Ալեքսանդրիտային լազերային մազահեռացումն անցանկալի մազերից ազատվելու ամենաարդյունավետ միջոցներից է համարվում։
Որո՞նք են ալեքսանդրիտային լազերային մազահեռացման հիմնական առավելությունները․
• Ալեքսանդրիտային լազերային մազահեռացումը իրականացվում է ոչ կոնտակտային՝ առանց գելի օգտագործման։
• Մազածածկույթը անմիջապես ենթարկվում է կարբոնիզացիայի՝ քայքայման։ Գալիս եք մազածածկույթով՝ հեռանում առանց մազածածկույթի։
• Մազահեռացման միջամտությունների ժամանակ օգտագործվող լազերային ճառագայթներից 755 նմ երկարության ալեքսանդրիտային լազերային ճառագաթը ամենահզոր օպտիկական էներգիայի կրողն է, որը ամբողջությամբ կլանվում է մազարմատի կողմից և շնորհիվ բարձր օպտիկական էներգիայի անմիջապես քայքայում։
• Ալեքսանդրիտային լազերային մազահեռացման համար մաշկի ըստ ֆիցպատրիկի 1-2-3 տեսակները համարվում են ամենաօպտիմալը։
• Բարձր արդյունավետության շնորհիվ միջամտությունների քանակը և միջամտությունների միչև տևողությունը ամենամաքսիմալն են գոյություն ունեցող բոլոր տեսակի մազահեռացման միջամտությունների համեմատ։
Լազերային ճառագայթի լուսարձակման տևողության և հզորության անհատական կարգաբերման հնարավորությունը թույլ է տալիս ցուցաբերել յուրաքանչյուր բուժառուի համար անհատական մոտեցում՝ ելնելով մաշկի գույնից, մազի հաստությունից, գույնից և տեղակայման վայրից։
Ի՞նչ սարքավորմամբ է կատարվում ալեքսանդրիտային մազահեռացումը․
«CosmoLab» էսթետիկ բժշկության և մաշկաբանության կենտրոնն առաջարկում է էսթետիկ բժշկության ոլորտում առաջատար համարվող, ամերիկյան բժշկական սարքավորումներ արտադրող Syneron-Candela ընկերության վերջին սերնդի GentleLase Pro-U սարքավորումը։
Ինչպե՞ս է ընթանում միջամտությունը․
Մազի կառուցվածքում առկա մելանինի քրոմոֆորը կլանում է լազերային օպտիկական էներգիան, փոխակերպում ջերմային էներգիայի՝ ինչի արդյունքում մազը քայքայվում է։ Սառեցման հատուկ DCD համակարգի շնորհիվ ջերմազգացողության հավանական շեմը նվազագույնի է հասնում։ Լազերային լուսարձակման տևողությունն ու էներգիան բժշկի կողմից ընտրվում են այնպես, որպեսզի մազերը քայքայվեն՝ առանց վնասելու հարակից հյուսվածքները։
Ե՞րբ է նկատելի արդյունքը․
Բազմաթիվ կլինիկական հետազոտություններ ցույց են տվել, որ լազերային մազահեռացման մի քանի միջամտություններից հետո մազերի քանակը պակասում է։ Մնացած մազածածկույթը բարակում է՝ ստանում բաց գունավորում և դառնում ավելի աննկատ։
Հարկ է նշել՝ միջամտության հետևանքով ջերմային ազդեցության են ենթարկվում միայն ակտիվ աճի փուլում գտնվող մազարմատները։ Որպես կանոն այդ փուլում են գտնվում մազարմատների 20-30%-ը, այդ պատճառով էլ անհրաժեշտություն է առաջանում պրոցեդուրան կրկնել որոշակի պարբերականությամբ՝ բոլոր ոչ ակտիվ ֆոլիկուլների համար, որոնք նախորդիվ չեն ենթարկվել լազերային ճառագայթի ազդեցության։ Այսպիսի պարբերականությամբ պոցեդուրայի իրականացումը թույլ է տալիս ազատվել անցանկալի մազածածկույթից, մաշկի վրա երևացող սև կետերից և զանազան այլ էսթետիկական անհարմարություններից՝ առանց վնասելու եւ գրգռելու հարակից հյուսվածքները։
Որպես կանոն միջամտությունը ցուցված է կատարել միջինում 8 անգամ՝ 35-45 օր ընդմիջումներով։
Ստորև ծանոթացեք նաև թե ինչպե՞ս է պետք նախապատրաստվել միջամտությանը և հատկապես ինչի՞ն է պետք ուշադրություն դարձնել ալեքսանդրիտային մազահեռացում կատարելիս։
Ինչպե՞ս է պետք նախապատրաստվել ալեքսանդրիտային մազահեռացմանը․
Ալեքսանդրիտային հիմքով լազերային մազահեռացումից առաջ հարկավոր է, որպեսզի մազածածկույթի երկարությունը չգերազանցի 1-2 մմ-ն։ Մազածածկույթի երկարությունը նշված չափով պահելու համար կարելի է սափրել միջամտությունից 2 օր առաջ կամ պարզապես կարճացնել մազածածկույթը հատուկ սարքավորման միջոցով։
Հարկ է նշել նաև, որ միջամտության համար մաշկը պետք է լինի մաքուր՝ զերծ տարատեսակ կոսմետիկ նյութերից և ալկոհոլ պարունակող միջոցներից։
Ի՞նչ է պետք իմանալ ալեքսանդրիտային մազահեռացման մասին, որը խի՛ստ կարևոր է․
Շուկայում տարածված են բազում ալեքսանդրիտային մազահեռացում կատարող սարքավորումներ, ինչպե՞ս կողմնորոշվել՝ ո՞րն է պետք ընտրել։
1․ Պետք է ուշադրություն դարձնել սարքավորման մակնիշին՝ ունի՞ արդյոք FDA թույլտվություն․
«CosmoLab» էսթետիկ բժշկության և մաշկաբանության կենտրոնում ալեքսանդրիտաին լազերային մազահեռացումը կատարվում է ամերիկյան բժշկական սարքավորումներ արտադրող Syneron-Candela ընկերության վերջին սերնդի GentleLase Pro-U սարքավորմամբ։ (www.candelamedical.com):
2․ Պետք է ուշադրություն դարձնել մասնագետի մասնագիտացմանը, տիրապետու՞մ է արդյոք մեթոդի մանրամասներին։
CosmoLab-ում ալեքսանդրիտային լազերային մազահեռացումը կատարվում է միայն լիցենզավորված բժիշկների կողմից, ովքեր միշտ հետևողական են միջամտության արդյունավետության հարցում և տիրապետում են լազերային սարքավորումների հետ աշխատելու ողջ մեխանիզմներին։
3․ Ի՞նչ պայմաններում է կատարվում միջամտությունը, արդյո՞ք պահվում են սանիտարահիգիենիկ նորմերը։
Քանի որ ալեքսանդրիտային լազերային մազահեռացման ժամանակ սարքավորման ծայրակալը շփվում է մարմնի մակերեսի հետ՝ ճիշտ չախտահանվելու դեպքում կարող է պատճառ դառնալ տարբեր հիվանդությունների տարածման։
GentleLase Pro-U սարքավորման ծայրակալն անցնում է ախտահանման բոլոր փուլերը։
4․ Որտե՞ղ է կատարվում միջամտությունը։
Ինչպես արդեն հասկացաք հոդվածից՝ պետք է կարևորել ցանկացած միջամտություն, որը կապված է մազահեռացման, մաշկին և առողջությանն առնչվող։
Ռուսաստանի Դաշնությունում նույնիսկ շուգարինգի կատարման համար կենտրոնները պետք է ունենան հատուկ լիցենզավորում։
Լազերային մազահեռացումը բժշկական կենտրոնում կատարելը ազատում է տարբեր խնդիրներից՝ ինչպիսիք են կորյակների առաջացումը, ֆոլիկուլիտը (մազարմատների բորբոքում), այրվածքները և լուծում ամենակարևորը՝ այն, որ առողջությունը վտանգված չէ։
5․ Ամենակարևորը՝ արդյո՞ք մատչելի է միջամտության արժեքը։
Շատերը ալեքսանդրիտային լազերային մազահեռացում ընտրելիս առաջնորդվում են արժեքով, ընտրում են այն կենտրոնները, որտեղ միջամտություն համար սահմանված են ցածր արժեքներ։
Եթե ծանոթացաք վերը նշված բոլոր կետերին, ապա միանշանակ կհամաձայնեք, որ արտոնագրված մեթոդով, բժշկական կենտրոնում և բժիշկների միջոցով կատարվող լազերային մազահեռացումը չի կարող ունենալ ցածր արժեք։
Այնուամենայնիվ, պետք չի վտանգել առողջությունը, պետք է ընտրել վստահելին և արտոնագրվածը։ Վստահել միայն լիցենզավորված մասնագետների, ովքեր կպատասխանեն Ձեզ հուզող բոլոր հարցերին, կլինեն բարեհամբույր և հետևողական։
6․ Սկզբում մազահեռացումը թվում է արդյունավետ, սակայն որոշ ժամանակ անց մազածածկույթի աճն ավելի է ակտիվանում, առաջանում է կորյակային ցան, պիգմենտային բծեր և միջամտությունը դառնում է անարդյունավետ, ինչու՞, եթե այն կատարել եք բավական երկար, քան սահմանված էր կատարել։
Եվս մեկ պատճառ, որը փաստում է, որ հարկավոր է վստահել միայն բժիշկներին։ «CosmoLab» էսթետիկ բժշկության և մաշկաբանության կենտրոնում գործում է նաև էնդոկրինոլոգի և գինեկոլոգի խորհրդատվություն, ինչպես նաև ուլտրաձայնային հետազոտություն։
Մազածածկութի ակտիվ աճը կարող է ազդակ լինել բազմաթիվ գործընթացների, որոնք կատարվում են մեր օրգանիզմում։ Եթե ցանկանում ենք միջամտությունից ստանալ առավել արդյունավետություն՝ պետք է լիովին վստահ լինենք մեթոդի արդյունավետության, մասնագետների մասնագիտացման, սարքավորման որակի, և օրգանիզմի առողջության հարցում։
7․ Այնուամենայնիվ, առանց զեղչերի հնարավոր չէ։
Ծանոթացե՛ք ստորև։
«CosmoLab» էսթետիկ բժշկության և մաշկաբանության կենտրոնում խորհրդատվությունն անվճար է, գրանցվել կարող եք՝ զանգահարելով 011 55 00 22, 044 55 00 22 հեռախոսահամարներով։