Արդեն շուրջ երկու տարի է «CosmoLab»-ի մաշկաբանության բաժանմունքում կատարվում է պսորիազի և վիտիլիգոյի բուժում՝ իտալական արտադրության Excilite µ սարքավորման միջոցով, որի կողմից ճառագայթվող մոնոքրոմատիկ էքսիմերային 308 նմ լուսային ալիքները առավել արդյունավետ են վիտիլիգոյի և պսորիազի այն տեսակների համար, որոնք լավ չեն արձագանքում տեղային թերապիային։
Տարածուն պսորիազի, վիտիլիգոյի և այլ մաշկային խնդիրների լուծման համար մեր ընկերության կողմից ձեռք է բերվել ֆոտոթերապիայի նոր խցիկ (կաբինա)` նեղաշերտ UVB 311 նմ երկարության ալիքների լուսարձակմամբ։
Լայնաշերտ UVB ճառագայթումը (280-ից 320 նմ) տասնամյակներ շարունակ օգտագործվել է մաշկաjին հիվանդությունների բուժման համար: 1980-ականներից մինչ օրս կատարված բազմաթիվ հետազոտություններ բերեցին այն դիտարկմանը, որ ընտրանքային նեղաշերտ երկարության ալիքներն առավել արդյունավետ են, քան լայնաշերտ ուլտրամանուշակագույն ճառագայթները։
Իսկ նեղաշերտ UVB ընդգրկույթի լյումինեսցենտային լամպերի արտադրության զարգացումը բերեց ֆոտոթերապիայի արդյունավետության բարձրացմանը պսորիազի բուժման գործում։
Նեղաշերտ UVB թերապիան առավել հաճախ օգտագործվում է պսորիազի, վիտիլիգոյի, ատոպիկ դերմատիտի, սնկանման միկոզի վաղ փուլի և այլ մաշկային հիվանդությունների բուժման (ախտադադարի) համար:
Նեղաշերտ UVB 311 նմ երկարության ալիքների լուսարձակմամբ ֆոտոթերապիայի սկզբունքները և մեխանիզմները՝
Նեղաշերտ UVB 311 նմ երկարության ալիքները կլանվում են վերնամաշկի և մաշկի մակերեսային շերտերում ԴՆԹ պարունակող քրոմոֆորների կողմից։ Ֆոտոքիմիական ռեակցիաների շնորհիվ քրոմոֆորները խթանում են ազդակների փոխանցման ուղիները, որոնք բերում են տրանսկրիպցիայի գործոնների ակտիվացմանը, ցիտոկինների սեկրեցիային և բջջային տարբեր արձագանքներին։ Արդյունքում առաջանում է բջջային ցիկլի կանգնեցում և ապոպտոզ:
Կատարված բազմաթիվ հետազոտությունները ցույց են տալիս, որ ԴՆԹ պարունակող քրոմոֆորների կլանման ցուցիչը ամենաբարձրն է նեղաշերտ UVB 308 կամ 311-312 նմ ալիքների ժամանակ, ինչը բերում է բուժման արդյունավետության բարձրացման և կողմնակի ազդեցությունների նվազեցման։
«CosmoLab»-ի մաշկաբանության բաժանմուքնում կա և կիրառվում է և՛ 308 նմ երկարության մոնոքրոմտիկ էքսիմերային լույս ճառագայթող լազերային համակարգ, և՛ 311 նմ երկարության UVB ալիքներ ճառագայթող TL-01 լյումինեսցենտային լամպերով հագեցած խցիկ (կաբինա), ինչը թույլ է տալիս բուժել ինչպես մաշկի թեթև ախտահարված օջախները, այնպես էլ տարածուն օջախները։
UVB թերապիայի կլինիկական ցուցումները
UVB թերապիայի՝ մասնավորապես նեղ սպեկտրի, ամենատարածված ցուցումները ներառում են միջինից ծանր պսորիազ, որը չի արձագանքում տեղային թերապիային, ծանր ատոպիկ դերմատիտ և վիտիլիգո: Նեղ սպեկտրի UVB թերապիան ցուցված է նաև պոլիմորֆ (բազմաձև) լուսային ցան հիվանդությունը կանխելու համար:
Աջակցող թերապիա
Աջակցող թերապիան երկարացնում է ռեմիսիայի շրջանը: Այնուամենայնիվ, կոնկրետ հիվանդությունների համար օպտիմալ ժամանակացույցեր որոշված չեն:
Պսորիազի բուժման համար ցուցված է երկամսյա աջակցող փուլը։ Առաջին ամսվա ընթացքում՝ շաբաթական երկու անգամ, և երկրորդ ամսվա ընթացքում՝ շաբաթական մեկ անգամ: Վերջին արդյունավետ դոզան նշանակվում է աջակցող ողջ փուլի ընթացքում:
Համակցված թերապիա.
