Խորը բիկինիի լազերային մազահեռացում. ինչպե՞ս է անցնում միջամտությունը
Ինտիմ հատվածի անցանկալի մազերի խնդիրն ավելի հայտնի է գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին, ուստի զարմանալի չէ, որ նրանցից շատերը կոսմետոլոգներին դիմում են բիկինիի լազերային մազահեռացման համար: Այնուամենայնիվ չենք կարող ժխտել նաև այն փաստը, որ վերջերս այս միջամտությունը հետաքրքրություն է առաջացնում նաև տղամարդկանց շրջանում՝ ուստի ստորև ներկայացված տեղեկատվությունը շատ օգտակար կլինի նաև նրանց համար:
Եթե տղամարդկանց մեծ մասը չի հասկանում, թե ինչու են կանայք անհանգստանում այսպես կոչված «բիկինիի հատվածում» անցանկալի մազերի համար, վերջիններս լավ գիտեն, որքան դժվար է մարմնի այս հատվածի մասին հոգ տանելը: Մաշկն այստեղ շատ նուրբ է, այդ պատճառով մազահեռացման սովորական տարբերակները (նույն սափրելը) գրգռվածություն են թողնում և առաջացնում մազերի ներաճ: Խնդիրը կարող է լուծել ինտիմ շրջանի լազերային մազահեռացումը, որի արդյունավետությունն արդեն ապացուցել է բազմաթիվ կանանց փորձը:
Բիկինի (ոչ խորը, խորը, էքստրա) կանանց համար
Դիտարկենք կանանց համար ինտիմ շրջանի լազերային մազահեռացման առանձնահատկությունները: Գոյություն ունի այս միջամտության մի քանի տարբերակ. ոչ խորը բիկինի, էքստրաբիկինի շրջանի լազերային մազահեռացում, ամբողջական (խորը) բիկինի: Բացի այդ հարկ է նշել նաև մազահեռացման մեկ տարբերակ ևս՝ միայն ցայլքի հատվածի և նստատեղի մազահեռացումը: Առաջին դեպքում (ոչ խորը բիկինի) մասնագետը մազիկները հեռացնում է միայն կիսավարտիքի գծով, ինչը դեպքերի մեծ մասում ամենահարմար տարբերակն է, հատկապես եթե այցելուն չի կարող հաղթահարելլ հոգեբանական պատնեշը:
Էքստրաբիկինին ենթադրում է ամոթաշուրթերի և նստատեղի լազերային մշակումը, սակայն այսօր ամենատարածված տարբերակը խորը բիկինին է, որը ներառում է վերը նշված բոլոր հատվածները և թույլ տալիս կատարյալ հարթ մաշկ ունենալ ամողջ ինտիմ շրջանում: Վերը նշված բոլոր տարբերակները միավորում է միջամտության անցկացման առանձնահատկությունը. մշակման շրջանի բոլոր երևացող մազիկները հեռացվում են լազերային ճառագայթի միջոցով: Եթե մենք խոսում ենք դասական բիկինի մազահեռացման մասին, Դուք ստիպված կլինեք միջամտությանը ծախսել 20-30 րոպե, մինչդեռ խորը բիկինին առնվազն մեկ ժամ կտևի:
Արդյո՞ք լազերային մազահեռացումից հետո մազերն ընդմիշտ վերանում են:
Բազմաթիվ մարդկանց համար, ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց, լազերային ամբողջական բիկինի մազահեռացման կուրսը ավարտվում է ցանկալի արդյունքով՝ ինտիմ շրջանի մազերն ընդմիշտ վերանում են: Սակայն այս արդյունքը յուրաքանչյուր դեպքում չէ, որ հասանելի է, հաճախ մեկ տարի անց ևս մի քանի միջամտության անհրաժեշտություն է առաջանում: Այնուամենայնիվ, մազերը երբեք նույնքան կոշտ չեն լինի, իսկ բաց մազերի դեպքում երկարած բարակ մազն աննկատ կլինի:
Ցավո՞տ է արդյոք բիկինի հատվածի միջամտությունը
Որոշ կանայք չեն դիմում լազերային մազահեռացման՝ ցավից վախենալով: Իհարկե, բազմաթիվ զրույցներ են պտտվում այրվածքների, գրգռվածության և լազերային մազահեռացման այլ տհաճ հետևանքների մասին: Հնարավոր է, նրանցից որոշներն իսկապես գործնականում ապացուցված են, սակայն բարձրակարգ սարքավորման առկայության դեպքում նման հավանականությունը նվազագույն է: Բացի այդ, ամբողջական բիկինիի լազերային մազահեռացումից առաջ մշակվող հատվածում կիրառվում է ցավազրկող քսուք, որը լազերային գլխիկի պաշտպանության հետ համատեղ (միջամտության ամողջ ընթացքում մաշկի մակերեսը սառեցվում է) կերաշխավորի տհաճ զգացողությունների բացակայությունը: Արդյունքոււմ դուք միայն ջերմություն կզգաք:
