լազերային մազահեռացում

Ոտքերի լազերային մազահեռացում, հրաժեշտ սև կետիկներին

Ոտքերի լազերային էպիլացիա. մազերի ընդմիշտ հեռացում

Դեռ մի քանի տասնամյակ առաջ խիտ, սև մազերով ծածկված կանացի ոտքերը եթե գեղեցիկ չէին համարվում, ապա ամեն դեպքում ոչ ոքի չէին զարմացնում: Ցավոք սրտի կամ բարեբախտաբար, ներկայումս դա այդպես չէ: Չսափրված ոտքերով փողոց դուրս գալը կամ ծովափում հայտնվելը շատերին հիրավի անպարկեշտ է թվում, ուստի այսօր մազահեռացման բազմաթիվ միջոցներ կան, բայց առավել հուսալին թերևս լազերային մազահեռացումն է:

Ոտքերի լազերային մազահեռացման արդյունքն ու առավելությունները


Եթե պարզեցնենք, լազերն իրենից ներկայացնում է կենտրոնացված լույսի փունջ, որը հսկայական էներգիա ունի: Այսօր լազերային տեխնոլոգիաներն օգտագործվում են գիտության և տեխնիկայի ամենատարբեր որորտներում, մասնավորապես կոսմետոլոգիայում՝ մարմնի անցանկալի մազերի հեռացման նպատակով: Լազերային էպիլացիայի արդյունքում ոտքերն ավելի հարթ են դառնում, իսկ վերջնական արդյունքում դուք հնարավորություն ունեք ամբողջապես մոռանալ, որ երբևէ այս հատվածում մազեր եք ունեցել: Մեկ միջամտությունը, ճիշտ է, Ձեր խնդիրն ընդմիշտ չի լուծի, բայց յուրաքանչյուր անգամ արդյունքն ավելի կայուն կդառնա (մազերի քանակը կպակասի, կոշտ մազերը կփոխարինվեն բաց և նուրբ աղվամազով), իսկ միջամտությունների միջև դադարն ավելի ու ավելի երկարատև կլինի: Ավելին քան բարձր արդյունավետության հետ համատեղ ոտքերի լազերային մազահեռացումն ունի մի շարք այլ առավելություններ.

• առաջինը, այն այնքան ցավոտ չէ, ինչքան մեղրամոմը կամ շուգարինքը, իսկ քանի որ ոտքերը առավել զգայուն հատվածների շարքին չեն պատկանում, միջամտությունը փոքր-ինչ զգայունություն կունենա ոտքերի ոսկրային հատվածում;

• երկրորդ, բժշկական կենտրոնում հմուտ մասնագետի կողմից կատարված միջամտությունը Ձեր առողջության և արտաքինի համար որևէ բացասական հետևանք չունի;

• երրորդը՝ ամեն բան բավականին արագ է և բավականին մատչելի (հատկապես եթե հաշվի առնենք, որ արդյունքը տարիների ընթացքում պահպանվում է);

• չորրորդ՝ լազերային մազահեռացումը թույլ է տալիս նաև ձերբազատվել ներաճած մազերից (որոնք արտաքինից սև կետերի են նման), ինչն այն առանձնացնում է մարմնի մազերի հեռացման այլ միջոցներից;

• հինգերորդ՝ լազերային էպիլացիան կատարյալ տարբերակ է նրանց համար, ում մոտ ածելին կամ մեղրամոմը մաշկի գրգռվածություն են առաջացնում:

Ինչպե՞ս պատրաստվել էպիլացիային

Լազերային էպիլացիայի պատրաստվելը մի շարք հիմնական կետեր է ներառում.

