Արևից պաշտպանությունը կարող է նորաձև լինել

Ամռանը լողափերում և լողավազաններում հանգստյան օրերը վայելելիս, մաշկը ավելի, քան երբևէ կարիք ունի արևի ուլտրամանուշակագույն վնասակար ճառագայթներից պաշտպանության: Համաձայն Ամերիկայի մաշկաբանության ակադեմիայի՝ արևի ազդեցությունը մաշկի քաղցկեղի բոլոր տեսակների, այդ թվում `մելանոմայի վրա, համարվում է առավել խթանող գործոն և առաջին հերթին հանդիսանում է մաշկի վաղաժամ ծերացման պատճառ: Ամեն օր արևապաշտպան քսուքի օգտագործումը համարվում է կարևոր միջոց մաշկի քաղցկեղի առաջացման ռիսկի նվազման, ինչպես նաև մաշկը կայուն և երիտասարդ պահելու համար։

Բացի արևապաշտպան քսուքի օգտագործումից, կարող եք նաև պաշտպանիչ հագուստ կրել, որը հատուկ նախագծված է արևից պաշտպանության համար և պատրաստված է հատուկ գործվածքից, որում հաշվարկված է ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանության մակարդակը:

Ստորև ներկայացրել ենք լավագույն ապրանքանիշերից մի քանիսը ՝ ցույց տալու համար, թե ինչպես արևից պաշտպանությունը կարող է նորաձև լինել:

Ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանության գործոն՝ UPF

Ուլտրամանուշակագույն պաշտպանության գործոնը (UPF) վերաբերում է հագուստին, իսկ արևի պաշտպանության գործոնը (SPF)՝ արևապաշտպան քսուքին: UPF վարկանիշային համակարգը չափում է գործվածքով պայմանավորված ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանությունը՝ ներկայացնելով ուլտրամանուշակագույն ճառագայթների հարաբերակցությունը (որոնք առաջացնում են արևային այրվածքներ)՝ գործվածքների առկայության և բացակայության պարագայում: Ուլտրամանուշակագույն ճառագայթները արգելափակելու գործվածքների ունակությունը հիմնված է մանրաթելերի կառուցվածքի, գործվածքի խտության և ներկանյութերի բաղադրիչների վրա: Տեքստիլ ապրանքների օրինակներ, որոնք կարող են բնականորեն արգելափակել արևի ճառագայթներ ներթափանցումը, ներառում են ծանր բնական մանրաթելերի ամբողջական խառնուրդներ` բամբակ, վուշ, կամ թեթև քաշ ունեցող սինթետիկ նյութեր, ինչպիսիք են պոլիեսթեր, նեյլոն, սպանդեքս և պոլիպրոպիլեն:

Այնուամենայնիվ,UPF գործվածքները կրկնակի լվանալուց և բազմակի օգտագործելուց հետո կարող են ձգվել, և դրանց արևապաշտպան ծածկույթները կարող են վերանալ: Այսպիսով, հարկ է հիշել, որ չնայած UPF գործվածքները ունեն արևից պաշտպանության հավելյալ շերտ, շեշտը դրվում է «հավելյալ»-ի վրա: Դեռ պետք է կիրառել արևապաշտպան քսուք:

Ինչքան էլ փորձեք արևից պաշտպանության տարբերակներ գտնել, քսուքի օգտագործումը դեռևս մնում է ամենաճիշտ տարբերակը։

Ի՞նչ է պետք իմանալ արևապաշտպան քսուքի վերաբերյալ

SPF-ը անգլերենից թարգմանվում է՝ «արևից պաշտպանության գործոն», իսկ արևապաշտպան արտադրանքները դասակարգվում են՝ 5-ից մինչև 100: Առաջարկվում է ամեն օր օգտագործել առնվազն SPF 15 որպես ձեր առօրյայի մի մաս: Եթե պատրաստվում եք երկար ժամանակ արևի տակ մնալ, օգտագործեք SPF 30 կամ ավելի բարձր դասակարգման արևապաշտպան: Ուշադրություն դարձրեք, որ SPF 50 և ավելի գործակցով արևապաշտպանը լիովին կպաշտպանի ձեր մաշկն արևից։ Երբ գտնվում եք դրսում կամ անգամ լողավանից դուրս գալուց հետո պետք է ամեն ժամ թարմացնեք արևապաշտպան քսուքները, նույնիսկ եթե օգտագործում եք բարձր դասակարգման արևապաշտպաններ: Մարդիկ, ովքեր օգտագործում են բարձր SPF-ներ, հակված են ունենալ անվտանգության կեղծ զգացողություն, ուստի նրանց այրվելու կամ արևից վնասվելու հավանականությունն ավելի մեծ է։ Պետք է ընտրեք նաև այնպիսի արևապաշտպան, որի պիտակի վրա գրված է «լայն սպեկտր», ինչը նշանակում է, որ այն պաշտպանում է ինչպես UVA, այնպես էլ UVB ճառագայթներից:

Ընտրե՛ք ճիշտ արևապաշտպան՝ համապատասխան Ձեր մաշկին․


Սովորաբար մաշկն ունենում է 4 գերակշռող առանձնահատկություն, որոնցով և պայմանավորվում է խնամքի միջոցների ընտրությունը։ Յուղոտ մաշկով մարդիկ միշտ չէ, որ գտնում են իրենց մաշկին համապատասխան արևապաշտպան քսուք, որովհետև դրանք միշտ ունենում են խիտ բաղադրություն և հավելյալ յուղային պատնեշ ստեղծում մաշկի վրա։

Զգայուն մաշկով մարդկանց էլ հուզում է այլ հարց՝ ընտրել այնպիսի արևապաշտպան, որը չի գրգռի մաշկն ու հավելյալ խնդիրներ չի ստեղծի մաշկի համար։

Համադրելով մաշկի բոլոր առանձնահատկությունները, «CosmoLab»-ը Ձեզ է ներկայացնում իր նոր՝ Skin Types Cosmetics շարքը, որը ներառում է շուրջ 16 տեսակի արևապաշտպան քսուք, մաշկի հատկանիշների բոլոր հնարավոր համակցություններով։

Մինչ արևապաշտպան քսուքը ձեռք բերելը, առաջարկում ենք պարզել Ձեր մաշկի տիպը՝

• Յուղո՞տ է, թե՞ չոր
• Զգայու՞ն է, թե՞ կայուն
• Պիգմենտավորման հակում ունի՞, թե՞ ոչ
• Կնճռոտման հակում ունի՞, թե՞ ոչ

Անցնելով այս թեստը, ոչ միայն կպարզեք Ձեր մաշկի տիպն ու կկարողանաք ձեռք բերել Ձեր մաշկի տիպին համապատասխան արևապաշտպան քսուքը, այլև կստանաք մաշկի ամենօրյա խնամքի անհատական ուղեցույց հե՛նց Ձեր մաշկի համար։ Խնամքի միջոցների ամբողջ շարքը ներկայացված է «CosmoLab» էսթետիկ բժշկության և մաշկաբանության կենտրոնում, հասցեն՝ Սայաթ-Նովա 15, հեռ․՝ 011 55 00 22, 044 55 00 22։