Ի՞նչ է ֆիլերը
Ֆիլեր բառը մարդկանց մեծամասնության երևակայության մեջ առաջացնում է գերմեծացված (հիպերտրոֆացված) շուրթեր և այտոսկրեր։ Ոմանք վախենում են, որ ուրվագծային պլաստիկայի արդյունքը անբնական տեսք կունենա, մյուսները լիովին վախենում են «պլաստիկ» բառից և կարծում են, որ սա բավականին ռիսկային միջամտություն է։
Ֆիլերների ներարկումն աշխարհում ամենահայտնի, անվտանգ և լավ ուսումնասիրված կոսմետիկ միջամտություներից է։ Միայն ԱՄՆ-ում տարեկան կատարվում է մոտ 2,5 մլն միջամտություն, և այս ցուցանիշն անընդհատ աճում է։
Ֆիլերը գրավում է աշխարհը մի քանի պատճառներով`
- Նախ, այս միջամտությունը դառնալի է:
- Դրա ազդեցությունը մի քանի ամիս անց անցնում է, ինչը նրան հսկայական առավելություն է տալիս պլաստիկ վիրաբուժության նկատմամբ:
- Արդյունքը տեսանելի է լինում անմիջապես։
- Ոչ մի այլ միջամտություն չի կարող տալ նման ուժեղ ակնթարթային ցցուն (wow) արդյունք:
- Այն ունի կիրառման շատ լայն շրջանակ, ուստի հարմար է ինչպես երիտասարդ, այնպես էլ տարեց պացիենտների համար՝ անկախ սեռից:
- Միջամտությունը արագ է և անցավ. ժամանակակից պատրաստուկները պարունակում են անզգայացնող միջոց, և բժիշկը հազվադեպ է կես ժամից ավելի ծախսում ներարկման համար:
Ի՞նչ են իրենցից ներկայացնում ֆիլերները՝
Սրանք ներարկման համար նախատեսված պատրաստուկներ են: Հյուսվածքային առումով այն բավականին մածուցիկ գել է, որը կախված ներարկման տեղից և խորությունից՝ կարող է համալրել կամ մեծացնել հյուսվածքների ծավալը և փոխել դրանց ուրվագիծը։ Ֆիլերների օգնությամբ դեմքի դիմագծերը կարող են շատ փոփոխվել, ուստի ճիշտ է այս միջամտությունը անվանել ուրվագծում։
Ֆիլերները տարբերվում են հիմքով, խտությամբ, դրա սինթեզի եղանակով և ներարկման խորությամբ։ Այսպիսով, կզակի եզրագծման կամ այտոսկրերի ուրվագծման համար անհրաժեշտ է խիտ պատրաստուկ, իսկ շուրթերին ծավալ հաղորդելու կամ շրթունքային ակոսը (շուրթերի և քթի մեջտեղի փոսիկ) ընդգծելու համար՝ փափուկ պատրաստուկ։ Օգտագործման խորությունն ու եղանակը կախված են նաև առաջադրանքներից՝ ծավալ հաղորդելու և թեթև բարձրացման (լիֆթինգի) համար ֆիլերները ներարկվում է մակերեսային, իսկ կապանային համակարգի հետ աշխատելու համար այն ներարկվում է մկանների տակ՝ անմիջապես ոսկորների վրա։
Ֆիլերների օգնությամբ մենք կարող ենք լրացնել կամ ծավալներ ավելացնել այտերին, այտոսկրերին, շուրթերին, քունքերին, շտկել դեմքի ուրվագիծը, հեռացնել աչքերի տակի մալյարային պարկերը, փոխել դեմքի ձևը և կզակի, այտոսկրերի, ճակատի ուրվագծերը, ինչպես նաև վերականգնել կապանային համակարգը և դրա հետ միասին՝ դեմքի ուրվագիծը։
Բացի այդ, ոչ վիրաբուժական ռինոպլաստիկան վերջերս մեծ տարածում է գտել. ֆիլերի օգնությամբ կարելի է գրեթե անճանաչելիորեն փոխել քթի ձևը՝ ուղղել կորությունը, նեղացնել մեջքն ու ծայրը։ ֆիլերները կիրառվում են նաև պոստակնե և այլ խորը սպիների շտկման գործում՝ դրանք դարձնելով գրեթե անտեսանելի:
Ֆիլերների տեսակները՝
Ֆիլերները լինում են երկու տեսակի՝ կենսաքայքայվող և մշտական։ Կենսաքայքայվող են կոչվում պահպանման տարբեր տևողությամբ ֆիլերները, իսկ մշտական՝ որոնք ընդմիշտ մնում են օրգանիզմում։ Վերջինս չենք քննարկի. դրանք սինթետիկ նյութեր են, և բոլորը՝ բացառությամբ մեկի, արգելված են ԱՄՆ-ում և ԵՄ երկրների մեծ մասում՝ բարդությունների բարձր ռիսկի պատճառով։ CosmoLab Clinics-ի էսթետիկ բժշկության բաժանմունքում դրանք ընդհանրապես չեն կիրառվում և դուք դժվար թե գտնեք լավ բժիշկի, ով կհամաձայնի ձեզ նման միջամտություն կատարել:
Ելնելով միջամտության նպատակից, ընտրվում է պահպանման որոշակի տևողությամբ ֆիլեր, որի պահպանումը կարող է լինել երեք ամսից մինչև երկու տարի: Ամենահայտնի և ուսումնասիրվածը՝ հիալուրոնաթթվի վրա հիմնված այն ֆիլերներն են, որոնք իրենց ազդեցությունը պահպանում են մոտ վեց ամիս։ Դրանցով է կատարվում միջամտություների գրեթե 80%-ը:
Եթե միջամտությունների արդյունքը չի գոհացնում հաճախորդին, նա կարող է՝ կամ սպասել, մինչև դեղամիջոցը բնական ճանապարհով կհեռանա հյուսվածքներից, կամ արագացնել այդ գործընթացը բնական հակադոտի՝ հիալուրոնիդազի օգնությամբ: Սակայն ֆիլերներն ունեն մեկ այլ հետաքրքիր հատկություն՝ նրանք խթանում են սեփական կոլագենի արտադրությունը ներարկման գոտում: Արդյունքում, մի քանի միջամտություններից հետո միջամտության հատվածում ձևավորվում են սեփական կոլագենային մանրաթելերը, և լրացուցիչ ներարկման անհրաժեշտություն այլևս չի առաջանում։
Հիալուրոնաթթվի վրա հիմնված ֆիլերի հիմնական գերուժը ծավալների ստեղծումն ու համալրումն է։ Տարիքի կամ նիհարելու հետ մեր դեմքը կորցնում է ճարպային հյուսվածքը և դադարում հարթ և հագեցած տեսք ունենալուց: Ըստ էության, ծերացումը փափուկ հյուսվածքների ծավալի կորուստ է: Ֆիլերների կիրառման հիմնական գործառույթներից է կապանային համակարգի հետ աշխատանքը և «հոսող» դեմքի օվալի շտկումը, «կախված» միջին երրորդականի, քիթ-շուրթային ծալքի, աչքերի տակ պարկերի շտկումը և այլն։ Ներարկումն իրականացվում է շատ խորը մակարդակում. պատրաստուկը ներարկվում է մկանների տակ՝ ամրացնելով կապաններն այն դիրքում, որտեղ նրանք պետք է լինեն ըստ անատոմիական կառուցվածքի:
Բանը նրանում է, որ տարբեր ազգերի ներկայացուցիչները տարբեր կերպ են ծերանում։
Արևմուտքում ծերացման ամենատարածված տեսակը նուրբ կնճիռներն են, որոնց դեպքում հյուսվածքները մնում են տեղում, բայց կորցնում են ծավալը և ծածկվում կնճիռների ցանցով, որոնք հեշտությամբ լցվում են ենթամաշկային ֆիլերով:
Կովկասցիները տարբեր կերպ են ծերանում՝ շատ դեպքերում նրանց դեմքը կախվում է ձգողականության ազդեցության տակ (գրավիտացիոն պտոզ), այսինքն՝ ծավալները ոչ թե կորչում են, այլ իջնում են ներքև՝ թողնելով «հոսող» տեսք։ Այս դեպքում ճիշտ լուծումը կլինի կապանների և տեղաշարժված հյուսվածքների հետ աշխատելը:
Ինչպես կոսմետոլոգիայի այլ ոլորտներում, այսօրվա ուրվագծային պլաստիկայի հիմնական միտումը բնականությունն է։ Ճիշտ ձեռքերում այս տեխնիկան թույլ է տալիս շտկել տարիքի հետ կապված փոփոխությունները կամ ներդաշնակեցնել դեմքի դիմագծերը նվազագույն միջամտությամբ՝ առանց նույնիսկ արհեստականության ակնարկ թողնելու: Բացի այդ, ֆիլերները բարելավում են մաշկի որակը և տալիս նրան հզոր երիտասարդացնող խթան՝ միաժամանակ մնալով ամենաանվտանգ միջամտություններից մեկը՝ գործնականում առանց հակացուցումների:
Միջամտությանը նախապատրաստվելու միակ լուրջ կետը՝ բարձրակարգ մասնագետին գտնելն է։ Վստահե՛ք բացառապես բժիշկներին՝ իմանալով, որ գեղեցկության մասին ձեր պատկերացումները համընկնում են։
Ի դեպ, եթե բժիշկը հրաժարվում է ֆիլերի հավելյալ ծավալ տրամադրել ձեզ, ամենայն հավանականությամբ ձեր առջև լավ մասնագետ է։ Համոզվեք, որ դուք չունեք ջերմություն, մաշկի բորբոքում, շաքարային դիաբետ, , որ հղի չեք, չեք խմել ալկոհոլ և օրվա ընթացքում չեք ընդունել արյունը նոսրացնող միջոցներ։ Մնացյալ անհատական հակացուցումները պարտադիր կերպով քննարկվում են միջամտությունից առաջ։
Միջամտությունից հետո երեքից հինգ օր աշխատեք չգնալ մարզասրահ և սոլյարի, դեմքով չքնել բարձի վրա: Այլ հատուկ առաջարկություններ չկան՝ ուրվագծային պլաստիկան իսկապես անվտանգ է և ամենևին էլ սարսափելի չէ։ Իսկ գեղեցիկի ընկալումն անհատական է։
Կլինիկայի էսթետիկ բժշկության բաժանմունքում մինչ ուրվագծային պլաստիկան՝ մաշկաբան-կոսմետոլոգի խորհրդատվությունն անվճար է։
Այժմ ծառայությունների հետ կապված ունենք նաև զեղչեր և առաջարկներ, ծանոթացե՛ք այստեղ։
Անվճար խորհրդատվություն կարող եք ամրագրել ինչպես առցանց, այնպես էլ զանգով՝ 044 55 00 22 հեռախոսահամարներով։
Սայաթ-Նովա 15 (ներքին՝ 1)
Կոմիտաս 37 (ներքին՝ 2)
Գայի պող․ 16 | Մեգամոլ (ներքին՝ 3)
Դավթաշեն 2-րդ թղմ․ 39/2 (ներքին՝ 4)
Սարյան 19-21 (ներքին՝ 5)
- 1մլ ֆիլերի դեպքում՝ նվեր սագաթաթի կամ միջհոնքային կնճիռների բոտուլինոթերապիա (աչքերի շուրջ միմիկական կնճիռների շտկում)
- Բիոռևիտալիզացիայով մաշկի խորը խոնավացման դեպքում (2 մլ)՝ նվեր սագաթաթի կնճիռների բոտուլինոթերապիա (աչքերի շուրջ միմիկական կնճիռների շտկում)
- 1մլ ֆիլերի + բիոռևիտալիզացիայով մաշկի խորը խոնավացման դեպքում (2 մլ)՝ նվեր ճակատային և միջհոնքային կնճիռների բոտուլինոթերապիա (միմիկական կնճիռների շտկում)