«CosmoLab» էսթետիկ բժշկության կենտրոնում հայտարարում է ակցիա: Կատարելով նանոֆրակցիոն ռադիոալիքային հղկում Venus Viva սարքավորմամբ՝ կստանաք նվեր պլազմոթերապիայի 1 սրվակ։ Այժմ ծանոթանանք նանոֆրակցիոն մեթոդին, ինչպես նաև հասկանանք՝ ի՞նչ դրական կողմեր ունի պլազմոթերապիան՝ հե՛նց նանոֆրակցիոն հղկման հետ համակցության դեպքում։
VenusVivaTM-ը ոլորտում առավելագույն ճկունության կարգավորումներ ունեցող մաշկի հղկման և վերամոդելավորման սարքավորումային մեթոդներից է: NanoFractionalRF և SmartScanTM տեխնոլոգիաներն օգտագործող այս սարքը առաջին և միակ ֆրակցիոն ռադիոհաճախական համակարգն է, որը թույլ է տալիս ամբողջությամբ վերահսկել տարատեսակ թերությունների վերացման նպատակով կիրառվող աբլացիայի և կոագուլացիայի բնութագրերը: VenusVivaTM սարքը թույլ կտա մաշկի հղկման բոլոր սարքավորումները փոխարինել մեկ սեղանի սարքով: Միջամտություններն անվտանգ են մաշկի բոլոր տիպերի համար և նվազագույն վերականգնում են պահանջում:
Սարքը թույլ է տալիս լուծել կոսմետոլոգիայի ամենապահանջված խնդիրները.
• թույլ է տալիս իրականացնել վերին և ստորին կոպերի ձգում;
• մաշկը դարձնում է առաձգական
• վերացնում է խորը կնճիռները՝ քիթ-շրթային ծալքը;
• մոդելավորում է դեմքի ճշգրիտ ուրվագիծը;
• վերացնում է սպիներն ու ձգումները;
• ուղղում է մաշկի ռելյեֆը;
• վերացնում է հետակնեն՝ ակնեից հետո մնացած հետքերը;
• ձևավորում է դեմքի կատարյալ օվալ. վերացնում է կախված այտերը, ձևավորում ստորին ծնոտի ճիշտ գիծը:
Առաջին անգամ առանց վիրահատական միջամտության լուծվում է երկու խնդիր. բարելավում է մաշկի որակը և տեղի է ունենում հզոր լիֆթինգ։
Ի՞նչն է արդյունք ապահովում:
1. Ֆրակցիոն աբլացիայի (մաշկի բջիջների մասնակի գոլորշացման) շնորհիվ լազերային խղկման ազդեցություն: Սարքը հետևողականորեն ծակոտում է մաշկը՝ ստեղծելով առողջ մաշկով շրջապատված մանրադիտակային վնասվածքներ: Վնասված հատվածներն ակտիվանում են և տեղի է ունենում մաշկի բջիջների ռեգեներացիա (նորացում), արտադրվում են կոլագեն և էլաստին: Ապաքինումը տևում է 1-2 օր, այսպիսով՝ այցելուն կարող է ապրել իր համար սովորական օրակարգով (վերականգնման շրջան չի պահանջվում):
2. Սպիտակուցի կոագուլացիայի հաշվին ոչ վիրահատական ձգման ազդեցություն: Ռադիոհաճախական ճառագայթումը տաքացնում է հյուսվածքները՝ խթանելով սպիտակուցային միացությունների բնափոխումը (կոագուլացիան): Բնափոխվելով սպիտակուցը բնական ճանապարհով ձգում է մաշկը:
3. Իմպուլսային-մագնիսական ճառագայթման հաշվին լրացուցիչ ազդեցություն: Մագնիսական ճառագայթման հաշվին հյուսվածքների վրա ազդեցությունը վերականգնում է մաշկի կորցրած առաձգականությունը։
Տեխնոլոգիան
VenusVivaTM սարքը ներառում է երկու գլխիկ՝ ռադիոհաճախական NanoFractionalRF գլխիկը՝ մաշկի հղկում և աբլացիա պահանջող միջամտությունների համար, ինչպես նաև DiamondPolarTM գլխիկը՝ կնճիռների ոչ ինվազիվ հարթեցման համար:
NanoFractionalRFTM գլխիկը.
