում մարդիկ անընդհատ պայքարում են անցանկալի մազերի դեմ, ներկայումս կան դա անելու բազմաթիվ միջոցներ՝ ածելի, մեղրամոմային մազահեռացում, շուգարինք, լազերային էպիլացիա: Հազարավոր կանայք արդեն գնահատել են վերջինիս արդյունավետությունը: Բայց ոչ բոլորն են կռահում, որ լազերային էպիլացիան բժշկական միջամտություն է և կարող է լինել բավականին վտանգավոր:
Լազերային էպիլացիան մարմնի անցանկալի մազերի արմատական հեռացման ամենաժամանակակից միջոցն է:
Նախ և առաջ անհրաժեշտ է նշել, որ լազերային էպիլացիան բժշկական միջամտություն է՝ դրանից բխող բոլոր հետևանքներով՝
• այն ունի իր ցուցումներն ու հակացուցումները;
• լազերները պատկանում են վտանգավորության 3-4 դասին, քանի որ նախատեսված են հյուսվածքներ (մազարմատը) ոչնչացնելու համար;
• միայն բժիշկն իրավունք ունի որոշել հակացուցումները;
• միայն բժիշկը կարող է միջամտության հնարավորության մասին որոշում կայացնել;
• կախված անհատական առանձնահատկություններից այն կարող է ցանկալի արդյունք չապահովել;
• այս ծառայությունը կարող է առաջարկել միայն հավատարմագրված բժշկական կենտրոնը;
• միջամտությունը կարող է անցկացնել միայն բժշկական կրթություն ունեցող մասնագետը՝ միայն բժիշկի (սովորաբար բժիշկ-դերմատովեներոլոգ) նախնական նշանակմամբ:
Ի դեպ Ռուաստանի Դաշնության Առողջապհության եւ սոցիալական զարգացման նախարարության 2011 թ․-ի դեկտեմբերի 27-ի թիվ 1664 հրամանի համաձայն՝ լազերային մազահեռացումը դասվել է բժշկական միջմատությունների շարքին (հղում՝ https://www.rosminzdrav.ru/documents/6975-prikaz-minzdravsotsrazvitiya-rossii-1664n-ot-27-dekabrya-2011-g
Բժշկի համար Ձեր առողջության պահպանումն ավելի առաջնային է, քան վաստակած գումարը:
Ուստի, բարեկամնե՛ր, խնայե՛ք Ձեր առողջությունը և նման միջամտությունների համար դիմե՛ք միայն հավատարմագրված բժշկական կենտրոններ: