Թեստ | Պարզե՛ք մաշկի առաձգականությունն ու ընտրե՛ք ճիշտ խնամքի ծրագիր

Ինչպե՞ս ստուգել դեմքի մաշկի ամրությունն ու առաձգականությունը․

Ցավոք, վաղ թե ուշ յուրաքանչյուր կին իր դեմքին սկսում է նկատել մաշկի ծերացման առաջին նշանները, որոնք հայտնվում են բարակ կնճիռների և մաշկի հյուսվածքների թուլացման տեսքով:

Նման խնդիրների առաջացման պատճառը ոչ այլ ինչ է, քան դեմքի մաշկի ամրության և առաձգականության նվազում: Իհարկե, սա դատավճիռ չէ, և մաշկի առաձգականությունը կարելի է վերականգնել տարատեսակ կոսմետիկ միջամտություններով, ինչպես նաև դեմքի մաշկի երիտասարդացման համար ոչ պակաս արդյունավետ տնային մեթոդների միջոցով:

Կարծիք կա, որ մաշկի առաձգականության կորուստը անմիջականորեն կապված է կնոջ տարիքի հետ և չի սպառնում մինչև 35 տարեկան կանանց։ Դա միֆ է, քանի որ մաշկի ծերացման նշանների հայտնությունը յուրաքանչյուրի մոտ տարբեր է՝ կախված որոշ առանձնահատկություններից, ապրելակերպից, մաշկի տեսակից և ժառանգական գործոններից, ուստի այն չի կարող որոշվել ըստ տարիքի:

Որոշ կանայք կարող են երիտասարդ մնալ 40 տարեկան հասակում, իսկ մյուսներն արդեն 20 տարեկանում բախվում են մաշկի տարիքային խնդիրների: Ուստի մաշկաբան-կոսմետոլոգները խորհուրդ են տալիս պարբերաբար կատարել դեմքի մաշկի առաձգականության թեստ, որի արդյունքն էլ կօգնի որոշել մաշկի վիճակը և բաց չի թողնի ծերացման վաղաժամ նշանների ի հայտ գալը։

Դեմքի մաշկի առաձգականությունը պարզելու թեստեր, անցկացման տեխնիկան՝

Տնային պայմաններում դեմքի մաշկի առաձգականության մակարդակը ստուգելու երկու եղանակ կա:

«Կոմպլեքս-շարժական»

Տեղադրեք ձեր բութ մատը դեմքի մաշկի վրա՝ այտոսկրի ներքևի հատվածում և թույլ սեղմելով շարժեք այն ժամացույցի սլաքի ուղղությամբ ՝ դեպի ականջի գոտի:

Արդյունքը՝

• դեմքի մաշկը նման շարժումից հետո իր հարթությունը չի փոխում և փորձում է ինչ-որ կերպ դիմակայել դրա ճնշմանը. հանգիստ եղեք, տարիքային փոփոխությունները տվյալ պահին չեն սպառնում մաշկին և այն ունի հիանալի ամրություն և առաձգականություն։

• մաշկի վրա՝ ճնշման գոտում, հայտնվում է թույլ արտահայտված և արագորեն անհետացող մանր կնճիռների «ալիք». սա մաշկի ծերացման նախանշան է, և ազդանշան այն մասին, որ ժամանակն է փոխել դեմքի խնամքի ծրագիրը։

• Մաշկի վրա ճնշման շրջանում հստակ չվերացող կնճիռները վկայում են այն մասին, որ ներբջջային պրոցեսների մեծ մասը դանդաղել է, և մաշկի դերմիսում տեղի են ունեցել կառուցվածքային փոփոխություններ:
«Մաշկային ծալք»

Այս թեստը կարող է իրականացվել մաշկի ցանկացած հատվածի վրա, որը, ձեր կարծիքով, դարձել է պակաս ամուր և առաձգական:

Ահա դեմքի կողային հատվածում կատարվող թեստի մի օրինակ ևս: Դա անելու համար անհրաժեշտ է այտոսկրերի շրջանում մաշկը սեղմել ցուցամատի և բութ մատի միջև:

Եթե՝

• ծալքը առաջանում է դժվարությամբ, ապա մի անհանգստացեք, ձեր գեղեցկությունն ու երիտասարդությունը վտանգված չեն, մաշկի առաձգականությունը ամենաբարձր մակարդակի վրա է.

• ծալքը ձևավորվում է, բայց արագ հարթվում է․ սա ցույց է տալիս, որ մաշկը սկսում է կախվել;

• մաշկի ծալքերը հեշտությամբ ձևավորվում են և երկար ժամանակ մնում են տեսանելի․ սա դեմքի մաշկի շատ ցածր առաձգականության ցուցիչ է:

Մաշկի ամրության և առաձգականության թեստը դրական է. Ի՞նչ անել:

Մաշկի թեստավորման արդյունքները վերլուծելուց և մաշկի հյուսվածքների առաձգականության կորստի միջին - դրական աստիճանը որոշելուց հետո կարևոր է հասկանալ, որ դա ոչ թե անհանգստության պատճառ է, այլ պարզապես ազդանշան է մաշկի խնամքի հիմնական ծրագիրը փոխելու համար:

Սկզբի համար հարկավոր է փոխել խնամքի կոսմետիկայի «զինանոցը» և այն լրացնել հակատարիքային քսուքներով և դիմակներով: Դրանք կարող են լինել ինչպես պատրաստի արտադրանք, այնպես էլ սեփական ձեռքերով պատրաստված խնամքի միջոցներ: Դեմքի մաշկի խնամքի կատարման մեջ ներառեք կանոնավոր միջամտություններ, ինչպիսիք են՝ դեմքի համար մարզումները և ինքնամերսումը:

Վերանայեք սննդի և խմելու սովորական ռեժիմը։ Բուսական յուղերով, կաթնամթերքով, թարմ բանջարեղենով, մրգերով և կանաչիներով հագեցված կանոնակարգված սննդակարգը ամբողջ օրվա ընթացքում հեղուկի բավարար քանակի ընդունման հետ համարվում է մաշկի թուլացման դեմ լավագույն պայքարի միջոցը:

Եթե թեստի արդյունքը դրական է, և մաշկի առաձգականությունը ցածր մակարդակի վրա է, ապա կարևոր է իրավիճակը քննարկել մաշկաբան-կոսմետոլոգի հետ:

Կոսմետոլոգիական կենտրոններում մաշկի առաձգականությունը վերականգնվում է` օգտագործելով տարատեսակ մեզոթերապիաներ, բիոռեվիտալիզացիա, սարքավորումային միջամտություններ, մերսումներ և այլ կարևոր միջամտություններ:

Եվ մի մոռացեք, որ անհնար է խուսափել մաշկի վրա շրջակա միջավայրի անբարենպաստ ազդեցությունից կամ դեմքի վրա տարիքային փոփոխությունների դրսևորումներից: Բայց, դեմքի մաշկի երիտասարդությունն ու գեղեցկությունը, ինչքան հնարավոր է երկար պահպանել կարող են բոլորը․ գլխավորը՝ ունենալ անսահման ցանկություն, համառություն և համբերություն:

Հետևաբար, հոգ տարեք ձեր մաշկի մասին, և նա իր երախտագիտությունը կհայտնի իր փայլուն և ցնցող արտաքին տեսքով:

«Cosmolab» էսթետիկ բժշկության և մաշկաբանության կենտրոնում մաշկաբանի խորհրդատվությունն անվճար է, գրանցվել կարող եք՝ 011 55 00 22, 044 55 00 22 հեռախոսահամարներով։ Կատարե՛ք գեղեցիկ և խնամված մաշկ ունենալու առաջին քայլը, գրանցվե՛ք խորհրդատվության։

Զեղչեր լազերային մազահեռացման համար։

✨Զեղչված հատվածներ՝

Դեմք՝ 12․000 ֏
Դեմք առանց ճակատի՝ 9600 ֏
Դեմք + պարանոց՝ 12․500 ֏
Դեմք + ծոծրակ՝ 12․500 ֏
Դեմք + պարանոց + ծոծրակ՝ 15․000 ֏
Ձեռքեր՝ 15․200 ֏
Ոտքեր՝ 38․400 ֏
Խորը բիկինի՝ 20․000 ֏
Ամբողջ մարմին՝ 112․000 ֏

20% զեղչ 20․000 ֏ և ավելի արժեքով մազահեռացում կատարելու դեպքում։

Դեմքի ալեքսանդրիտային մազահեռացում և ամբողջ մարմնի դիոդային մազահեռացում՝ ընդամենը 50․000 ֏

Ալեքսանդրիտային մազահեռացման զեղչված գնացուցակ
Կանանց համար
(Candela GentleLase PRO U 2019)

Ամբողջ մարմին– 112 000դր

Դեմք– 12 000դր

Դեմք առանց ճակատի– 9 600դր

Ճակատ– 3 500դր

Այտոսկրեր– 5 000դր

Վերին շուրթ– 1 500դր

Բակեր– 5 600դր

Կզակ– 4 000դր

Ծոծրակ– 6 400դր

Պարանոց– 5 600դր

Ուսեր– 5 600դր

Թևատակեր– 4 800դր

Ձեռքեր– 15 200դր

Բազուկներ– 5 600դր

Նախաբազուկներ– 12 000դր

Մատներ– 2 000դր

Կրծքավանդակ– 24 000դր

Դեկոլտե– 12 000դր

Կուրծք– 12 000դր

Փոր– 24 000դր

Փորի 1/3 հատված– 9 600դր

Մեջք– 32 000դր

Մեջքի 1/3 հատված– 12 000դր

Բիկինի– 16 000դր

Խորը բիկինի– 20 000դր

Նստատեղ– 20 000դր

Ոտքեր– 38 400դր

Ազդրեր– 22 400դր

Սրունքներ– 28 000դր

Դիոդային մազահեռացման զեղչված գնացուցակ
Կանանց համար
(Asclepion MeDioStar NeXT PRO 2019)

Ամբողջ մարմին– 50 000դր

Դեմք– 8 000դր

Դեմք առանց ճակատի– 5 000դր

Ճակատ– 2 500դր

Այտոսկրեր– 3 000դր

Վերին շուրթ– 1 500դր

Բակեր– 4 000դր

Կզակ– 3 000դր

Ծոծրակ– 5 000դր

Պարանոց– 4 800դր

Թևատակեր– 5 000դր

Ձեռքեր– 12 800դր

Բազուկներ– 6 800դր

Նախաբազուկներ– 7 600դր

Կրծքավանդակ– 16 000դր

Դեկոլտե– 8 000դր

Կուրծք– 6 400դր

Փոր– 8 000դր

Փորի 1/3 հատված– 5 000դր

Մեջք– 14 400դր

Մեջքի 1/3 հատված– 5 000դր

Բիկինի– 8 000դր

Խորը բիկինի– 12 000դր

Նստատեղ– 12 000դր

Ոտքեր– 32 000դր

Ազդրեր– 18 400դր

Սրունքներ– 14 400դր

Գայանե Հավակիմյան
Վարդուհի Դավթյան
Շողեր Պողոսյան
Առցանց գրանցման կարգ

Էլեկտրոնային համակարգի գործարկումով առցանց գրանցման նպատակը՝ հեռախոսազանգի միջոցով գրանցման տևողության կրճատումն է, որը միառժամանակ ապահովում է թափանցիկություն՝ մատուցվող ծառայությունների, դրանց արժեքների և կլինիկայում աշխատող բժիշկների վերաբերյալ, ինչի արդյունքում ձևավորվում է փոխադարձ հարգանք և վստահություն։ Առցանց գրանցման համար պետք է՝

  • սեղմել առցանց գրանցման կոճակը
  • ընտրել ծառայությունը
  • ընտրել նախընտրած բժշկին
  • ընտրել հարմար ժամ՝ բժշկի անհատական ժամատախտակից
  • լրացնել կոնտակտային տվյալների բաժինը
  • որպես վերջնական քայլ՝ հաստատել ծրագրի կողմից եկած հաղորդագրությունը Ձեր այցի ամրագրման վերաբերյալ

Հիշեցնենք, որ միջամտության ավարտից հետո, ծրագրում նախատեսված համապատասխան բաժնում կարող եք գրել Ձեր  կարծիքը,  ինչը կօգնի մեզ ավելի բարելավել ծառայությունների որակը