• նախատեսված է մաշկի հղկման համար, որը բարելավում է հետակնե և այլ տեսակի սպիների, ստրիաների, ռոզացեայի, դիսքրոմիայի, խորը կնճիռների, լայնացած ծակոտիների, մաշկի անհամարթ մակերևույթի արտաքին տեսքը և մաշկի բոլոր տեսակների պիգմենտացիայի խանգարումները:
• Հրապարակված կլինիկական հետազոտությունը ցույց է տալիս, որ վերջին միջամտությունից չորս շաբաթ անց ազդեցության ամբողջ մակերևույթը, ստրիաների երկարությունն ու լայնությունը նշանակալիորեն նվազել են համեմատ սկզբնական մակարդակի (p<0,001): Այցելուների բավարարվածության աստիճանը՝ «Բավարարված» և «Շատ բավարարված» գնահատականներով, կապված մակերևույթի, չափերի և ընդհանուր բարելավման հետ կազմել է համապատասխանաբար 96,67%, 93,94% և 96,97:
• Այլ կլինիկական հետազոտություն նշում է, որ NanoFractionalTM գլխիկն արդյունավետ է մաշկի մակերևույթի և պիգմենտացիայի դրսևորումների բարելավման հարցում:
Ծայրակալի արտոնագրված տեխնոլոգիա
• Ոլորտում ամենամեծ բծի մակերեսով և մինչև 700 իմպուլս առաքում ապահովող ծայրակալ:
• Էներգիան անցնում է յուրաքանչյուր էլեկտրոդի ծայրով և խորը ներթափանցում հյուսվածքներ:
• Էներգիան տարածվում է էլեկտրոդների ներազդման փոքր մակերեսներով (150x20 միկրոն) ծայրակալի էներգիայի խտության փոփոխականության պայմաններում՝ նվազեցնելով հետբորբոքային գերպիգմենտացիայի ռիսկերը և պահպանելով կոնտակտի շրջանների միջև չվնասված հատվածները, ինչն ապահովում է ապաքինման նվազագույն ժամանակահատված, միջամտությունից հետո հյուսվածքի համաչափ տեսք և վերականգնման նվազագույն շրջան:
• Հետադարձ իմպուլսի բացակայությունը նպաստում է էներգիայի ավելի միատարր առաքմանը, ինչի արդյունքում միջամտությունները դարձնում է ավելի անվտանգ և ապահովում կայուն կլինիկական արդյունքներ:
• Օգտագործում է միջամտության նմուշի ընտրության եզակի ալգորիթմ, ինչը բժիշկին թույլ է տալիս անհատական կարգավորումներ անել՝ միջամտության ընթացքում առավելագույն վերահսկողություն և ճկունություն ապահովելու նպատակով:
• Ֆրակցիոն մեթոդով կատարում է վերնամաշկի և ենթամաշկի աբլացիա և կոագուլացիա՝ ապահովելով մաշկի հղկման բարձր արդյունավետություն տարբեր վիճակների դեպքում՝ չափավորից ծանր:
• Բացառում է լրացուցիչ գլխիկների օգտագործումը կամ դրանց փոփոխությունը միջամտության ընթացքում, ինչը կրճատում է միջամտության տևողությունը, այն ավելի դյուրին և տնտեսապես արդյունավետ դարձնում՝ մեծացնելով ներդրումների շահավետությունը:
Այժմ ծանոթանանք պլազմոթերապիային, ի՞նչ միջամտություն է դա և ինչպե՞ս է կատարվում։
Պլազմոթերապիան էսթետիկ բժշկության մեջ իր արդյունավետությամբ ամենահայտնի միջամտություններից է, որն իրականացվում է պացիենտի մաշկ՝ իր իսկ արյան թրոմբոցիտներով հարուստ աուտոլոգիական շիճուկի ներարկմամբ։ Այլ աղբյուրներում պլազմոթերապիան կարող ենք հանդիպել PRP-թերապիա անվամբ։ Ինչպես հայտնի է, թրոմբոցիտները պատասխանատու են ոչ միայն արյան մակարդման՝ այլև երիտասարդ մաշկի աճի և ռեգեներացիայի համար։ Այս իսկ պատճառով միջամտությունը կիրառվում է երիտասարդացման, մաշկի սնուցման և տոնուսի բարձրացման նպատակներով։
Ինչպե՞ս է իրականացվում միջամտությունը
Պլազմոթերապիայի իրականացման համար պացիենտի երակից վերցրվում է արյուն, որը տեղափոխվում է հատուկ սրվակ և մշակվում ցենտրիֆուգացման միջոցով։ Գործընթացի արդյունքում թրոմբոցիտներն անջատվում են արյան մյուս ձևաբանական տարրերից։ Սպիտակուցային մոլեկուլները, որոնք թրոմբոցիտների աճի գործոններն են, կարգավորում են բջիջների աճն ու արագացնում են դրանց բաժանումը։ Բացի այդ ցենտրիֆուգացված պլազմային նյութը (շիճուկը) պարունակում է հորմոններ, ֆերմենտներ, վիտամիններ, որոնք ունենում են իրենց վերականգնող և երիտասարդացնող հատկությունը։ Միջամտության ընթացքը նման է բիոռևիտալիզացիայի իրականացման գործընթացին, իրականացվում է նուրբ ասեղների միջոցով, որոնք թիրախային գոտի են փոխադրում արյան պլազման։
Միջամտության առավելությունները
• Քանի որ պլազմոթերապիայի հիմքում ընկած է պացիենտի սեփական արյան պլազմայով միջամտությունը, ապա այն հավելյալ ալերգիկ դրսևորումներ չի առաջացնում:
• Չունի որևէ տարիքային սահմանափակում։
• Արդյունավետորեն համակցվում է ցանկացած այլ միջամտության հետ՝ միաժամանակ ամրապնդելով 2 միջամտությունների ազդեցությունը։
Ե՞րբ է միջամտությունը ցուցված․
• Չոր և հոգնած մաշկի դեպքում
• Դեմքի և մարմնի մաշկի տարիքային փոփոխություններ դեպքում
• Կորյակային հիվանդություն դեպքում
• Ակնեի և պոստակնեի ժամանակ
• Տրավմատիկ միջամտություններից հետո
• Նուրբ հյուսվածքների ատրոֆիա դեպքում
• Մաշկի ատրոֆիա դեպքում
• Մաշկի էլաստոզի դեպքում
• Ալոպեդիայի (բոլոր տեսակների դեպքում) ժամանակ
Պլազմոթերապիայի շնորհիվ արդյունքը տեսանելի է՝
• Ծավալային արդյունավետություն կնճիռների և ծալքերի շտկման գործում
• Ռեգեներացիայի արագացում շարակցական և էպիթելային հյուսվածքներում
• Կոլլագենի և էլաստինի սինթեզ
• Հյուսվածքներում նյութափոխանակության լավացում
• Հյուսվածքային շնչառության կարգավորում
• Մաշկի գույնի կարգավորում, գույնի հավասարացում
• Այլ միջամտություններից հետո մաշկի արագ վերականգնում
Հակացուցումներ
• Արյան համակարգային հիվանդություններ
• Անտիկոագուլյանտների ընդունում
• Չարորակ գոյացությունների առկայություն
• Քրոնիկ հիվանդությունների սուր շրջան
• Իմունային հիվանդություններ
• Դերմատոզ
• Շաքարային դիաբետի սուր շրջան
• Լյարդի քրոնիկ հիվանդություններ
• Հղիություն և կրծքով կերակրելու շրջան