40-ին մոտ դեմքին առաջանում են բազմաթիվ կնճիռներ, և մաշկի ընդհանուր վիճակը նկատելիորեն վատթարանում է: Օրգանիզմի, այդ թվում՝ դեմքի մաշկի, ծերացման արագությունը պայմանավորված է ժառանգականությամբ, սակայն այս փաստը չի բացառում, որ ճիշտ խնամքը և կոսմետիկ միջամտությունները կարող են դանդաղեցնել ծերացումը և մաշկը ձգված պահպանել: Ժամանակակից կոսմետոլոգիան արագընթաց զարգանում է և առաջարկում երիտասարդացման ավելի ու ավելի արդյունավետ միջոցներ:
Կոսմետիկ միջամտություններ
Գոյություն ունեն դեմքի երիտասարդացմանն ուղղված բազմաթիվ կոսմետիկ միջամտություններ: Յուրաքանչյուր առանձին խնդրի լուծման համար կարելի է ընտրել միանգամից մի քանի միջամտություն:
Հիալուրոնաթթվի ներարկումներ
Ուղղված են դեմքի ուրվագիծը շտկելուն, կնճիռները և ծալքերը վերացնելուն, բացի այդ հիալուրոնաթթվի ներարկումների միջոցով կարելի է շտկել շուրթերի ձևը: Այս կոսմետոլոգիական մեթոդը տարածված է բարձր արդյունավետության, կատարման դյուրին լինելու և հետագայում բարդությունների հազվադեպ առաջացման շնորհիվ: Միջամտության անցկացման ընդհանուր տևողությունը մոտավորապես կես ժամ է՝ կախված մշակվող շրջանի չափից: Գեղեցկության ներարկումների առավելությունն այն է, որ արդյունքն ակնհայտ է միջամտությունը կատարելուց անմիջապես հետո և կարելի է միանգամից վերադառնալ ամենօրյա գործերին, բայց արդյունքն այնքան էլ երկարատև չէ: Ներարկումները հակացուցված են հղի կանանց և կերակրող մայրերին, արյան մակարդելիության խանարման դեպքում, ինչպես նաև մշակվող հատվածում բորբոքման առկայության դեպքում:
CosmoLab-ում հիալուրոնաթթվի ներարկումներն իրականացվում են իտալական Renaissance բրենդի ներարկումային նյութերով։
Մեզոթերապիա
Այս մեթոդի էությունն այն է, որ մաշկի որոշակի շրջաններ ցածր չափաբաժնով ներարկվում են վիտամիններ, բուժիչ մզվածքներ և սննդարար նյութեր: Արդյունքում բարելավում են մաշկի նյութափոխանակության գործընթացները և արագանում բջիջների նորացումը:
Այս միջամտության առանձնահատկությունն այն է, որ այն հաճախակի կիրառելու դեպքում հնարավոր է սպառել մաշկի ռեսուրսները:
Մեզոթերապիան ակտիվացնում է բջիջների աշխատանքը, բայց օրգանիզմը չի կարող երկար այդպես աշխատել: Հաճախակի ներարկումների արդյունքում մաշկը կարող է կորցնել դրանց հանդեպ զգայունությունը և այլև չարձագանքել այս միջամտությանը:
CosmoLab-ում մեզոթերապիաներն իրականացվում են ֆրանսիական Kosmoteros բրենդիմեզոնյութերով։ Միջամտության արժեքը սկսվում է 12․000 դրամից։
Քիմիական պիլինգ
Առավել տարածված տեսակը գլիկոլային պիլինգն է, որն անցկացնելուց հետո կնճիռները հարթանում են, բարելավում է մաշկի գույնը: Երիտասարդացման այս միջոցն առավել անվտանգ է, անցավ և երկարատև վերականգնում չի պահանջում:
Միջուկային պիլինգի միջոցով հնարավոր է ձերբազատվել մաշկի անհարթություններից և սպիներից, որոնք մնում են կորեակներից և բշտիկներից հետո: Սակայն այս միջամտությունը շատ ավելի լուրջ է և պահանջում է երկարատև նախապատրաստում: CosmoLab-ում իրականացվում են պիլինգներ մաշկի բոլոր տիպերի համար, որոնց արժեքը սկսվում է 5000 դրամից։
Ֆոտոերիտասարդացում
Այս մեթոդն առավել արդյունավետներից մեկն է: Այս միջամտության ընթացքում լուսային իմպուլսային հոսանքն ազդում է խնդրահարույց հատվածներին, ինչը թույլ է տալիս վերացնել մանր կնճիռները, բարելավել մաշկի գույնը, հեռացնել գերպիգմենտավորվածությունը և վերացնել անոթային գոյացությունները:
Վերականգնվում են կոլագենի և էլաստինի արտադրման գործընթացները: Նկատելի արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է անցկացնել առնվազն 3 այսպիսի միջամտություն:
CosmoLab-ի մասնագետներն առաջարկում են դեմքի ձգման, երիտասարդացման, պիգմենտային բծերի հեռացման, դեմքի առողջ գույնը վերականգնող միջամտություն՝ գերմանական Asclepion MeDioStar NeXT PRO սարքավորմամբ։ Արդյունքը տեսանելի է նույնիսկ առաջին միջամտությունից հետո, 1 միջամտության արժեքը 16․000 դրամ է։
Դեմքի մաշկի ռադիոֆրակցիոն հղկում
Միջամտության հիմքում ընկած է միկրոէլեկտրոդների գործունեությունը՝ վերնամաշկի միջով էներգիայի անվտանգ փոխանցմամբ։ Արդյունքում ձևավորվում են շատ մանր, միկրոդերմալ վնասվածքներ, որոնք ապաքինվում են բնական ձևով։ Դրա շնորհիվ վերականգնվում է մաշկային հյուսվածքի թերություններն ու անհարթությունները, ինչպիսիք սպիներն ու պոստակնեն են, ինչպես նաև խորը կնճիռները, լայնացած ծակոտիներն ու պիգմենտացիաները։
Ձեր բժիշկը կարող է լայնացնել բուժման ասպեկտը՝ կիրառելով սարքավորման DimondPolar ռեժիմը՝ միմիկական և խորը կնճիռների հարթեցման համար։ DimondPolar ռեժիմը համակցում է ռադիոհաճախականությունն ու ուլտրաձայնային իմպուլսի էլեկտրամագնիսական դաշտը։ Ինչի շնորհիվ էլաստինի և կոլլագենի մանրաթելերի բնական սինթեզն ապահովում է ավելի հարթ, առաձգական և երիտասարդ մաշկ։
Ի տարբերություն այլ սարքավորումների, որոնք հակացուցված են մուգ մաշկ ունեցող մարդկանց՝ VenusViva-ն նախատեսված է բոլոր էթնիկ խմբերի համար։ Միջամտության տևողությունը 15-30 րոպե է։ Արդեն 24 ժամից պացիենտը կարող է վերադառնալ իր առօրյա մաշկի խնամքին, կնճիռների հարթեցումն ընդհանրապես վերականգնողական շրջան չի պահանջում։ CosmoLab-ում կիրառվում են Venus Viva սարքավորման 2 ծայրակալները, մաշկի վրա ակնեից մնացած հետքերի, վնասվածքներից հետո մնացած սպիների, տարբեր տիպի մաշկային անհարթությունների, ստրիաների հղկման համար։ Dimond Polar ծայրակալը՝ մաշկի ձգման, կնճիռների հարթեցման համար։
Երիտասարդացնող մերսում
Մաշկի վիճակը կարելի է բարելավել ոչ միայն կոսմետիկ միջամտություններ, այլ նաև մերսման միջոցով: Այս միջամտության առանձնահատկությունն այն է, որ այն հնարավոր է անցկացնել ինչպես սրահում, այնպես էլ տնային պայմաններում:
Անհրաժեշտ է հիշել ամենակարևորը. չձգել մաշկը և դեմքը չափազանց չսեղմել:
Առաջին միջամտությունների համար բավարար է 5 րոպե անդադար մերսումը, աստիճանաբար տևողությունը կարելի է երկարացնել մինչև 15 րոպե, մերսումը խորհուրդ է տրվում անցկացնել քնելուց մի քանի ժամ առաջ: Մի քանի միջամտությունից հետո նկատելի կդառնան առաջին փոփոխությունները՝ կնճիռները կհարթեցվեն, մաշկի երանգը կբարելավվի:
Մերսման համար անհրաժեշտ է հիմք ընտրել. չոր մաշկի համար անհրաժեշտ է օգտագործել նախապես սառեցված խոնավեցնող քսուք, յուղոտ մաշկին առավել համապատասխան է բուսական յուղի (ձիթապտղի կամ խաղողի կորիզների) և կիտրոնի հյութի խառնուրդը:
Մաշկն անհրաժեշտ է լավ մաքրել և միայն դրանից հետո անցնել մերսմանը: Փափուկ մերսող շարժումներով անցնել կզակից դեպի ականջների բլթակներ, հոնքերից դեպի մազարմատներ, քթից դեպի քունքեր և շուրթերից դեպի ականջներ: Առավելագույն արդյունքի հասնելու համար դեմքին կարելի է սառույց հպել, ինչը զգալիորեն կթարմացնի մաշկը:
CosmoLab-ի բժիշները կօգնեն Ձեզ պահպանելու երիտասարդությունը։ Անվճար խորհրդատվության համար կարող եք գրանցվել առցանց ՝ www.cosmolab.info (օնլայն գրանցման կոճակ) կամ զանգահարելով 011 55 00 22, 044 55 00 22 հեռախոսահամարներին։