Hyalax ապրանքանիշի Volume և Lips ֆիլերներով ուրվագծային պլաստիկա կատարելու դեպքում կտրվի նվեր բոտուլինոթերապիա՝ միմիկական կնճիռների շտկման միջամտություն։
Ստորև մանրամասն՝ առաջարկում ներկայացված ծառայությունների նշանակության մասին՝
Ֆիլերները հիալուրոնաթթվի հիմքով գելանման նյութեր են, որոնք կիրառվում են ներարկումային մեթոդով՝ խորը կնճիռների, գրավիտացիոն պտոզի (հյուսվածքների իջեցում), դեմքի և մարմնի այս կամ այն հատվածին ծավալ հաղորդելու և ասիմետրիաների շտկման համար։ Գելանման խտության շնորհիվ, ներարկվելուց հետո ֆիլերները երկար ժամանակ չեն լուծվում մաշկի տակ։ Այս պատճառով դրանք օգտագործվում են ուրվագծային պլաստիկայի մեջ, այսինքն՝ դեմքի հյուսվածքների ձևի և ծավալի փոփոխության նպատակով։
Հիալուրոնաթթուն, որի հիման վրա ստեղծվում են ֆիլերները՝ մարդու միջբջջային մատրիցայի, այդ թվում՝ մաշկի բնական բաղադրիչն է: Հիալուրոնաթթուն կարևոր դեր է խաղում հյուսվածքների վերականգնման, կոլագենի ու էլաստինի սպիտակուցների ճիշտ շղթաների սինթեզման գործընթացում: Այն նաև ձեռք է բերում և պահում մեծ թվով ջրի մոլեկուլներ:
Ֆիլերները բարձր խտության հիալուրոնաթթվի պրեպարատներ են, որոնց միջոցով հնարավոր է լինում հաշված րոպեների ընթացքում շտկել խորը ծալքերն ու կնճիռները, դիմային և մարմնի շրջանում տարբեր ասիմետրիաները, ատրոֆիկ սպիները, ծավալ հաղորդել այս կամ այն հատվածին, օրինակ՝ հարակնային փոսիկներին, կոսմետիկ նկատառումներով՝ շուրթերին և այլն:
Ֆիլերները ներարկվում են շատ նուրբ ասեղի կամ կանուլյայի միջոցով: Միջամտությունից առաջ կատարվում է ապլիկացիոն (քսուքային) ցավազրկում, սակայն, որոշ դեպքերում ցավազրկման այս տարբերակը նույնիսկ չի օգտագործվում։
Միջամտության ընթացքը կարճ է՝ տևում է մոտ կես ժամ, իհարկե կախված է նաև, թե կոնկրետ ինչ նպատակով է կատարվում միջամտությունը և որ հատվածում։
Ուրվագծային պլաստիկայի համար հատուկ նախապատրաստություն չի պահանջվում, բավական է միջամտությունից երեք օր առաջ չօգտագործել ալկոհոլ, ասպիրին և դրա հիմքով դեղամիջոցներ, չայցելել սոլյարի և չընդունել արևայրուք: Մնացյալը մանրամասները քննարկվում են միջամտությունից առաջ՝ մաշկաբան-կոսմետոլոգի խորհրդատվության ընթացքում։
Ի՞նչ առաջարկ է գործում՝
CosmoLab Clinics-ի բոլոր մասնաճյուղերում ուրվագծային պլաստիկա (ֆիլերներ) կատարելու դեպքում (Hyalax Lips, Volume) կտրվի նվեր միջհոնքային կամ հարակնային կնճիռների բոտուլինոթերապիա՝ միմիկական կնճիռների շտկման միջամտություն։
Իսկ ի՞նչ միջամտություն է բոտուլինոթերապիան
Բոտուլինոթերապիան միմիկական կնճիռների շտկման ամենաարդյունավետ մեթոդն է։
Միջամտության հիմքում ընկած է մկանի թիրախային կետերում բոտուլոտոքսինի ներարկումը, որը սահմանափակում է նյարդային ազդակը մկանին՝ այդպիսով թուլացնելով միմիկան, որն իր հերթին կասեցնում է միմիկական կնճիռների ի հայտ գալը միմիկայի կիրառման ժամանակ։
Ի՞նչ արժեք ունեն առաջարկվող միջամտություններն ու նվեր՝ բոտուլինոթերապիան
- 1 մլ ֆիլեր՝ 70,000 դրամ, 110,000 դրամի փոխարեն
- 1 մլ բիոռևիտալիզանտ՝ 41,000 դրամ, 50,000 դրամի փոխարեն
- Նվեր՝ սագաթաթի կնճիռների բոտուլինոթերապիա (կնճիռներ աչքերի շուրջ)՝ 25-35,000 դրամ
- Նվեր՝ ճակատային կնճիռների բոտուլինոթերապիա՝ 35,000 դրամ արժողությամբ, և միջհոնքային կնճիռների բոտուլինոթերապիա՝ 30,000 դրամ արժողությամբ
Շտապե՛ք կատարել սիրելի միջամտությունները գերմանական ամենաորակյալ պրեպարատներով, բանիմաց, փորձառու և ամենակարևորը՝ լիցենզավորված բժիշկների կողմից և ստանալ կնճիռների շտկման ամենաարդյունավետ միջամտությունը նվեր։
Մինչ միջամտությունը խորհրդատվությունն անվճար է։
Սայաթ-Նովա 15 (ներքին՝ 1)
Կոմիտաս 37 (ներքին՝ 2)
Գայի պող․ 16 | Մեգամոլ (ներքին՝ 3)
Դավթաշեն 2-րդ թղմ․ 39/2 (ներքին՝ 4)
Սարյան 19-21 (ներքին՝ 5)