Լազերային տեխնոլոգիաների հանդեպ սերն ու կլինիկական փորձով ամրագրված արդյունքը մեզ կրկին ստիպեցին հանդես գալ այլընտրանքային, բայց համեմատության եզրեր անգամ չունեցող առաջարկով:
Ո՞րն է այն․․․
Դիոդային լազերային մազահեռացման նոր սարքավորումների ներկայացումը հայկական շուկայում, այն էլ աշխարհում առաջին արտոնագրված քառալիք և սառը դիոդների։
Գերմանական, անգլիական և իսպանական համատեղ արտադրության այս սարքավորման արտադրող ընկերության անվանումն է Milesman:
Milesman Compact Blend սարքավորման հիմնական առավելություններն են՝
- Արտոնագրված քառալիք տեխնոլոգիան (755 նմ, 810 նմ, 940 նմ, 1064 նմ),
- Առաջին սառը դիոդն աշխարհում, որը հնարավորություն է տալիս օգտագործել բարձր էներգիաներ՝ բարձր հաճախականության պայմաններում, ինչպես նաև շնորհիվ հատուկ մշակված սառեցման համակարգի, որի ժամանակ ծայրակալի մաշկին հպվող գլխիկն ամբողջովին սառչում է` ապահովելով մազահեռացման անցավ ընթացքը։
- Գերազանց հզորությունը` 2000 W էներգիան՝ ընդամենը 8 դիոդային բարում,
- Սարքավորման և ծայրակալի կոմպակտ քաշը, որը մի քանի անգամ հեշտացնում է մասնագետի աշխատանքը,
- Գելով և առանց գելի աշխատանքի հնարավորությունը․ գելի օգտագործումը՝ էներգիայի կուտակային սկզբունքով աշխատանքի դեպքում (1 միավոր հատվածում մինչև 10 Hz լուսարձակում), ոչ կուտակային տարբերակում (1 միավոր հատվածում` 1 լուսարձակում)` առանց գելի աշխատանքի հնարավորությունը,
- Անգերազանցելի արագությունը, բարձր հզորությամբ՝ մինչև 6 Hz լուսարձակումներով (օրինակ՝ 30 J 6 Hz արագություն) աշխատանքը,
- Մի քանի տասնյակից ավելի գիտական հետազոտությունները,
- Ընկերության 20 տարվա փորձառությունը տեխնոլոգիաների արտադրության և նորարարությունների ոլորտում։
- Ինչպես նաև՝ ամերիկյան FDA և եվրոպական CE արտոնագրերի առկայությունը։
Մանրամասներ, ցուցումներ և կատարման ընթացք
Դիոդային լազերային ճառագայթի երկարությունը 808-810 նմ է, այն աշխատում է կուտակային սկզբունքով՝ այսինքն 1 միավոր հատվածում բազում լուսարձակումներ, սա իրենից ենթադրում է սարքավորման ծայրակալի կոնտակտային մեթոդով աշխատանք, որի ժամանակ էլ՝ որպես կոնտակտ ծառայում է գելը։
Գելը բացի մաշկի և սարքի ծայրակալի միջև կոնտակտ հանդիսանալուց՝ ապահովում է նաև ծայրակալի սահուն ընթացքը մաշկին (քանի որ մարմնի ամեն հատվածում միջամտությունը կատարվում է տարբեր տեխնիկաներով), ինչպես նաև միջամտության արագությունն ու որոշակիորեն նաև նպաստում է անցավ ընթացքին։
Դիոդային լազերային մազահեռացումը ցուցված է մաշկի 1-4-րդ ֆոտոտիպերին` այսինքն փոքր-ինչ ավելի թուխ մաշկին ևս, որոշ տեխնոլոգիական լուծումներ թույլ են տալիս միջամտությունը կատարել նաև արևայրուքով մաշկին, սակայն սա մաշկաբանները համարում են մարքեթինգային գործոն և հորդորում չկատարել միջամտությունը արևայրուքի դեպքում՝ զերծ մնալու համար տարատեսակ խնդիրներից։
Միջամտությունը կատարվում է նախապես (առնվազն 24 ժամ առաջ) սափրված մաշկին, ինչպես վերը նշվեց՝ գելի միջոցով։ Միջամտությունից հետո մազածածկույթն աճում և թափվում է 7-14 օր հետո։
Միջամտության կատարման միջակայքեր
Մազածածկույթի աճն ունի փուլեր, և մազահեռացման ժամանակ հեռացվում են միայն ակտիվ աճի փուլում գտնվող մազերը, որոնք կազմում են ընդհանուր մազածածկույթի 30%-ը։ Այդ է պատճառը, որ 1 այցելության ընթացքում հնարավոր չէ հեռացնել ողջ մազածածկույթը, պետք է որոշակի ժամանակային միջակայքերով կրկնել միջամտությունը։ Պետք է նշել նաև, որ մարմնի ամեն հատվածում պոտենցիալ ֆոլիկուլների քանակը տարբեր է, ըստ այդմ տարբեր է նաև մազահեռացման անհրաժեշտ այցերի քանակը։
Ցանկալի արդյունքի համար միջինում անհրաժեշտ է լինում 8-10 այց, դեմքի և պարանոցի շրջանում՝ կապված մազերի աճի փուլերի հետ քիչ ավելի։
Դիոդային լազերային մազահեռացման այցելությունների միջակայքը 35-40 օր է։
Ինչու՞ դիոդային լազերային մազահեռացման համար ընտրել CosmoLab-ը
Շուկայում առաջին դիոդային լազերային մազահեռացումը` որպես այլընտրանքային մազահեռացման մեթոդ ներկայացնողը, այն էլ մինչ այսօր մրցունակ սարքավորմամբ,
Լավագույն մասնագիտական աշխատակազմը` սարքավորումների տիրապետման և գրագետ կիրառման համար,
Սպասարկման անընդհատ թարմացվող և վերահսկվող որակի ապահովումը,
Միմիայն բժշկական մոտեցումը:
Մինչ միջամտությունը խորհրդատվությունն անվճար է, այց կարելի է ամրագրել առցանց՝ սեղմելով էկրանին նշված շրջանակին կամ զանգով՝ 011 55 00 22, 044 55 00 22։