• Նախ, ոտքերը չպետք է արևայրված լինեն: Ավելի լավ է լազերային մազահեռացումը ձմռանն անցկացնել, քանի որ լազերի ազդեցությունը բավականին նման է արևի ճառագայթների ազդեցությանը, ուստի արևայրուքի և լազերով մշակման ազդեցությունն անկախ հերթականությունից (որը որին է հաջորդել) մաշկի համար կարող է վտանգավոր լինել:

• Երկրորդը՝ չի կարելի հակաբիոտիկներ օգտագործել, հատկապես տետրացիկլինային շարքի: Լազերային մազահեռացման միջամտության և նման դեղամիջոցներով բուժման միջև այս կամ այն կողմ (մինչև և հետո) պետք է առնվազն երկու շաբաթ անցնի:

• Երրորդ, մազահեռացումից որոշակի ժամանակ առաջ մազերը չի կարելի հեռացնել մազի արմատից վերացման որևէ եղանակով, քանի որ այդ դեպքում մազերն անհամաչափ են աճում, և հետևաբար լազերային մազահեռացման արդյունավետությունը նվազում է: Չի կարելի նաև գունաբացել մազերը, քանի որ լազերը «չի տեսնում» բաց գույնի մազը: Մազահեռացումից մի քանի օր առաջ անհրաժեշտ է դադարեցնել ոտքերի հնամքի համար նախատեսված ցանկացած սպիրտ պարունակող միջոցի, ինչպես նաև արևապաշտպան միջոցների օգտագործումը:

Միջամտությունից առաջ ոտքերը պետք է խնամքով մաքրել ցանկացած տեսակի քսուքից կամ այլ կոսմետիկ միջոցներից: Պե՞տք է արդյոք ոտքերը սափրել լազերային մազահեռացումից առաջ՝ կանանցից առավել հաճախ ստացվող հարցերից է: Բանն այն է, որ մազահեռացման կատարյալ արդյունքն ապահոված է, եթե լազերային ճառագայթն ազդում է թեթևակի աճած մազի վրա (երբեմն 1 մմ, երբեմն 3-5 մմ, դիոդայինի դեպքում՝ լրիվ սափրած): Լազերի էներգիան տարածվում է մազի ամբողջ երկայնքով, համապատասխանաբար, եթե այն չափազանց երկար է, նվազում է միջամտության արդյունավետությունը կամ պահանջվում է ճառագայթման հզորության բարձրացում, որը ցանկալի չէ մաշկի համար: Այդ պատճառով մազահեռացումից առաջ ոտքերը պետք է սափրել այն հաշվարկով, որ մինչև միջամտությունը դրանք անհրաժեշտ երկարության աճեն: Ոտքերի դեպքում սա անհրաժեշտ է անել սովորաբար երեք օր առաջ, բայց ինչպես արդեն ասվեց, մազի ցանկալի երկարությունն անմիջապես կախված է գործածվող սարքի տեսակից, այդ պատճառով լազերային էպիլացիայի գրանցվելիս մասնագետից ճշտեք, թե երբ է պետք սափրվել:
ոտքերի մազահեռացում
Վերականգնման շրջան

Լազերային մազահեռացումից հետո ոտքերին լրացուցիչ խնամք է անհրաժեշտ: Թեթև այրվածքների կամ այտուցների առկայության դեպքում մաշկն անհրաժեշտ է մշակել պանթենոլով, բեպանտենով կամ նման ազդեցության այլ միջոցով: Բացի այդ, օգտագործե՛ք թեթև սնուցող և խոնավեցնող քսուքներ, որպեսզի մաշկը չչորանա և չթեփոտվի: Կարևոր է լազերային մազահեռացումից հետո մաշկը պաշտպանել արևի ուղիղ ճառագայթներից՝ փողոց դուրս գալուց առաջ ամռանն անպայման արևապաշտպան միջոց օգտագործել, խուսափել արևային լոգանքներից (նույնիսկ արևապաշտպան միջոցի օգտագործմամբ) և ընդհանրապես մարմինը պահպանել գերտաքացումից: Չի կարելի նաև այցելել սոլյարի, շոգեբաղնիք, տաք լոգանքներ կամ ցնցուղ ընդունել՝ ջուրը պետք է պաղ կամ քիչ սառը լինի:

Էպիլացիայից հետո առաջին շաբաթվա ընթացքում մաշկն առանց անհրաժեշտության խորհուրդ է տրվում չթրջել՝ հետագա բարդացումներից խուսափելու համար: Լողավազանները, լողափներն ու այլ ջրում երկար գտնվելու վայրեր այցելությունը խորհուրդ է տրվում հետաձգել: Լազերային մազահեռացումից առաջ և հետո որոշակի դեղամիջոցների ընդունումը նույնպես կարող է տհաճ հետևանքներ խթանել: Ուստի եթե պատրաստվում եք հակաբիոտիկներով, հորմոնալ, հոգեմետ կամ ուժեղ ազդեցության այլ դեղամիջոցներով բուժում սկսել, նախ անպայման խորհրդակցե՛ք բուժող բժիշկի հետ և անհրաժեշտության դեպքում այս դեղամիջոցների ընդունումը հետաձգե՛ք մի քանի օրով:

Լազերային մազահեռացման հակացուցումները

Չնայած միջամտությունն անվնաս է համարվում, լազերային մազահեռացումն ունի որոշակի հակացուցումներ: Նախ այս միջոցով մազահեռացումը խորհուրդ չի տրվում շաքարային դիաբետով, սիրտ-անոթային համակարգի խանգարումներով, տվյալ հատվածում մաշկային հիվանդությունների առկայության դեպքում: Որոշ մարդկանց մոտ նկատվում է տվյալ միջամտության անհատական անհանդուրժողականություն, որը նույնպես հակացուցում է: Ոտքերի երակների վարիկոզ լայնացումը նույնպես միջամտությունից հրաժարվելու առիթ է, իսկ ոտքերի ցանկացած մաշկաբանական խնդիր՝ այրվածքներ, վերքեր և բորբոքային հիվանդություններ՝ առիիթ են մազահեռացումը հետաձգել մինչև լիակատար առողջացում: Եթե ոտքերին դաջվածքներ կան, խալեր կամ ցանկացած տեսակի նորագոյացություններ, պետք է առանձնահատուկ զգոն լինել՝ առնվազն միջամտության ընթացքում այս հատվածը ծածկել լազերային ճառագայթից, իսկ ավելի լավ է այդ շրջանում լազեր չօգտագործել: Ցանկացած տեսակի օնկոլոգիական հիվանդությունների դեպքում լազերային մազահեռացումը խստիվ հակացուցված է: Լազերային էպիլացիան խորհուրդ չի տրվում հղի կանանց և կերակրող մայրերին: Եթե դուք որևէ դեղամիջոց եք ընդունում և օրգանիզմի բնականոն աշխատանքի խախտումներ եք նկատում, միջամտությունը հետաձգե՛ք մինչև լիակատար առողջացում: Բաց և ճերմակած մազերի վրա լազերային մազահեռացումն արդյունավետ չէ, այս դեպքերում իմաստ չկա օրգանիզմը ավելորդ սթրեսի ենթարկել, օգտագործե՛ք մարմնի անցանկալի մազերից ազատվելու այլ միջոցներ: Ընդհանուր առմամբ կշռադատելով ոտքերի լազերային մազահեռացման օգուտն ու վնասը, կարելի է ասել, որ առաջինը միանշանակ գերակշռում է: Եթե ուղիղ հակացուցումներ չկան, Դուք հետևում եք բոլոր նախզգուշացումներին՝ միջամտությունից հետո, այս միջոցն իսկապես օգնում է երկարատև մոռանալ ոտքերի անցանկալի մազերի խնդրի մասին:

CosmoLab-ում ոտքերի լազերային մազահեռացման արժեքը՝
Ալեքսանդրիտային լազերային մեթոդով՝ 48․000 դրամ արժե
Դիոդային մեթոդով՝ 40․000 դրամ արժե,
Այս արժեքները կարող եք զեղչել մինչև 30%-ով, թե ինչպե՞ս, կարդացեք ստորև։