30 անց անձանց համար դեմքի կոսմետիկա
Դեմքի մաշկի վիճակի վատթարացումը կանանց մեծամասնությունը նկատում է 30 տարեկանից հետո: Իհարկե, շատ բան կախված է ժառանգականությունից, վնասակար սովորություններից և կենսակերպից: Որոշ բախտավոր կանայք մինչև 40 վայելում են առանց կնճիռների հարթ և պիրկ մաշկը: Ցավոք, սա ոչ թե կանոն է, այլ բացառություն: Այս տարիքում մաշկին անհրաժեշտ է որակյալ խնամք և դեմքի կոսմետոլոգիական միջամտություններ: 30-ից հետո անհրաժեշտ է մաշկին առավելագույն ուշադրություն հատկացնել՝ դրա ծերացման գործընթացը դանդաղեցնելու նպատակով:
30-ից հետո դեմքի խնամքը
Դեմքին ծերացման առաջին հայտանիշների արտահայտման արագությունը կախված է կնոջից: Սեռահասունացման սկզբից մաշկը հետևողականորեն խնամող կանայք սովորաբար շատ ավելի երիտասարդ տեսք ունեն: Շատերը 30 տարեկանում առավելագույնը 25 տարեկանի տեսք ունեն:
Եթե կինը ծխել է, չարաշահել առանց պաշտպանության արևի տակ գտնվելը, հետևողականորեն չի մաքրել դիմահարդարումը և ընդհանրապես ուշադիր չի եղել խնամքին, 30 տարեկանում նա կարող է անգամ 10 տարով ավելի մեծ տեսք ունենալ: Այս ծերացումը կասեցնելու համար նրան անհրաժեշտ կլինեն բազմազան կոսմետոլոգիական միջամտություններ: Այնինչ առաջին խմբի կանայք դեռ սահմանափակվելու են պիլինգներով և մերսումներով:
Միայն կոսմետոլոգը կարող է որոշել, թե ինչ կոսմետիկ միջամտություններ են անհրաժեշտ 30 տարեկանից հետո դեմքի մաշկին: Այդ պատճառով պետք չէ ինքնախտորոշմամբ զբաղվել: Ավելի լավ է դիմել լավ մասնագետի, որը կգնահատի վերնամաշկի վիճակը և կորոշի, թե ինչ է իսկապես անհրաժեշտ:
Բժշկական կենտրոններում կոսմետիկ միջամտությունները կարևոր են, բայց առանց ճիշտ տնային խնամքի դրանք ապարդյուն կլինեն: Ուստի երիտասարդությունը որքան հնարավոր է երկար պահպանել ցանկացող կանանց խորհուրդ է տրվում հետևել այս կանոններին.
• Ճիշտ ընտրել մաքրող միջոցները: Ավելի լավ կլինի օգտագործել եռացրած, ֆիլտրված կամ հանքային ջուր:
• Դեմքը սրբել սովորական կամ թղթյա սրբիչներ հպելով: Չի կարելի մաշկը ձգել կամ շփել:
• Օգտագործել արևապաշտպան ֆիլտրեր պարունակող ցերեկային քսուքներ:
• Հրաժարվել կոսմետիկայի չարաշահումից:
• Որքան հնարավոր է հաճախ մաքուր օդի դուրս գալ:
• Երբեք չքնել՝ չմաքրելով դիմահարդարումը:
• Շաբաթը մեկ-երկու անգամ մաշկը մաքրել տնային կամ գնված սկրաբի միջոցով:
• Ճիշտ ընտրել կոսմետիկան: 30 անց դեմքի մաշկի համար նախատեսված քսուքը պետք է պարունակի ռետինոլ, պեպտիդներ, հիալուրոնաթթու, կերամիդներ, ցիանոկոբալամին, վիտամին E, AHA և ALA թթուներ:
• Բավականաչափ ջուր օգտագործել:
• Ուշադրություն դարձնել աչքերի շուրջը հատվածի մաշկին:
• Ճիշտ սնվել: Օգտագործել վիտամինային-հանքային համակարգեր:
• Քսուքները տարածելիս թեթև մերսում անցկացնել:
• Հետևել դիմախաղին և դեմքը չծամածռել:
Մեզոթերապիա և բիոռևիտալիզացիա
Բիոռևիտալիզացիան և մեզոթերապիան դեմքի երիտասարդացման արդյունավետ միջամտություններ են: Այս մեթոդները տարբերվում են միայն ենթամաշկի մեջ ներարկվող դեղամիջոցի բաղադրությամբ: Մեզոթերապիայի համար օգտագործվում են վիտամիններ, բուսական մզվածքներ, օրգանիկ թթուներ, պեպտիդներ և հանքանյութեր: Այն կարող է միաբաղադրիչ կամ բազմաբաղադրիչ դեղամիջոց լինել: Բիոռևիտալիզացիայի համար օգտագործվում է հիալուրոնաթթու:
Ինչի կարիք ունի ձեր մաշկը, կորոշի կոսմետոլոգը: Այցելուի զզնումից հետո նա նշանակում է անհրաժեշտ միջամտությունը, ինչպես նաև որոշում այցելությունների քանակը և դրանց միջև ընդմիջումների տևողությունը։
Մաշկի վիճակի բարելավումը նկատելի է առաջին իսկ հանդիպումից հետո: Երկու միջամտություններն էլ ենթամաշկն ավելի պիրկ և առաձգական են դարձնում, հարթեցնում են կնճիռները, քիթ-շրթային ծալքը և բարելավում դեմքի երանգը: Օվալն ավելի հստակ է դառնում: Մաշկը թարմ և երիտասարդ տեսք է ստանում: Բացի այդ գունաբացվում են պիգմենտային բծերը, կայունանում է ճարպագեղձերի աշխատանքը և հարթվում են սպիները:
CosmoLab-ում ներարկումային երիտասարդացման միջամտությունները՝ մասնավորապես մեզոթերապիան, բիոռևիտալիզացիան և բիոստիմուլացիան իրականացվում են իտալական Renaissance բրենդի ներարկումային նյութերով։
Քիմիական պիլինգ
Մահացած բջիջների հեռացման և մաշկի նորացման նպատակով տնային պայմաններում կանայք օգտագործում են սկրաբներ: Սա ծերացման կանխարգելման և մաքրման գերազանց միջոց է: Բայց արդեն գոյություն ունեցող կնճիռների և մաշկի առաձգականության կորստի վրա դրանք չեն ազդում:
30-ից հետո, որոշ դեպքերում՝ ավելի վաղ, խորհուրդ է տրվում դեմքի մասնագիտական քիմիական պիլիգներ օգտագործել: Միջամտությունը հիանալի հաղթահարում է տարիքային պիգմենտացիան, հյուսվածքների թարշամությունն ու կախումը, խորը կնճիռները, հետակնեն և քիթ-շրթային ծալքերը:
Քիմիական պիլիգները լինում են մակերեսային, միջուկային և խորը: Միջամտության ընթացքում մաշկին տարածվում են հատուկ դեղամիջոցներ, որոնց բաղադրության մեջ թթուներ են մտնում: Դրանք բոլորը տարբեր խտություն ունեն: Որքան այն բարձր է, այդքան ավելի լուրջ խնդիրներ կարող է հաղթահարել միջամտությունը:
Թթուն գործնականում այրում է մաշկի վերին շերտն իր բոլոր անկատարելություններով: Ի պատասխան օրգանիզմը սկսում է վերականգնման ուժգին գործընթաց: Տեղի է ունենում նոր բջիջների կազմավորում, ուժգնանում է կոլլագենի և էլաստինի արտադրությունը: Ծակոտիները մաքրվում են և նեղանում, սպիները ապաքինվում են: Մաշկը ձգվում է, դառնում ավելի հարթ և առաձգական: Զգալիորեն բարելավվում է վերնամաշկի երանգը: Կնճիռներն ամբողջապես հարթվում են, առավել խորը կնճիձները պակաս նկատելի են դառնում:
Միջամտությունների անհրաժեշտ քանակը որոշում է բժիշկը: Քիմիական պիլինգի միջոցով դեմքի երիտասարդացման համար առավել նպատակահարմար է ընտրել աշուն-ձմեռ շրջանը: Արևի ակտիվության ժամանակ միջամտության իրականացումը կարող է գերպիգմենտացիայի պատճառ դառնալ: CosmoLab-ում իրականացվում են քիմիական պիլինգներ՝ նախատեսված մաշկի բոլոր տիպերի համար։
CosmoLab-ում իրականացվում են պիլինգներ մաշկի բոլոր տիպերի համար, որոնց արժեքը սկսվում է 5000 դրամից։
Պլազմոթերապիա + Frozen C
30 անց անձանց համար առավել արդյունավետ երիտասարդացնող կոսմետոլոգիական միջամտությունը պլազմոթերապիան է: Այն անցկացնելու համար օգտագործվում է այցելուի անհատական կենսանյութը: Երակից արյուն են վերցնում և տեղադրում հատուկ ցենտրիֆուգի մեջ: Արդյունքում առանձնանում է կենսախթանիչ հատկություններ ունեցող տրոմբոցիտար մասը, որը բժիշկն օգտագործում է այցելուի մաշկի մեջ ներարկելու համար:
Ներարկումից հետո ենթամաշկում խթանվում են խորը վերականգնողական գործընթացներ: Մաշկը սկսում է ավելի արագ նորանալ: Արագանում է բջիջների բաժանումը, կայունանում է հյուսվածքային շնչառությունն ու նյութափոխանակությունը: Միջամտությունը խթանում է նոր կոլագենային թելերի արդադրությունը և ձերբազատում դեմքի հողագույն երանգից:
Անհրաժեշտ միջամտությունների քանակը որոշում է բժիշկը: Սովորաբար պահանջվում է մեկ-երկու այցելություն: Առանձին դեպքերում արդյունքը պահպանվում է մինչև մեկուկես տարի:
Քանի որ պլազմոթերապիան ներարկումային միջամտություն է, և կարող է ուղեկցվել պացիենտի համար ոչ հաճելի զգացողություններով, ըստ այդմ միջամտությունից առաջ կատարվում է Frozen C կրիոթերապիան, որը բացի ցավազրկող հատկությունից նաև կարգավորում է գերճարպարտադրողականությունը, ձգում է մաշկը, նեղացնում լայն ծակոտիներն ու վերացնում մանր մազանոթային ցանցը։ Այս երկու միջամտությունների համակցությունը տալիս է ակնառու արդյունք։
CosmoLab-ում պլազմոթերապիայի 1 սրվակի արժեքը 20․000 դրամ է, մեկից ավելի սրվակի դեպքում տրվում է նաև ցավազրկող և լայն ծակոտիները նեղացնող Frozen C կրիոթերապիա նվեր։