Պայմանավորված վերջին ամիսներին սուր շնչառական վարակների կտրուկ աճով, մասնավորապես՝ COVID-19, բոլորս ականատես ենք լինում հասարակական վայրերում սանիտարահիգիենտիկ պայմանների բարեկարգման, սպասարկման տարբեր ոլորտներում, այդ թվում՝ բժշկական կենտրոններում մաքրության և ախտահանման ընթացքի լուսաբանմանն և գործընթացների բարձրաձայնմանը։
Մեր տարբեր հրապարակումներում և նյութերում բազմիցս անդրադարձել ենք սանիտարահիգիենիկ պայմանների մաքրության կարևորության մասին, հարցն ավելի է կարևորվում, երբ խնդիրը բախվում է առողջությանը։
Եվս մեկ անգամ ցանկանում ենք ձեր ուշադրությունը հրավիրել մի քանի կարևոր կետերի, որոնց պետք է հետևել երբ այցելում եք բժշկական կենտրոններ։
1․ Սենյակների մաքրություն, հետևե՛ք, որպեսզի Ձեզնից առաջ սենյակն անցնի հատուկ ախտահանում։
2․ Եթե կատարվելիք միջամտության ընթացքում մարմնի բաց հատվածնեը դիպչում են բազկաթոռին՝ հետևե՛ք, որպեսզի ախտահանվի նաև բազկաթոռը, դրան զուգառեռ անհրաժեշտության դեպքում օգտագործվի նաև բժշկական սավան։
3․ Բժշկական հագ ու կապ․ արդյո՞ք Ձեր բժիշկն աշխատելիս կրում է բժշկական համազգեստ, դիմակ, ձեռնոցներ, կարևորե՛ք այս նորմերի պահպանումը։
4․ Ի՞նչ միջամտություն եք կատարում․ վստահ եղե՛ք, որ օգտագործվող գործիքներն անցել են հատուկ ախտահանում, եթե գործիքները մեկանգամյա օգտագործման համար են, ապա հորդորե՛ք բժշկին Ձեր ներկայությամբ բացել գործիքների թաղանթը։
5․ Մազահեռացում․ շատերին թվում է, որ այս հասարակ միջամտությունն իրենից վտանգ չի ներկայացնում, սակայն չէ՞ որ գործ ունենք մազացացկույթի հետ, որը մաշկի էլեմենտ է և մազահեռացման ընթացքում սարքավորման ծայրակալը շփվում է մարմնի հետ։
Վստահ եղե՛ք, որ սարքավորման ծայրակալերն անցնում են հատուկ մանրէազերծում կամ հնարավորության դեմքում մարմնի հետ շփման մասում պատվում են հատուիկ պաշտպանիչ թաղանթով։