Թե ինչպիսի տեղային կամ համակարգային թերապիա կատարել՝ բժիշկները ընտրում են խիստ անհատական՝ հաշվի առնելով պացիենտի անամնեզն ու խնդրի վիճակը։
Կուրսի ավարտը
Բուժման կուրսն ավարտվում է այն դեպքում, երբ ելակետային վիճակի համեմատությամբ՝ մաշկային հիվանդության 90%-ից ավելին բուժվում է կամ երբ կատարվում է միայն նախապես որոշված առավելագույն քանակի բուժումը (հնարավոր է մինչև 40 միջամտություն):
Անվտանգության կանոններ
Ուլտրամանուշակագույն ֆոտոթերապիա անցնող պացիենտների անվտանգության միջոցները ներառում են՝
- Աչքերը պաշտպանելու, կոնյուկտիվիտն ու ֆոտոկերատիտը կանխելու նպատակով (ուլտրամանուշակագույն ճառագայթների համար) անթափանց ակնոց կրելը;
- Դեմքի պաշտպանությունը 50+ SPF արևապաշտպանով կամ պաշտպանիչ կտորե դիմակով (եթե ներգրավված չէ հիվանդության գործընթացում);
- Ներքնազգեստի միջոցով սեռական օրգանների պաշտպանությունը (եթե հիվանդության գործընթացում ներգրավված չեն);
- Արևի միաժամանակյա ազդեցությունից խուսափումը։
Կարճ և երկարաժամկետ կողմնակի ազդեցություններ
UVB ֆոտոթերապիայի կարճաժամկետ կողմնակի ազդեցությունները ներառում են՝ էրիթեմա, մաշկի չորություն, քորի առաջացում, բշտիկացում և կրկնվող պարզ հերպեսի հաճախականության ավելացում: Երկարաժամկետ կողմնակի ազդեցությունները ներառում են՝ ֆոտոծերացում և ֆոտոկարցինոգենեզի հնարավորություն:
Պացիենտի անվտանգությունը
Պացիենտի անվտանգությունը «CosmoLab»-ում գերակա նշանակություն ունի, քանի որ գերդոզավորումը կարող է հանգեցնել ծանր այրվածքների: Այդ իսկ պատճառով ողջ աշխատակազմը պատշաճ կերպով վերապատրաստվել է։ Ինչ վերաբերում է միջամտությանը․ ապա`
- Բուժման համար պետք է լինեն լուրջ ցուցումներ և չլինեն հակացուցումներ։
- Պացիենտները պետք է ստանան համապարփակ տեղեկատվություն և ստորագրեն բուժման համար համաձայնության թուղթ;
- Պացիենտները պետք է հետևեն ցուցումներին և ժամանակացույցին;
- Սարքավորումը պետք է պատշաճ կերպով մշակվի, պարբերաբար չափագրվի և կարգաբերվի;
- Պետք է պաշտպանել աչքերն ուլտրամանուշակագույնը արգելափակող ակնոցներով;
- Բժիշկը, կամ թերապիան անցկացնող բուժաշխատակիցը պետք է ներկա լինի բուժման ողջ ընթացքում և կարողանա հաղորդակցվել պացիենտի հետ;
- Լրացուցիչ արևի ազդեցությունը պետք է նվազագույնի հասցվի:
Հակացուցումներ
Ուլտրամանուշակագույն ֆոտոթերապիայի բացարձակ հակացուցումներն են՝
- Պիգմենտային քսերոդերմա;
- Համակարգային կարմիր գայլախտ;
Ուլտրամանուշակագույն թերապիայի համեմատական հակացուցումները ներառում են՝
- Ֆոտոզգայունության հիվանդությունների պատմություն (օրինակ ՝ քրոնիկ ակտինիկ դերմատիտ, արևային եղնջացան);
- Մելանոմայի պատմություն;
- Մաշկի ոչ մելանոմային քաղցկեղի պատմություն;
- Մաշկի քաղցկեղի մեծ ռիսկի պատճառով մկնդեղի կամ իոնացնող ճառագայթման միջոցով բուժման պատմություն;
- Իմունոսուպրեսսիա՝ օրգանների փոխպատվաստմամբ պացիենտների դեպքում։
«CosmoLab»-ի մաշկաբանության բաժանմունքում՝ ի գլխավորությամբ բաժանմունքի ղեկավար Վարդուհի Դավթյանի՝ աշխատում են բանիմաց և փորձառու մաշկաբաններ, որոնք լիովին կարող են վերահսկողության տակ առնել ցանկացած անհանգստաղնող մաշկայի խնդիր կամ հիվանդություն՝ առաջարկոլով ամենաժամանակակից, անվտանգ և դեպքի համար ամենաարդյունավետ բուժման մոտեցումները։
Մաշկաբանի խորհրդատվության՝ ներառյալ բուժման նշանակման արժեքը 10,000 դրամ է, միայն խորհրդատվության արժեքը՝ 7000 դրամ։ Իսկ ֆոտոթերապիայի կատարման դեպքում խորհրդատվությունն անվճար է։
Գրանցվել կարող եք առցանց կամ զանգահարելով 011 55 00 22, 044 55 00 22։
Հասցեներ՝
Սայաթ-Նովա 15 (ներքին՝ 1)
Կոմիտաս 37 (ներքին՝ 2)
Գայի պող․ 16 | Մեգամոլ (ներքին՝ 3)
Դավթաշեն 2-րդ թղմ․ 39/2 | Laser Lab by COSMOLAB (ներքին՝ 4)